"Մ Ե Ն Ք" Ազգային Հայրենասիրական Երիտասարդական Շարժում

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • "Մ Ե Ն Ք" Ազգային Հայրենասիրական Երիտասարդական Շարժում

"Մ Ե Ն Ք" Ազգային Հայրենասիրական Երիտասարդական Շարժում Ազգային Հայրենասիրական Երիտասարդական Շարժում

Գաղափարախոսություն

Ինչպես յուրաքանչյուր հայաբնակ երիտասարդ այնպես էլ մենք մտահոգված ենք մեր երկրի ապագայի ծաղկման և առաջընթացին վերաբերվող բոլոր այն հարցերով, որոնք ըստ մեզ կարող ենք փոխել կամ գոնե մեր աջակցությունը ցույց տալ: Այդ իսկ պատճառով ստեղծվեց մի շարժում, որը կրում է “ՄԵՆՔ” անվանումը: Մեր նպատակն է համախմբել ակտիվ և նպատակասլաց, ինչպես նաև ամենակարևորը հայրենասեր ավանդապաշտ երիտասարդների

, ովքեր իրենց առաջարկներով և աշխատանքներով կապացուցեն այն, որ մեր երկրում գործում է երիտասարդ շարժիչ ուժ, որին պետք է հետևել:


Նպատակներ

1) Երիտասարդության դերի բարձրացում հայ իրականության մեջ
Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնին երիտասարդ երկիր է: «ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը կարևորում է երիտասարդներին նորանկախ հայրենիքի գործենեության մեջ: Այդ իսկ պատճառով «ՄԵՆՔ»-ը համոզված է, որ պետք է արվի ամեն ինչ հնարավորինս բարձրացնելու հայ երիտասարդների դերը մեր երկրի առօրյայում:
2) Բարեհոգեբանական մթնոլորտի ստեղծում երիտասարդների շրջանակներում
Հայ երիտասարդը պետք է իրեն ապահով ու պաշտպանված զգա,որակյալ կրթության և արժանապատիվ աշխատանքի հնարավորություն ունենա: Նա չպետք է բախտը փնտրի օտար ափերում , այլ պետք է իր հույսը կապի մայր հայրենիքի, իր պետության և պետականության հետ: Անհրածեշտ է առավել մեծ տեղ տալ երիտասարդ կադրերին , վստահել նրանց պատասխանատու ոլորտներ, առողջ մրցակցային դաշտ ստեղծել սեփական ուժերի լիարծեք դրսևորման համար:
3) Երիտասարդության դաստիարակության համակարգի ներդրման հիմնախնդիրը և դրա լուծման ուղիների որոնում
Շարժումը կարևորում է ազգային և համամարդկային արժեքներին հաղորդակից, հայրենիքի և սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվություն կրող երիտասարդ սերնդի դաստիարակությանը: «ՄԵՆՔ»-ը առաջնահերթ է համարում երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացումը, երիտասարդ Ընտանիքների բնակարանային ապահովածության, կրթության և սպորտով զբաղվելու բնագավառներում պետական օժանդակության մեխանիզմների ստեղծումը:
4) Երիտասարդական նախագծերի ներդրման ապահովում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում
Ունենալով երիտասարդ կադրեր վերընշված ոլորտներում, պետք է հնարավորինս չափ ուշադրություն դարձնել նրանց գործենեության վրա: «ՄԵՆՔ» երիտասարդական շարժումը, ունենալով իր համակարգում “Երիտասարդական Քաղաքապետարան” նախագիծը անելու հնարավոր այն ամենը, ինչը կխթանի տվյալ նախագծի առաջխախացմանը և երիտասարդ կադրերի պատրատմանը, ինչպես նաև աջակցմանը հետագա իր քայլերում վերոհիշյալ ոլորտներում:
5) Զբաղվածության ապահովում և գործազրկության նվազում
Գործազրկության կրճատման և բնակչության զբաղվածության աստիճանի ավելացման համար անհրաժեշտ է`
ա. աշխատանքային նոր օրենսգրքի անհապաղ վերանայում,
բ. զբաղվածության ծառայությունների աշխուժացում աշխատատեղերի ստեղծման, վերամասնագիտական ծառայությունների մատուցման և ինքնազբաղվածության շուկայի ձևավորման նպատակով,
գ. գյուղական աշխատուժի հանդեպ քաղաքականության մշակում և կիրառում, աշխատանքային գերշահագործման վերացում գործատու-աշխատող հարաբերությունների օրենսդրական վերահսկում, ոչ ֆորմալ հարաբերությունների իրավական վավերացում,
դ. անապահով խավերի աշխատանքային իրավունքի իրական պաշտպանություն,
ե. ստվերային զբաղվածների օրինականացում, նրանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական երաշխիքների տրամադրում
6) Խոսքի և տեղեկատվության ազատության ապահովում
Քաղաքացիական համաձայնության վրա հիմնված հասարակական-քաղաքական կայուն հարաբերությունների ձևավորման նպատակով «ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը անհրաժեշտ է համարում.
ա. ստեղծել պայմաններ Ազգային Ժողովի ընտրությունների 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցում կատարելու համար,
բ. նպաստել ընտրական հանձնաժողովների գործենեության թափանցիկության և դրանցում ներկայացված քաղաքական ուժերի պատասխանատվության մակարդակների բարձրացմանը,
գ. կարևորելով ժողովրդավարության զարգացման գործընթացում զանգվածային լրատվամիջոցների` որպես բազմակարծության արտահայտման և հասարակական կարծիքի ձևավորման կարևորագույն գործիքի դերը, բարելավել նրանց ազատ և անաչառ գործենեության պայնմանները,
ե. օժանդակել քաղաքացիների խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունքների իրականացմանը
7) Կրթական համակարգի բարեփոխում, բարելավում և զարգացում
Բարձրագույն, միջնակարգ , միջին մասնագիտական կրթության ոլորտում նպատակային մասնագետներ պատրաստելու համար կազմել այս ոլորտների և դրանց առանձին ուղղությունների զարգացման երկարաժամկետ ու նպատակային ծրագրեր:
«ՄԵՆՔ»-ը գտնում է, որ անհրաժեշտ է խստացնել բարձրագույն կրթությանը ներկայացվող պահանջները, ինչը կվերացնի կամ կմեղմի միջակության դրսևորումներն ու պարզապես բարփրագույն կրթության վկայական ունենալու մղումները:
Բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտում պետք է կիրառել կրթական վարկերի տրամադրման մեխանիզմները:
Անհրաժեշտ է խստացնել մասնավոր ԲՈՒՀ-երի ատեստավորման չափանիշները, կարգավորել հանրապետության տնտեսության համառ անհրաժեշտ կադրփրի պատրաստման գործընթացը:
Պետք է խթանել միջին մասնագիտական կրթությունը որպես հանրապետության տնտեսության զարգացման կարևոր գրավական:
«ՄԵՆՔ» երիտասարդական շարժումը Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է համարում սահմանադրական մակարդակով միջնակարգ կրթությունը որպես քաղաքացու պարտականության ամրագրելը, կրթության մասին օրենքով կրթությունից դուրս մնալն անօրինական դիտելը, հանրապետության բոլոր քաղաքներում և գյուղերում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքն ապահովելը, հաշմանդամ և այլ անապահով ընտանիքների երեխաների կրթական ծախսերը հոգալը:
Անհրաժեշտ է կտրուկ պայքար մղել կրթության բոլոր մակարդակներում կոռուպցիոն երևութների և դրսևորումների դեմ:
8) Գիտության զարգացում
Բարձրագույն, միջնակարգ , միջին մասնագիտական կրթության ոլորտում նպատակային մասնագետներ պատրաստելու համար կազմել այս ոլորտների և դրանց առանձին ուղղությունների զարգացման երկարաժամկետ ու նպատակային ծրագրեր:
Բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտում պետք է կիրառել կրթական վարկերի տրամադրման մեխանիզմները:
Այնուհետև բանիմաց և խելացի երիտասարդներին հնարավորություն տալ խորանալ գիտուտյան ասպարեզում և անպայմանորեն աջակցել նրանց այդ հարցում:
Անհրաժեշտ է խստացնել մասնավոր ԲՈՒՀ-երի ատեստավորման չափանիշները, կարգավորել հանրապետության տնտեսության համառ անհրաժեշտ կադրփրի պատրաստման գործընթացը:
Անհրաժեշտ է կտրուկ պայքար մղել գիտության ոլորտի բոլոր կոռուպցիոն երևութների և դրսևորումների դեմ:
9) Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն համակարգի զարգացում
Շարժումը կարևորում է աշխարհում ընթացող ժամանակակից այն գործընթացներին և միտումներին Հայաստանի մասնակցությունը, որոնք նպատակամղված են համընդհանուր բարեկեցության մակարդակի բարձրացմանը և տարբեր քաղաքակրթությունների ու ժողովուրդների միջև փոխշահավետ կապերի հաստատմանը, խորացմանը և ամրապնդմանը:
10) Սպորտային ոլորտի զարգացում
Սպորտը` որպես Հայաստանի քաղաքացիների ներուժի դրսևորման , բնակչության առողջության պահպանման ու երկրի մարտունակության ապահովման կարևորագույն ոլորտներից մեկը, պետք է ախտազերծվի կոռուպցիայից:
Անհրաժեշտ է մշակել սպորտի զարգացմանը միտված պետական համալիր քաղաքականություն: Սպորտի ֆինանսավուրումը պետական բյուջեի ներկայիս
0,35 %-ից հասցնել 1%-ի:
11) Մշակույթային ոլորտի զարգացում
Մշակույթն առաջնակարգ դեր ունի հայ ժողովրդի կյանքում` ոչ միայն ընդհանուր քաղաքակրթական մակարդակի, այլև ազգապահպանության առումով: Հետևաբար` պետության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի օրենսդրական համապատասխան դաշտի ձևավորման և գործնական քայւլերի միջոցով ազգային մշակույթի զարգացման, ինչպես նաև` յուրաքանչյուչ քաղաքացու մշակույթային պահանջմունքների բավարարման համար նպաստավաոր պայմանների ստեղցումը:
12) Քաղաքացիական հասարակության զարգացում և քաղաքացիական շահերի պաշտպանություն
«ՄԵՆՔ»-ը նախատեսում է իրականացնել քաղաքացիական հասարակության աջակցության և պաշտպանության քաղաքականություն և համոզված է, որ ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված` քաղաքացիների ինքնակազմակերպման ձևերում է կուտակված հասարակության զարգացման հսկայական ներուժը:
Պետուոյունը պետք է առավելագույնս օգտաործիայդ ներուժը` ապահովելով ստեղծագործական և մշակույթային միությունների հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև սեփականատերերի, սպառովների, գործատուների, աշխատողների, ազգային, կրոնական և այլ միավորումների գործենեությունը:
Հասարակական կազմակերպությունների զարգացումը և այդ գործընթացի պետական աջակցությունը թույլ կտա լուծել այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են`
ա. մարդկային գործոնի էական ուժեղացումը, իշխանության ու հասարակության միջև երկխոսության և տարաբնույթ հարցերի վերաբերյալ հասարակական համաձայնության ձեռքբերման հնարավորությունների մեծացումը,
բ. բարեփոխումների, պետական կառավարմանու տեղական ինքնակառավարման գործընթացներին քաղաքացիների մասնակցության հնարավորույթյունների ընդլայնումը և այդ առումով մասնակցային գործընթացի խթանումը,
գ. պետության սոցիալական գործառույթների մի մասը հասարակական կազմակերպություններին փոխանցելու և տնտեսության ոչ առևտրային հատվածում նոր աշխատատեղեր ստեղծելու հաշվին պետական զգալի իջոցների տնտեսումը. ոչ առևտրային ծառայությունների շուկայի զարգացումը և այլն:
Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է`
ա. պետական որոշումների մշակման, քննարկման և կատարման վերահսկողության գործընթացներում ստեղծել հասարակական կազմակերպությունների մասնակցության հնարավորություններ, մասնագիտացված հասարակական կազմակերպություններին ներգրավել սոցիալական և տնտեսական ծրագրերի մշակման գործընթացներին, ինչպես նաև նպաստել ծնողազուրկ երեխաների, տարեցների , հաշմանդամների , փախստականների հիմնախնդիրների լուծմանը,
բ. ապահովել պետական բյուջեով նախատաեսված սոցիալական ծրագրերի իրականացմանը հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ:
13) Օրենսդրական գործընթացներում հանրության` այդ թվում երիտասարդության մասնակցություն
«ՄԵՆՔ»-ը կարևորում է երիտասարդնեի ներգրավածությունը քաղաքական , հատկապես օրենսդրական դաշտում:Երիտասարդները պետք է տեղյակ լինեն ՀՀ օրենսդրության մանրամասներից, և ունենան յուրովի ներդրում:
14) Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ամրապնդում
Շարժման հիմնական խնդիրներից մեկը Հայաստանում քաղաքացիական հասարակության , մարդու և քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների վրա հիմնված իրավական պետության կառուցման գործին իր ջանքերի և հնարավորությունների ներդրումն է:
15) Գյուղատնտեսական ոլորտի բարելավում և զարգացում
ա. արդյունավետ և կայուն ագրոպարենային համալիրի ստեղցումը,
բ. երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը,
գ. գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների եկամուտների մակարդակի բարձրացումը,
դ. գյուղատնտեսական նշանակության հողերի և բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացումը,
ե. գյուղմթերքների և պարենային ապրանքների իրացման շուկաների ընդլայնումը,
զ. հակակարկտային կայանների վերականգնումը և վերագործարկումը,
է. հողային հարաբերությունների կարգավոման համակարգի ստեղծումը և հողի շուկայի կայացումը,
Ոլորտի զարգացման նպատակով, որպես պետական քաղաքականության հիմնական ուղղություններ «ՄԵՆՔ» երիտասարդական շարժումը դիտարկում է `
ա. գյուղատնտեսության զարգացման կազմակերպակառուցվածքային հիմքերի ձևավորումը,
բ. ագրարային ոլորտը կանոնակարգող օրենսդրության կատարելագործումը,
գ. ագրոպարենային շուկաների ֆինանսական ենթակառուծվածքների զարգացումը,
դ. ագրոպարենային արտադրանքի իրացման շուկաների ընդլայնման աջակցությունը,
ե. գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրումը,
զ. գյուղատնտեսական հումքը վերամշակող արդյունաբերության ծրագրային
զարգացման ապահովումը:
16) Զբոսաշրջության զարգացում
«ՄԵՆՔ»-ը կարևորում է ազատական տնտեսության արմատավորման և զարգացման քաղաքականությունը և տնտեսության ճյուղերի միջև էական տարբերակում կամ առանձին զարգացման խնդիր չի դնում: Հայաստանում պետք է զարգանան տնտեսության այն ճյուղերը, որոնք ունեն մրցունակության և արտադրողականության իրական ուժ, իսկ զբոսաշրջությունն այդպիսի ճյուղերից մեկն է:
17) Էներգետիկայի ոլորտի զարգացում` այդ թվում էներգետիկ անվտանգության ապահովում և ամրապնդում
Էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը պետք է հիմնված լինի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրի վրա և ուղղված լինի հետևյալ խնդիրների լուծման`
ա. էներգիայի բոլոր տեսակների գծով հումքի մատակարարման, արտադրության, բաշխման և փոխանցման փուլերում երկրին, հասարակությանը և տնտեսությանը սպառնացող վտանգների կանխատեսում, էներգետիկ կախվածության նվազեցում և ոլորտի ինքնաբավության մակարդակի հնարավորինս բարփրացում, այդ թվում` ներդրվող և տեղական էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացում և աևտադրական հզորությունների առավելագունս օգտագործում, ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր ատոմակայանի կառուցում,
բ. տեղական էներգետիկ պաշարների, էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործում դրա ապահովման տնտեսական ու իրավական մեխանիզմների կիրառում, արտաքին և ներքին տնտեսական, տեխնոգեն և բնապահպանական սպառնալիքների չեզոքացում, ինչպես նաև ապակայունացնող տարաբնույթ գործոնների բացակսական հետևանքների մեղմում,
գ. էներգետիկ համակարգի կողմից ներքին և արտաքին պահանջարկի ընդւնելի արժեքով և համապատասխան որակով բավարարում էներգառեսուրսների արդյունավետ օգտագործում:
18) Առողջապահական համակարգի բարելավում
ա. անվճար բուժծառայությունների որակական բարելավումը, բնակչությանը մատուցվող անվճար բուժծառայությունների մատուցման նպատակով պետական երաշխիքների ծավալի և պետության ֆինանսական հնարավորությունների հաշվեկշռվածության ապահովումը, ոլորտում ստվերային շրջանառության ծավալների և կոռուպցիոն ռիսկորի նվազեցումը, բշժկական ապահովագրության համակարգի ներդրումը,
բ. առողջապահության համակարգի կառավարելիության, կազմակերպման արդյունավետության և ֆինանսավորման կատարելագործումը , բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և դրա փոխհատուցման բազմաձևության կիրառումը,
գ. բնակչությանը մատչելի և որակյալ բժշկական օգնության տրամադրումը , մոր և մանկան առողջության պահպանությունը,
դ. հաշմանդամների հիմնահարցերի լուծմման ուղղությամբ պետական հատուկ քաղաքանության իրականացումը, որը հաշմանդամների համար կստեղծի կենսագործենեության սահմանափակումները աղթահարելու պայմաններ և կապահովի նրանց իրավունքների իրականացումը և հաշմանդամների սոցիալական պաշտպանության համալիր ծրագրի ընդունումը,
ե. բնակչության սոցիալապես անապահով և առանձին հատուկ խմբերթւմ ընդգրկված անձանց անվճար բժշկական օգնության ցուցաբերունը,
է. դեղերի մատչելիության և անվտանգության մակարդակների բարձրացումը:
19) Ապահովագրական համակարգի բարելավում և զարգացում
Ռեսուրսների (նյութական և մասնագիտական) սահմանափակության պարագայում առավել է կարևորվում
ապահովագրական համակարգի զարգացման հիմնական նախադրյալներից մեկը՝ պետական կարգավորման և վերահըսկողության մեխանիզմների կատարելագործում երիտասարդներով: Ապահովագրական համակարգից երիատսարդներիտեղեկատվություն ստանալու հնարավորությունը` սահմանափակ է: Այսինքն՝ զարգացման խթանների հիմքում ընկած է պետության կողմից որոշակի անհրաժեշտ նախադրյալների ձևավորումը, ինչը հնարավոր է միայն պետական կար-
գավորման շրջանակներում: Ուստի և ապահովագրական համակարգի վերահսկողության առաջադեմ, գործուն և արդյունավետ մեխանիզմների ներդրումն ու
կիրառումը պետական կարգավորման մակարդակում էական խթան կդառնան շուկայի զարգացման, ապահովագրական համակարգի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ապահովագրության զարգացման գործում վերահսկողության դերը հատկապես կարևորվում է անցումային
տնտեսության, շուկայի ինքնակարգավորման մեխանիզմների և գործարար շրջանառության սովորույթների բացակայության, առաջատար ռեսուրսների (ինչպես ֆինանսական, այնպես էլ մասնագիտական) սղության, անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության և հասարակության կողմից այս ոլորտի
մատչելիության ու անհրաժեշտության գաղափարի թերըմբռնման պայմաններում: Ուստի պետական կառավարող շրջանակներում ուղղակի անհրաժեշտ է ինչպես վերահսկողության բուն նպատակների սահմանումը, այնպես էլ դրա լավագույն մեխանիզմների լայն կիրառումը: Շուկայի զարգացման խնդրում վերահսկողության
դերը ճիշտ գնահատելու համար պետք է անդրադառնալ դրա հիմնական նպատակներին
20) Ազգագրական` այդ թվում նաև արտագաղթի և ծնելիության խնդիրների և դրանց լուծման ուղիների որոնումը
Տնտեսական վերափոխումների հաշվեկշռվածության, կայունության, ժողովրդավարացման գործընթացների անշրջելիության ապահովման, ինչպես նաև ժողովրդագրական իրավիճակի բարելավման, բնակչության արտագաղթի կանխման, ծնելիության մակարդակի բարփրացման և սոցիալական մի ծարք այլ հիմնախնդիրների լուծման կարևորագուն պայման է հանդիսանում ՀՀ-ում նպատակային, հասցեական և արդյունավետ սոցիալական քաղաքականության իրականացումը: Շարժման կարծիքով, պետք է արմատական քայլեր ձեռնարկել ծնելիության և կյանքի միջին տևողության անկմամբ պայմանավորված բնակչության ծերացումը և բնական աճի նվազումը, ինչպես նաև դրանց հետևանքով ստեղծված ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակը լուծելու համար:
21) Կանանց շահերի պաշտպանություն և կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքար
«ՄԵՆՔ»-ի կարծիքով յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում չպետք է դրվի տարբերություն կանանց և տղամարդկանց միջև: Քանզի Հայաստանի Հանրապետությունը համարվում զարգացող և քաղաքակիրթ երկիր, ապա հնարավորինս չափ պետք է պաշտպանված լինեն կանանց շահերն: Հայաստանում արդեն ընդունված փորձ է դարձել Ազգային Ժողովում ունենալ կին պատգամավորներ և այդ տենդենցը իհարկե կրելու է շարունակական բնոււյթ:
22) Կոռուպցիայի հաղթահարում
Կոռուպցիայի հաղթահարման բնագավառում “ՄԵՆՔ” շարծումը անհրաժեշտ է համարում`
ա. բարձրացնել պետական վարչարարության արդյունավետությունը,
բ. վերացնել պաշտոնատար անձանց և պետական ծառայողների կողմից կանայական որոշումներ ընդունելու հնարավորությունները, հասնել նրան, որ այդ անձինք կատարեն միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենքով,
գ. իրականացնել օրենքների և իրավական ակտերի համալիր փորձաքննություն` դրանց “կաշառատարության ” իմաստով, հանել այդպիսի դրույթները և վերացնել օրենսդրությունում առկա հակասությունները և երկիմաստությունները,
դ. կոռուպցիայի փաստերի հայտնաբերման դեպքում համապատասխան պաշտոնատար անձանց ենթարկել օրենսդրությամբ սահմանվածպատասխանատվության` անկախ նրանց զբաղեցրաց դիրքից և պաշտոնից,
ե. կատարելագործել և խստացնել գույքի , եկամուտների և ծախսերի հայտարարագրման մեխանիզմը,
զ. հետևողական և համալիր պայքար մղել կոռուպցիայի հետ սերտաճած այնպիսի երևութների դեմ, ինչպիսիք են դրամանենգությունը, ստվերային գորենեությունը , թրաֆիկինգը, կաշառակերությունը և այլն,
է. դատական բարեփոխումների շնորհիվ պաչզեցնել պաշտոնատար անձանց և պետական ծառայողների գորողությունների դատական բողոքարկման ընթացակարգը,
ը. ներդնել վարչական դատարանների ինստիտուտ և նպաստել դրանց կայացմանը,
թ. մշակել և ընդունել հակակոռուպցիոն օրենսդրական փաթեթ : 23) Փոքր բիզնեսի միջավայրի բարելավում և զարգացում
Ձեռնարկատիրական գործենեության զարգացման և պետական աջակցության ոլորտներում «ՄԵՆՔ»-ը առաջարկում է հետևյալ ռազմավարական մոտեցումները`
ա. կրճատել փոքր ձեռնարկատերերի ստուգումներով զբաղվող պետական մարմինների քանակը և հավասարակշռել ու պահպանել կազմակերպությունների և պետության շահերը,
բ. հետևողական քաղաքականություն վարել լիցենզավորման ենթակա գործենեության տեսակների ցանկի կրճատման ուղղությամբ և ձևավորել լիցենզավորման այնպիսի համակարգ, որը կլինի խիստ` պահանջների կիրարկման մասով, սակայն արագ հաղփահարելի` ընթացակարգերի մասով,
գ. բարելավել բոլոր տեսակի ապրանքների և ծառայությունների արտադրության, ներմուծման և արտահանման գծով արտոնագրային մեկ միասնական մարմնի գործենեությունը, բացառել տվյալ ոլորտում գործառույթների կրկնության և նմանատիպ մյուս երևույթները, ինչպես նաև հնարավորինս պարզեցնել արտոնագրման ընթացակարգը,
դ. վարչական և քրեական օրենսդրությամբ հստակ ամրագչել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների և պաշտոնատար անձանց պատասխանատվության տեսակներն ու չափերն այն գործողությունների կամ անգործության համար, որոնց հետևանքով ձեռնարկատերերը կկրեն վնասներ,
ե. յուրաքանչյուր տարվա պետական բյուջեյում նախատեսել փոքր ձեռնարկատիրության համար պետական օժանդակության գումարներ, որոնք առաջիկայում չպետք է պակաս լինեն տվյալ տարվա բյուջետային ընդհանուր ծախսերի մեկ տոկոսից,
զ. հանրապետուոյան տնտեսվարող սուբյեկտների և ընդհանուր առմամբ ամբողջ երկրի մրցունակության բարձրացման նպատակով վերանայել գործարարության պետական կարգավորման լծակների կիրառման առաջնահերթությունները` կարգավորման շեշտը դնելով սուբյեկտների արտադրողականության և արդյունավետության մակարդակների բարձրացման վրա,
է. ստեղծել լիզինգային հարաբերությունների աջակցության համակարգ` փոքր բիզնեսի համար անհրաժեշտ արտադրական սարքավորումները մատչելի դարձնելու նպատակով:
24) Բնապահպանական խնդիրների և դրանց լուծման ուղիների որոնում
ա. շրջակա միջավայրի պահպանման լավագույն քաղաքականությունը սկզբից ևեթ լարվածության օջախներից հնարավորինս խուսափելն է , քան դրանց դեմ հետագայում պայքարելը,
բ. ՀՀ-ում օրենսդրորեն պետք է ձևավորվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք բնապահպանական միջոցառումների կիրառումը տնտեսապես շահութաբեր դարձնեն տնտեսվարող սուբյեկտների համար,
գ. հարկային, ներդրումային, վարկային քաղաքականությունների ոլորտում պետությունը պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերի բնապահպանությանը նպաստող ձեռնարկությունների հանդեպ:
Առաջարկվում է բնապահպանությանը նպաստող ապրանքների արտադրության բնապահպանական տեսակետից մաքուր ապրանքների արտադրության մեջ մասնագիտացված ձեռնարկություններին տալ հարկային արտոնություններ` ի տարբերություն վնասակար արտադրություն ունեցող ձեռնարկությունների:
25) Հայ Առաքելական եկեղեցու դերի բարձրացում
Դեռ վաղ ժամանակներից եկեղեցին ստանձնել է երկիրն կառավարելու դերը, երբ Հայաստանը գտնվում էր ցանր վիճակում և չուներ պետականություն: Այսորվա դրությամբ, երբ առդեն երկու տասնամյակ Հայաստանը հանսիսանում է անկախ երկիր, պետք չէ մոռանալ Հայ առաքելական ծավալած գործենեությունը, այլ պետք է նորից կարևորել այդ հաստատության աշխատանքը և հնարավորինս չափ աջակցել նրան:
26) Ազգային անվտանգության խնդիրների և նրանց լուծման ուղիների որոնումը
Ոլորտի հիմնական խնդիրներն են`
ա. Հայաստանի Հանրապետության տարացքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովումը, արտաքին և ներքին ապառնալիքների կանխարգելման և վերացման ուղղությամբ ծրագրային և օպերատիվ միջոցառումների իրականացումը, տարածաշրջանային անվտանգության այնպիսի յամակարգի ձևավորումը, րրտեղ Հայաստանը կունենա լորջ դերակատարություն և առավելագույնս ապահովվածկլինի նրա անվտանգությունը,
բ. երկրի պաշտպանությն ամրապնդումը, ազգային անվտանգության ներքին և արտաքին սպառնալիքների կանխատեսումը, բացահայտումը, կանխարգեկումը, հակազդումը և չեզոքացումը,
` գ. այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ-ի բարիդրացիական, հավասարակշռված, իրավահավասար և փոխշահավետ համագործակցությունը,
դ. երկրի տնտեսւոթյան զարգացումը և սոցիալական ուղղվածություն ունեցող
տնտեսական քաղաքականության իրականացունմը, տնտեսական շահերի պաշտպանությունը, գիտատեխնիկական և տեխնոլոգիական կախվածության նվազեցումը, ծողովրդագրական գործընթացների կարգավորումը, երկրի բնապահպանական ու բնօգտագործման վիճակի բարելավումը,
ե. ՀՀ տարածքում մարդու և քաղաքացու անվտանգության, նրա սահմանադրական իրավունքների և ազատությունների ապահովումը, պետական և տեղական ինքնակառավարման համակարգերի կատարելագործումը, օրինականության ու կարգուկանոնի ամրապնդումը և հասարակության սոցիալ-տնտեսական և քաղաքական կայունության ապահովումը, քաղացիների, պաշտոնատար անձանց , պտական և տեղական ինքնակառավարման մարմինների, կուսակցությունների, հասարակական միավորումների, կրոնական և այլ կազմակերպությունների կողմից օրենդրության պահանջների անվերապահ կատարումը:
27) Ցեղասպանության ճանաչում և հայ-թուրքական հարաբերությունների բարելավում
Համաշխարհային փորձն ու պատմությունը ցույց են տալիս, որ խնդիրները լուծվում են, երբ երկուստեք ու հանդիպակաց քայլ է արվում: Երկու պետությունների համար էլ կարևորագույն քայլ է համամարդկային ու համաեվրոօական արժեքների ընդունումը, սեփական պատմության ճանաչումը, Ցեղասպնության ու նրա հիմնախնդրին լուծում տալը, բաժանարար բոլոր հարցերի ու հարաբերությունների կարգավորումը` համապարփակ ու համալիր ձևով:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է իրականացվի առանց նախապայմանների արաջադրման: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի մերժումը բացասաբար է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա: Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն փոխհարաբերությունների հաստատման շրջանակներում քննարկման առարկա կարող են դառնալ, մասնավորապես տարածաշրջանային անվտանգության և համագործակցության, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
Թուրքիայի կողմից կշռադատված, կառուցողական, ոչ գաղափարախոսական դիրքորոշում ցուցաբերելու, հայ-թուրքական սահմանի բացման հաղորդակցության ուղիների, այդ թվում` Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման, Թուրքիայում հայկական մշակութասյին արժեքների պահպանման հարցերը:
28) Ղարաբաղյան հիմնախնդրի լուծում և հայ-ադրբեջանական հարաբերություննրի բարելավում
Պետք է կառուցողական քայլեր իրականացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա կնճռոտ հիմնախնդիրները կարող են լուծվել ոչ թե ատելության, այլ հանդուրժողականության մթնոլորտում` ելնելով պատմական փաստերից, արդի իրողություններից, միջազգային իրավունքի նորմերից և սկզբունքներից: Եվրոպական ընտանիքին անդամակցության, աշխարհում ժողովրդավարական գործընթացների անշրջելիության և անմիջական հարևաններ լինելու հանգամանքները ենթադրում են. որ հայ ժողովուրդը կարող է կողք կողքի խաղաղ գոյակցել թուրք և ադրբեջանցի ժողովուրդների հետ:
29) Վրաստանի հայերի` այդ թվում ջավախայության խնդիրների լուծման ուղիների որոնում
Քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տարածաշրջանային անվտանգության, հաղորդակցության ուղիների, հոգևոր-մշակութային, հումանիտար և այլ բնագավառներում անհրաժեշտ է զարգացնել ավանդական, բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունները Վրաստանի հետ: Հայ-վրացական հարաբերություններում կարևոչում ենք նաև Վրաստանում բնակվող հայերի, մասնավորապես` ջավախահայության անվտանգության և ինքնակառավարման իրավունքների ապահովման, Ջավախկի սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային հիմնախնդիրների լուծման հարցում վրացական իշխանությունների հետ փոխհամաձայնեցված ձևով մշտապես պետք է աջակցի Ջավախկի խնդիրների լուծմանմ ուղղված Վրաստանի քայլերին:
30) Հայաստան-Սփյուռք կապերի խորացում և համագործակցության արդյունավետության բարձրացում
Սփյուռքահայության հետ հարաբերությունները` մասնավորապես Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգված զարգացումըը և հետագա խորացումը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան սփյուռքահայերի օրինական իրավունքների ու շահերի պաշտպանությունը համարել ՀՀ արտաքին քաղականության գերակայություններից մեկը: Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմքում պետք է դրվի այն գաղափարը, որ համապատասխան հոգևոր-մշակութային կենտրոնը ՀՀ-ն է, որը պետք է ստանձնի մայր հայրենիքի շուրջ հայության միավորման առաջատարի և ազգապահպանության երաշխավորի դերակատարությունը:
31) Հայաստան-ԱՊՀ կապերի խորացում և համագործակցության արդյունավետության բարձրացում
Բարիդրացիական հարաբերություններ նախկին խորհրդային հանրապետությունների հետ` փոխշահավետության սկզբունքով:
32) Հայաստան-Եվրամիություն կապերի խորացում և համագործակցության արդյունավետության բարձրացում
Անհրաժեշտ է համագործակցել և բարիդրացիական հարաբերություններ հաստատել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցների հետ:
33) Հայաստան-Ռուսաստան կապերի խորացում և համագործակցության արդյունավետության բարձրացում
Հայ-ռուսական ավանդական, բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումն իրականացնել` ելնելով քաղաքական, սոցիալ-տնտեսական, ռազմական, տարածաշրջանային անվտանգության, հոգևոր-մշակութային և այլ բնագավառներում փոխշաավետ համագործակցության և ռազմավարական գործընկերության սկզբունքներից:

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց՝ հասարակական հիմունքներով ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից «Ե...
25/07/2023

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց՝ հասարակական հիմունքներով ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» կազմում։

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք՝ լիարժեք տեղեկատվություն Երևանի և Երևանի քաղաքապետարանի մասին. վարչական շրջաններ, նորություններ, իրավական ակտեր, էլեկտրոնա...

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when "Մ Ե Ն Ք" Ազգային Հայրենասիրական Երիտասարդական Շարժում posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share