07/10/2026
Փերիահայերի հարսանեկան կարևոր խորհրդանիշներից էին հարսանեկան «շաքարները»: Զարդարուն շաքարը պատրաստվում էր փեսայի տանը՝ շաքարից
ու մեղրամոմից, վրան նկարում էին փեսայի և հարսի անվանատառերը, տարբեր նախշեր և խորհրդանշաններ:
Նշանդրեքի ժամանակ ևս շաքար էին օգտագործում փերիահայերը. հարսին մատանի նվիրելիս տալիս էին նաև կանաչ-կարմիր թելերով փաթաթված շաքարի կտոր։
Աղբյուրը` Ավետիսյան Լ., «Փերիահայերի ծիսապաշտամունքային կյանքը. նշանադրություն, հարսանիք»
Նկարում` հարսանեկան շաքարներ, ՀՊԹ էջից է նկարը