Aleppo Compatriotic Charitable Organization - NGO

Aleppo Compatriotic Charitable Organization - NGO The Aleppo Compatriotic Charitable Organization-NGO (Aleppo-NGO) is a humanitarian, non-governmental

Aleppo Compatriotic Charitable Organization-NGO (Aleppo-NGO) is the leading grassroots organization supporting Syrian refugees in Armenia through the provision of humanitarian assistance and the protection of their human, refugee, and labor rights. Since December 2017, the organization amended its charter to cover other displaced and vulnerable populations through its relief, capacity building, income generation, and other short-term projects and long-term programs.

🤱 «Մայրութեան եւ գեղեցկութեան տօն»՝ լի ջերմութեամբ ու յիշարժան պահերով։ 💖🙋 «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի Տիկնանց Յանձնախումբի կազմակերպ...
09/04/2026

🤱 «Մայրութեան եւ գեղեցկութեան տօն»՝ լի ջերմութեամբ ու յիշարժան պահերով։ 💖
🙋 «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի Տիկնանց Յանձնախումբի կազմակերպած այս միջոցառումը սկսաւ Տ.Սալբի Գանթարճեանի բարի գալուստի խօսքով, որուն ընդմէջէն գնահատեց հայ մօր կերպարը, անոր անցած ճանապարհն ու անսահման ուժը։
💍 Մուտքին բաժնուած մատանիներու միջոցով, ընտրուեցաւ օրուան բախտաւորը՝ Տ. Անի Նազարեանը։
🌺 Հմայիչ կերպարով ծաղիկներ հագած գեղեցկուհին՝ ներկաներուն նուիրեց ծաղիկներ, հաստատելու իրենց գեղեցկութիւնն ու անփոխարինելիութիւնը։
🤶 Տարեց մօր մեծարանքը անմասն չի մնաց միջոցառման ընթացքին եւ ամենափորձառու մայրը ստացաւ յատուկ նուէր Տիկնանց Յանձնախումբին կողմէն։
🎶 Մթնոլորտը աւելի հաճելի դարձաւ DJ Սեւակի ուղեկցութեամբ։
🎤 Պարույր Սեւակի՝ «Մօր ձեռքերը» կատարեց Տ.Վանիա Գարաճեանը։
💃 «Մախմուր աղջիկ» երգի ընկերակցութեամբ, գեղեցկուհի Նարե Օհանյանը ներկաներուն սրտերը գրաւեց։
🎊 Տ.Սիւզի Սամուէլը, ինչպէս ամէն միջոցառման, այս անգամ եւս ներկաներուն նուիրեց իր գեղեցկագիտական անակնկալները վիճակահանութեան տեսքով։
🎁 Ներկայ կանայք դարձան օրուան իրական հերոսուհիները,
մասնակցելով խաղերուն, վիճակահանութեան եւ անսպասելի անակնկալներուն։
💐Այս միջոցառումը չէր կրնար այսքան իւրայատուկ ըլլալ, առանց Տիկնանց Յանձնախումբի նուիրեալ աշխատանքին, որոնք իրենց առօրեայ կեանքին կողքին ոչ մէկ ջանք չեն խնայեր կազմակերպութեան ծրագիրները իրականացնելու։
🍽️ Մեծ շնորհակալութիւն O2 GARDENS ճաշարանին՝ ջերմ ընդունելութեան, համեղ հիւրասիրութեան եւ իւրայատուկ վերաբերմունքի համար։
❤️ Շնորհակալական խօսքերը քիչ են երախտագիտութիւն յայտնելու նուիրատուներուն, որոնք իրենց մեծահոգի աջակցութեամբ, անգամ մը եւս, հաստատեցին իրենց հաւատքը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունէութեան։
🌟 Այս օրը ապացուցեց, որ իւրաքանչիւր կին արժանի է սիրոյ, գնահատանքի եւ մեծարանքի 💫
🙏 Շնորհակալութիւն բոլորին՝ այս գեղեցիկ օրը կիսելու համար 🌷
🤞Մինչ նոր հանդիպումներ 🪷

💐 Գարունը նոր շունչ է, նոր յոյս, նոր սկիզբ 💐🌺 Այս թարմութեամբ եւ ջերմութեամբ անցուցինք "ՀԱԼԷՊ" կազմակերպութեան Տիկնանց Յ...
05/03/2026

💐 Գարունը նոր շունչ է, նոր յոյս, նոր սկիզբ 💐
🌺 Այս թարմութեամբ եւ ջերմութեամբ անցուցինք "ՀԱԼԷՊ" կազմակերպութեան Տիկնանց Յանձնախումբի պատրաստած՝ "Գարունն ու մենք" միջոցառումը։
🤩 Այս օրը լի էր ժպիտներով, գարնանային տրամադրութեամբ, ջերմ խօսքերով ու հաճելի անակնկալներով։
🙋 Յանձնախումբի անունով՝ Վանիա Գարաճեան բարի գալուստի խօսքով հանդէս եկաւ եւ ներկաներուն մաղթեց հաճելի ժամանց։
🎶 Հնչեցին սիրոյ ու գարնան երգեր, Աւետ նուագխումբի (Aved band) կատարողութեամբ։ Ներկաները խանդավառ մթնոլորտէն ոգեւորուած՝ իրենց քաղցր ձայներով ընկերակցեցան նուագխումբին եւ միջոցառումը տօն դարձուցին։
🌟 Միջոցառման ընթացքին օրուան երկու բախտաւորներ ընտրուեցան, որոնցմէ մէկուն նուէրը տրամադրած էր՝ տիկին Սիւզի Սագոն։
🌷 Սրահը զարդարուած էր գարնանային նուրբ ու գեղեցիկ ձեւաւորմամբ, որ օրը դարձուցած էր աւելի լուսաւոր ու տօնական։
🎁 Գարնանային գոյներով վիճակահանութեան մոմերու վաճառքէն, ներկաները ստացան հաճելի նուէրներ եւ անակնկալներ։
🙏 Շնորհակալութիւն բոլոր անոնց, որոնք կը գնահատեն "ՀԱԼԷՊ " կազմակերպութեան աշխատանքը։ Վստահ ենք, որ միասին կրնանք կեանքի կոչել բազմաթիւ գեղեցիկ նախաձեռնութիւններ եւս, որոնց հասոյթով թիկունք կը կանգնինք մեր հայրենակիցներուն։
🪷 Յատուկ շնորհակալութիւն մեր Տիկնանց յանձնախումբին՝ համեղ հիւրասիրութեան եւ նուիրումով կատարուած աշխատանքին համար։
#հալէպհբհկ #գարուն #բարեսիրական

01/02/2026

«Հալէպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ը խորին ցավով տեղեկացավ մեծարգո բարերար Վիգեն Չէմպէրճեանի մահվան մասին։

Տարիներ շարունակ Վիգեն Չէմպէրճեանի ներդրումը, հավատը մեր առաքելության նկատմամբ և անշահախնդիր աջակցությունը նպաստել են մեր գործունեության իրականացմանը՝ թույլ տալով մեզ կյանքի կոչել մարդասիրական նախաձեռնություններ և օգնել հազարավոր անձանց։

Այս ծանր պահին մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Չէմպէրճեան և Մարտիկեան ընտանիքներին։ Թող նրա հիշատակը մնա լուսավոր և վառ։

UNHCR Armenia https://www.facebook.com/UNHCRArmenia/posts/pfbid0E8MAwAJcN58JMZ9Ro2YcWQLyMPU91aUrKTDzG82GHZ2MpgDxV3JLrq9c...
14/01/2026

UNHCR Armenia https://www.facebook.com/UNHCRArmenia/posts/pfbid0E8MAwAJcN58JMZ9Ro2YcWQLyMPU91aUrKTDzG82GHZ2MpgDxV3JLrq9cYxbrWn79l

📯Job Opening at UNHCR Armenia
We are looking for:
🔹Assistant External Relations Officer
🔹Location: Yerevan, Armenia
🔹Contract type: Fixed term appointment
🔹Staff Member Type: National Professional Officer
🔹Duration: 1 year
🔹Expected start date: 01 March 2026
📣Interested candidates may view the vacancy announcement
and apply online through:
👉https://unhcr.wd3.myworkdayjobs.com/en-GB/External/job/Yerevan-Armenia/Assistant-External-Relations-Officer_JR2562622-2
⏳The Application deadline is 28 January 2026 inclusive

UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

🌲 "Հալէպ" կազմակերպութեան Տիկնանց յանձնախումբը 2 Դեկտեմբեր, 2025-ին, կազմակերպած էր ջերմ ու յիշարժան "Նոր Տարուան Նախօրե...
04/12/2025

🌲 "Հալէպ" կազմակերպութեան Տիկնանց յանձնախումբը 2 Դեկտեմբեր, 2025-ին, կազմակերպած էր ջերմ ու յիշարժան "Նոր Տարուան Նախօրեակին" վերնագրով միջոցառում, լի ժպիտներով, շնորհաւորանքներով եւ տօնական տրամադրութեամբ։
🎉 Միասնականութեան ու սրտի ջերմութեան մթնոլորտ կը տիրէր ամենուր, հնչեցին գեղեցիկ մաղթանքներ, եղան հաճելի անակնկալներ, նուէրներ եւ ուրախ պահեր, որոնց շնորհիւ բոլոր ներկաները զգացին Ամանորի իսկական շունչը։
🎤 Տիկին Սալբի Գարակիւլեան ներկաներուն դիմաւորեց բարի գալուստի խօսքով եւ ներկայացուց կազմակերպութեան գործունէութիւնն ու ծրագրերը։
🎂 Միջոցառման ընթացքին նշուեցաւ նաեւ կազմակերպութեան հիմնադրութեան 12-րդ տարեդարձը։ Կազմակերպութեան հիմնադիր եւ գործող անդամները միասին հատեցին կարկանդակը, մաղթելով կազմակերպութեան յաջող ընթացք եւ նորանոր նուաճումներ։
🎙️ "Հալէպ" Կազմակերպութեան հիմնադիր նախագահ՝ տիկին Անի Պալխեան հանդէս եկաւ շնորհակալական խօսքով, 12 տարիներու՝ բոլոր նուիրատուներուն եւ աջակիցներուն, ի մասնաւորի՝ Նիու Եորքի՝ Կիւլլապի Կիւլպէնկեան հիմնադրամի խորհուրդի փոխնախագահ, մշտական նուիրատու՝ տիկին Գարմէն Կիւլպէնկեանին, որ ներկայ էր միջոցառմանը։
🎁 Ընթացքին տեղի ունեցաւ նաեւ տարեկան վիճակահանութեան խաղարկութիւնը, որուն նուէրն էր 100.000֏-ի նուէր-քարտ։
🧑‍🎄 Կաղանդ պապային մասնակցութիւնն ու նուէրները երջանկութիւն ու ժպիտ պարգեւեցին ներկաներուն։
💝 Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներուն ներկայ գտնուելու, իրենց ջերմութեամբ ու մասնակցութեամբ օրը առաւել տօնական դարձնելու համար։
💖 Թող գալիք տարին ըլլայ խաղաղ, յաջողութիւններով լի եւ բարութիւն բերող իւրաքանչիւր ընտանիքի։
🫰 Նշենք, որ վերոնշեալ միջոցառման հասոյթը պիտի տրամադրուի կազմակերպութեան շահառու կարիքաւոր ընտանիքներուն։

✅Վերջին հնարավորությունը «Ստեղծենք միասին» նախագծին դիմելու համար📌«Հաջողակից` սկսնակին» ծրագրի շրջանակում հայտարարված «Ս...
16/07/2025

✅Վերջին հնարավորությունը «Ստեղծենք միասին» նախագծին դիմելու համար

📌«Հաջողակից` սկսնակին» ծրագրի շրջանակում հայտարարված «Ստեղծենք միասին» փուլային նախագծի դիմումների ընդունումը մոտենում է ավարտին։ Մինչև հուլիսի 31-ը, այն նորաստեղծ ընտանիքները, ովքեր ցանկանում եմ սկսել կամ զարգացնել իրենց բիզնեսը և համապատասխանում են այս փուլի չափորոշիչներին, կարող են դիմել «Ստեղծենք միասին» նախագծի շահառու դառնալու համար:

📝Մանրամասներն ու դիմելու կարգը՝ հետևյալ հղումով՝ https://shorturl.at/shFiE

💙Եթե դուք ունեք բիզնես սկսելու ձգտում կամ արդեն իսկ առաջին քայլերն արել եք, սա կարող է լինել մեծ հնարավորություն ձեր զարգացման և առաջընթացի համար։

Նոր հնարավորություն տեղահանված արցախցի ձեռնարկատերերի համարՄեկնարկել է Արցախ Միություն / Artsakh Union-ի կողմից և Իզմիրլ...
23/05/2025

Նոր հնարավորություն տեղահանված արցախցի ձեռնարկատերերի համար
Մեկնարկել է Արցախ Միություն / Artsakh Union-ի կողմից և Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Արցախյան տեղահանված գերփոքր ու փոքր ձեռնարկատերերի (ձեռնարկությունների) քարտեզագրում, իրազեկում և կարողությունների զարգացում» ծրագիրը:

🎯 Նպատակներն են՝
1) Աջակցել ձեռնարկությունների տնտեսական կայունությանը և աճին,
2) Կազմակերպել վերապատրաստումներ ու բիզնես խորհրդատվություն,
3) Աջակցել նոր համագործակցությունների և կապերի ստեղծմանը,
4) Զարգացնել բիզնեսի կառավարման հմտությունները՝ ելնելով մասնակիցների կարիքներից,
5) Ցուցաբերել նյութական աջակցություն՝ լավագույն մասնակիցներին։
Աջակցության ողջ փաթեթից կօգտվեն միայն 30 ընտրված շահառուները, իսկ շտեմարանում ընդգրկված բոլոր ձեռնարկատերերը պարբերաբար կստանան աջակցության ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ տեղեկություններ:

Մանրամասներն ու հայտաձևը՝ Արցախ Միության կայքում՝
https://artsakhunion.org/hy/news/80

Address

11 Northern Avenue
Yerevan
0019

Opening Hours

Monday 12:00 - 18:00
Tuesday 12:00 - 18:00
Wednesday 12:00 - 18:00
Thursday 12:00 - 18:00
Friday 12:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Aleppo Compatriotic Charitable Organization - NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Aleppo Compatriotic Charitable Organization - NGO:

Share