Union of Film Professionals of Armenia / Հայաստանի Կինոգործիչների միություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Union of Film Professionals of Armenia / Հայաստանի Կինոգործիչների միություն
Call Directions Contact the organization

Union of Film Professionals of Armenia / Հայաստանի Կինոգործիչների միություն Բարի գալուստ Հայաստանի Կինոգործիչների միության ֆեյսբուքյան պաշտոնական էջ

Welcome to the official page of the Union of Film Professionals of Armenia

ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՑՈՒՑԱՍՐԱՀՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ՝ «ԵՐԿԻՐԸ ԿԱԴՐՈՒՄ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸԺամանակակից արվեստն այսօր դժվար է պա...
26/10/2026

ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՑՈՒՑԱՍՐԱՀՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ՝ «ԵՐԿԻՐԸ ԿԱԴՐՈՒՄ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ժամանակակից արվեստն այսօր դժվար է պատկերացնել առանց տարբեր մեդիաների գոյության, այդ թվում և՝ ԿԻՆՈՅԻ և պատահական չէ, որ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՑՈՒՑԱՍՐԱՀԸ դառնում է ժամանակակից արվեստի լավագույն ցուցադրությունների վայր։

«ԵՐԿԻՐԸ ԿԱԴՐՈՒՄ» ժամանակակից արվեստի ԵԶԱԿԻ ցուցադրությունը, որը կարող եք վայելել մինչև ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ը, արվեստային մի միջավայր է, որը դիտարկում է մարդու, բնության և երկրի փոխհարաբերությունները։

Ցուցադրությունը ներառում է ՎԻԴԵՈԱՐՎԵՍՏ, ՆՈՐ ՄԵԴԻԱ, ԻՆՍՏԱԼԱՑԻԱ և ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ԱՐՎԵՍՏԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐ՝ ստեղծելով տարածք, որտեղ բնապահպանական խնդիրները հանդիպում են արվեստին, մշակույթին և հասարակական երկխոսությանը։

Ներկայացված են ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՏԻՍՏՆԵՐ ՄԱՐԿՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ՄԻՍԱԿ ՄԱՂԱՔՅԱՆԸ
ԱԼԵՔՍԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ԳՈՌ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐԷՆ, ՌԵԳԻՆԱ ՀՅՈՒԵԲՆԵՐԸ, ՎԱՀԱԳՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ
ՖԼՈՐԻԱՆ ՀՅՈՒԲԵՐԸ՝ արվեստագետներ, որոնք մեծ ճանաչում և հեղինակություն ունեն միջազգային ժամանակակից արվեստում։

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԴՐՈՂՆ Է նկարիչ, դիզայներ, համադրող Sargis Hovhannisyan ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։

Ի դեպ, ցուցադրությունում ներկայացված է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետ ՄԱՐԿՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ եզակի գործերից մեկը, ներկայացված են միջազգային արտիստներ, որոնց ստեղծագործությունները մեծ ճանաչում ունեն ժամանակակից արվեստի՝ աշխարհի լավագույն ցուցասրահներում։

COP17 Armenia -ի շրջանակում՝ ժամանակակից արվեստի Gyumri Art Week միջազգային փառատոնը, SunChild International Environmental Festival «Արևորդի» միջազգային կինոփառատոնը, Հայաստանի կինոգործիչների միությունը, Կինոյի տունը և ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ - Gyumri Branch of Academy of Fine Arts of Armenia ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղը միավորել են իրենց փորձն ու մասնագիտական հարթակները՝ ներկայացնելու, իրապես, արժեքավոր մի ցուցադրություն։

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ողջունել էր ժամանակակից արվեստի նման ստեղծագործությունների ցուցադրությունը ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՑՈՒՑԱՍՐԱՀՈՒՄ, կարևորելով հանգամանքը, որ Կինոյի տան ցուցասրահն, իրապես, դառնում է ժամանակակից արվեստի, նոր մեդիաների ներկայացման վայր։

Ցուցադրության բացմանը ներկա էին հյուրեր, արվեստագետներ, ժամանակակից արվեստի երկրպագուներ։

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԳԵՅ ԲՈՐԴԵՆՅՈՒԿԸԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ, ՍՑԵՆԱՐԻՍՏ ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ ՈՒԿՐԱԻՆԱ...
23/10/2026

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԳԵՅ ԲՈՐԴԵՆՅՈՒԿԸ

ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ, ՍՑԵՆԱՐԻՍՏ ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԻՆՈՔՆՆԱԴԱՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԳԵՅ ՏՐԻՄԲԱՉԸ

ՑԱՎԱԿՑԵԼ ԵՆ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանին

Մեծարգո պարոն Խաչատրյան,

Խորը վշտով տեղեկացանք Դավիթ Մուրադյանի կյանքից հեռանալու մասին, ում ստեղծագործությունը՝ որպես կինոգետ ու քննադատ, գրող, սցենարիստ և մանկավարժ, բավականին լավ հայտնի է ուկրաինացի կինեմատոգրաֆիստներին։

Պարոն Դավիթի ավանդը հայկական կինոյի զարգացման ու հարստացման գործում զգալի է և անանց։

Մենք արժևորել և արժևորում ենք նրա հետաքրքրությունը այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում ուկրաինական կինոարվեստում։

Բարձր պրոֆեսիոնալիզմը, տեղեկացվածությունը մշակույթի տարբեր բնագավառներում, առանձնահատուկ ջերմությունն ու հոգատարությունը գործընկերների հանդեպ միշտ բնորոշել են Դավիթ Մուրադյանի գործունեությունը։

Ուստի նա հավերժ կմնա մեր երախտապարտ հիշողության մեջ:

Փոխանցեք մեր ամենախորին ցավակցությունները պարոն Դավիթի ընտանիքին և բոլոր հայ գործընկերներին։

Հարգանքներով՝

Սերգեյ Բորդենյուկ, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության նախագահ

Ռոման Բալայան, կինոռեժիսոր, սցենարիստ

Սերգեյ Տրիմբաչ, Ուկրաինայի կինոքննադատների ասոցիացիայի նախագահ

Голові Спілки кінематографістів Вірменії Ккк Арутюну Хачатряну
Вельмишановний пане Хачатрян,

З великим сумом дізнались про те, що пішов із життя Давид Мурадян, чия творчість як кінознавця і критика, письменника, сценариста, педагога досить добре відома українським кінематографістам.

Внесок пана Давида у розвиток та збагачення вірменського кіно є значним і непроминущим. Ми цінували і цінуємо його інтерес до всього, що відбувалося і відбувається в українському кінематографі. Високий професіоналізм, обізнаність в різних галузях культури, особлива сердечність і чуйність до колег завжди відзначали діяльність Давида Мурадяна.

Відтак він назавжди у нашій вдячній пам’яті.

Передайте найщиріші слова співчуття родині пана Давида, усім вірменським колегам.

З повагою, Сергій Борденюк, голова Національної спілки кінематографістів України.

Роман Балаян, кінорежисер, сценарист.

Сергій Тримбач, президент Асоціації кінокритиків України.

To Arutyun Khachatryan Chairman of the Union of Cinematographers of Armenia

Dear Mr Khachatryan,

We were deeply saddened to learn of the passing of David Muradyan, whose work as a film scholar and critic, writer, screenwriter, and educator was well known to Ukrainian filmmakers.
Mr Muradyan’s contribution to the development and enrichment of Armenian cinema is considerable and enduring.

We have always valued his keen interest in everything that has happened and continues to happen in Ukrainian cinema.

The work of David Muradyan was always distinguished by the highest level of professionalism, his extensive knowledge of various fields of culture, and his exceptional warmth and sensitivity towards his colleagues.

He will forever remain in our grateful memory. Please convey our most sincere condolences to Mr Muradyan’s family and to all our Armenian colleagues.

With sincere respect,

Serhii Bordenyuk Chairman of the National Union of Cinematographers of Ukraine

Roman Balayan Film Director and Screenwriter

Serhii Trymbach President of the Ukrainian Association of Film Critics

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ․․․Դավիթ Մուրադյանը համաշխարհային մշակութային ժառանգության կրող էր։ Նա այդ ժառանգությունն, ուղղակի, ունե...
22/10/2026

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ․․․

Դավիթ Մուրադյանը համաշխարհային մշակութային ժառանգության կրող էր։

Նա այդ ժառանգությունն, ուղղակի, ուներ իր ներսում և այնքան թեթևորեն էր այն կրում։

Եթե որևէ անդրադարձ պիտի լիներ արվեստի, գրականության, կինոյի, օպերայի, երաժշտության համաշխարհային որևէ դրսևորման և այն դուրս էր սովորականի տիրույթներից, ուրեմն անդրադարձողը Դավիթ Մուրադյանը պետք է լիներ, ուրեմն բոլորի հայացքները պետք է ուղղվեին դեպի Դավիթ Մուրադյանը, որովհետև միայն նա կարող էր ամենաանճանաչելիի մասին խոսել խորքային շերտերով, բայց սովորականի նման։

Իր «Ծագումդ՝ մշակույթ» էսսեում Դավիթ Մուրադյանն ասում է․ «Երկիրը ծնվում է իր մշակույթից։ Պատմությունը հակառակ օրինակներ չունի․․․»։ Ինքը մարգարեաբար բնորոշել էր իրեն՝ «Ծագումը՝ մշակույթ»։ Ինքն, իրոք ծագումով մշակույթից էր։

Ինչպես՝ իր բնորոշմամբ «Երկիրը ծնվում է իր մշակույթից», ինքն էլ երկրի պես, իր երկրի պես ծնվել էր մշակույթից։ Ծնվել էր գենետիկորեն, ժառանգականության փոխանցմամբ։

Ինք ասում էր՝ «․․․Իսկ մշակույթ՝ չի նշանակում միայն արվեստներ։ ․․․Մշակույթն ամբողջությունն է մարդու և ազգի կենսագոյության»։

Ինքը հենց այդ ամբողջությունն էր։

«․․․Մարդկությունը բաժանվում է երկու մասի. նրանք, ովքեր կարդացել են «Փոքրիկ իշխանը», և նրանք, ովքեր «Փոքրիկ իշխանը» չեն կարդացել։ Ջրբաժանի պես բան է, հավատացեք․․․»․ ասում էր Դավիթ Մուրադյանը։

Ինքը, վստահաբար ու աներկբայորեն «Փոքրիկ իշխանը» կարդացածների դասում էր և ջրբաժանի այս կողմում։

Դավիթ Մուրադյանը կարող է թվալ, թե հանրագիտարանային մարդ էր, բայց հանրագիտարանային մարդիկ, սովորաբար, խորքային չեն լինում։ Դավիթ Մուրադյանը շատ խորքային էր։ Ինքն, իսկապես իր արյունատար անոթներով անցկացրել էր համաշխարհային մշակութային ժառանգությունը։

«Ձեռքով գրված նամակներ»-ից անդրադառնալով հայ կինոյի երկու նշանային ֆիլմերին՝ «Մենք ենք, մեր սարերը»-ին ու «Բարև, ես եմ»-ին Դավիթ Մուրադյանն ասում է․ «․․․ Բայց ես հիշեցնեմ, որ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» սկսվում է ճիշտ այն տեղից, որտեղ ավարտվում է Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ը։

Սա ճիշտ դավիթմուրադյանական խորքային դիտարկում է։
Իր նմանությամբ ասենք․ Դավիթ Մուրադյանը սկսվում է ճիշտ այն տեղից, որտեղ ավարտվում է և սա հավիտենության օրենքն է։

Դավիթ Մուրադյանի կորուստը ոչ միայն մարդկային կորուստ էր, ոչ միայն նրա ընտանիքի, զավակների, սիրելիների կորուստն էր, ոչ միայն մշակութային կորուստ էր, այլև տեսակի կորուստ էր։

«Բարև, ես եմ»-ում, որը նաև Դավիթ Մուրադյանի պաշտելի ֆիլմն էր, «․․․ Իր կյանքն ու կորուստները վերապրած ֆիզիկոս Մանվելյանը (իսկ ավելի պարզ՝ Արմեն Ջիգարխանյանը) վերջին կադրերում քայլում է սարն ի վեր։ Բաց երկնքի տակ խնջույքի նստած քահանան կիսատ է թողնում իր ուրախ երգն ու թնդաձայն կանչում նրա հետևից. «Տղա ջան, հո չե՞ս մոլորվել»։ – «Չէ, տեր հայր, ես էս տեղերին ծանոթ եմ»»։

Դավիթ Մուրադյանի կորստով փոքրանում է «էս տեղերին ծանոթ» մարդկանց շրջանակը և մեծանում մոլորվելու հավանականությունը։

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ։

ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՄեր գործընկերոջ՝ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ, ԺԱՄ...
22/10/2026

ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Մեր գործընկերոջ՝ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ, ԺԱՄԸ 18։00–20։00, «ԼյուԱր» սգո սրահում։

Հուղարկավորությունը՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ին, ԺԱՄԸ 14։00-ին, նույն վայրից։

Հասցեն՝ Երևան, Սիլիկյան հին խճուղի, 18 (Աջափնյակ)։

ՇԱՏ ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ․ ՄԱՀԱՑԱՎ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ։ Մենք սիրով նախապատրաստել էինք ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ երեկոն, որ պետք է լիներ օրերս ...
21/10/2026

ՇԱՏ ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ․ ՄԱՀԱՑԱՎ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ։

Մենք սիրով նախապատրաստել էինք ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ երեկոն, որ պետք է լիներ օրերս և պետք է անցներ ԲԱՌ, ԿԱԴՐ ԳՈՒՅՆ խորագրով․ այն, ինչ ամենաշատն էր ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆԸ։ Նա, իրոք բառի, կադրի և գույնի մարդ էր։

Բայց այսօր ստացվեց շատ ցավալի լուրը՝ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՄԱՀԱՑԱՎ։

Ցավակցում ենք ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ընտանիքին, հարազատներին, մտերիմներին։ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ մասին դեռ կխոսենք։

ՅՈՒՐԻ ԵՐԶՆԿՅԱՆԻ «ՀՈՎԱԶԱՁՈՐԻ ԳԵՐԻՆԵՐԸ» ՖԻԼՄԸ՝70 ՏԱՐԻ ԱՆՑ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ԷԿՐԱՆԻՆՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԵրեկ...
16/10/2026

ՅՈՒՐԻ ԵՐԶՆԿՅԱՆԻ «ՀՈՎԱԶԱՁՈՐԻ ԳԵՐԻՆԵՐԸ» ՖԻԼՄԸ՝
70 ՏԱՐԻ ԱՆՑ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ԷԿՐԱՆԻՆ

ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ

Երեկ, իրոք, տոնական էր տրամադրությունը Կինոյի տան լեգենդար «Բուխարու սրահում»։

Կինոյի տան ԼՈՐԻԿ կապույտ սրահում 70 տարի անց կրկին ցուցադրվելու էր հայ կինոյի մեծանուն ռեժիսորներից ՅՈՒՐԻ ԵՐԶՆԿՅԱՆԻ «ՀՈՎԱԶԱՁՈՐԻ ԳԵՐԻՆԵՐԸ» ֆիլմը՝ հայ գրականության դասական ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆԻ ստեղծագործության հիման վրա, ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆԻ և ՄԻՔԱՅԵԼ ՇԱԹԻՐՅԱՆԻ սցենարով։

Նաև տոնական էր, որովհետև ցուցադրությանը ներկա էին ՅՈՒՐԻ ԵՐԶՆԿՅԱՆԻ ժառանգները՝ ՅՈՒՐԻ ԵՐԶՆԿՅԱՆԻ դուստրը՝ կինոգետ, կինոքննադատ, պրոֆեսոր ԱՆԵՏԱ ԵՐԶՆԿՅԱՆԸ, որդին՝ ռեժիսոր ՌՈՒԲԵՆ ԵՐԶՆԿՅԱՆԸ, ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆԻ ԶԱՐՈՒՀԻ թոռնուհին, ֆիլմի երկրորդ ռեժիսոր, հայ կինոյի նշանավոր անուններից՝ ԱՐԿԱԴԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ դուստրը՝ ԱՆԱՀԻՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, գրականագետ, գիտնական, մանկավարժ, պրոֆեսոր ԼԱՈՒՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ և անձինք, որոնք ծանոթ էին թե կինոռեժիսորի ու գրողի ընտանիքներին, թե ֆիլմի ստեղծման պատմությանը, թե ֆիլմի մշակութային արժեքին։

Բոլոր հյուրերին «Բուխարու սրահում» դիմավորեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, որը սովորել է ՅՈՒՐԻ ԵՐԶՆԿՅԱՆԻ արվեստանոցում և միշտ նախանձախնդիր է մեծարելու հայ կինոյի մեծերին, արժևորելու հայ կինոն և հայ կինոմշակութային ժառանգությունը։

Տոնական էր նաև, որովհետև չնայած տեղաշարժի համար ոչ հարմար օրը, բայց ֆիլմի ցուցադրությանն ու հանդիպմանը ներկա էին նաև մեր սիրելի գործընկեր Ա. Նավասարդյանի անվան հ. 196 հիմնական դպրոց-ի աշակերտները՝ Աշոտ Նավասարդյանի դստեր՝ Arusyak Navasardyan-հետ, որը, կարծես, շատ յուրահատուկ կամուրջ էր անցյալի ու ներկայի միջև, խորհրդային ժամանակաշրջանի և անկախ Հայաստանի միջև, որի հիմնադիրներից էր Աշոտ Նավասարդյանը։

Բոլոր ներկաները շատ հետաքրքիր պատմություններ պատմեցին ֆիլմի նկարահանման հրապարակից, ֆիլմի նկարահանման մանրամասներից, խոսեցին ֆիլմի ամենատարբեր դրվագների մասին, հիշեցին թե ՅՈՒՐԻ ԵՐԶՆԿՅԱՆԻՆ, թե ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆԻՆ, թե ԱՐԿԱԴԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, թե բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեին ֆիլմի ստեղծման գործում, որը շատ յուրահատուկ սկիզբ էր ֆիլմի դիտումից առաջ և հատկապես մեր շատ սիրելի դպրոցականների համար։

Կարծում ենք, որ այս տոնական երեկոն դեռ երկար կմնա մասնակիցների հիշողության մեջ։

Address

Vardanants 18
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410 54 05 28

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Union of Film Professionals of Armenia / Հայաստանի Կինոգործիչների միություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Union of Film Professionals of Armenia / Հայաստանի Կինոգործիչների միություն:

Shortcuts

Share