Kiraki Development Foundation

Kiraki Development Foundation Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Kiraki Development Foundation, Nonprofit Organization, Movses Khorenatsi 26a, Yerevan.

Kiraki Development Foundation is a startup civic initiative, created by a group of professionals in Armenia in 2018 with an aim to advance cultural industry opportunities, enable experimentation and innovations in education, science and culture. Kiraki Foundation is also the Armenian chapter of European Network of Living Labs, which brings together the experience of over 150 peer labs into a famil

y of user-centered open innovation ecosystems, working on private-public partnership model. The mission of Kiraki Living Lab is twofold in Armenia: building XXI century skills among youth, and nudging innovative solutions for global diaspora engagement.

🔹 Ի՞նչ են մտածում ոլորտի մասնագետները աշխատանքային իրավունքների ապագայի մասին❓📅 Հունվարի 30-ին մենք հյուրընկալեցինք «Աշխ...
13/02/2025

🔹 Ի՞նչ են մտածում ոլորտի մասնագետները աշխատանքային իրավունքների ապագայի մասին❓
📅 Հունվարի 30-ին մենք հյուրընկալեցինք «Աշխատանքային իրավունքների նոր հեռանկարները» կոնֆերանսը, որը համախմբեց փորձագետների, պետական մարմինների, գործատուների և արհմիությունների ներկայացուցիչների։ Այս ծրագիրն ամփոփեց Կիրակի հիմնադրամի և գործընկերների Արմավիրի զարգացման կենտրոն / Armavir Development Center UEICT եռամյա աշխատանքը՝ աշխատանքային իրավունքների իրազեկման և ջատագովման ուղղությամբ: Նախաձեռնությունը ֆինանսավորվել էր Հայաստանում Եվրոպական միության կողմից:
💬 Ահա 3 կարևոր ուղերձ, որոնք արժե հիշել.
1️⃣ Աշխատանքային օրենսդրության փոփոխությունները պետք է լինեն հասարակության համար հասկանալի և կիրառելի։
2️⃣ Գործատուների և աշխատողների համագործակցությունը կարևոր է շահերի պաշտպանության գործում։
3️⃣ Արդյունավետ երկխոսություն պետության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության միջև՝ ճիշտ լուծումներ գտնելու համար։
🎤 Շնորհակալություն ենք հայտնում մեր բանախոսներին ու մասնակիցներին՝ իրենց ներդրման և հետաքրքիր քննարկումների համար։
📸 Կիսվում ենք լուսանկարներով՝ վերհիշելու կոնֆերանսի կարևոր պահերը։

#ԱշխատանքայինԻրավունքներ #ԿիրակիՀիմնադրամ #Համագործակցություն

2025-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են էլեկտրոնային տարբերակով
27/11/2024

2025-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են էլեկտրոնային տարբերակով

Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասի...

02/09/2024

📢 Աշխատանքային պայմանագրերի մասին պահանջվող տեղեկությունները մեկ հարթակում ամբողջացնելու և հասանելիություն ապահովելու նպատակով՝ կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ․ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել։

Այն հնարավորություն կտա՝

✅ աշխատանքային պայմանագրերը կնքել թվային համակարգի միջոցով՝ օրենսդրությանը համապատասխան, գրագետ ու նույնանման,
✅ աշխատանքային հարաբերության կողմերին ցանկացած պահի հասանելի դարձնել կնքված աշխատանքային պայմանագրերը՝ թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով,
✅ պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը,
✅ նվազեցնել փաստաթղթերի թղթային շրջանառության ծավալը,
✅ հավաքագրել աշխատաշուկայի վերլուծության համար վիճակագրական տվյալներ։

Համակարգը կմշակի Պետական եկամուտների կոմիտեն․ աշխատանքային պայմանագիրը աշխատողներին հասանելի կլինի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման համակարգի միջոցով՝ կողմերի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

🔻 Տեսչական և հարկային մարմինները կունենան փաստաթղթերին հասանելիություն՝ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացակարգերի շրջանակում և հարկային հսկողության մասով, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը կտրվի հասանելիություն՝ օտարերկրյա աշխատողի տվյալներին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացման շրջանակում։

Նոր կարգավորումները կներդրվեն փուլային տարբերակով՝
📅 2025 թ. հուլիսի 1-ից - 2026 թ. հունվարի 1-ը՝ կամավոր,
📆 2026 թ. հունվարի 1-ից՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։

08/02/2024
Տարվա ամփոփում "Հանուն աշխատանքի.հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն" ծրագրի շրջանակներում:Մեր գործընկերն...
16/01/2024

Տարվա ամփոփում "Հանուն աշխատանքի.հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն" ծրագրի շրջանակներում:
Մեր գործընկերների հետ միասին հաջողությամբ ավարտեցինք ծրագրի երրորդ տարվա գործողությունները և շարժվում ենք դեպի առաջ:

Արմավիրի զարգացման կենտրոն / Armavir Development Center UEICT

24/11/2023

Այս անվճար դասընթացը նախատեսված է Հայաստանի Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արարատի, Գեղարքունիքի մարզերի և Արցախից տեղահանված 18 և ավելի բարձր տարիքի մարդկանց համար։

Դասընթացի արդյունքում մասնակիցները․
✔️ Ձեռք կբերեն հետազոտական հմտություններ
✔️ Կսովորեն և կկատարեն փոքր հետազոտություն
✔️ Ձեռք կբերեն ներկայացման հմտություններ
✔️ Ձեռք կբերեն հաղորդակցման հմտություններ
✔️ Կծանոթանան հաղորդակցման տեսակներին և հաղորդակցման իրենց ու մյուսների ոճին
✔️ Կկազմեն իրենց կարճ և համոզիչ ներկայացումը (elevator pitch)

📆 Օրեր և ժամեր՝ Նոյեմբերի 25, 10։00-19։00
📍Դասընթացի վայրը՝ Գյումրի
👩🏼‍🏫Դասընթացավար՝ Աստղիկ Գևորգյան, բիզնես թրեյներ

🔗 Դիմում-հայտ՝ https://forms.gle/uLeNutsNWv13osNa9

Կազմակերպիչներ`
IAB International Academy of Business
Impact Mitigation Armenia
Kiraki Development Foundation

Նոյեմբերի 14-ին ՀԲԸՄ սրահում  տեղի ունեցավ «Քովիդ-19 հետեւանքների հաղթահարում համայնքային նախաձեռնությունների միջոցով» ծ...
20/11/2023

Նոյեմբերի 14-ին ՀԲԸՄ սրահում տեղի ունեցավ «Քովիդ-19 հետեւանքների հաղթահարում համայնքային նախաձեռնությունների միջոցով» ծրագրի ամփոփիչ համաժողովը, որը կազմակերպել էին Կիրակի հիմնադրամը, Արմավիրի Զարգացման կենտրոնը եւ Առողջապահության քաղաքականության եւ նորարարության Հասարակական կազմակերպությունը:

Ծրագրի նպատակն է նպաստել համավարակի հետեւանքների հաղթահարմանը՝ համայնքային ներուժի ներգրավման միջոցով:

Հանդիպման ընթացքում Արմավիրի Զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը ներկայացրեց եռամյա ծրագրի հիմնական արդյունքները, որից հետո սկսվեց պանելային քննարկում՝ առողջապահության համընդհանուր ապահովագրության թեմայով:

Պանելային քննարկումը վարեց Հակոբ Ավագյանը
Խոսնակներն էին՝ Առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը, Հայաստանի ներդրումային խորհուրդի ավագ իրավաբան Հայկ Մալխասյանը:

Համաժողովը կազմակերպվել է Կիրակի հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի, Բարգավաճ եւ կայուն Ասիայի եւ Խաղաղ օվկիանոս Ճապոնիայի Հիմնդրամի ֆինանսական աջակցությամբ։

Արմավիրի զարգացման կենտրոն / Armavir Development Center Impact Mitigation Armenia

Address

Movses Khorenatsi 26a
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Kiraki Development Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Kiraki Development Foundation:

Share