02/09/2026
«Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիան» շարունակում է իր ընթացքը, կրթական երկրորդ շաբաթը նվիրված էր տեղեկատվական անվտանգությանը, մեդիագրագիտությանն ու հիբրիդային սպառնալիքներին։
Օրվա առաջին հատվածում Գայանե Աբրահամյանի հետ քննարկեցին մեդիագրագիտության, կեղծ խոսույթների ու հիբրիդային սպառնալիքների հարցերը՝ փորձելով հասկանալ, թե ինչպես ճանաչել դրանք, արձագանքել և ինչպես ավելի դիմակայուն լինել տեղեկատվական միջավայրում։
Օրվա երկրորդ հատվածում Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ մասնակիցները խորացրին փաստերի ստուգման հմտությունները, գիտելիքներ ձեռք բերեցին կիբեռանվտանգության ու առցանց բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ։
Սույն կրթական ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում:
—-
The "Article 3: Women's Leadership Academy" is in full swing, with its second week dedicated to information security, media literacy, and hybrid threats. During the first half of the day, participants joined Gayane Abrahamyan to discuss media literacy, false narratives, and hybrid threats. They explored how to recognize and respond to these challenges while building greater resilience in today's information environment.
In the afternoon session, Aleksandr Martirosyan helped participants hone their fact-checking skills and gain valuable practical knowledge on cybersecurity and combating cyberbullying.
Article 3: Women’s Leadership Academy is implemented within the framework of the EU-funded “Sustainable, Impactful and Inclusive Civil Society” (SIICS) Project. The project is implemented by the Democracy Development Foundation (DDF), People in Need (PIN), and the Boon Cultural-Scientific Foundation. It aims to strengthen the role of civil society in Armenia as a resilient, independent, and trusted actor in democratic governance, policy development, and community empowerment.