09/10/2026
🫶🤝Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար
ԱՀԿ-ի👉 աջակցությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) իրականացնում են պատվաստումների ազգային տեղեկատվական համակարգի համապարփակ գնահատում՝ պատվաստումների ընդգրկվածության մոնիտորինգն ուժեղացնելու և թղթային տարբերակից թվային հաշվետվողականության անցմանը նպաստելու համար:
🫶🌿«Այս նախաձեռնությունը կարևոր է առողջապահական տեղեկատվական համակարգերի արդիականացման և հավաստի ու ժամանակին ստացված տվյալների միջոցով պատվաստումների բարձրորակ ծառայություններ ապահովելու համար»,— նշել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդարթա Դատտան:
🔵Գնահատման ընթացքում ուսումնասիրվել են տվյալների որակը, հաշվետվությունների ներկայացման գործընթացները, ընդգրկվածության մոնիտորինգը և պատվաստումների վերաբերյալ տվյալների օգտագործումը ծրագրի կառավարման ու որոշումների կայացման մեջ: Գնահատման շրջանակում իրականացվել են նաև հարցազրույցներ հիմնական շահագրգիռ կողմերի հետ և աշխատանքային այցեր ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղեր ու բժշկական հաստատություններ Երևանում և մարզերում:
❗Այս գնահատումը հիմք կհանդիսանա առաջարկությունների մշակման համար, որոնք ուղղված կլինեն ծրագրի արդյունավետության բարձրացմանը և կապահովեն տվյալների արդյունավետ կիրառումը՝ որոշումների կայացման և Հայաստանում առողջապահական արդյունքները բարելավելու համար:
🌿Armenia strengthens digitalized monitoring of immunization performance for data-driven decision-making
🫶With the technical support of WHO, the Ministry of Health of Armenia and the National Center for Disease Control and Prevention (NCDC) are conducting a comprehensive review of the national Immunization Information System (IIS) to strengthen immunization coverage monitoring and support the transition from paper-based to digital reporting.
👉“This initiative marks an important milestone in Armenia’s ongoing efforts to modernize health information systems and ensure that reliable, timely data support high-quality immunization services and better health outcomes for all”, said Dr Siddhartha Datta, WHO Representative in Armenia.
❗The assessment examined data quality, reporting processes, coverage monitoring, and the use of immunization data for programme management and decision-making. The review included interviews with key stakeholders and field visits to NCDC branches and health facilities in Yerevan and in the regions.
🔵The assessment will inform recommendations to enhance programme performance and ensure data are effectively used to guide decisions and improve health outcomes in Armenia.