Ayb School

Ayb School Education with values: Ayb School - shaping virtuous generations.

«Այբ»-ը սովորելու մշակութաստեղծ միջավայր է, ուր ազգային հենքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները` ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման: «Այբ» դպրոցի նպատակ ունի դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի օրինակելի միջավայր:

🌿 «Այբ» դպրոցը փնտրում է տնտեսվարի օգնական, ով կաջակցի դպրոցի տարածքի և կանաչ գոտիների խնամքին ու տեխնիկական սպասարկմանը...
13/08/2026

🌿 «Այբ» դպրոցը փնտրում է տնտեսվարի օգնական, ով կաջակցի դպրոցի տարածքի և կանաչ գոտիների խնամքին ու տեխնիկական սպասարկմանը։

Պարտականություններ

🔶 Հետևել դպրոցի շենքի և տարածքի ընթացիկ սպասարկմանը
🔶 Կատարել վերանորոգման և տեխնիկական ընթացիկ աշխատանքներ
🔶 Հետևել տեխնիկական համակարգերի անխափան աշխատանքին
🔶 Աջակցել միջոցառումների ընթացքում գույքի տեղափոխմանն ու դասավորմանը

Անհրաժեշտ անձնային հատկանիշներ
🔶 Ֆիզիկական աշխատանք կատարելու ունակություն
🔶 Թիմի հետ աշխատելու կարողություն
🔶 Պատասխանատվության բարձր զգացում ու հոգատարություն

Դիմելու համար զանգահարել աշխատանքային օրերին (երկուշաբթիից ուրբաթ)՝ ժամը 09:30-18:00, հետևյալ հեռախոսահամարով՝
📞 098 511 456

#այբդպրոց #ազատհաստիք

Հետհայացք նախագծային ուսումնառության 10 ակումբների ամփոփիչ ներկայացումներին։ ✨2025–2026 ուսումնական տարում ակումբների շր...
13/08/2026

Հետհայացք նախագծային ուսումնառության 10 ակումբների ամփոփիչ ներկայացումներին։ ✨

2025–2026 ուսումնական տարում ակումբների շրջանակում իրականացվեց 13 նախագիծ։ Ամփոփիչ ներկայացումների ընթացքում աշակերտները հանձնաժողովի անդամներին ներկայացրին իրենց կատարած աշխատանքը, կիսվեցին ստացած փորձով և նախագծերի արդյունքներով։

Ներկայացումներին հաջորդեց գնահատման փուլը, որի ընթացքում հանձնաժողովի անդամները գնահատեցին աշակերտների կատարած աշխատանքը։

📣 Արտերկրից Հայաստան վերադարձող ընտանիքների համար երեխաների կրթությունը հաճախ հայրենիք վերադառնալու որոշման կարևոր գործո...
11/08/2026

📣 Արտերկրից Հայաստան վերադարձող ընտանիքների համար երեխաների կրթությունը հաճախ հայրենիք վերադառնալու որոշման կարևոր գործոն է։ Հաշվի առնելով այս իրողությունը՝ «Այբ» դպրոցը նախատեսում է հատուկ ընդունելություն արտերկրից Հայաստան տեղափոխվող հայ ընտանիքների երեխաների համար։

Ընդունելությունը վերաբերում է այն երեխաներին, ովքեր՝
• ունեն առնվազն մեկ հայ ծնող,
• Հայաստան են տեղափոխվել դիմելու օրվան նախորդող 7 ամսվա ընթացքում,
• տեղափոխվելու պահից առաջ առնվազն 12 ամիսների ընթացքում առկա ձևաչափով սովորել են որևէ այլ երկրի հանրակրթական դպրոցում։

Այս պահին ընդունելությունը բաց է 2-րդ, 3-րդ, 7-րդ և 9-րդ դասարանների համար։
Դիմորդները մասնակցելու են ընդունելության գործընթացով նախատեսված բոլոր փուլերին՝ բացի ընթացիկ ընդունելության ընդհանուր մրցույթից, քանի որ դիտարկվում են միայն այս հատուկ ընդունելության շրջանակում։

Աշակերտի ընդունվելուց հետո, նրա կրթական կարիքներից ելնելով, «Այբ»-ը կարող է առաջարկել նաև հավելյալ կրթական կամ ինտեգրման ծրագիր։

Այս նախաձեռնությունը լինելու է շարունակական և մեկանգամյա ծրագիր չէ։

Դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել բաց դռների միջոցառմանը։ Ընդունելությանն ու դիմելուն առնչվող հարցերն ավելի մանրամասն քննարկելու նպատակով կարող եք կապ հաստատել [email protected] էլհասցեով։

Բաց դռների միջոցառմանը կարող եք գրանցվել այստեղ՝
🔗 https://shorturl.at/kJ9cj

📌 Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է oգոստոսի 17-ը:


📣Families returning to Armenia from abroad often consider their children’s education an important factor in making the decision to return home. Taking this into consideration, Ayb School is introducing a special admissions process for children of Armenian families relocating to Armenia from abroad.

The special admissions process is open to children who:
have at least one Armenian parent;
have relocated to Armenia within the seven months preceding the date of application;
attended an in-person general education school in another country for at least 12 months prior to relocating to Armenia.

Currently, admissions are open for grades 2, 3, 7, and 9.
Applicants will participate in all stages of the admissions process, except for the general admissions competition, as they will be considered exclusively within the framework of this special admissions process.

Following the admission, based on the student’s individual educational needs, Ayb may also offer an additional educational or integration program to support the student’s transition into the school community.

This initiative will be ongoing and is not a one-time program.

To apply, applicants must register for the Doors Open event. For more information about the admissions process and application procedure, please contact [email protected].

📌The application deadline is August 17.

🥈 «Այբ» դպրոցի թիմը՝ Դավիթբեկյան խաղերի «ադրբեջանագիտություն» մրցաձևի արծաթե մեդալակիրԴավիթբեկյան խաղերի եզրափակչում մեր...
11/08/2026

🥈 «Այբ» դպրոցի թիմը՝ Դավիթբեկյան խաղերի «ադրբեջանագիտություն» մրցաձևի արծաթե մեդալակիր

Դավիթբեկյան խաղերի եզրափակչում մեր թիմը մրցեց հինգ տարբեր ձևերում՝ առաջին օգնությունից ու վիրավորի տարհանումից մինչև հրաձգություն, Խուստուփի գագաթ երթարշավ և գոյատևում։

24 թիմերի մեջ «Այբ»-ը միակ հանրակրթական դպրոցն էր․ մյուս թիմերը ներկայացնում էին ռազմամարզական ակումբներ ու կառույցներ և մեկ տարի շարունակ պատրաստվել էին խաղերին։

Եզրափակչում մեր թիմը նվաճեց արծաթե մեդալ «ադրբեջանագիտություն» մրցաձևում։ 🥈

Շնորհավորում ենք մեր թիմին, ինչպես նաև աշակերտների հետ այս ընթացքում աշխատած զինղեկ Հրաչյա Պետրոսյանցին և պատմության ուսուցիչ Դավիթ Կարապետյանին՝ կարևոր ձեռքբերման կապակցությամբ։ 👏🏆

📚 Միացի՛ր «Այբ» դպրոցի թիմին։«Այբ» դպրոցը փնտրում է պատմության ուսուցիչ, ով՝🔶 կստեղծի զարգացնող և անվտանգ կրթական միջավա...
07/08/2026

📚 Միացի՛ր «Այբ» դպրոցի թիմին։

«Այբ» դպրոցը փնտրում է պատմության ուսուցիչ, ով՝

🔶 կստեղծի զարգացնող և անվտանգ կրթական միջավայր,
🔶 կկազմակերպի արդյունավետ դասընթացներ՝ հաշվի առնելով աշակերտների անհատական կարիքները,
🔶 կզարգացնի աշակերտների ինքնուրույնությունն ու քննադատական մտածողությունը,
🔶 կհամագործակցի ուսուցիչների, աշակերտների և ծնողների հետ։

Աշխատանքի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
🔗 https://ats.hirebee.ai/en/jobs/patmowtyan-owsowtsich

«Այբ» դպրոցը փնտրում է կրթական գործընթացների պատասխանատու, ով՝🔶 կհամակարգի կրթական գործընթացներին առնչվող վարչական աշխատ...
06/08/2026

«Այբ» դպրոցը փնտրում է կրթական գործընթացների պատասխանատու, ով՝

🔶 կհամակարգի կրթական գործընթացներին առնչվող վարչական աշխատանքները և կվարի համապատասխան փաստաթղթաշրջանառությունը,
🔶 կապահովի արդյունավետ հաղորդակցությունը աշակերտների, ծնողների և ուսուցիչների միջև,
🔶 կհետևի աշակերտների առաջադիմությանը, բացակայություններին և գնահատականներին՝ կազմելով անհրաժեշտ հաշվետվություններ,
🔶 կաջակցի քննությունների, օլիմպիադաների և կրթական այլ գործընթացների կազմակերպմանը,
🔶 կտրամադրի տեխնիկական աջակցություն ուսուցիչներին՝ դպրոցում կիրառվող կրթական հարթակների և ՏՏ համակարգերի հետ աշխատանքի ընթացքում,
🔶 կմասնակցի դպրոցի համայնքային և կրթական նախաձեռնությունների կազմակերպմանը։

Աշխատանքի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
🔗 https://ats.hirebee.ai/am/jobs/krtakan-gortsentatsneri-pataskhanatow-7

🧼 Միացի՛ր «Այբ» դպրոցի թիմին։«Այբ» դպրոցը փնտրում է սպասք լվացող, ով՝🍽️ կզբաղվի սպասքի և խոհանոցային պարագաների լվացմամբ...
05/08/2026

🧼 Միացի՛ր «Այբ» դպրոցի թիմին։

«Այբ» դպրոցը փնտրում է սպասք լվացող, ով՝

🍽️ կզբաղվի սպասքի և խոհանոցային պարագաների լվացմամբ,
🧽 կապահովի սպասքի մաքրությունն ու ախտահանումն ըստ սահմանված չափանիշների,
🧹 կհետևի խոհանոցի մաքրության և կարգուկանոնի պահպանմանը։

📞 Հետաքրքրված անձանց խնդրում ենք զանգահարել 098 51 14 56 հեռախոսահամարով։

👩‍🍳 Միացի՛ր «Այբ» դպրոցի թիմին։«Այբ» դպրոցը փնտրում է խոհարարի օգնական, ով՝🥕 կզբաղվի բանջարեղենի ընդունմամբ, տեսակավորմա...
05/08/2026

👩‍🍳 Միացի՛ր «Այբ» դպրոցի թիմին։

«Այբ» դպրոցը փնտրում է խոհարարի օգնական, ով՝

🥕 կզբաղվի բանջարեղենի ընդունմամբ, տեսակավորմամբ, լվացմամբ, մաքրմամբ և կիսապատրաստուկների սարքմամբ,
👨‍🍳 կօժանդակի խոհարարներին ուտեստների պատրաստման ընթացքում,
🧼 կհետևի խոհանոցում սանիտարահիգիենիկ և անվտանգային կանոնների պահպանմանը։

📞 Հետաքրքրված անձանց խնդրում ենք զանգահարել 098 51 14 56 հեռախոսահամարով։

#այբդպրոց #ազատհաստիք #գործկա

📣 «Այբ» դպրոցում մեկնարկել է լրացուցիչ ընդունելություն։Այս պահին ընդունելությունը բաց է 3-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ դասարանն...
04/08/2026

📣 «Այբ» դպրոցում մեկնարկել է լրացուցիչ ընդունելություն։

Այս պահին ընդունելությունը բաց է 3-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ դասարաններում։

🏫 Ընդունելությանը մասնակցելու առաջին պարտադիր քայլը բաց դռների միջոցառմանը մասնակցելն է, որի ընթացքում կխոսենք դպրոցի մասին, կներկայացնենք ընդունելության գործընթացը, ինչպես նաև կպատասխանենք բոլոր հարցերին։

📅 Բաց դռների միջոցառումը կկայանա օգոստոսի 14-ին։

🔗 Դիմումը լրացնելու և ժամանակացույցին ծանոթանալու համար այցելեք մեր կայք․
https://aybschool.am/am/page/middle_school_admission

⌛️ Դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 14։

📌 Կարևոր է իմանալ․
«Այբ» հիմնական դպրոցում հնարավոր թափուր տեղերի առաջացման դեպքում, տնօրենության որոշմամբ, կարող է կազմակերպվել մրցութային ընդունելություն։

#այբ #կրթություն #այբդպրոց #լրացուցիչընդունելություն

22/07/2026

🎥 «ՖիլմՀարմոնիկ»-ը դիտելուց հետո ամեն մեկն իր հետ տանում է մի պատմություն։

Ահա մասնակիցների առաջին տպավորությունները։

Address

Tbilisi Highway 11/11
Yerevan
0052

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30
Saturday 08:30 - 17:30

Telephone

+37498546497

Alerts

Be the first to know and let us send you an email when Ayb School posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ayb School:

Shortcuts

Share