Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation

Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation Հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի և սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ։ The Child Development Foundation was established in September 2009.

Մանկական զարգացման հիմնադրամը մատուցում է հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, էրգոթերապիստի և սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ:

Հիմնադրամը հիմնադրվել է 2009թ. սեպտեմբերին, Երևանում, իսկ 2019-ից սկսած` մեր կենտրոնները մասնագիտական ծառայություններ են մատուցում Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ և Արենի համայնքներում:

Ներկայումս, Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջ զարգացմանը և խոցելի խմբերի ներառմանը հասարակություն, առաջարկել մասնագիտական ծառայություններ` աջակցելով խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին, նպաստել մեթոդաբանական բազայի հարստացմանը` մշակելով նյութեր երեխաների հետ աշխատող մասնագետների, մանկավարժների և ծնողների համար:

Հիմնադրամը իրականացնում է նաև սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների պաշտպանության, կրթական և համայնքային զարգացման ոլորտում աշխատող մասնագետների համար:

2002-ից գործող դիզայն լաբորատորիայի հիմքի վրա Հիմնադրամը 2016-ին գրանցեցեց «ԶարՄան» ապրանքանիշը: «ԶարՄան»-ը զբաղվում է «խոսող տետրերի» և էկոլոգիապես մաքուր զարգացնող խաղերի ստեղծմամբ և արտադրությամբ: Իսկ ստացված եկամուտն ուղղվում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների երեխաներին անհրաժեշտ մասնագիտական ծառայությունների մատուցմանն ու այլ սոցիալական ծրագրերի իրականացմանը:

Հիմնադրամը նախկինում` 2002թ-ից գործել է որպես Մանկական զարգացման կենտրոն` «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ՄԲԿ հայաստանի մասնաճյուղի «Ներառական կրթություն» և «Դժվար իրավիճակում գտնվող երեխաներ» ծրագրի շրջանակներում:

2002-2023թթ. ընկած ժամանակահատվածում Հիմնադրամում տարբեր ծառայություններ և աջակցություն է ստացել ավելի քան 3250 երեխա:
Ամսական կտրվածքով մեր կենտրոններ է հաճախում 300-350 երեխա:

______________________________

The Child Development Foundation (CDF) actively provides professional services to support vulnerable children and their families, works to enrich the methodology by developing various useful resources for parents, children, specialists and educators working with children. Seminars and trainings were organized for parents and children, as well as the specialists in the field of child protection, education and community development. Today, the CDF contributes to the protection of child rights, promotes children’s healthy development and inclusion of vulnerable groups into society. Before that, since 2002 the Foundation operated as a Child Development Centre (CDC) within World Vision Armenia’s Inclusive Education Project. In 2004-2008, the CDC was involved in Children in Especially Difficult Circumstances Project aiming to support children in difficult circumstances and their families. During the period of 2002-2008, more than 500 children benefited from a variety of services provided by the Centre.

02/10/2026

Անգելինան պատմում է, թե ինչպես են թիթեռները գունավորվում։ Իսկ Անտառային ու Երկնային թիթեռների մասին լսած կա՞ք։

Ստեղծագործական աշխատանքը երեխային հնարավորություն է տալիս տեսանելի դարձնել իր ներաշխարհը՝ գույների, ձևերի և կերպարների միջոցով, զարգացնում է երևակայությունն ու ստեղծագործական մտածողությունը, խթանում խոսքն ու հաղորդակցումը։
---------------- -

#Երեխաներ
#Վայք #ՄԶՀ

Մանկական զարգացման հիմնադրամը հրավիրում է մասնակցելու Տրանսպորտային/ուղևորափոխադրման ծառայությունների թիվ 03/26/CDF-T մր...
01/10/2026

Մանկական զարգացման հիմնադրամը հրավիրում է մասնակցելու Տրանսպորտային/ուղևորափոխադրման ծառայությունների թիվ 03/26/CDF-T մրցույթին։

#մրցույթ

Մանրամասները՝ https://shorturl.at/5rihz

01/10/2026

2026 թվականի երրորդ եռամսյակում Մանկական զարգացման հիմնադրամի Վայքի, Արենիի և Ջերմուկի կենտրոններում ծնողների համար անցկացվել են մի շարք սեմինարներ՝ երեխայի զարգացման, հուզական բարեկեցության և ծնող–երեխա փոխհարաբերությունների տարբեր կարևոր թեմաների շուրջ։

Սեմինարների ընթացքում քննարկվել են մասնագետների և ծնողների արդյունավետ համագործակցության կարևորությունը, երեխայի զարգացման դինամիկային հետևելու և մասնագիտական աջակցությունը տանը շարունակելու ուղիները, ինչպես նաև թվային միջավայրի ազդեցությունը երեխայի առօրյայի և զարգացման վրա։

Անդրադարձ է եղել նաև ծնողների` առօրյայում հաճախ հանդիպող սթրեսին և հուզական այրմանը, երեխայի վախերին, վարքին՝ որպես հույզերի ու ներքին կարիքների արտահայտման ձև, օրվա ճիշտ ռեժիմի ձևավորմանը և ծնող–երեխա հուզական կապի ամրապնդմանը՝ երաժշտաթերապիայի միջոցով։

Այս հանդիպումների գլխավոր նպատակը նոր գիտելիքն առօրյա կյանքում կիրառելու կարողության ամրապնդումն է։ Երբ ծնողը կարողանում է ավելի լավ ճանաչել երեխայի հույզերը, հասկանալ նրա վարքի պատճառները, նկատել նույնիսկ փոքր փոփոխությունները և ճիշտ արձագանքել, փոխվում է նաև ծնող-երեխա հարաբերությունների տրամաբանությունը։
---
«Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագիրն իրականացվում էՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից տրամադրված պետական դրամաշնորհի շրջանակներում։
--------------
#ծրագրեր #պետականծրագրեր #Վայք #Ջերմուկ #Արենի #ՄԶՀ

Երեխայի վարքը հասկանալուց մինչև ծնող-երեխա հարաբերությունների ամրապնդում․ այս ուղղություններով էին Երևանի և Վեդու  #ԶարՄ...
30/09/2026

Երեխայի վարքը հասկանալուց մինչև ծնող-երեխա հարաբերությունների ամրապնդում․ այս ուղղություններով էին Երևանի և Վեդու #ԶարՄան կենտրոններում 2026 թվականի երրորդ եռամսյակում ծնողների հետ անցկացված սեմինարները։

Քննարկումները հնարավորություն են տվել միասին անդրադառնալու այն իրավիճակներին, որոնց ծնողները հաճախ հանդիպում են առօրյայում՝ փորձելով ավելի լավ հասկանալ երեխայի վարքը, հույզերը և կարիքները։
Սեմինարների ընթացքում անդրադարձել ենք՝
• երեխայի ագրեսիվ վարքի հնարավոր պատճառներին և դրա հիմքում ընկած կարիքներին,
• սոցիալական հմտությունների ձևավորմանն ու դրանց դերին երեխայի սոցիալականացման գործընթացում,
• շարժման և խոսքի զարգացման փոխկապակցվածությանը,
• երեխայի վարքի միջոցով փոխանցվող ազդակների ճանաչմանն ու մեկնաբանմանը,
• սիրո, անվտանգության և հստակ սահմանների համադրմանը ծնող-երեխա հարաբերություններում։

Մասնագիտական գիտելիքը հատկապես արժեքավոր է, երբ այն հնարավոր է կապել երեխայի առօրյայում հանդիպող իրական իրավիճակների հետ։ Այդ նպատակով հանդիպումները ներառել են նաև գործնական քննարկումներ և կիրառելի մոտեցումներ՝ ծնողներին օգնելով ավելի գիտակցված արձագանքել, նկատել երեխայի թաքնված հույզերը և աջակցել նրա զարգացմանը։

«Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագիրն իրականացվում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից տրամադրված պետական դրամաշնորհի շրջանակներում։
---------------- -
#ծրագրեր #պետականծրագրեր #Վեդի #ՄԶՀ

29/09/2026

Երբ մասնագիտական աջակցությունը համահունչ է երեխայի կարիքներին, փոփոխությունը դառնում է տեսանելի։

Լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի և էրգոթերապիստի համատեղ աշխատանքի շնորհիվ երեխան հաղթահարում է զարգացման ճանապարհին հանդիպող մի շարք դժվարություններ և ձեռք է բերում նոր հմտություններ։

Տարիների հետևողական աշխատանք բազմամասնագիտական թիմի հետ, ընտանիքի ակտիվ ներգրավվածություն և, այսօր արդեն, տեսանելի առաջընթաց երեխայի հաղորդակցման հմտությունների, սոցիալականացման և ինքնուրույն գործելու կարողությունների զարգացման ոլորտներում

Մեկ երեխայի պատմություն, որը ցույց է տալիս ինչպես ժամանակին իրականացված մասնագիտական ճիշտ միջամտությունն ու հետևողական աշխատանքը կարող են բացել նոր հնարավորություններ։
------------ -
#ՄԶՀ #ԶարՄան #Վայք
#ՀաջողությանՊատմություն

📣Մանկական զարգացման հիմնադրամի Վայքի թիմին միանալու հնարավորություն՝ արտթերապևտների և սոցիալական մանկավարժների համար։🔹️Մ...
29/09/2026

📣Մանկական զարգացման հիմնադրամի Վայքի թիմին միանալու հնարավորություն՝ արտթերապևտների և սոցիալական մանկավարժների համար։

🔹️Միացե՜ք Վայք համայնքի մեր թիմին՝ միասին ստեղծելու երեխաների ստեղծագործական ինքնարտահայտմանը, սոցիալական ներառմանն ու համակողմանի զարգացմանն ուղղված աջակցող և ապահով միջավայր։

📆Դիմե՛ք այսօր՝ https://shorturl.at/W1R6V
-------------- -
#Վայք #արտթերապևտ
#ՄԶՀ

28/09/2026

📍Նախորդ շաբաթ Վեդու #ԶարՄան կենտրոնում երեխաների համար կազմակերպվել էին կրթական, ճանաչողական և ստեղծագործական միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին։

🏠Կենտրոնի բակում անցկացված միջոցառումը երեխաների համար դարձավ միասին սովորելու, ստեղծագործելու և պատկերացումներն ու զգացողությունները միմյանց հետ կիսելու հնարավորություն։

🔹️Երեխաների հետ զրույց-քննարկման ընթացքում մասնագետներն անդրադարձան Հայաստանի Հանրապետության անկախությանը, պետության նշանակությանը, պետական խորհրդանիշներին, հայրենիքին, ազգային և քրիստոնեական արժեքներին։

🔹️Հաջորդիվ երեխաներն այցելեցին եկեղեցի, զրուցեցին քահանայի հետ, շրջեցին եկեղեցու բակում՝ առնչվելով հոգևոր ու մշակութային արժեքներին։

🎨Արտ-թերապևտիկ աշխատանքի շրջանակում «Իմ հայրենիքը․ ինչպես եմ ես տեսնում իմ հայրենիքը» թեմայով երեխաներն իրենց մտքերն ու զգացողություններն արտահայտեցին ստեղծագործական աշխատանքների միջոցով։

📌Նման միջոցառումները երեխաներին հնարավորություն են տալիս առավել լավ ճանաչել և սիրել պետությունը, հոգևոր ու մշակութային ժառանգությունը, զարգացնել քաղաքացիական գիտակցություն, համայնքի ու պետության նկատմամբ հոգատար և պատասխանատու վերաբերմունք։

ℹ️«Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագիրն իրականացվում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից տրամադրված պետական դրամաշնորհի շրջանակներում։
-------------- -
#ծրագրեր #պետականծրագրեր
#Վեդի #ՄԶՀ

24/09/2026

🔹Ծնողավարումը կանոնների պատրաստի հավաքածու չէ։ Այն երեխային հասկանալու, սովորելու և միասին աճելու ճանապարհ է։ Երբ ծնողը հասկանում է երեխայի հույզերն ու կարիքները, լսում է նրան, գիտի՝ ինչպես աջակցել, սահմաններ դնել ու արձագանքել տարբեր իրավիճակներում, երեխան իրեն ավելի ապահով ու վստահ է զգում։

📍Ջրվեժի #ԶարՄան կենտրոնում այս եռամսյակի ընթացքում մեր մասնագետները ծնողների հետ խոսել են հենց այս կարևոր թեմաների շուրջ՝ կիսվելով գիտելիքով, փորձով և ամենակարևորը՝ կիրառելի գործիքներով, որոնք կարող են օգնել երեխայի հետ ամենօրյա շփման ընթացքում։ Մենք հավատում ենք՝ երեխայի ներդաշնակ զարգացման շղթայի կարևոր օղակներից մեկը ծնողին գիտելիքով և գործիքներով աջակցելն է։

ℹ️«Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագիրն իրականացվում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից տրամադրված պետական դրամաշնորհի շրջանակներում։
-------------- -
#ծրագրեր #պետականծրագրեր
#Ջրվեժ #ՄԶՀ

23/09/2026

🔹Մանկական զարգացման հիմնադրամը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնելով Վայոց ձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնի գործառույթները, համագործակցում է մարզի 19 ՆՈՒՀ֊ի, 2 ՄԿՈՒ֊ի և 47 հանրակրթական դպրոցի հետ։
________ _
#ՏՄԱԿ #ՎայոցՁոր #ՄԶՀ

Address

1 Romanos Melikyan, Malatia-Sebastia
Yerevan
0065

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37495004186

Alerts

Be the first to know and let us send you an email when Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation:

Shortcuts

Share