Dine with successful people and donate for a better future!
Address
Azatutyan Avenue 1/21/1
Yerevan
0037
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
Telephone
Website
Alerts
Be the first to know and let us send you an email when Բարի ընթրիք / Goodwill Dinner posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Contact The Organization
Send a message to Բարի ընթրիք / Goodwill Dinner:
Shortcuts
Category
«Բարի ընթրիք» կամ ինչպես երկուսն ընթրեցին հանուն բարի գործի
Հանդիպում են երկու մարդ. մեկը՝ ճանաչված անձնավորություն, որի հետ շատերն ուրախ կլինեին հանդիպելու, մյուսը՝ այդ մարդուն երկրպագող, նրանով հետաքրքրված կամ գուցե նրա հետ դեմ առ դեմ հանդիպելու մասին երազող մեկը: Հանդիպեցին, ընթրեցին, զրուցեցին, հաճելի և օգտակար ժամանակ անցկացրին և բավարարված բաժանվեցին: «Բարի ընթրիքը» բարեգործական, շահույթ չհետապնդող նախագիծ է, որի նպատակն է Հայաստանի մարզերի ու Արցախի տաղանդավոր երեխաներին լավագույն կրթության հնարավորություն տալ: Նախագիծը հայտնի, ճանաչված, հետաքրքիր ու հաջողակ անձնավորությունների հետ բարեգործական հանդիպում-ընթրիքների աճուրդ է: Աճուրդը շահած մասնակիցը նվիրատվություն է կատարում մարզերի ու Արցախի՝ երևանյան «Այբ» ավագ դպրոցում սովորող աշակերտների կրթաթոշակի ու կեցության համար և դրա դիմաց, որպես շնորհակալություն, հնարավորություն ստանում հանդիպելու իր ընտրած հայտնի անձնավորության հետ: Ովքեր են «Բարի ընթրիքի» մասնակիցները 1. Հյուր / հայտնի մարդ 2. Երկրպագու / հանդիպում-ընթրիքի իրավունքը շահած անձ 3. Ռեստորան / ընթրիքի հովանավոր Ով ինչ է նվիրում - Հյուրը կամ հայտնի մարդը՝ իր ժամանակը (Ի դեպ, հյուրը կարող է ցանկություն հայտնել՝ կրկնապատկելու հավաքված գումարը!) - Նրա երկրպագուն՝ նվիրատվություն տաղանդավոր երեխաների կրթության համար - Ռեստորանը՝ ընթրիքը Ով ինչ է ստանում - Հայտնի մարդը՝ բարի գործ անելու հնարավորություն - Երկրպագուն՝ երեխաներին օգնելու և «կուռքի» հետ հանդիպման հնարավորություն - Ռեստորանը՝ դարձյալ բարի գործ անելու լավ առիթ - Այս ամենի արդյունքում. «Այբ» ավագ դպրոցի մարզերից ու Արցախից սաները՝ ուսման ամբողջական կրթաթոշակի և Երևանում կացարանի հնարավորություն: Ինչպես է կազմակերպվում «Բարի ընթրիքը» Շատ պարզ. Քայլ 1. Այս էջում պարբերաբար հայտարարում ենք որևէ հայտնի մարդու հետ հանդիպում-ընթրիքի հնարավորություն: Քայլ 2. Հանդիպում-ընթրիքը «հանվում է աճուրդի», որը տևում է սովորաբար 52 ժամ: Հանդիպումը շահում է այն անձը (ֆեյսբուք օգտատերը), ով 52 ժամվա ավարտին առաջարկում է «Այբ» ավագ դպրոցում ուսանող ՀՀ մարզերից երեխաների կրթաթոշակի և կացության համար նվիրատվության ամենամեծ գումարը: Աճուրդի մասնակից օգտատերերը մեկնաբանություններում առաջարկում են իրենց նվերի գումարը: Քայլ 3. Հանդիպումը շահած օգտատերը փոխանցում է նվիրատվությունը «Այբ» կրթական հիմնադրամի կրթաթոշակային ֆոնդի հավաքագրման հաշվեհամարին: Քայլ 4. Մենք օգտատիրոջը հայտնում ենք հյուրի հետ հանդիպման օրը, ժամը ու վայրը: Քայլ 5. Հյուրը և երկրպագուն հանդիպում են ընթրիքը հովանավորող ռեստորաններից մեկում և ոչ միայն օգտակար կապեր ձեռք բերում, փորձով փոխանակվում կամ հաճելի ժամանակ անցկացնում, այլ մեծ ու բարի գործ կատարում՝ տաղանդավոր հայ երեխաների կրթության և ապագայի օգտին: Այսքանը: Դե, ձեզ բարի ընքրիթ ու բարի ժամանց: «Բարի ընթրիքի» աջակից ռեստորանները Մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր «համեղ» գործընկերներին, որոնք իրենց կողմից նախագծի մասնակիցներին նվիրում են ընթրիք, որպեսզի նախագծի շրջանակում հավաքված բոլոր նվիրատվությունները ամբողջապես ուղղվեն երեխաների կրթաթոշակներին: Ահա այդ ռեստորանները. * Ai Leoni * Ankyun Italian Home Restaurant * Casa de España * Dolmama * Provence Cafe Restaurant * Sinatra * Tufenkian Kharpert Restaurant Ի գիտություն Մինչև 18 տարեկան անձինք չեն կարող մասնակցել աճուրդին և նախագծին: 18-21 տարեկան անձանց դեպքում նախագծի կազմակերպիչները իրավունք ունեն հանդիպելու մասնակցի հետ և իրենց որոշմամբ չեղարկելու նրա մասնակցությունը նախագծին: Այդ դեպքում աճուրդի շահող կհամարվի նախորդ ամենամեծ գումարը առաջարկած մասնակիցը: Արգելվում է մասնակցել աճուրդին և նախագծին ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ կամ հատուկ նախագծին մասնակցելու համար բացված նոր պրոֆիլից: Անանուն մասնակցություն աճուրդին նույնպես արգելվում է: © «Այբ» կրթական հիմնադրամ