Ստեփան Գիշյան Բարեգործական Հիմնադրամ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ստեփան Գիշյան Բարեգործական Հիմնադրամ

Ստեփան Գիշյան Բարեգործական Հիմնադրամ Հիմնադրամ​ն աջակցում է ՀՀ սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտների Charity Organization

🏆 «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2026 թվականի դրամաշնորհային մրցույթի արդյունքները։Գիտակրթական, մշակո...
25/06/2026

🏆 «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2026 թվականի դրամաշնորհային մրցույթի արդյունքները։

Գիտակրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական և առողջապահական ոլորտներում դրական ու տեսանելի փոփոխություններ իրականացնելու նպատակով շուրջ 85 հայտերից մրցույթի ամփոփման արդյունքում աջակցություն կտրամադրվի հինգ կազմակերպության.

• «Զենիթ» ակադեմիա կրթական հիմնադրամ
• «ՀԱԻՖՆ 4 ԼԱԲ» Հետազոտական և կրթական ՀԿ
• «Ճախրուկ» հատուկ կարիքներ ունեցող անձանց աջակցող ՀԿ
• «Հայ-Հայ» կրթական ՀԿ
• Կայուն զարգացման հայկական հիմնադրամ

🤝 Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ իրենց նվիրվածության, ներկայացրած արժեքավոր գաղափարների և հանրությանն օգտակար լինելու պատրաստակամության համար։

19/06/2026

🖥️ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ստեղծվել է ժամանակակից գունաշտկման լաբորատորիա, որտեղ ուսանողները յուրացնում են «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռքբերված DaVinci ծրագիրը։

Ծրագրի միջոցով ուսանողներն այժմ հնարավորություն ունեն կառավարել կադրի լույսը, ստվերի ճիշտ խաղը, գույների հարմոնիան, խորությունը և այլն:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի 2025 թվականի դրամաշնորհային մրցույթի շահառուներից է, որի աջակցությամբ էլ ստեղծվել է գունաշտկման սենյակը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 👇

📌 «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման փուլը փակված է։Այս տարի մրցույթին ստ...
18/04/2026

📌 «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման փուլը փակված է։
Այս տարի մրցույթին ստացվել է շուրջ 85 հայտ։ Ներկայացված բոլոր առաջարկները գտնվում են ուսումնասիրության փուլում, որի ավարտից հետո դիմորդների հետ կապ կհաստատվի։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ ցուցաբերած հետաքրքրության, ներդրած աշխատանքի և ներկայացված գաղափարների համար։ Ձեր մասնակցությունը կարևոր դեր ունի ծրագրերի զարգացման և իրականացման գործում։

Հետևեք մեր էջին՝ մրցույթի արդյունքների մասին տեղեկանալու համար։

📢 «Ստեփան Գիշյան» հիմնադրամը սկսել է 2026 թվականի դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունումը։Եթե ունեք գաղափար, որը կարո...
02/03/2026

📢 «Ստեփան Գիշյան» հիմնադրամը սկսել է 2026 թվականի դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունումը։

Եթե ունեք գաղափար, որը կարող է իրական փոփոխություն բերել ձեր համայնքում՝ ճիշտ պահն է այն վերածելու ծրագրի։

Ներկայացվող նախաձեռնությունները պետք է նպաստեն սոցիալ-տնտեսական, կրթական, գիտական, առողջապահական կամ մշակութային ոլորտների զարգացմանը և իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։

Նախապատվություն կտրվի այն ծրագրերին, որոնք՝
• նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը
• օգտագործում են տեղական արտադրանք և հումք
• առաջարկում են նորարարական լուծումներ
• միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը

📌 Մեկ դրամաշնորհի առավելագույն չափը՝ 5,000,000 ՀՀ դրամ
📌 Մրցույթին կարող են մասնակցել միայն իրավաբանական անձինք։

📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ մինչև ս. թ. ապրիլի 13-ը ներառյալ։

🔗 Ծրագրին կարող եք դիմել այստեղ՝ https://foundation-gishyan.am/hy/how-to-apply

03/02/2026

Վավերագրվում են հայկական պատմական հուշարձանները

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Ինքնություն» հիմնադրամ / “Identity” Foundation-ը վավերագրում է մշակութային մեծ արժեք ունեցող բազմադարյա վանքերը, եկեղեցիներն ու մշակութային կոթողները։
Արդեն իրականացված աշխատանքների արդյունքում վավերագրվել են Առաքելոց վանքը, Ենոքավանի մատուռը, Սամսոնի կամուրջը, Կայան բերդը, Շատիվանքը, Զորաց տաճարը և մշակութային մեծ արժեք ունեցող այլ հուշարձաններ։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Ինքնություն» հիմնադրամը ձեռք է բերել նկարահանման և մոնտաժային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներ։

Ավելին՝ https://acba.me/3OjB7B3

Address

16/46 G*i Avenue
Yerevan
0062

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

010 318888

Alerts

Be the first to know and let us send you an email when Ստեփան Գիշյան Բարեգործական Հիմնադրամ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ստեփան Գիշյան Բարեգործական Հիմնադրամ:

Shortcuts

Share