Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ

Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության պաշտոնական էջ
(1)

🇦🇲«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ին անդամակցող Արցախի «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթը հերթա...
23/08/2026

🇦🇲«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ին անդամակցող Արցախի «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթը հերթական անգամ արժանապատվորեն ներկայացրեց Արցախը օգոստոսի 22-ին Երևանում՝ Գաֆեսճյան քանդակների պարտեզում կայացած «Գութան» ազգագրական երգի և պարի ամենամյա փառատոնին։

Համույթը «Գութան» փառատոնի բեմում հանդես է գալիս արդեն ոչ առաջին անգամ՝ շարունակաբար ներկայացնելով արցախյան երգն ու պարը համահայկական մշակութային միջավայրում։🎶

Այս տարի փառատոնը նվիրված էր ազգային ոգու կրող, հայկական ազգային պարարվեստի պահպանման ու հանրահռչակման նվիրյալ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին։

Գագիկ Գինոսյանը մեծ հայ էր՝ իր հողին արմատներով, հայրենիքին՝ հոգով, իսկ ազգային մշակույթին ու ինքնությանը՝ ամբողջ էությամբ նվիրված։ Արցախյան ազատամարտի մասնակից լինելով՝ նա հավատում էր, որ մշակույթի պահպանումն ու ազգային ոգու ամրապնդումը նույնքան կարևոր են, որքան հայրենիքի պաշտպանությունը։ Նրա թողած հարուստ ժառանգությունը շարունակում է ոգեշնչել սերունդներին՝ պահպանելու և փոխանցելու մեր ազգային արժեքները, մշակույթն ու պատմական հիշողությունը։

🎶«Գութան» փառատոնը տարիներ շարունակ իր կարևոր ներդրումն է ունենում հայկական ավանդական երգի ու պարի պահպանման, տարածման և սերունդներին փոխանցման գործում։

💃🕺Փառատոնը համախմբեց 26 ազգագրական համույթի և ավելի քան 500 արտիստի՝ Հայաստանից և Սփյուռքից՝ մեկ բեմում ներկայացնելով հայկական ավանդական երգի ու պարի բազմազանությունն ու ամբողջականությունը։

Այսպիսի միջոցառումները ևս մեկ անգամ հիշեցնում են, որ արցախյան մշակույթը համահայկական մշակութային ժառանգության անբաժանելի մասն է, իսկ դրա պահպանումն ու ներկայացումը կարևոր շարունակական առաքելություն են։

🙏 Շնորհակալություն «Գութան» փառատոնի կազմակերպիչ «Մրրո» ազգային արվեստի կենտրոնին, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանին, բոլոր աջակիցներին, մասնակից համույթներին և փառատոնի կազմակերպմանն ու իրականացմանը նպաստած բոլոր անձանց։

Մշակույթը մեր հիշողությունն է, ինքնությունն ու շարունակականությունը։🇦🇲

Մենք Ենք Մեր Սարերը
Արսեն Գրիգորյան
«Գութան» ազգային երգի պարի փառատոն / Gutan folk fest

🌍Մշակույթը՝ երկխոսության և համագործակցության կամուրջ🎭«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն պաշտոնական հրավեր է ստա...
10/08/2026

🌍Մշակույթը՝ երկխոսության և համագործակցության կամուրջ

🎭«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն պաշտոնական հրավեր է ստացել մասնակցելու Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք XVI International Christmas Choir Festival «Vienna Christmas Voices» միջազգային փառատոնին։

Փառատոնը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 27–30-ը և կազմակերպվում է WOFA (World Festival Association)-ի կողմից՝ միջազգային մշակութային փառատոնների ոլորտում գործող հեղինակավոր կազմակերպության։

🎼Այս հեղինակավոր միջազգային հարթակում Հայաստանը և հայկական ու արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացնեն «Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը» և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը։

Այս մասնակցությունը մեր կազմակերպության մշակութային դիվանագիտության և միջազգային համագործակցության շարունակական աշխատանքի կարևոր դրսևորումներից է։

🌍Մեր համոզմամբ՝ մշակույթը միայն անցյալի ժառանգություն չէ։ Այն ժողովուրդների միջև երկխոսության, փոխըմբռնման և համագործակցության հզոր կամուրջ է։ Երբ քաղաքական, աշխարհագրական կամ լեզվական սահմանները բաժանում են մարդկանց, մշակույթը շարունակում է միավորել նրանց։

Հենց այս համոզմունքն է ընկած «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի միջազգային գործունեության հիմքում՝ պահպանել, հանրահռչակել և արժանապատվորեն ներկայացնել հայկական և արցախյան մշակութային ժառանգությունը միջազգային հարթակներում։

Դրա կարևոր դրսևորումներից էր կազմակերպության մասնակցությունը Իտալիայում անցկացված միջազգային ֆոլկլորային փառատոնին, որը կազմակերպվել էր CIOFF International-ի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։ Միջազգային այս փորձը ևս մեկ հնարավորություն էր հայկական մշակույթը և արցախյան մշակութային ժառանգությունը միջազգային հարթակում ներկայացնելու համար։

Նման միջազգային ծրագրերը հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնել մեր մշակույթը, այլև ստեղծել նոր մասնագիտական կապեր, ընդլայնել միջազգային համագործակցությունը և մշակույթի միջոցով ձևավորել երկխոսության նոր հնարավորություններ։

🌍Վերջին տարիներին մեր կազմակերպությունը պարբերաբար հրավերներ է ստանում տարբեր երկրներում անցկացվող միջազգային մշակութային ծրագրերի, փառատոների և համագործակցային նախաձեռնությունների մասնակցելու համար։ Սակայն մեր հնարավորությունները միշտ չէ, որ թույլ են տալիս արձագանքել ստացվող բոլոր հրավերներին։

Հետևաբար, միջազգային ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար կարևոր է մեր շուրջ համախմբել անհատների, կազմակերպությունների և գործընկերների, ովքեր հավատում են մշակույթի ուժին և դրա միջոցով Հայաստանի ու Արցախի մշակութային ժառանգությունը միջազգային մակարդակով ներկայացնելու կարևորությանը։

🤝Մենք բաց ենք աջակցության և համագործակցության համար։

Պատրաստ ենք համագործակցել բոլոր այն անհատների, կազմակերպությունների և գործընկերների հետ, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հայկական և արցախյան մշակութային ժառանգության պահպանման, միջազգային ներկայացման և մշակութային դիվանագիտության զարգացման գործում։

📸Լուսանկարները՝ մեր նախկին միջազգային մասնակցություններից։

Մենք Ենք Մեր Սարերը
Արցախի Ազգային Նվագարանների Պետական Նվագախումբ

🌍Culture as a Bridge for Dialogue and Cooperation

🎭The Artsakh Cultural Preservation Center NGO has received an official invitation to participate in the XVI International Christmas Choir Festival “Vienna Christmas Voices”, to be held in Vienna, Austria.

The festival will take place from November 27 to 30, 2026, and is organized by WOFA (World Festival Association), an organization active in the field of international cultural festivals.

🎼At this prestigious international event, Armenia, as well as Armenian and Artsakh cultural heritage, will be represented by the State Orchestra of National Instruments of Artsakh and the “We Are Our Mountains” State Song and Dance Ensemble.

This participation is an important part of our organization’s ongoing work in the fields of cultural diplomacy and international cooperation.

🌍We believe that culture is more than a legacy of the past. It is a powerful bridge for dialogue, mutual understanding, and cooperation between peoples. When political, geographical, or linguistic borders divide people, culture continues to bring them together.

This belief lies at the heart of the Artsakh Cultural Preservation Center NGO’s international work: to preserve, promote, and present Armenian and Artsakh cultural heritage with dignity on international platforms.

One important example of this work was our participation in an international folklore festival in Italy, organized by CIOFF International under the auspices of UNESCO. This international experience provided another valuable opportunity to present Armenian culture and Artsakh cultural heritage to an international audience.

International programs of this kind allow us not only to showcase our culture, but also to build new professional connections, expand international cooperation, and create new opportunities for dialogue through culture.

🌍In recent years, our organization has regularly received invitations to participate in international cultural programs, festivals, and collaborative initiatives in different countries. However, our resources do not always allow us to respond to every invitation we receive.

For this reason, sustaining our international programs requires bringing together individuals, organizations, and partners who believe in the power of culture and in the importance of presenting the cultural heritage of Armenia and Artsakh to the international community.

🤝We welcome opportunities for support and collaboration.

We are ready to work with individuals, organizations, and partners who wish to contribute to the preservation and international presentation of Armenian and Artsakh cultural heritage, as well as to the development of cultural diplomacy.

📸Photos from our previous international engagements

Հիշողության ապակառուցումը․ արցախյան մշակութային ինքնության ինստիտուցիոնալ ջնջման փորձերը Հայաստանում («Մենք ենք մեր սարե...
16/07/2026

Հիշողության ապակառուցումը․ արցախյան մշակութային ինքնության ինստիտուցիոնալ ջնջման փորձերը Հայաստանում («Մենք ենք մեր սարերը» հուշարձանը՝ որպես «հակապետական քայլ»)

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն հետևողականորեն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից արցախյան մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ չեն ձեռնարկվում համապատասխան քայլեր։ Չնայած միջազգային իրավունքի շրջանակներում առկա հնարավորություններին՝ պետական մակարդակով լիարժեք չեն օգտագործվում համապատասխան մեխանիզմները. չեն նախաձեռնվում գործընթացներ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում և այլ միջազգային հարթակներում, չեն ներկայացվում իրավական հիմնավորումներով զեկույցներ, հաղորդումներ կամ դատական նախաձեռնություններ՝ արցախյան մշակութային ժառանգության դեմ կատարվող խախտումները փաստագրելու, դրանց կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու և միջազգային պատասխանատվության մեխանիզմները գործադրելու նպատակով։

Փաստ է, որ խնդիրը չի սահմանափակվում միայն պետական անգործությամբ։ Մտահոգիչ են նաև Հայաստանի Հանրապետության ղեկավարության հրապարակային հայտարարությունները, որոնցով Արցախի հայկական եկեղեցիների և մշակութային ժառանգության պահպանության հարցը ներկայացվում է որպես Ադրբեջանի ներքին գործ։ Նման հայտարարությունները փաստացի թուլացնում են Հայաստանի իրավաքաղաքական դիրքերը և կարող են բացասաբար անդրադառնալ միջազգային հարթակներում հետագա իրավական նախաձեռնությունների արդյունավետության վրա։

Այսպես, պետական մակարդակում ձևավորվում է մի իրավիճակ, երբ միջազգային մեխանիզմների չօգտագործումը զուգակցվում է այնպիսի հռետորաբանության հետ, որը միջազգայնորեն թուլացնում է հենց այն իրավական հիմքերը, որոնց վրա հնարավոր կլիներ կառուցել ապագա պաշտպանական քայլերը։

Այս ընդհանուր անտարբերության ֆոնին հանրային լայն արձագանք ստացան տեղեկությունները, համաձայն որոնց՝ ՀՀ-ում գործող մշակութային որոշ կոլեկտիվների տրվել են ներքին հանձնարարականներ իրենց ստեղծագործությունների անվանումներից հանել «Արցախ» բառը։ Տեղեկությունների արժանահավատությունը պարզելու նպատակով ՀԿ-ն տեղեկություն ստանալու պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Նախարարության պատասխանում նշվել է, որ նախարարությունը և դրա ենթակայության կազմակերպությունները որևէ գրավոր կամ բանավոր հանձնարարական չեն ստացել մշակութային ստեղծագործություններից կամ պատմամշակութային նյութերից «Արցախ» անվանումը հանելու վերաբերյալ: Նույն պատասխանում հաստատվում է նաև, որ նախարարության ենթակայության հաստատություններում Արցախի խորհրդանիշների ցուցադրման վերաբերյալ որևէ արգելք սահմանված չէ։

Թեև նախարարության պատասխանը պաշտոնապես հերքում է նման հանձնարարականի առկայությունը, հանրային դաշտում շրջանառվող տեղեկությունները վկայում են, որ արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության հանդեպ ոտնձգություններ, այնուամենայնիվ, տեղի են ունենում գործնականում՝ առանձին հաստատությունների ու անհատների մակարդակով, նույնիսկ եթե դրանք չեն բխում պաշտոնական հրահանգից։

Հենց այս համատեքստում, որպես նկարագրված ընդհանուր միտման կոնկրետ դրսևորում, կարելի է դիտարկել վերջերս Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը։

Ցուցահանդես-մրցույթի ընթացքում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մրցույթի աշխատանքների տաղավարից հեռացրել է աշակերտներից մեկի ձեռքով նկարված աշխատանքը, որում պատկերված էր Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը, այն որակելով «հակապետական քայլ»։ Պարզաբանումներ ստանալու նպատակով՝ ՀԿ-ն պաշտոնական գրություն է հասցեագրել Երևանի քաղաքապետարանին։ Ի պատասխան՝ քաղաքապետարանը ներկայացրել է «Ա. Տեր-Ղևոնդյանի անվան հ. 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի գրավոր պարզաբանումը՝ առանց դեպքի վերաբերյալ սեփական գնահատականը ներկայացնելու։

Տնօրենի բացատրությունը, թե նկարը հանվել է պատից բացառապես ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով (քանի որ այն փակցվել էր առանց տնօրինության հետ նախնական համաձայնեցման), հիմնավոր չի թվում. ցուցադրված աշխատանքը համապատասխանում էր մրցույթի ընդհանուր թեմատիկային, և հեռացվել է հենց միայն Արցախի հուշարձանը պատկերող նկարը, ինչը հարցեր է առաջացնում որոշման իրական դրդապատճառների վերաբերյալ։ Նշանակալից է նաև, որ տնօրենի ներկայացրած պարզաբանման մեջ հուշարձանի պաշտոնական անվան («Մենք ենք մեր սարերը») փոխարեն օգտագործվել է «Տատիկների, պապիկների պատկերը» ձևակերպումը, ինչը դժվար է դիտարկել որպես պատահական լեզվական վրիպում՝ հատկապես կրթական հաստատության ղեկավարի պաշտոնական տեքստում։ Հատկանշական է նաև, որ միջադեպից կարճ ժամանակ անց աշակերտի ուսուցչուհին, չհամակերպվելով կատարվածի հետ, դիմումով ազատվել է աշխատանքից։

Այս դեպքի նշանակությունը դուրս է դպրոցական միջադեպի շրջանակից։ Եթե Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում վտանգված է արցախյան մշակութային ժառանգության նյութական բաղադրիչը՝ եկեղեցիները, հուշարձաններն ու պատմամշակութային արժեքները, ապա Հայաստանում առանձնահատուկ ուշադրության կարիք ունի դրա ոչ նյութական բաղադրիչը՝ մշակութային հիշողությունը, պատմական անվանումները, խորհրդանիշներն ու ինքնությունը։ Երկու գործընթացներն էլ, թեև տարբեր դրսևորումներով, ազդում են նույն մշակութային ժառանգության շարունակականության վրա. մեկը՝ ֆիզիկական ոչնչացման, մյուսը՝ հիշողությունից ու հանրային տարածությունից աստիճանական հեռացման միջոցով։

Կարևոր է հասկանալ, որ նման առանձին դեպքերի կուտակումը՝ անկախ նրանից, թե դրանք բխում են կենտրոնացված հրահանգից, թե առանձին պաշտոնյաների նախաձեռնությունից, ձևավորում է համակարգային ազդեցություն. հանրության մեջ աստիճանաբար նորմալացվում է Արցախի մասին լռելու կամ դրա հետ կապված խորհրդանիշներից խուսափելու պրակտիկան։

Մշակութային ինքնության պահպանության իրավունքը միջազգայնորեն սահմանված մարդու իրավունք է, որը բխում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից և ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրում և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ այլ միջազգային փաստաթղթերում։ Այս իրավունքը որևէ պարագայում չի կարող դառնալ քաղաքական սակարկությունների առարկա։

Հարկ է հիշեցնել նաև, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված 2023–2027 թվականների մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ռազմավարությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մշակութային իրավունքների պաշտպանությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, գույքագրումն ու սերունդներին փոխանցումը սահմանվել են որպես պետական առաջնահերթություններ։ Ռազմավարությամբ ուղղակիորեն արձանագրվում է, որ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո ընդհատվել է Լեռնային Ղարաբաղի հայության մշակութային ինքնության փոխանցման բնականոն շղթան։

Հենց այստեղ է ի հայտ գալիս հիմնական հակասությունը. պետական մակարդակով հռչակված քաղաքականությունը և առօրյա գործնական դրսևորումները չեն համընկնում։ Ինչպես ցույց է տալիս երաժշտական դպրոցի օրինակը, առանձին հաստատություններում կայացվող որոշումները կարող են ուղղակիորեն հակասել պետության կողմից ինքն իր առջև դրված նպատակներին՝ առանց դրա համար որևէ պատասխանատվության կամ նույնիսկ պաշտոնական գնահատականի։

Համադրելով վերոնշյալ դրսևորումները՝ միջազգային մեխանիզմների չօգտագործում, ներքին հանրային դաշտում արցախյան խորհրդանիշների աստիճանական մարգինալացումը, առանձին հաստատություններում արձանագրվող կոնկրետ դեպքեր ու մի շարք այլ իրողություններ, ակնհայտ է դառնում, որ խնդիրը համակարգային է և պահանջում է ոչ թե առանձին միջադեպերի արձագանք, այլ հետևողական պետական քաղաքականություն։

Սույնով հրավիրվում է միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպությունների, մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող կառույցների, պետական պատասխանատու մարմինների, ինչպես նաև լրատվամիջոցների ուշադրությունը այս հայտարարության մեջ ներկայացված փաստերի և արձանագրված մտահոգությունների վրա։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ

🤗 Հուլիսի 4-ին Արցախի պարի պետական համույթը մասնակցեց «Պաղպաղակի և Պարի»  միջազգային փառատոնին՝ իր ելույթով միանալով զին...
08/07/2026

🤗 Հուլիսի 4-ին Արցախի պարի պետական համույթը մասնակցեց «Պաղպաղակի և Պարի» միջազգային փառատոնին՝ իր ելույթով միանալով զինվորների վերականգնմանն ուղղված բարեգործական նախաձեռնությանը։

Փառատոնը նպատակ ուներ մեկտեղել մշակույթն ու բարեգործությունը։ Միջոցառումից ստացված ողջ հասույթը կուղղվի զինվորների անվճար բուժման և վերականգնման ծրագրերին։

🫂 Մենք միացանք նախաձեռնությանը՝ հավատալով, որ արվեստը կարող է ոչ միայն պահպանել ազգային մշակութային ժառանգությունը, այլև ծառայել մարդասիրական կարևոր նպատակների։

📣 ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՊԱՐՈՂՆԵՐԻ՝ ՄԻԱՆԱԼՈՒ ԱՐՑԱԽԻ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹԻՆ Եթե սիրում եք հայկական պարը, ունեք բեմական...
24/06/2026

📣 ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՊԱՐՈՂՆԵՐԻ՝ ՄԻԱՆԱԼՈՒ ԱՐՑԱԽԻ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹԻՆ

Եթե սիրում եք հայկական պարը, ունեք բեմական փորձ և ցանկանում եք Ձեր մասնագիտական ճանապարհը շարունակել ուժեղ ստեղծագործական միջավայրում, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է ընդունելություն Արցախի պարի պետական համույթին միանալու համար։

Պահանջներ՝
✔ Մասնագիտական կրթություն,
✔ Տարիք՝ 16-25 տարեկան,
✔ Բեմական փորձը կդիտվի որպես առավելութուն։

📅 Փաստաթղթերի և հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 31

Ցանկացողներն իրենց ինքնակենսագրականը (CV) կարող են ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
📧 [email protected]

Լրացուցիչ հարցերի և մանրամասների համար կարող եք գրել մեր էջին կամ նշված էլեկտրոնային հասցեին։

Artsakh State Dance Ensemble

📣  «ՄԵՆՔ ԿԱՆՔ» ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻ ՇԱՐՔԸ՝ ԳՅՈՒՄՐԻԻՑ  Մայիսի 31-ին Գյումրու Մարզամշակութային կենտր...
03/06/2026

📣 «ՄԵՆՔ ԿԱՆՔ» ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻ ՇԱՐՔԸ՝ ԳՅՈՒՄՐԻԻՑ

Մայիսի 31-ին Գյումրու Մարզամշակութային կենտրոնում կայացավ «Մենք կանք» մշակութային միջոցառումը՝ ազդարարելով համայնքային հյուրախաղերի ծրագրի մեկնարկը։

🤗 Գյումրին մեզ ընդունեց մեծ սիրով, ջերմությամբ և բաց սրտով։ Հանդիսատեսի անկեղծ արձագանքները, համերգի ավարտից հետո հնչած շնորհակալության խոսքերն ու հուզիչ հանդիպումները դարձան լավագույն վկայությունն այն իրողության, որ մշակույթը շարունակում է միավորել մարդկանց։

🖼️ Միջոցառման շրջանակում ներկայացվեց արցախցիների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու մեր հայրենակիցների արվեստին, ձեռագործ աշխատանքներին և ստեղծագործական ներուժին։

💃🏻Համերգային ծրագրում ելույթ ունեցան արցախյան մշակութային համույթներն ու անհատ կատարողները՝ ներկայացնելով արցախյան երգը, պարը և ազգային երաժշտությունը։ Յուրաքանչյուր կատարում հանդիսատեսի կողմից ընդունվում էր ջերմ ծափահարություններով, իսկ բեմում ու դահլիճում զգացվում էր նույն կարևոր ուղերձը՝ մշակույթը շարունակում է ապրել և միավորել մեզ։

🫂Շնորհակալություն ենք հայտնում Գյումրու բնակիչներին, մեր բոլոր հյուրերին, մասնակիցներին և գործընկերներին՝ այս գեղեցիկ օրը մեզ հետ կիսելու համար։

🤗 «Մենք կանք» ծրագիրը շարունակվում է։

Առջևում նոր համայնքներ, նոր հանդիպումներ և նոր մշակութային կամուրջներ են։

Քանի դեռ հնչում է մեր երգը, քանի դեռ շարունակվում է մեր պարը, քանի դեռ ապրում է մեր մշակույթը՝

🇦🇲 ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ։

#Արցախ
#Արցախիմշակույթ
#արցախյանմշակույթիպահպանմանկենտրոն

📣 Հարգելի՛ հայրենակիցներ,  «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն սիրով տեղեկացնում է, որ մայիսի 31-ին Գյումրիում կ...
25/05/2026

📣 Հարգելի՛ հայրենակիցներ,

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն սիրով տեղեկացնում է, որ մայիսի 31-ին Գյումրիում կայանալիք «Մենք կանք» խորագրով մշակութային միջոցառման շրջանակում կազմակերպվելու է նաև արցախցիների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես։

🖇️ Ցուցահանդեսը նպատակ ունի մեկ հարթակում ներկայացնել արցախցիների արվեստը, ձեռագործ աշխատանքները, ստեղծագործ միտքն ու մշակութային ինքնությունը՝ հնարավորություն տալով հանրությանը բացահայտել մեր ժողովրդի ստեղծարար ներուժն ու մշակութային ժառանգությունը։

🤗 Եթե ցանկանում եք ներկայացնել Ձեր աշխատանքները և դառնալ այս կարևոր նախաձեռնության մասնակից, սիրով հրավիրում ենք միանալու ցուցահանդեսին։

📍 Գյումրու Մարզամշակութային կենտրոն
(Մ. Մկրտչյան փող., 49)
🗓️ Մայիսի 31
🕒 15։00-ից

📝 Մասնակցության համար լրացրեք հայտը՝
https://forms.gle/L9BERFNTZGuhgLWbA

📩 Հարցերի դեպքում կարող եք գրել էջին կամ զանգահարել էջում նշված հեռախոսահամարով։

23/05/2026

📣Մայիսի 31-ին, ժամը 18։00-ին, Գյումրու Մարզամշակութային կենտրոնը կդառնա արցախյան մշակույթի, ազգային ոգու և միասնականության հանդիպման վայր։

🤗Սկսում ենք արդեն սիրված՝ «ՄԵՆՔ ԿԱՆՔ» ծրագրի համայնքային հյուրախաղերը։

🎤Այդ երեկո բեմում կհամախմբվեն արցախյան մշակութային համույթներ և անհատ կատարողներ՝ ներկայացնելով արցախյան երգը, պարը, ազգային երաժշտությունն ու մեր մշակութային ժառանգության կենդանի շունչը։

✨Հնչելու են սիրված և ճանաչված կատարումներ, բեմում կտեսնեք ազգային պարեր, կենդանի երաժշտություն և այն մշակութային արժեքները, որոնք շարունակվում են ապրել ու փոխանցվել սերունդներին՝ անկախ բոլոր դժվարություններից։

☝️Սա պարզապես համերգ չէ։
Սա հանդիպում է հիշողության, ինքնության և մշակույթի հետ։
Սա հնարավորություն է միասին ապրելու այն ջերմությունն ու ուժը, որը կրում է արցախյան մշակույթը։

📍 Գյումրու Մարզամշակութային կենտրոն
🗓️ Մայիսի 31-ին
🕒 15:00-ից՝ ցուցահանդես
🕕 18։00 համերգ
🎟️ Մուտքն ազատ է

🤗Սիրով սպասում ենք բոլորիդ։

📣Մայիսի 31-ին, ժամը 18։00-ին, Գյումրու Մարզամշակութային կենտրոնում տեղի կունենա «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային համերգը։  🤗Արդեն...
23/05/2026

📣Մայիսի 31-ին, ժամը 18։00-ին, Գյումրու Մարզամշակութային կենտրոնում տեղի կունենա «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային համերգը։

🤗Արդեն սիրված «ՄԵՆՔ ԿԱՆՔ» համերգային ծրագիրը կհյուրընկալվի Գյումրիում՝ մեկ հարթակում համախմբելով արցախյան մշակութային համույթներին և անհատ կատարողներին՝ ներկայացնելով արցախյան երգը, պարը, ազգային երաժշտությունն ու մեր մշակութային ժառանգության կենդանի շունչը։

🎤Հնչելու են սիրված և ճանաչված կատարումներ, բեմում կտեսնեք ազգային պարեր, կենդանի երաժշտություն և այն մշակութային արժեքները, որոնք շարունակվում են ապրել ու փոխանցվել սերունդներին՝ անկախ բոլոր դժվարություններից։

📍Գյումրու Մարզամշակութային կենտրոն
🗓️ Մայիսի 31
🕒15:00-ից՝ ցուցահանդես
🕕 18։00 համերգ

🎟️Մուտքն ազատ է։
🤗Սիրո՛վ սպասում ենք ձեզ։

🖇️Ծրագիրն իրականացվում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Երևանի ու Գյումրիի Փախստականների համայնքային խորհուրդների համագործակցությամբ, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում։


#Արցախ
#Արցախիմշակույթ
#արցախյանմշակույթիպահպանմանկենտրոն

Address

Քաջազնունի 1
Yerevan

Telephone

+37498819290

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ:

Shortcuts

Share