Union of Greek Communities of Armenia

Directions Website Contact the organization

Union of Greek Communities of Armenia Էջը լուսաբանում է Հայաստանի հունական համայնքի գործունեությունը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 4-ը կանցկացվի «Տանիքը՝ Հայաստան» փառատոնը՝ որպես մեկամսյա կինո...
02/10/2026

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 4-ը կանցկացվի «Տանիքը՝ Հայաստան» փառատոնը՝ որպես մեկամսյա կինոծրագիր: Այն նվիրված է ՀՀ-ում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների մշակութային բազմազանությանը, ինքնությանը և Հայաստանի միասնական մշակութային միջավայրում նրանց ներկայությանը։

Կինոծրագիրը ներառում է 12 կինոցուցադրություն՝ մեկ բացման ֆիլմ և ազգային փոքրամասնությունների համայնքներին նվիրված 11 ֆիլմ։

Ծրագրի նպատակն ազգային փոքրամասնությունների մշակույթները ներկայացնելն է ոչ միայն պատմական կամ սոցիալական խնդիրների համատեքստում, այլև կինոյի, լեզվի, երաժշտության, ընտանեկան հարաբերությունների, առօրյայի, ավանդույթների և համայնքային կյանքի միջոցով՝ ստեղծելով դրական, մարդակենտրոն և ժամանակակից մշակութային հաղորդակցություն։

Ավելին՝ https://tinyurl.com/mdvcms58

https://www.facebook.com/share/1CbXoStnK2/

Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի առաջին կիրակին նշվում է որպես Ազգային փոքրամասնությունների օր։
Օրվա շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 4-ը կանցկացվի «Տանիքը՝ Հայաստան» փառատոնը՝ որպես մեկամսյա կինոծրագիր: Այն նվիրված է ՀՀ-ում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների մշակութային բազմազանությանը, ինքնությանը և Հայաստանի միասնական մշակութային միջավայրում նրանց ներկայությանը։

Կինոծրագիրը ներառում է 12 կինոցուցադրություն՝ մեկ բացման ֆիլմ և ազգային փոքրամասնությունների համայնքներին նվիրված 11 ֆիլմ։

Ծրագրի նպատակն ազգային փոքրամասնությունների մշակույթները ներկայացնելն է ոչ միայն պատմական կամ սոցիալական խնդիրների համատեքստում, այլև կինոյի, լեզվի, երաժշտության, ընտանեկան հարաբերությունների, առօրյայի, ավանդույթների և համայնքային կյանքի միջոցով՝ ստեղծելով դրական, մարդակենտրոն և ժամանակակից մշակութային հաղորդակցություն։

Ավելին՝ https://tinyurl.com/mdvcms58

 #Գյումրին մեր հունական պարերի հաջորդ կանգառն է։ Եթե դուք էլ եք հունական պարերի սիրահար, ապա Հայաստանի հունական համայնքն...
02/10/2026

#Գյումրին մեր հունական պարերի հաջորդ կանգառն է։

Եթե դուք էլ եք հունական պարերի սիրահար, ապա Հայաստանի հունական համայնքների միության «ՆԻՍԻ» պարի խումբը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցելու ՀՈՒՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԵՐԻ բաց դասի։

📍 Հոկտեմբերի 4, ժամը 16։00
Գյումրի, Պարույր Սևակի 9

Բաց դասը կանցկացնեն «ՆԻՍԻ» պարի խմբի անդամները` Հունաստանում վերապատրաստված պարուսույց Դիանա Սմբատյանի գլխավորությամբ։

Սիրով սպասում ենք ☺️

Բաց դասերն իրականացվում են «Պարի դասավանդումը և ցուցադրումը՝ որպես Հայաստանի հույների ինքնության պահպանման ձև» ծրագրի շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ֆինանսավորմամբ։

23/09/2026

Սեպտեմբերի 20-ին Ալավերդու մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Էլլադայի գույներն ու ձայները մեկ բեմում» խորագրով տոնական համերգը։ Մեկ բեմում առաջին անգամ միավորվել էին Հայաստանի հունական համայնքների միության երեք ստեղծագործական խմբերը՝ Ալավերդու հունական համայնքի «ԱԿՄԻ» մանկական երգչախումբը, «ԿԱԼԼԻՈՊԵ» պրոֆեսիոնալ երգչախումբը և «ՆԻՍԻ» հունական ազգային պարի խումբը։💃 🎶

Համերգն ամփոփում էր խմբերի՝ տարվա ընթացքում մշակված հարուստ ռեպերտուարը։ Հանդիսատեսը վայելեց հայերեն և հունարեն բազմաժանր կատարումներ «ԱԿՄԻ» (գեղարվեստական ղեկավար՝ Գոհար Ավլաստիմովա) և «ԿԱԼԼԻՈՊԵ» (գեղարվեստական ղեկավար՝ Գոհար Ավլաստիմովա, խմբավար՝ Արմինե Ղազանչյան) երգչախմբերի մատուցմամբ, ինչպես նաև հունական ավանդական պարերի բեմադրություններ «ՆԻՍԻ» խմբի կողմից (պարուսույց՝ Դիանա Սմբատյան)։ ✨️

Հատկանշական է, որ «ԱԿՄԻ» մանկական երգչախումբն ու «ՆԻՍԻ» պարի խումբը ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման դրամաշնորհային ծրագրի շահառուներ են, և խմբերի ինքնատիպ բեմական տարազները պատրաստվել են հենց պետական աջակցությամբ։ Այս համերգն իրականացվել է «Պարի դասավանդումը և ցուցադրումը՝ որպես Հայաստանի հույների ինքնության պահպանման ձև» ծրագրի շրջանակում՝ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ։ 🇦🇲

Միջոցառման հյուրերի թվում էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Ալավերդու մշակույթի կենտրոնի տնօրեն Հասմիկ Վերանյանը, Սանահին վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Մասիս քահանա Առաքելյանը, Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարիդուն, ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի ներկայացուցիչ Վանատուր Շերենցը, Հունաստանից գործուղված ուսուցիչ Աթանասիոս Գուձելասը, հունական համայնքների ղեկավարներ, անդամներ, ուսուցիչներ և տեղի բնակիչներ։

Միջոցառման ավարտին շնորհավորական և երախտիքի խոսքով հանդես եկավ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ բարձր գնահատելով մասնակիցների վարպետությունն ու ազգային մշակույթի պահպանմանն ուղղված հետևողական աշխատանքը։ 🇪🇺🇬🇷

🇬🇷 Στις 20 Σεπτεμβρίου, στο Πολιτιστικό Κέντρο του Αλαβερντί, πραγματοποιήθηκε η εορταστική συναυλία με τίτλο «Χρώματα και οι ήχοι της Ελλάδας σε μία σκηνή». Για πρώτη φορά ενώθηκαν στην ίδια σκηνή τα τρία καλλιτεχνικά σύνολα της Ένωσης Ελληνικών Κοινοτήτων Αρμενίας: η παιδική χορωδία «ΑΚΜΗ», η επαγγελματική χορωδία «ΚΑΛΛΙΟΠΗ» της ελληνικής κοινότητας του Αλαβερντί και το συγκρότημα ελληνικών παραδοσιακών χορών «ΝΗΣΙ». 💃 🎶

Η συναυλία συνόψισε το πλούσιο ρεπερτόριο που είχαν επεξεργαστεί τα σύνολα κατά τη διάρκεια του έτους. Το κοινό απόλαυσε πολυποίκιλες ερμηνείες στα αρμενικά και τα ελληνικά από τις χορωδίες «ΑΚΜΗ» (καλλιτεχνική διευθύντρια: Γκοχάρ Αβλαστίμοβα) και «ΚΑΛΛΙΟΠΗ» (καλλιτεχνική διευθύντρια: Γκοχάρ Αβλαστίμοβα, μαέστρος: Αρμινέ Καζαντσιάν), καθώς και παραστάσεις ελληνικών παραδοσιακών χορών από το συγκρότημα «ΝΗΣΙ» (χοροδιδάσκαλος: Ντιάνα Σμπατιάν).✨️

Αξιοσημείωτο είναι ότι η παιδική χορωδία «ΑΚΜΗ» και το χορευτικό συγκρότημα «ΝΗΣΙ» αποτελούν δικαιούχους του προγράμματος επιχορηγήσεων του Υπουργείου Παιδείας, Επιστήμης, Πολιτισμού και Αθλητισμού της Δημοκρατίας της Αρμενίας για τη διατήρηση της άυλης πολιτιστικής κληρονομιάς, και οι αυθεντικές σκηνικές παραδοσιακές φορεσιές τους κατασκευάστηκαν χάρη σε αυτή την κρατική ενίσχυση. Η συναυλία πραγματοποιήθηκε στο πλαίσιο του προγράμματος «Διδασκαλία και παρουσίαση χορού ως μορφή διατήρησης της ταυτότητας των Ελλήνων της Αρμενίας», με την υποστήριξη του Υπουργείου Παιδείας, Επιστήμης, Πολιτισμού και Αθλητισμού της Δημοκρατίας της Αρμενίας.🇦🇲

Μεταξύ των προσκεκλημένων της εκδήλωσης ήταν ο επικεφαλής της Αντιπροσωπείας της Ευρωπαϊκής Ένωσης στην Αρμενία, πρέσβης Βασίλης Μαραγκός, η διευθύντρια του Πολιτιστικού Κέντρου του Αλαβερντί Χασμίκ Βερανιάν, ο ιερατικός προϊστάμενος του μοναστηριακού συγκροτήματος Σαναχίν π. Μασίς Αρακελιάν, η πρόεδρος της Ένωσης Ελληνικών Κοινοτήτων Αρμενίας Μαρία Λαζαρίδου, ο εκπρόσωπος του Τμήματος Εθνικών Μειονοτήτων και Θρησκευτικών Υποθέσεων του Γραφείου του Πρωθυπουργού της Αρμενίας Βανατούρ Σερέντς, πρόεδροι και μέλη ελληνικών κοινοτήτων, ο αποσπασμένος εκπαιδευτικός Αθανάσιος Γκουτζέλας, καθώς και κάτοικοι της πόλης.

Στο τέλος της εκδήλωσης, ο πρέσβης της ΕΕ Βασίλης Μαραγκός απηύθυνε χαιρετισμό συγχαρητηρίων και ευχαριστιών, εξαίροντας τη δεξιοτεχνία των συμμετεχόντων και τη συνεπή προσπάθεια για τη διατήρηση του εθνικού πολιτισμού.🇪🇺🇬🇷

🇦🇲🇬🇷 Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայաստանի հունական համայնքների միության ՆԻՍԻ ազգային պարի խումբը և Ալավերդու հունակ...
12/09/2026

🇦🇲🇬🇷 Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայաստանի հունական համայնքների միության ՆԻՍԻ ազգային պարի խումբը և Ալավերդու հունական համայնքի ԱԿՄԻ և ԿԱԼԼԻՈՊԵ երգչախմբերը սիրով հրավիրում են բոլորին ներկա գտնվելու «Էլլադայի գույներն ու ձայները մեկ բեմում» խորագրով համերգին, որը տեղի կունենա Ալավերդու մշակույթի տանը։

🎼 Համատեղ համերգի ընթացքում կհնչեն հունարեն և հայերեն կատարումներ և կներկայացվեն հունական ազգային պարեր։

Միջոցառումն իրականացվում է «Պարի դասավանդումը և ցուցադրումը՝ որպես Հայաստանի հույների ինքնության պահպանման ձև» ծրագրի շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Շնորհակալություն ենք հայտնում Ալավերդու համայնքապետարանին մշտապես հունական համայնքի կողքին լինելու և միջոցառումների իրագործմանն աջակցելու համար։

ԱԿՄԻ մանկական երգչախմբի գեղարվեստական ղեկավար՝ Գոհար Ավլաստիմովա
ԿԱԼԼԻՈՊԵ երգչախմբի խմբավար՝ Արմինե Ղազանչյան, գեղարվեստական ղեկավար՝ Գոհար Ավլաստիմովա
ՆԻՍԻ հունական ազգային պարի խմբի պարուսույց՝ Դիանա Սմբատյան

Սիրով սպասում ենք։

Στις 20 Σεπτεμβρίου, στις 16:00, το συγκρότημα παραδοσιακών χορών «ΝΗΣΙ» της Ένωσης Ελληνικών Κοινοτήτων Αρμενίας και οι χορωδίες «ΑΚΜΗ» και «ΚΑΛΛΙΟΠΗ» της Ελληνικής Κοινότητας του Αλαβερντί σας προσκαλούν με ιδιαίτερη χαρά στη συναυλία με τίτλο «Χρώματα και ήχοι της Ελλάδας σε μία σκηνή», η οποία θα πραγματοποιηθεί στο Πολιτιστικό Κέντρο του Αλαβερντί.

Κατά τη διάρκεια της κοινής αυτής συναυλίας θα ακουστούν ελληνικά και αρμενικά τραγούδια και θα παρουσιαστούν παραδοσιακοί ελληνικοί χοροί.

Η εκδήλωση υλοποιείται στο πλαίσιο του προγράμματος «Η διδασκαλία και η παρουσίαση του χορού ως μορφή διατήρησης της ταυτότητας των Ελλήνων της Αρμενίας», με την υποστήριξη του Υπουργείου Παιδείας, Επιστήμης, Πολιτισμού και Αθλητισμού της Δημοκρατίας της Αρμενίας.

Εκφράζουμε τις θερμές μας ευχαριστίες στον Δήμο Αλαβερντί που στέκεται πάντοτε στο πλευρό της ελληνικής κοινότητας και υποστηρίζει την πραγματοποίηση των εκδηλώσεών μας.

Καλλιτεχνική διευθύντρια της παιδικής χορωδίας «ΑΚΜΗ»: Γκοχάρ Αβλαστίμοβα

Μαέστρος της χορωδίας «ΚΑΛΛΙΟΠΗ»: Αρμινέ Καζαντσιάν, καλλιτεχνική διευθύντρια: Γκοχάρ Αβλαστίμοβα

Χοροδιδάσκαλος του συγκροτήματος παραδοσιακών χορών «ΝΗΣΙ»: Ντιάνα Σμπατιάν

Σας περιμένουμε με χαρά!

Սեպտեմբերի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում իր աշխատանքը կսկսի ICTMD «Երաժշտություն և փոքրամասնություններ» ու...
06/09/2026

Սեպտեմբերի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում իր աշխատանքը կսկսի ICTMD «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիումը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 12-ը։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 8-ին սիմպոզիումին ելույթ կունենա ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, երաժշտագետ Անի Հակոբյանը՝ անդրադառնալով մեր համայնքի երաժշտական գործունեությանն իր՝ "The Musical and Ritual Life of the Greek community in Armenia" խորագրով զեկույցում։

Սեպտեմբերի 10-ին հույների պարային մշակույթին անդրադարձեր ունեն նաև պարագետ, ազգագրագետ Նաիրա Կիլիչյանը՝ "Traditional Kochari: Memory of Movement in Armenian and Greek Dance cultures" և երաժշտագետ Մարգարիտ Սարգսյանը՝ "The Dance song "Tamzara" in Armenian Tradition and its parallels in the culture of the Kurds, Greeks and Assyrians" խորագրերով զեկույցներում։

Իսկ սեպտեմբերի 9-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայանալիք հատուկ համերգին ելույթ կունենա նաև Հայաստանի հունական համայնքների միության ՆԻՍԻ ազգային պարի խումբը։ Պարուսույց՝ Դիանա Սմբատյան

Մանրամասները՝ հղման մեջ https://music-minorities.sci.am/index.php

Κρατικά χρηματοδοτούμενο πρόγραμμα στις πόλεις της Αρμενίας μεταδίδει στις νεότερες γενιές τους ελληνικούς παραδοσιακούς...
03/09/2026

Κρατικά χρηματοδοτούμενο πρόγραμμα στις πόλεις της Αρμενίας μεταδίδει στις νεότερες γενιές τους ελληνικούς παραδοσιακούς χορούς, την ιστορία και τις φορεσιές τους.

Από το Ερεβάν και το Γκιουμρί μέχρι το Αλαβερντί, οι Έλληνες της Αρμενίας επιστρατεύουν τη μουσική και το χορό για να διατηρήσουν ζωντανή την πολιτιστική τους

12/08/2026

Այս օրերին Հայաստանի հունական համայնքից 12 երեխա՝ ուղեկցող երկու մեծահասակի հետ Խալկիդիկիում մասնակցում են Հունաստանի արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հարցերով քարտուղարության կողմից կազմակերպված ճամբարին։🇬🇷
Շնորհակալ ենք Հունաստանի Սփյուռքի հարցերով քարտուղարությանը և Հայաստանում Հունաստանի դեսպանությանը՝ մեզ ընձեռված հնարավորության համար։✨️

Αυτές τις μέρες, 12 παιδιά από την ελληνική κοινότητα της Αρμενίας, συνοδευόμενα από δύο ενήλικες, συμμετέχουν στη κατασκήνωση στη Χαλκιδική, που διοργανώνεται από τη Γενική Γραμματεία Αποδήμου Ελληνισμού του Υπουργείου Εξωτερικών της Ελλάδας.
Ευχαριστούμε τη Γενική Γραμματεία Αποδήμου Ελληνισμού και την Πρεσβεία της Ελλάδας στην Αρμενία για την ευκαιρία που μας δόθηκε.💙🤍

Շնորհակալ ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հերթական կարևոր ու նշանակալից համագործակցության...
07/08/2026

Շնորհակալ ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հերթական կարևոր ու նշանակալից համագործակցության համար։

Ευχαριστούμε το Υπουργείο Παιδείας, Θρησκευμάτων, Πολιτισμού και Αθλητισμού της Δημοκρατίας της Αρμενίας για άλλη μια σημαντική και αξιοσημείωτη συνεργασία.

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «Հայաստանի հունական համայնքների միություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Պարի դասավանդումը և ցուցադրումը՝ որպես Հայաստանի հույների ինքնության պահպանման ձև» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է պահպանել և հանրահռչակել Հայաստանի հունական համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորումներից մեկը՝ հունական ժողովրդական պարը, ինչպես նաև նպաստել դրա փոխանցմանը երիտասարդ սերունդներին։

Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/162

🇬🇷 Եթե դուք էլ եք հունական պարերի սիրահար, ապա Հայաստանի հունական համայնքների միության «ՆԻՍԻ» պարի խումբը հրավիրում է  բ...
07/08/2026

🇬🇷 Եթե դուք էլ եք հունական պարերի սիրահար, ապա Հայաստանի հունական համայնքների միության «ՆԻՍԻ» պարի խումբը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցելու ՀՈՒՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԵՐԻ բաց դասի։

📍 Օգոստոսի 8, ժամը 19։00 Ստեփանավանի Մշակույթի տան բակում

📍 Օգոստոսի 9, ժամը 13։00 Ալավերդու հունական կենտրոնի բակում

Բաց դասը կանցկացնեն «ՆԻՍԻ» պարի խմբի անդամները` Հունաստանում վերապատրաստված պարուսույց Դիանա Սմբատյանի գլխավորությամբ։

Սիրով սպասում ենք ☺️

Բաց դասերն իրականացվում են «Պարի դասավանդումը և ցուցադրումը՝ որպես Հայաստանի հույների ինքնության պահպանման ձև» ծրագրի շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ֆինանսավորմամբ։

🇦🇲🇬🇷 Այս օրերին Հայաստանի հունական համայնքի երկու ներկայացուցիչ հունական սփյուռքի 50 երիտասարդների հետ գտնվում են Իոաննի...
11/07/2026

🇦🇲🇬🇷 Այս օրերին Հայաստանի հունական համայնքի երկու ներկայացուցիչ հունական սփյուռքի 50 երիտասարդների հետ գտնվում են Իոաննինա քաղաքում՝ հունարեն ուսումնասիրելու նպատակով։ Երկու շաբաթ տևողությամբ ծրագիրը ներառում է նաև ազգային պարի դասեր, այցելություններ պատմամշակութային վայրեր և ակտիվ սպորտային հանգիստ։

Շնորհակալ ենք Հունաստանի արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հարցերով քարտուղարությանը այս ծրագրին մեզ մասնակից դարձնելու համար։

Αυτές τις μέρες, δύο εκπρόσωποι της ελληνικής κοινότητας της Αρμενίας, μαζί με 50 νέους της ελληνικής διασποράς, βρίσκονται στην πόλη των Ιωαννίνων με σκοπό την εκμάθηση της ελληνικής γλώσσας. Το πρόγραμμα, διάρκειας δύο εβδομάδων, περιλαμβάνει επίσης μαθήματα παραδοσιακών χορών, επισκέψεις σε αξιοθέατα, καθώς και δραστηριότητες αθλητικής αναψυχής.
​Ευχαριστούμε τη Γενική Γραμματεία Απόδημου Ελληνισμού του Υπουργείου Εξωτερικών της Ελλάδας για τη συμμετοχή μας σε αυτό το πρόγραμμα.

Address

73 Hanrapetutyan Street
Yerevan
0001

Alerts

Be the first to know and let us send you an email when Union of Greek Communities of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Union of Greek Communities of Armenia:

Shortcuts

Share