ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերություն / YSMU Students' Scientific Society

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերություն / YSMU Students' Scientific Society

ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերություն / YSMU Students' Scientific Society Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերություն / YSMU Students' Scientific Society, 2 Koryun Street, Yerevan 0025, Yerevan.

ԵՊԲՀ Ուսանողական Գիտական Ընկերության խումբը ստեղծված է միավորելու բոլոր այն ուսանողներին, ովքեր հետաքրքրված են գիտությամբ, ուզում են մասնակցել համալսարանում կատարվող փորձերին և հետազոտական աշխատանքներին, կոնֆերանսներին և սեմինար-քննարկումներին, տեղյակ լինել մեր համալսարանի և աշխարհի գիտական կյանքում տեղի ուեցող փոփոխություններին:

Ընդունելությունը ԲԱՑ Է ✨ՈՒԳԸ-ն բացում է իր դռները նոր անդամների առաջ🔬Եթե հետաքրքրվում ես գիտությամբ, սիրում ես բացահայտե...
29/09/2026

Ընդունելությունը ԲԱՑ Է ✨

ՈՒԳԸ-ն բացում է իր դռները նոր անդամների առաջ🔬

Եթե հետաքրքրվում ես գիտությամբ, սիրում ես բացահայտել նոր բաներ, քննարկել, փորձել ու ստեղծել, իսկ ամենակարևորը՝ ուզում ես լինել մարդկանց կողքին, ովքեր նույնքան հետաքրքրված են, որքան դու՝ սպասում ենք հենց քեզ։

Իսկ ի՞նչ կստանաս՝ միանալով Ուսանողական գիտական ընկերությանը👀

🔬 Գիտելիքներ ու նոր հմտություններ
🤝 Նոր ընկերներ ու հետաքրքիր շրջապատ
💡 Գաղափարներդ իրականացնելու հնարավորություններ
🧠 Քննարկումներ, գիտական հանդիպումներ ու թիմային խաղեր
📚 Գիտական աշխարհի հետ ավելի մոտ ծանոթություն
🚀 Նոր փորձ ու հնարավորություններ՝ քո մասնագիտական ճանապարհի համար
✨ Եվ, իհարկե, մի թիմ, որի հետ հաստատ ձանձրալի չի լինի։

Գիտությունը միայն դասագրքերը չեն։ Գիտությունը մարդիկ են, գաղափարներն են ու այն հարցերը, որոնց պատասխանները դեռ փնտրում ենք։

Եթե ուզում ես լինել այդ գործընթացի մի մասը՝
միացի՛ր մեզ։ 🫶

📩 Ընդունելությունն արդեն սկսված է:
https://forms.gle/dqFSZAxXZyjWj82k7
Սպասում ենք քեզ☺️

📸 Ահա հիշարժան կադրեր մեր կոնֆերանսիցԵրկու հագեցած օրերի ընթացքում մենք միասին բացահայտեցինք աուտիզմի և նեյրոգիտության ժ...
07/04/2026

📸 Ահա հիշարժան կադրեր մեր կոնֆերանսից

Երկու հագեցած օրերի ընթացքում մենք միասին բացահայտեցինք աուտիզմի և նեյրոգիտության ժամանակակից մոտեցումները՝ լսելով ոլորտի և՜ ուսանողների, և՜ մասնագետների հետաքրքիր և խորքային զեկույցները։

🧠 Քննարկեցինք աուտիզմի հետազոտությունները, մոդելավորումը և գնահատման նորարարական մեթոդները, ինչպես նաև անդրադարձանք ուշադրության խանգարումներին և ADHD-ին։

📃 Ուսանողները հնարավորություն ունեցան ներկայացնել թեմատիկ պոստերներ, մասնակցել Brain Games-ին և ակտիվորեն ներգրավվել քննարկումներում։

✨ Շնորհակալ ենք բոլոր խոսնակներին և մասնակիցներին՝ այս կարևոր և ոգեշնչող միջավայրը ստեղծելու համար։
#եպբհ

📅 Ահա մեր օրակարգը՝ ապրիլի 3-ի համար🕒 Գրանցումը՝ 15:00🕞 Սկիզբը՝ 15:30📃 Օրվա ընթացքում հնարավորություն կունենաք ուսումնաս...
01/04/2026

📅 Ահա մեր օրակարգը՝ ապրիլի 3-ի համար

🕒 Գրանցումը՝ 15:00
🕞 Սկիզբը՝ 15:30

📃 Օրվա ընթացքում հնարավորություն կունենաք ուսումնասիրել թեմատիկ պոստերները։

🧠 Նաև հնարավորություն կունենաք մասնակցելու բժշկական թեմատիկայով ինտելեկտուալ խաղ Brain Games-ին և շահել մրցանակ։

📍 Վայրը՝ ԵՊԲՀ լաբորատոր մասնաշենքի առաջին հարկ,
Նելլի Խոստիկյանի անվան 6-րդ լսարան

Միացե՛ք մեզ՝ բացահայտելու ուշադրության խանգարումների և ADHD-ի վերաբերյալ ժամանակակից մոտեցումները։

Սպասում ենք ձեզ 👇
https://forms.gle/faf53JjC4Nvox6y67

📅 Ահա մեր օրակարգը՝ ապրիլի 2-ի համար🕒 Գրամցումը՝  15:00🕞 Սկիզբը ՝ 15:30 📃 Օրվա ընթացքում հնարավություն կունենաք ուսումնա...
31/03/2026

📅 Ահա մեր օրակարգը՝ ապրիլի 2-ի համար

🕒 Գրամցումը՝ 15:00
🕞 Սկիզբը ՝ 15:30

📃 Օրվա ընթացքում հնարավություն կունենաք ուսումնասիրել թեմատիկ պոստերները:

📍 Վայրը՝ ԵՊԲՀ Լաբորատոր մասնաշենքի առաջին հարկ,
Նելլի Խոստիկյանի անվան 6-րդ լսարան

Միացե՛ք մեզ՝ բացահայտելու աուտիզմի վերաբերյալ ժամանակակից մոտեցումները։

Սպասում ենք ձեզ 👇
https://forms.gle/faf53JjC4Nvox6y67

🔈Ապրիլի 2-ին և 3-ին, Ուսանողական Գիտական ընկերությունը հրավիրում է մասնակցելու «Autism Awareness and Beyond» թեմայով երկ...
31/03/2026

🔈Ապրիլի 2-ին և 3-ին, Ուսանողական Գիտական ընկերությունը հրավիրում է մասնակցելու «Autism Awareness and Beyond» թեմայով երկօրյա գիտաժողովին։

🔹Կներկայացվեն ոչ միայն աուտիզմի սպեկտրի խանգարումների վերաբերյալ ժամանակակից գիտական մոտեցումներ, կլինիկական փորձ և հետազոտական հեռանկարներ, այլև հարակից այլ թեմաներ։
Գիտաժողովը միտված է ստեղծելու հարթակ գիտելիքի փոխանակման և մասնագիտական զարգացման համար։

🔵Մասնակցությունը հնարավորություն է ընձեռում՝
• ընդլայնելու մասնագիտական գիտելիքները
• ծանոթանալու արդի հետազոտություններին
• մասնակցելու քննարկումների

🖊️Տեղերը սահմանափակ են։

🔗Գրանցում⬇️

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeOYQ5oFVfPWfaiI0e4-XAd8wGeVqqUw14DU0j6-qM5ThWLCw/viewform

✍️Նշենք, որ 15:00-ից կկատարվի գրանցում, միջոցառումը կմեկնարկի 15:30-ին:

💠Անցկացման վայրը` ԵՊԲՀ 6-րդ լսարան:

https://ysmu.am/event/autism-awareness-and-beyond-erkorya-gitazhoghov/

✨ "Autism Awareness and Beyond" կոնֆերանսի խոսնակներըՈւրախ ենք ներկայացնել կոնֆերանսի շրջանակում հանդես եկող առաջատար մա...
30/03/2026

✨ "Autism Awareness and Beyond" կոնֆերանսի խոսնակները

Ուրախ ենք ներկայացնել կոնֆերանսի շրջանակում հանդես եկող առաջատար մասնագետներին, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով, փորձով և ժամանակակից գիտական մոտեցումներով։

📅 Ապրիլի 2

🔹 Կոնստանտին Ենկոյան
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի գլխավոր գիտնական

📄Թեման՝ «Աուտիզմի հետազոտումը ԵՊԲՀ-ում»

🔹 Կատարինե Ֆերեշետյան
ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի գիտաշխատող, ԵՊԲՆ Կենսաքիմիայի ամբիոնի դասախոս

📄Թեման՝ «Աուտիզմը ժամանակակից գիտության տեսանկյունից․ ինչ գիտենք մինչ այսօր»

🔹 Սոֆի Գարաքյան
«Ավան» ՀԱԿ մանկական բաժանմունքի վարիչ, մանկական հոգեբույժ, ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի կրտսեր գիտաշխատող

📄 Թեման՝ «Աուտիզմի սպեկտրի խանգարումների գնահատման և անհատականացված աջակցության ռազմավարություններ»

📅 Ապրիլի 3

🔹 Արտեմ Գրիգորյան
ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի գիտաշխատող

📄 Թեման՝ «Ուշադրությունը հարվածի տակ․ ADHD-ի ապամիստիֆիկացում»

🧠 Միացե՛ք մեզ՝ բացահայտելու նեյրոգիտության ժամանակակից ուղղությունները և խորանալու աուտիզմի ու հարակից խանգարումների գիտության մեջ։

📍 Տեղերը սահմանափակ են — բաց մի՛ թողեք հնարավորությունը։
https://forms.gle/1RUpYtK5nLXvXLUk6

🧠✨ Պատրա՞ստ ես ստեղծել նոր սինապսներ։Մասնակցիր Brain Games-ին, որտեղ բժշկական գիտելիքը, արագ մտածողությունը և թիմային աշ...
24/03/2026

🧠✨ Պատրա՞ստ ես ստեղծել նոր սինապսներ։

Մասնակցիր Brain Games-ին, որտեղ բժշկական գիտելիքը, արագ մտածողությունը և թիմային աշխատանքը որոշիչ են 🔥

📅 Ամսաթիվ՝ ապրիլի 3
👥 Կարող ես գրանցվել թե՛ թիմով, թե՛ անհատապես
(անհատները կմիավորվեն 4–6 հոգանոց թիմերի)

Սպասվում է հետաքրքիր և մրցակցային խաղ, որտեղ կկարողանաս ստուգել քո տրամաբանությունը և անցկացնել լավ ժամանակ 💡

📌 Բաց մի՛ թող հնարավորությունդ
Գրանցվի՛ր հիմա։
https://forms.gle/UomWAhCZbGCC96XK6

🧠 Նյարդահոգեկան հիվանդություններ. կարճ տեղեկատվություն դրանցից մի քանիսի մասին։ Թերթիր՝ ուսումնասիրելու դրանց պաթոլոգիան...
20/03/2026

🧠 Նյարդահոգեկան հիվանդություններ. կարճ տեղեկատվություն դրանցից մի քանիսի մասին։

Թերթիր՝ ուսումնասիրելու դրանց պաթոլոգիան, հիմնական ախտանիշները և DSM-5 դասակարգումները 🧠💙

💡Աուտիզմի սպեկտրի խանգարումը (ԱՍԽ) նյարդաբանական զարգացման առանձնահատկություն է, որը, համաձայն DSM-5-ի, սահմանվում է սոցիալական հաղորդակցության և փոխազդեցության մշտական դժվարություններով ու սահմանափակ, կրկնվող վարքագծային օրինաչափությունների առկայությամբ,։ Թեև դրա առաջնային էթիոլոգիան դեռևս լիովին պարզ չէ, հետազոտությունները վկայում են, որ մի շարք գենետիկական և միջավայրի գործոններ ազդում են նյարդային զարգացման վրա, իսկ կլինիկական ախտանիշները սովորաբար դրսևորվում են կյանքի առաջին 24 ամիսների (երկու տարվա) ընթացքում:
📕DSM-5՝ Աուտիզմի սպեկտրի խանգարում (Նյարդազարգացման խանգարումներ)

💡Ալցհեյմերի հիվանդությունը նեյրոդեգեներատիվ խանգարում է, որի գլխավոր կլինիկական դրսևորումը ճանաչողական խանգարումներն ու առաջադիմող թուլամտությունն (դեմենցիա) են։ Ախտաբանորեն այն բնութագրվում է հիպոկամպում և ամիգդալայում արտաբջջային ամիլոիդային վահանիկների ու ներբջջային տաու սպիտակուցի կծիկների կուտակմամբ, ինչպես նաև խոլիներգիկ նեյրոնների դեգեներացիայով։
📕DSM-5՝ Ալցհեյմերի հետևանքով առաջացած Խոշոր/Մեղմ ՆՃԽ

💡Պարկինսոնի հիվանդությունը հիմնականում դրսևորվում է շարժողական խանգարումներով, ինչպիսիք են հանգստի դողը (տրեմոր), շարժումների դանդաղումը (բրադիկինեզիա) և շարժումը սկսելու ու ավարտելու դժվարությունները։ Այս վիճակը պայմանավորված է միջին ուղեղի սև նյութի դոֆամիներգիկ նեյրոնների մահվամբ և բջիջների ցիտոպլազմայում Լևիի մարմնիկների (α-սինուկլեին սպիտակուցի կուտակումներ) առկայությամբ։
📕DSM-5՝ Պարկինսոնի հիվանդության հետևանքով առաջացած Խոշոր/Մեղմ ՆՃԽ։

💡Հանտինգտոնի հիվանդությունը ժառանգական խանգարում է, որը զարգանում է հանտինգտին սպիտակուցի գենի մուտացիայի (CAG տրիպլետների կրկնությունների) հետևանքով։ Հիվանդությունն ընթանում է բազալ հանգույցների, հատկապես պոչավոր կորիզի ԳԱԿԹ-երգիկ նեյրոնների ընտրողական վնասմամբ, ինչը կլինիկորեն արտահայտվում է խորեայով (անկանոն շարժումներ) և հիպերկինեզով։

📕DSM-5՝ Հանթինգթոնի հիվանդության հետևանքով առաջացած Խոշոր/Մեղմ ՆՃԽ*ՆՃԽ = Նյարդաճանաչողական խանգարում

Այս խանգարումների ճիշտ ըմբռնումը ոչ միայն խորացնում է մասնագիտական գիտելիքը, այլ նաև ձևավորում է ավելի գիտակից ու մարդակենտրոն վերաբերմունք այս առանձնահատկություններով ապրող մարդկանց նկատմամբ։🧠💙
🧠 Neuropsychiatric disorders: brief information about some of them.

Swipe through to explore their pathology, core symptoms, and DSM-5 classifications 🧠💙

💡Autism spectrum disorder (ASD) is a complex neurological and developmental condition defined by DSM-5 through persistent deficits in social communication and the presence of restricted, repetitive behavioral patterns. While its primary etiology is not fully understood, research suggests that multifaceted genetic and environmental factors influence neurodevelopment, with clinical symptoms typically manifesting within the first 24
months of life.
📕DSM-5: Autism Spectrum Disorder (Neurodevelopmental Disorders).

💡Alzheimer’s disease is a neurodegenerative disorder characterized clinically by progressive cognitive dysfunction and dementia. Pathologically, it is defined by the extracellular accumulation of amyloid plaques (primarily Aβ42 peptides) and intracellular neurofibrillary tangles composed of hyperphosphorylated tau protein, specifically affecting structures like the hippocampus and entorhinal cortex. These changes lead to the degeneration of cholinergic neurons, resulting in significant synaptic dysfunction and loss of cognitive integrative functions such as reasoning and memory.
📕DSM-5: Major/Mild NCD Due to Alzheimer's disease

💡Parkinson’s disease primarily manifests through motor disturbances, including bradykinesia (slowness of movement), resting tremors, and difficulty initiating or concluding movements. This condition is caused by the selective death of dopaminergic neurons in the substantia nigra of the midbrain. A hallmark histological feature is the presence of Lewy bodies within the cytoplasm, which are pathological accumulations of the alpha-synuclein protein.
📕DSM-5: Major/Mild NCD Due to Parkinson's disease

💡Huntington’s disease is a hereditary disorder caused by a "dynamic mutation" involving excessive CAG triplet repeats in the huntingtin gene, leading to a mutated protein with high glutamine residues. This mutation disrupts microtubule stability and axonal transport. The disease causes selective degeneration of GABAergic neurons in the basal ganglia, particularly the caudate nucleus, which clinically results in chorea (involuntary, jerky movements) and hyperkinesis.
📕DSM-5: Major/Mild NCD Due to Huntington's disease

Understanding these conditions not only deepens clinical insight but also fosters empathy, awareness, and more compassionate care for those affected. 🧠💙

🧩Ուսանողական Գիտական Ընկերությունը սիրով հրավիրում է մասնակցելու  «Autism Awareness and Beyond» թեմայով երկօրյա կոնֆերան...
19/03/2026

🧩Ուսանողական Գիտական Ընկերությունը սիրով հրավիրում է մասնակցելու «Autism Awareness and Beyond» թեմայով երկօրյա կոնֆերանսին: Շտապեք գրանցվել, քանի որ տեղերը սահմանափակ են։

📖Գրանցվեք այս հղումով։
https://forms.gle/1RUpYtK5nLXvXLUk6

#եպբհ

🇬🇧🇦🇲🇷🇺📢 Have you read interesting scientific papers? We have great news for you! 🧠✨Join our Poster Session as part of th...
16/03/2026

🇬🇧🇦🇲🇷🇺
📢 Have you read interesting scientific papers? We have great news for you! 🧠✨

Join our Poster Session as part of the “Autism Awareness and Beyond” event. 🧩
If you enjoy exploring scientific articles, discussing innovative ideas, and sharing your interest in neuroscience and autism, this is your opportunity to present your work.

🗓 Date: April 2
🕒 Time: 15:30

Registration deadline: March 22, 23:59

Poster (electronic version) submission deadline: March 30, 23:59

The registration link is below! 🚀

📢 Կարդացե՞լ եք հետաքրքիր գիտական հոդվածներ․ Մենք ունենք լավ նորություն ձեզ համար! 🧠✨

Միացե՛ք պոստերային սեսիային՝ «Autism awareness and beyond» միջոցառման շրջանակներում։ 🧩
Եթե սիրում եք ուսումնասիրել գիտական հոդվածներ, քննարկել նորարարական գաղափարներ և կիսվել ձեր հետաքրքրությամբ նեյրոգիտության և աուտիզմի վերաբերյալ, ապա սա ձեր հնարավորությունն է ներկայացնելու ձեր աշխատանքը։

🗓 Ամսաթիվ՝ 02.04
🕒 Ժամը՝ 15:30

Գրանցման վերջնաժամկետը՝ 22.03, ժամը 23:59

Պոստերի էլ. տարբերակի տրամադրման վերջնաժամկետը՝ 30.03, ժամը՝ 23:59

Գրանցման լինքը կգտնեք ստորև! 🚀

📢 Читали интересные научные статьи? У нас для вас отличные новости! 🧠✨

Присоединяйтесь к нашей сессии постеров в рамках мероприятия «Осведомлённость об аутизме и не только». 🧩
Если вам интересно изучать научные статьи, обсуждать инновационные идеи и делиться интересом к нейронауке и аутизму, это ваша возможность представить свою работу.

🗓 Дата: 2 апреля
🕒 Время: 15:30

Крайний срок регистрации: 22 марта, 23:59

Крайний срок подачи постеров (электронная версия): 30 марта, 23:59

Ссылка для регистрации внизу! 🚀

https://forms.gle/dqySf4SjK8JFi5nv7

Address

2 Koryun Street, Yerevan 0025
Yerevan

Telephone

+37444010577

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերություն / YSMU Students' Scientific Society posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերություն / YSMU Students' Scientific Society:

Shortcuts

Share