08/10/2026
🧡 Repat Armenia-ն Իմփաքթ Հաբ Երևանն ընդգրկել է Հայաստանում առաջարկվող համատեղ աշխատանքային տարածքների իր ցանկում։
Ինչպես նշել են մեր գործընկերները, մեզ առանձնացնում է մեր համայնքը․ մարդիկ, որոնք կիսվում են գաղափարներով, աջակցում միմյանց և ստեղծում կապեր, որոնք դուրս են գալիս աշխատանքային տարածքի սահմաններից։
Հայաստանում նոր կյանք սկսող սփյուռքահայերի համար նման համայնքի մաս լինելն օգնում է ավելի հեշտ հարմարվել նոր միջավայրին։ Հպարտ ենք, որ մեզ մոտ նրանք կարող են աջակցություն գտնել, ընկերներ ձեռք բերել և հայրենիքում իրենց ավելի շատ տանը զգալ։
Շնորհակալություն Repat Armenia-ին՝ մեզ ներկայացնելու համար 👉 https://bit.ly/4zqOJgt
Անկախ նրանից՝ նոր եք տեղափոխվել Հայաստան, թե տարիներ շարունակ այստեղ եք ապրում, մեր դռները բաց են ձեր առաջ։
___
🧡 We’re excited to see Impact Hub Yerevan featured in Repat Armenia’s list of coworking spaces in Armenia!
What sets us apart is our community: people who share ideas, support one another and build connections that go beyond the workspace.
For Armenians from the diaspora building a life here, that sense of community can make settling in easier. We’re proud to offer a place where they can find support, make friends and feel more at home in Armenia.
Thank you, Repat Armenia, for including us! 👉 https://bit.ly/4zqOJgt
Whether you’ve just arrived or have been here for years, our doors are open.