19/10/2026
Նոր համագործակցություն՝ արևմտահայերենի պահպանության, զարգացման և տեխնոլոգիական կրթության մեջ կիրառության համար 💻 🇦🇲
Ուրախությամբ հայտնում ենք, որ «Անտրոհուս» կրթական հիմնադրամը՝ Fundação Calouste Gulbenkian «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» աջակցությամբ, մեկնարկել է Scratch և Snap! ծրագրավորման միջավայրերի արևմտահայերեն թարգմանության և տեղայնացման լայնածավալ ծրագիրը։
Ծրագրի նպատակն է աշխարհի տարբեր երկրներում ապրող արևմտահայերենին տիրապետող երեխաների և ուսուցիչների համար հնարավորություն ստեղծել՝ ծրագրավորումն ուսումնասիրելու, սովորելու և ստեղծագործելու իրենց մայրենի լեզվով։
Այս նախաձեռնությունը միայն լեզվի պահպանության մասին չէ։ Այն նաև արևմտահայերենը կենդանի, զարգացող և ժամանակակից կիրառություն ունեցող լեզու դարձնելու կարևոր քայլ է՝ ընդհուպ մինչև համակարգչային գիտության և տեխնոլոգիաների ոլորտներ։
Մենք հավատում ենք, որ երբ երեխաները ծրագրավորումն ուսումնասիրում են իրենց մայրենի լեզվով, տեխնոլոգիաներն ավելի հասանելի են դառնում, իսկ սովորելը՝ առավել բնական ու ներառական։ Լեզուն այլևս պարզապես հաղորդակցության միջոց չէ․ այն դառնում է մտածելու, ստեղծագործելու և ապագան պատկերացնելու գործիք։
Ծրագրի շրջանակում իրականացվում են՝
🟩 Scratch և Snap! ծրագրավորման միջավայրերի արևմտահայերեն թարգմանություն,
🟩 կրթական և տեխնիկական տերմինաբանության համակարգում,
🟩 թարգմանության համար հատուկ հարթակի ստեղծում,
🟩 թարգմանված նյութերի փորձարկում և գործնական տեղայնացում։
Սա հնարավորություն է, որ հայ երեխան ոչ միայն սովորի տեխնոլոգիաներ, այլև ստեղծի, մտածի ու պատկերացնի ապագան իր լեզվով։ Որովհետև լեզուն պահպանվում է ոչ միայն այն փոխանցելով, այլև դրանով նոր գիտելիք ստեղծելով, նոր հնարավորություններ բացահայտելով և ապագա կերտելով։ 💛
Շնորհակալություն ենք հայտնում «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեանը» վստահության ու աջակցության համար: