Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա - (ՀՄՓԱ)AIRCA

13/10/2025

Հարգելի փոխադրողներ,
📢📢📢
Եթե ունեք վարորդներ, ովքեր վերջին շրջանում բախվել են ՌԴ տարածքում մնալու 90-օրյա ժամկետի գերազանցման հետևանքով արտաքսման (депорт) խնդրի հետ, խնդում ենք անհապաղ ՀՄՓԱ ներկայացնել այդ վարորդների տվյալները և արտաքսման հիմնավոր փաստաթղթերը՝ վերջիններիս տվյալները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրելու համար։

https://www.facebook.com/share/p/16ebFNDdCp/
30/09/2025

https://www.facebook.com/share/p/16ebFNDdCp/

🔴 2025 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում՝ Վերին Լարսի անցման կետում, կիրականացվի մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման Էլեկտրոնային համակարգի (ГИС ЭПД) կիրառումը։

Էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս բեռնափոխադրողներին նախապես ամրագրել Վերին Լարսի անցակետ ժամանման օրվա և ժամի ընտրությունը՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ։

Գրանցման համար անհրաժեշտ է․

✅ գրանցվել էլեկտրոնային հարթակում,

✅ հաստատել էլեկտրոնային փոստն ու հեռախոսահամարը,

✅ ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո,

✅ ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով հաշվառման փաստաթղթի պատճենը և ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո։

Գրանցումն իրականացվում է հետևյալ հղումով՝ 👉 esia.epd-portal.ru
👉 Մանրամասները՝ https://mtad.am/pages/announcements

17/06/2025

Հարգելի՛ գործընկերներ,

Խնդրում ենք ծանոթանալ վիզայից ազատված երկրների քաղաքացիների համար Ռուսաստան ուղևորություններ պլանավորելիս նախապես ծանուցում ներկայացնելու նոր պահանջներին։
Ռուսաստանի Դաշնության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 1510 որոշման համաձայն՝ 2025 թվականի հունիսի 30-ից սկսած՝ առանց վիզայի Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ պրոֆեսիոնալ վարորդները, պետք է գրանցվեն Gosuslugi RuID հավելվածում, նախապես ներկայացնեն մուտքի դիմում և ստանան երկիր մուտք գործելու իրավունք տվող QR կոդ։
Նոր պահանջները կգործեն փորձի ձևաչափով՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար Ռուսաստան մուտք գործելու և այնտեղից դուրս գալու նոր կանոններն ու պայմանները փորձարկելու համար։
Գործըմթացը սկսելու համար օտարերկրյա քաղաքացին պետք է գրանցվի Պետական ծառայությունների RuID հավելվածում և ստեղծի անձնական հաշիվ։ Ծանուցում ներկայացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել լուսանկար և անձնական տվյալներ, ինչպես նաև նշել երկրում մնալու նախատեսված տևողությունը, և նման ծանուցումը պետք է ներկայացվի ժամանումից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ։ Դիմումը վավեր է ներկայացման օրվանից 90 օրվա ընթացքում։
Հաստատվելուց հետո հավելվածը կստեղծի QR կոդ, որը օտարերկրյա քաղաքացին պետք է ներկայացնի Ռուսաստանի սահմանը հատելիս, որտեղ նրան կխնդրեն նաև տրամադրել կենսաչափական տվյալներ։
Ռուսաստան յուրաքանչյուր նոր մուտքի համար անհրաժեշտ կլինի նոր դիմում՝ անկախ նախկին թույլտվություններից։
Նոր կանոնները կգործեն բոլոր սահմանային անցակետերում այն պետությունների քաղաքացիների համար, որոնք Ռուսաստանի հետ ունեն անվիզա ռեժիմի համաձայնագրեր։
Ո՞վ է ազատվում ծանուցում ներկայացնելուց՝
• Բելառուսի քաղաքացիներ
• 6 տարեկանից փոքր երեխաներ
• Ռուսաստանում օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագետներ և աշխատակիցներ, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներ
• Ռուսաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների և դրանց ներկայացուցչությունների աշխատակիցներ, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներ։
Մանրամասն տեղեկատվությունը տարբեր լեզուներով կարող եք գտնել այստեղ՝ :

26/01/2025

Ի ԳԻՏՈՒԹՅՔՒՆ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ`

Декрет

Address

23 D. Anhaght Str. , Suite 20
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:30 - 17:30
Tuesday 09:30 - 17:30
Wednesday 09:30 - 17:30
Thursday 09:30 - 17:30
Friday 09:30 - 16:30

Telephone

+374 10 208806

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա:

Share