09/08/2026
📖 Լեհահայերի պատմության հինգ դարերը ﬔկ հատորում / Pięć wieków historii Ormian polskich w jednym tomie ⬇️ https://books.akademicka.pl/publishing/pl/catalog/book/862
🇦🇲 Այս տարվա ապրիլին լույս տեսավ «Լեհահայերի պատմական հուշարձաններ» շարքի վեցերորդ հատորը՝ «Նոր Ալիշան. Լեհահայերի պատմության աղբյուրները XIII-XVIII դարերում ՝ լեհերեն թարգմանությամբ» վերնագրով։ Այն բացառիկ հրատարակություն է, որն առաջին անգամ լեհերենով հասանելի է դարձնում աղբյուրների ընդարձակ ժողովածու, որը փաստագրում է նախկին Ռեչ Պոսպոլիտայի տարածքներում հայկական համայնքի պատմությունը՝ XIII դարի վերջից մինչև XVIII դարի վերջը։
🔸Հրատարակության հեղինակներն են պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան, պրոֆեսոր Անջեյ Զեմբան, Մոնիկա Ագոփսովիչը և Միկոլայ Վալկովիչը, իսկ հատորի գիտական խմբագիրն է պրոֆեսոր Անջեյ Զեմբան։ Հրատարակությունը լույս է տեսել Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիﬓադրամի հրատարակությամբ՝ «Լեհահայերի պատմական հուշարձաններ» շարքի շրջանակներում, որն իրականացվում է Հումանիտար գիտությունների զարգացման ազգային ծրագրի աջակցությամբ։
🔸Հատորը ներառում է տարեգրություններ, իրավական ակտեր, պաշտոնական փաստաթղթեր, նամակագրություններ և վկայություններ, որոնք հնարավորություն են տալիս հետևել Լեհաստանում հայերի պատմությանը հինգ դարերի ընթացքում։ Հավաքված նյութերը ներկայացնում են հայկական համայնքների գործունեությունը, նրանց տնտեսական, կրոնական և հասարակական կյանքը, ինչպես նաև այն տեղը, որը հայերը զբաղեցնում էին բազմամշակութային Ռեչ Պոսպոլիտայում։
🔸Հրատարակությունը արժեքավոր գործիք է ինչպես պատմաբանների, այնպես էլ Լեհաստանում հայերի պատմությամբ հետաքրքրվող բոլոր անձանց համար։ Բաց հասանելիությամբ հրատարակված լինելու շնորհիվ դրանից կարող է օգտվել յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ավելի լավ ճանաչել Ռեչ Պոսպոլիտայի աﬔնահին ազգային փոքրամասնություններից ﬔկի պատմությունը։ Սա հերթական կարևոր քայլն է Լեհաստանում հայերի բազմադարյա ներկայության, ինչպես նաև մշակույթի, գիտության և հասարակական կյանքի զարգացման գործում նրանց ունեցած նշանակալի ներդրման վերաբերյալ գիտելիքների տարածման և արժևորման ուղղությամբ։
🇵🇱 W kwietniu br. ukazał się szósty tom serii „Pomniki Dziejowe Ormian Polskich” zatytułowany „Nowy Aliszan. Źródła do dziejów Ormian polskich od XIII do XVIII wieku w przekładzie na język polski”. To wyjątkowa publikacja, która po raz pierwszy udostępnia w języku polskim obszerny zbiór źródeł dokumentujących dzieje społeczności ormiańskiej na ziemiach dawnej Rzeczypospolitej – od schyłku XIII do końca XVIII wieku.
🔸Autorami opracowania są prof. Krzysztof Stopka, prof. Andrzej A. Zięba, Monika Agopsowicz i Mikołaj Walkowicz, a redaktorem naukowym tomu jest prof. Andrzej A. Zięba. Publikacja ukazała się nakładem Fundacji Kultury i Dziedzictwa Ormian Polskich w ramach serii Pomniki Dziejowe Ormian Polskich, realizowanej dzięki wsparciu Narodowego Programu Rozwoju Humanistyki.
🔸Tom zawiera kroniki, akty prawne, dokumenty urzędowe, korespondencję oraz relacje, które pozwalają prześledzić historię Ormian w Polsce na przestrzeni pięciu stuleci. Zgromadzone materiały ukazują funkcjonowanie ormiańskich gmin, ich działalność gospodarczą, życie religijne i społeczne, a także miejsce, jakie zajmowali Ormianie w wielokulturowej Rzeczypospolitej.
🔸Publikacja stanowi cenne narzędzie zarówno dla historyków, jak i wszystkich zainteresowanych dziejami Ormian w Polsce. Dzięki wydaniu w otwartym dostępie może z niej korzystać każdy, kto pragnie lepiej poznać historię jednej z najstarszych mniejszości narodowych Rzeczypospolitej. Jest to kolejny ważny krok w upowszechnianiu wiedzy o wielowiekowej obecności Ormian na ziemiach polskich oraz ich wkładzie w rozwój kultury, nauki i życia społecznego.
➡️ https://munetik.pl