Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե - CPFE

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե - CPFE

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե - CPFE Նպաստել խոսքի ազատության միջազգային նորմերի հաստատմանը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն սկզբնապես գործել է իբրեւ հանձնաժողով, որը չգրանցված, անկախ կառույց էր: Հանձնաժողովը հիմնադրվել էր 1996 թվականին: Նրա գլխավոր գործառույթներն էին Հայաստանում խոսքի ազատության ոլորտի, անկախ ԶԼՄ-ների կայացման եւ զարգացման գործընթացի մոնիտորինգը, լրագրողների իրավունքների խախտումների փաստերին հետեւելն ու դրանց արձագանքելը: Այս աշխատանքների արդյունքներով Խոսքի ազատո

ւթյան պաշտպանության հանձնաժողովը պատրաստում եւ հրապարակում էր ամենամյա զեկույցներ: Բացի այս, հանձնաժողովի մի շարք անդամներ ներգրավված էին ԶԼՄ-ների ոլորտի օրենսդրության կատարելագործման՝ Երեւանի մամուլի ակումբի, Հայաստանի ժուռնալիստների միության եւ Հայաստանի «Ինտերնյուսի» նախաձեռնած եւ լրագրողներից ու իրավաբաններից կազմված աշխատանքային խմբում: Խումբը ուսումնասիրում էր Հայաստանի տեղեկատվական ոլորտի իրավական կարգավորման վիճակը ու նախապատրաստում միջազգային չափանիշներին համապատասխանող եւ անկախ ու պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների կայացմանն աջակցող օրենսդրական եւ այլ նորմատիվ փաստաթղթերի այլընտրանքային նախագծեր:
2003 թվականի հունվարի 16-ին հանձնաժողովի հիմքի վրա ստեղծվեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որը դարձավ առանձին իրավաբանական անձ՝ պաշտոնապես գրանցվելով իբրեւ հասարակական կազմակերպություն:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ավելի քան 60 հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստների միավորող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ է:

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը  «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնն...
31/07/2026

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշման առնչությամբ

31 հուլիսի, 2026թ․, Երևան Նորընտիր 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի նախաշեմին ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, փոխխոսնակ ...

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է  2026 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատությա...
22/07/2026

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է 2026 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ

Արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք` 1-ը ֆիզիկական բռնություն է, 30-ը տարատեսակ այլ ճնշումներ, 11-ը տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։

2026թ. երկրորդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք։ Դրանցից 1-ը ֆիզիկական բռնություն է, 30-ը տարատեսակ ա....

2026 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը` ՀՀ֊ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների ...
22/07/2026

2026 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը` ՀՀ֊ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ. ներկայացնում է ԽԱՊԿ նախագահ Ashot Melikyan-ը

ARMENPRESS NEWS AGENCYՀետևեք մեզ Facebook - https://www.facebook...

Մայիսի 19-ին Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանը, «Ազատություն ռ/կ լրագրող Կարինե Սիմոնյանի դիտարկմանը, որ աշխա...
10/07/2026

Մայիսի 19-ին Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանը, «Ազատություն ռ/կ լրագրող Կարինե Սիմոնյանի դիտարկմանը, որ աշխատանքային ժամին ներկա է իշխող ուժի քարոզարշավին, ի պատասխան հարվածել էր տեսախցիկին ու ասել․ «Յեքա կնիկ ես…վարչապետն ա եկել․․․»։
ՀՀ դատախազությունից ԽԱՊԿ-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ մայիսի 26-ին դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասով,Կարինե Սիմոնյանը ճանաչվել է տուժող։ Նախաքննությունը շարունակվում է։

Ի գիտություն լրագրողների՝Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն շարունակում է աջակցել լրագրողներին ու լրատվամիջոցներին՝ ...
04/06/2026

Ի գիտություն լրագրողների՝

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն շարունակում է աջակցել լրագրողներին ու լրատվամիջոցներին՝ տրամադրելով անվճար իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև փաստաբանական ծառայություններ՝ դատական վեճերում նրանց իրավունքներն ու շահերը լավագույնս ներկայացնելու համար։

Փաստաբանական աջակցություն տրամադրելու որոշում կայացնելիս ԽԱՊԿ-ը հաշվի է առնում հետևյալ չափանիշները․

1) մասնագիտական էթիկայի նորմերի հիման վրա գործող՝ ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգում տվյալ լրատվամիջոցի ներգրավված լինելը կամ այդպիսի ինքնակարգավորման մեխանիզմներից որևէ մեկի կիրառումը,

2) «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ամբողջական ելքային տվյալների հրապարակումը, սեփականության թափանցիկության ապահովումն ու տարեկան ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը,

3) դատական հայցի առիթ դարձած հրապարակման հասարակական հնչեղությունը,

4) դատական գործի նշանակությունը տեղեկատվական դաշտում ընդհանուր իրավիճակը բարելավելու համար։

Անվճար իրավաբանական խորհրդատվություն և/կամ փաստաբանական աջակցություն ստանալու համար զանգահարեք 093 10 70 85, 094 59 30 20 հեռախոսահամարներով, գրեք [email protected] էլեկտրոնային փոստին կամ https://www.facebook.com/cpfe.armenia ֆեյսբուքյան էջին։

«Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն. մեդիայի հզորացման նոր փուլ» ծրագիրը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

European Union in Armenia
Media Initiatives Center

Հարգելի գործընկերներ,2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Խոսքի ազատության պաշտպանությա...
21/05/2026

Հարգելի գործընկերներ,
2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն վերագործարկել է իր «Թեժ գիծը»՝ լրագրողների և ԶԼՄ-ների մյուս աշխատակիցների իրավունքների խախտումներն արձանագրելու և իրավաբանական կամ մասնագիտական աջակցություն տրամադրելու նպատակով։

Քարոզարշավի ընթացքում, ընտրությունների օրը և հետընտրական շրջանում ձեր օրինական գործունեության խոչընդոտման, իրավունքների խախտումների ցանկացած միջադեպի մասին կարող եք տեղեկացնել 010533895, 093107085 հեռախոսահամարներով, գրել էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով կամ ԽԱՊԿ-ի ֆեյսբուքյան էջին հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/cpfe.armenia

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Հրապարակվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2026 թվականի առաջին եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատությա...
27/04/2026

Հրապարակվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2026 թվականի առաջին եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ

2026թ․ հունվար-մարտ ամիսներին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոնիտորինգի ընթացքում արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտում...

ԽԱՊԿ նախագահ Ashot Melikyan-ը ներկայացնում է 2026 թվականի առաջին եռամսյակի զեկույցը ՀՀ֊ում խոսքի ազատության վիճակի և լրա...
27/04/2026

ԽԱՊԿ նախագահ Ashot Melikyan-ը ներկայացնում է 2026 թվականի առաջին եռամսյակի զեկույցը ՀՀ֊ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ

ԽԱՊԿ 2026-ի առաջին եռմասյակի զեկույցը՝ ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ

Address

Vardanants 2 Nd Backstreet 8
Yerevan
0010

Opening Hours

Monday 11:00 - 18:00
Tuesday 11:00 - 18:00
Wednesday 11:00 - 18:00
Thursday 11:00 - 18:00
Friday 11:00 - 18:00

Telephone

(011) 533895

Alerts

Be the first to know and let us send you an email when Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե - CPFE posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե - CPFE:

Shortcuts

Share