Center for Human Rights and Genocide Studies NGO

Center for Human Rights and Genocide Studies NGO • Advancing Genocide Studies in Armenia
• Recognizing human rights violations through academic research

24/09/2026

🗺Հայաստանը կարող է դառնալ ցեղասպանագիտության միջազգային կարևոր կենտրոններից մեկը

Սեպտեմբերի 24-ին Երևանում մեկնարկեց դասընթաց հայ ուսանողների համար՝ նվիրված Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի պատմության ու հիշողության ուսումնասիրությանը։

#Ցեղասպանագիտություն #ԶարգացնենքՑեղասպանագիտությունըՀայաստանում #ՀայոցՑեղասպանություն #հոլոքոստ

📖🇦🇲🇮🇱Դասընթաց հայ ուսանողների համար՝ Հայոց Ցեղասպանության և Հոլոքոստի ուսումնասիրության վերաբերյալ🔶️2026 թ. սեպտեմբերի 2...
18/09/2026

📖🇦🇲🇮🇱Դասընթաց հայ ուսանողների համար՝ Հայոց Ցեղասպանության և Հոլոքոստի ուսումնասիրության վերաբերյալ

🔶️2026 թ. սեպտեմբերի 24–25-ը Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Ցեղասպանագիտություն» բաժինը և «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ն համագործակցելով Փարիզի Մեմորիալ դը լա Շոա թանգարանի հետ, կազմակերպում են դասընթաց՝ նվիրված Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության պատմության և հիշողության ուսումնասիրությանը։

🔷️Դասընթացը նախատեսված է հայ ուսանողների համար և նպատակ ունի ընդլայնելու ու խորացնելու նրանց գիտելիքները՝ երկու ցեղասպանությունների՝ Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության նախադրյալների, պատճառների, ընթացքի, հետևանքների և հիշողության վերաբերյալ։

📑📊Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրելու Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության առանձնահատկությունները, վերլուծելու երկու ցեղասպանությունների ընդհանրություններն ու զանազանությունները, աշխատելու պատմական և փաստավավերագրական աղբյուրների հետ, քննարկելու ցեղասպանությունների հիշողության պահպանման և փոխանցման կարևորությունը, անդրադառնալու ցեղասպանությունների կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին։

🗂Դասընթացը հնարավորություն կընձեռի մասնակիցներին ծանոթանալու նաև Հոլոքոստի ուսումնասիրման և հիշողության պահպանման միջազգային փորձին և այն համեմատելու Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ու հիշողության հայկական փորձառության հետ։

🇦🇲🇫🇷Աշխատանքային լեզուներ՝ հայերեն և ֆրանսերեն։

📝Դասընթացին կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/R8BqJPnCYLDtcEyx7

📜Դասընթացի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.ysu.am/sites/default/files/inline-files/%D5%95%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%20%D5%8D%D5%BA%D5%BF%D5%A5%D5%B4%D5%A2%D5%A5%D6%80%D5%AB%2024-25_0.pdf?utm_source=chatgpt.com

#Ցեղասպանագիտություն #ԶարգացնենքՑեղասպանագիտությունըՀայաստանում #ՀայոցՑեղասպանություն #հոլոքոստ

Սխալ եզրույթի օգտագործումը զրկում է երևույթը իրավական հետևանքներից: «Եղեռն»-ը բնորոշում է պատահածը, սակայն չի սահմանում ...
11/06/2026

Սխալ եզրույթի օգտագործումը զրկում է երևույթը իրավական հետևանքներից:

«Եղեռն»-ը բնորոշում է պատահածը, սակայն չի սահմանում իրավական պատասխանատվություն: «Ցեղասպանություն» եզրույթը փաստում է և՛ տեղի ունեցած ողբերգությունը, և՛ դրա իրավական պատժելիությունը: Մարդու իրավունքների պաշտպանությունը սկսվում է ճիշտ և հիմնավորված բնորոշումներից:

________________

Using incorrect terminology strips a historical event of its legal consequences.

While "Yeghern" simply describes a tragedy, "Genocide" establishes both the crime and its legal punishability. The protection of human rights begins with precise, substantiated definitions.

⛪️ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ🔶️️Հունիսի 5...
09/06/2026

⛪️ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

🔶️️Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։

🔷️Հանդիպման ընթացքում կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող գիտակրթական ծրագրերը և առաջիկա նախաձեռնությունները։

📊«Ցեղասպանագիտական երիտասարդական դպրոց» կրթական ծրագրի դասախոս, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը ներկայացրեց Եկեղեցու և հասարակության փոխհարաբերություններին, ազգային արժեքներին ու ինքնության պահպանմանն առնչվող սոցիոլոգիական ուսումնասիրությունների հիմնական արդյունքները։

📚ԵՊՀ «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Աշոտ Հայրունին ներկայացրեց ծրագրի կրթական և գիտահետազոտական գործունեությունը, ինչպես նաև ոլորտում մասնագետների պատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

📑«Ցեղասպանագիտական երիտասարդական դպրոց» կրթական ծրագրի դասախոս, հ.գ.թ. դոցենտ, հոգեբան- հոգեթերապեւտ, Քրիստինե Ավետիսյանն անդրադարձավ ցեղասպանությունների հոգեբանական հետևանքների, հավաքական հիշողության և սերնդեսերունդ փոխանցվող տրավմաների ուսումնասիրման ուղղությամբ իրականացվող գիտական աշխատանքներին։

🙏Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին՝ ցեղասպանագիտության ոլորտում իրականացվող գիտական, կրթական և հանրային իրազեկման աշխատանքների համար։

🇦🇲Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանում և Սփյուռքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ Եկեղեցու նախաձեռնություններին՝ ընդգծելով ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման կարևորությունը ժողովուրդների իրավունքների պաշտպանության ու մարդկության դեմ գործված ոճրագործությունների կանխարգելման գործում։

🗺Հանդիպմանը խոսվեց Արցախի հայաթափման, արցախահայության հիմնարար իրավունքների ոտնահարման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունների մասին։ Ընդգծվեց, որ տեղի ունեցածը հայ ժողովրդի դեմ իրականացված հերթական ցեղասպան գործողություն է, ինչը վկայում է, որ մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունն ու դրանց ոչ համարժեք դատապարտումը շարունակում են ծնել նոր ողբերգություններ։

📌Զրույցի ընթացքում քննարկվեց նաև ցեղասպանագիտության ոլորտում կրթական նախաձեռնություններին հոգևորականների մասնագիտական ներգրավվածության մասին։

#Ցեղասպանագիտություն

_______

⛪️THE CATHOLICOS OF ALL ARMENIANS RECEIVED REPRESENTATIVES OF THE “CENTER FOR HUMAN RIGHTS AND GENOCIDE STUDIES” NGO

On June 5, His Holiness Karekin II, Supreme Patriarch and Catholicos of All Armenians, received representatives of the “Center for Human Rights and Genocide Studies” non-governmental organization.

During the meeting, the organization’s president, Lilit Martirosyan, presented to His Holiness the main directions of the center’s activities, its ongoing scientific and educational programs, and upcoming initiatives.

Professor Artur Atanesyan, lecturer of the “Youth School of Genocide Studies” educational program and Head of the Chair of Applied Sociology at the Faculty of Sociology of Yerevan State University, presented the main results of sociological studies related to Church-society relations, national values, and the preservation of identity.

Ashot Hayruni, Head of the YSU Master’s Program in Genocide Studies, presented the program’s educational and research activities, as well as the work being carried out toward training specialists in the field.

Kristine Avetisyan, PhD in Psychology, Associate Professor, psychologist and psychotherapist, and lecturer of the “Youth School of Genocide Studies” educational program, addressed the scientific work being carried out in the study of the psychological consequences of genocides, collective memory, and intergenerational trauma.

His Holiness the Catholicos of All Armenians extended his blessing and appreciation to those present for their scientific, educational, and public awareness work in the field of genocide studies.

His Holiness also referred to the initiatives of the Church in Armenia and the Diaspora aimed at the international recognition and condemnation of the Armenian Genocide, emphasizing the importance of recognizing and condemning genocides in the protection of peoples’ rights and in the prevention of crimes committed against humanity.

The meeting also addressed the forced displacement of Armenians from Artsakh, the violation of the fundamental rights of the Armenians of Artsakh, and the ongoing encroachments against Artsakh’s spiritual and cultural heritage. It was emphasized that what took place was another genocidal act carried out against the Armenian people, demonstrating that impunity for crimes against humanity and their inadequate condemnation continue to give rise to new tragedies.

During the conversation, the professional involvement of clergy in educational initiatives in the field of genocide studies was also discussed.

«Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ն, համագործակցությամբ ռուանդական «Իմֆուրա արվեստները հանուն խաղաղո...
04/06/2026

«Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ն, համագործակցությամբ ռուանդական «Իմֆուրա արվեստները հանուն խաղաղության» կազմակերպության, 2019թ.-ին իրականացրել է բացառիկ կրթական նախագիծ՝ «Ցեղասպանության հիշողության ձայները»։ Այս ծրագիրը եզակի կամուրջ էր երկու ժողովուրդների միջև, որոնք կրում են ցեղասպանության թողած հավաքական տրավման։

Նախագիծը բացառիկ է իր մեթոդաբանությամբ. ցեղասպանությունից մազապուրծ եղած սերունդները դարձել են միմյանց անձնական պատմությունների կրողը։

Քննարկումների առանցքում էին այդ պատմությունների նմանությունները, հիշողության պահպանման անհրաժեշտությունը և այն դասերը, որոնք պետք է քաղել անցյալից՝ ապագա ոճիրները կանխելու համար։

«Մենք կիսում ենք այդ ողբերգական պատմությունը և հսկայական կորստի բեռը հաղթահարելու փորձը։ Այս ծրագիրը նվիրված է այն միլիոնավոր մարդկանց, որոնց պատմությունները չեն պատմվել, որովհետև նրանք չապրեցին՝ վկայելու իրենց տառապանքի մասին։ Նմանատիպ ողբերգությունները չունեն ազգություն, և մենք պետք է գործենք միասին՝ հանուն միջազգային կանխարգելման և մարդասիրության տարածման»։
Լիլիթ Մարտիրոսյան՝ ծրագրի ղեկավար.
«Մեր նպատակը մնում է անփոփոխ. շարունակել իրականացնել ծրագրեր, որոնք աշխարհը կդարձնեն ավելի անվտանգ և զերծ ցեղասպանություններից»։

__________

In 2019, the Center for Human Rights and Genocide Studies and the Rwandan organization Imfura Arts for Peace launched "Voices of Genocide Memory," an educational project where third and fourth-generation descendants exchanged personal stories of survival.

Emphasizing that atrocities have no nationality, Project Manager Lilit Martirosyan noted that this unique methodological approach unites nations bearing collective trauma to honor untold histories.

The initiative underscores a shared commitment to preserving memory, acting internationally to prevent future crimes, and advancing a world free of genocide.

📌 Follow us so you never miss out on key news and initiatives from the Center for Human Rights and Genocide Studies.

Արևմտյան Հայաստանում ստեղծված, 160-ամյա պատմություն ունեցող «Վահանագորգ»-ը ունի յուրահատուկ պատմություն։Հայոց ցեղասպանու...
31/05/2026

Արևմտյան Հայաստանում ստեղծված, 160-ամյա պատմություն ունեցող «Վահանագորգ»-ը ունի յուրահատուկ պատմություն։

Հայոց ցեղասպանության ժամանակ, երբ հազարավոր ընտանիքներ ստիպված էին լքել իրենց տները, մի մայր կիսել է գորգն իր երկու դուստրերի միջև՝ ասելով. «Այս Վահանագորգը իր պաշտպանիչ ուժով կփրկի ձեզ բոլոր փորձանքներից, և եթե անգամ իրար կորցնեք, շնորհիվ այս գորգի՝ կրկին կմիավորվեք»:

Մոտ 52 տարի անց Նյու Յորքի հայկական եկեղեցում քույրերը պատահաբար գտնում են իրար և միավորում գորգերը։

Այսօր այս պատմական գորգը ցուցադրված է Երևանի «Մեգերյան կարպետ» թանգարանում՝ շարունակելով մնալ հայ ընտանիքի կենսունակության ու վերապրումի խորհրդանիշ։

📌 Հետևե՛ք մեզ՝ բաց չթողնելու ՄԻՑԿ-ի կարևոր նորություններն ու նախաձեռնությունները:

___________

Created in Western Armenia, the 160-year-old “Vahanagorg” (Shield Carpet) carries an extraordinary history. During the Armenian Genocide, a mother divided the carpet between her two daughters, promising that its protective power would safeguard them and ultimately bring them back together.

Fifty-two years later, the sisters reunited at an Armenian church in New York, reconnected the two halves, and today, this enduring symbol of resilience is displayed at the Megerian Carpet Museum in Yerevan.

📌 Follow us so you never miss out on key news and initiatives from the Center for Human Rights and Genocide Studies.

#ՄԻՑԿ #Ցեղասպանագիտություն

📑Այո, պատմական փաստերը վկայում են, որ Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո (1919-1920 թթ.) Օսմանյան կայսրությա...
29/05/2026

📑Այո, պատմական փաստերը վկայում են, որ Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո (1919-1920 թթ.) Օսմանյան կայսրության նոր կառավարությունը դատավարություններ է անցկացրել և ճանաչել է երիտթուրքերի ղեկավարների մեղավորությունը հայերի կոտորածներում։

⚖️Պատերազմից հետո ստեղծված Օսմանյան ռազմական դատարանները (դատաքննություններ Կոստանդնուպոլսում) դատապարտել են երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդներին (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ և այլք) և օսմանյան կառավարության անդամներին հայերի տեղահանության և կոտորածների կազմակերպման համար։ Դատարանի որոշմամբ՝ 1915-1916 թթ. տեղի ունեցածը որակվել է որպես հայերի ոչնչացման կանխամտածված պետական քաղաքականություն։ Դատավարության նյութերը վկայում են, որ զանգվածային կոտորածները եղել են կանխամտածված ։

🇹🇷Թեև Օսմանյան կայսրությունը (որպես պատերազմում պարտված և իշխանությունը փոխած վարչակարգ) ճանաչել է հանցագործությունը, հետագայում ձևավորված Թուրքիայի Հանրապետությունը (քեմալականները) ոչ միայն չեղյալ է հայտարարել այդ դատավճիռները, այլև որդեգրել է Հայոց ցեղասպանության ժխտման պետական քաղաքականություն։

📌 Հետևե՛ք մեզ՝ բաց չթողնելու ՄԻՑԿ-ի կարևոր նորություններն ու նախաձեռնությունները:

__________

Historical facts confirm that immediately after World War I (1919–1920), the new Ottoman government held military trials and acknowledged the guilt of the Young Turk leaders in the massacres of Armenians.

The Ottoman military tribunals held in Constantinople condemned the leaders of the Young Turks' Committee of Union and Progress (Talaat, Enver, Djemal, and others), alongside government officials, for organizing the deportations and massacres. The courts legally classified the events of 1915–1916 as a premeditated state policy aimed at the destruction of the Armenians. The trial records provide undeniable evidence that the massacres were systematically planned.

While the post-war Ottoman Empire recognized this crime, the subsequently formed Republic of Turkey (the Kemalists) not only annulled these verdicts but also instituted a strict state policy of genocide denial.

📌 Follow us so you never miss out on key news and initiatives from CHRG.

#ՄԻՑԿ #Ցեղասպանագիտություն

Կրակի լույսի խորհուրդը դարձել է ցեղասպանություն վերապրած ազգերի հիշողության և պայքարի համընդհանուր լեզուն։Տասնամյակներ շ...
26/05/2026

Կրակի լույսի խորհուրդը դարձել է ցեղասպանություն վերապրած ազգերի հիշողության և պայքարի համընդհանուր լեզուն։

Տասնամյակներ շարունակ «Ջահերով երթը» խորհրդանշում է մեր անզիջում պահանջն ու ոճրագործության ժխտողականության խավարի ցրումը։

Ոգեշնչվելով արդարության այս հզոր նախատիպից՝ Ռուանդայի մեր գործընկերներն իրենց Kwibuka (Հիշել) ազգային ոգեկոչման արարողությունների շրջանակներում սկսեցին կիրառել մոմավառությամբ մեկ րոպե լռության արարողակարգը՝ ի հիշատակ Ռուանդայի ցեղասպանության զոհերի և ի խորհուրդ ապաքինման ուղու։

«Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոնը» Կովկասյան տարածաշրջանի միակ կառույցն է, որը հուշագիր է կնքել Never Again Rwanda կազմակերպության հետ։

2019թ. ստորագրված փոխըմբռնման հուշագիրը դարձել է մեր գործընկերության հիմքը, որն արդեն արձանագրել է տեսանելի արդյունքներ.

🎓 2020 թ. փետրվարի 27-ին «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի և «Այլևս երբեք, Ռուանդա» կազմակերպության գործադիր տնօրեն Ջոզեֆ Նկուրունզիզայի համատեղ ջանքերի շնորհիվ «Խաղաղության կառուցման ինստիտուտի» կրթական ծրագրում ընդգրկվել է նաև Հայոց ցեղասպանության պատմության թեման:
«Տարածաշրջանային խաղաղության կառուցման» ծրագրի ուսանողներն արդեն ուսումնասիրում են Հայոց ցեղասպանության պատմությունը որպես պարտադիր կրթական առարկա։

🎙 «Ցեղասպանության հիշողության ձայները» եզակի նախագծի շրջանակներում ցեղասպանությունից մազապուրծ եղած երկրորդ և չորրորդ սերնդի ներկայացուցիչները փոխանակել են ականատեսների հուշերն ու կիսել ցավը հաղթահարելու իրենց փորձը։

Մենք շարունակում ենք աշխատել՝ գիտական հետազոտությունների և համատեղ ծրագրերի միջոցով աշխարհը ցեղասպանություններից զերծ տեսնելու նպատակով։

📌 Հետևե՛ք մեզ՝ բաց չթողնելու ՄԻՑԿ-ի կարևոր նորություններն ու նախաձեռնությունները:

__________________

The symbolism of firelight has become the universal language of memory and struggle for nations that have survived genocide.
For decades, the Torchlight Procession has symbolized our uncompromising demand and the dispelling of the darkness of the perpetrators' denial.

Inspired by this powerful precedent of justice, our partners in Rwanda began incorporating a one-minute silence with candlelight into their Kwibuka (Remember) national commemoration ceremonies, in memory of the victims of the Rwandan Genocide and as a symbol of the path to healing.

The Center for Human Rights and Genocide Studies is the only organization in the Caucasus region that has signed a memorandum with Never Again Rwanda.

The Memorandum of Understanding signed in 2019 has become the foundation of our partnership, which has already yielded tangible results:

🎓 On February 27, 2020, through the joint efforts of the Center for Human Rights and Genocide Studies President Lilit Martirosyan and Never Again Rwanda Executive Director Joseph Nkurunziza, the history of the Armenian Genocide was included in the educational program of the Peacebuilding Institute.

Students of the "Regional Peacebuilding" program now study the history of the Armenian Genocide as a mandatory educational subject.

🎙 Within the framework of the unique "Voices of Genocide Memory" project, second and fourth-generation representatives of genocide survivors exchanged eyewitness accounts and shared their experiences of overcoming pain.

We continue to work through academic research and joint programs with the goal of seeing a world free of genocide.

📌 Follow us so you never miss out on key news and initiatives from the Center for Human Rights and Genocide Studies.

#ՄԻՑԿ #Ցեղասպանագիտություն

Մեր գործունեությունն ուղղված է Հայաստանում մարդու իրավունքների և ցեղասպանագիտության միջազգային գիտակրթական ֆոնդի ստեղծմա...
21/05/2026

Մեր գործունեությունն ուղղված է Հայաստանում մարդու իրավունքների և ցեղասպանագիտության միջազգային գիտակրթական ֆոնդի ստեղծմանն ու զարգացմանը։ ՄԻՑԿ-ն իր նպատակներն իրագործում է գիտական հետազոտությունների, օրենսդրության կատարելագործման և ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով։

🤝Առանցքային նշանակություն ունի համագործակցությունը տեղական և միջազգային կազմակերպությունների հետ՝ նպաստելու մարդկային կյանքի անվտանգությանը և խոցելի խմբերի (փախստականներ, սահմանամերձ բնակչություն, կանայք և երեխաներ) իրավունքների պաշտպանությանը։ Մեր աշխատանքի հիմքում տեղեկատվական-խորհրդատվական գործունեությունն է և գիտական հրապարակումների ու վիզուալ նյութերի միջոցով հանրային իրազեկվածության բարձրացումը։

📌 Հետևե՛ք մեզ՝ բաց չթողնելու ՄԻՑԿ-ի կարևոր նորություններն ու նախաձեռնությունները:

________________

Our activities are dedicated to establishing and developing an international academic and educational foundation for human rights and genocide studies in Armenia. The Center for Human Rights and Genocide Studies (CHRG) achieves its objectives through academic research, legislative advocacy, and both formal and non-formal educational programs.

🤝Collaborating with local and international organizations is essential to advance human security and protect the rights of vulnerable groups, including refugees, border communities, women, and children. Our core work focuses on providing informational and consulting services, alongside raising public awareness through academic publications and visual media.

📌 Follow us to stay updated on our important news and initiatives.

#Ցեղասպանագիտություն #ՄԻՑԿ

🔶️Կայացավ «Ցեղասպանագիտական երիտասարդական դպրոց - 2026» գարնանային ծրագիրը։ 📚Դասընթացներն ու ակադեմիական քննարկումները մ...
19/05/2026

🔶️Կայացավ «Ցեղասպանագիտական երիտասարդական դպրոց - 2026» գարնանային ծրագիրը։

📚Դասընթացներն ու ակադեմիական քննարկումները մասնակիցներին զինեցին խորքային վերլուծություններ կատարելու գործնական հմտություններով:

🤝Հատուկ շնորհակալություն ենք հայտնում դպրոցի բանախոսներին՝ Գևորգ Դանիելյանին, Լարիսա Ալավերդյանին, Արթուր Աթանեսյանին, Աշոտ Հայրունուն, Նելլի Մինասյանին, Մարի Հովհաննիսյանին, Քրիստինե Ավետիսյանին, Լուսինե Սահակյանին և Անի Ոսկանյանին՝ իրենց մասնագիտական փորձի փոխանցման և ծրագրի կայացման գործում ունեցած ներդրման համար:

📌Հետևե՛ք մեզ՝ բաց չթողնելու ՄԻՑԿ-ի կրթական ծրագրերի կարևոր պահերն ու հետաքրքիր մանրամասները։

#Ցեղասպանագիտականդպրոց #Ցեղասպանագիտություն #ՄԻՑԿ #ԵՊՀ #ՀՀԻ

Address

Hanrapetutyan St. , 3rd Lane, Building 8
Yerevan

Opening Hours

Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Center for Human Rights and Genocide Studies NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Center for Human Rights and Genocide Studies NGO:

Shortcuts

Share