07/10/2026
🌟 Ծանոթացեք մեր անդամների հետ.
Ուրախ ենք ներկայացնել AYWA-ի խորհրդի անդամ, Transformers ընկերության հիմնադիր, Մարդկային Կապիտալի կառավարման և ֆինանսական ոլորտի փորձագետ, խորհրդատու, առաջնորդության և կարիերայի քոուչ Tatevik Janoyan Տաթևիկ Ջանոյանին:
Տաթևիկն ունի ավելի քան 13 տարվա փորձ Էվոկաբանկում՝ որպես Մարդկային Ռեսուրսների ոլորտի ղեկավար, Վարչության անդամ, իսկ վերջին 3 տարիներին՝ Տնօրինության խորհրդի անդամ (Ռիսկերի և Աուդիտի կոմիտե, ESG կորդինատոր)։
✨ Ներդրումը AYWA համայնքի զարգացման մեջ.
Միանալով ասոցիացիայի խորհրդին՝ Տաթևիկն իր հարուստ փորձն ու ռազմավարական գիտելիքները ներդրել է համայնքի հզորացման, կին ձեռներեցների աջակցման և առաջնորդության զարգացման ծրագրերում:
💼 Առաջնորդություն, քոուչինգ և մենթորություն.
Որպես քոուչ և մենթոր (ՀԱՀ, Մատենա, COAF)՝ նա ակտիվորեն աջակցում է ղեկավարներին ու երիտասարդներին՝ հաղթահարելու բիզնես մարտահրավերները, զարգացնելու կառավարման հմտություններն ու կերտելու հաջողակ կարիերա:
Ուրախ ենք, որ AYWA-ի խորհրդում ունենք այսպիսի առաջադեմ պրոֆեսիոնալ, ով իր փորձով ու էներգիայով նպաստում է մեր համայնքի աճին:
AYWA-ին Անդամակցության համար լրացնել հղումը` https://forms.gle/s423JPSN64ohHpLs6