16/09/2026
💼🎓 Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին։
📝 Տոնավաճառի ընթացքում այցելուները ծանոթացան Ասոցիացիայի գործունեությանը, առաքելությանն ու նպատակներին, Ասոցիացիայում և Ասոցիացիայի գործընկեր գրասենյակներում առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։
Այցելուներին ներկայացվեցին նաև Ասոցիացիայի ուսումնական կենտրոնում կրթություն ստանալու և Ասոցիացիայի գործընկեր գրասենյակներում պրակտիկա անցնելու հնարավորությունները։
🤝 Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպիչներին՝ նման հնարավորություն ստեղծելու, ուսանող-գործատու հանդիպումը կազմակերպելու և այն բարձր մակարդակով անցկացնելու համար։
#ԱրիԱսոցիացիա #ԱշխատանքիՏոնավաճառ #ՀՊՏՀ
Դիտել կայքում`
https://armaa.am/am/public-events/septemberi-16-in-hayastani-hashvapahneri-asvociacian-masnakcec-hayastani-petakan-tntesagitakan