Հայաստանի սամբոյի ֆեդերացիա / Sambo Federation of Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայաստանի սամբոյի ֆեդերացիա / Sambo Federation of Armenia

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա / Sambo Federation of Armenia Հայաստանի սամբոյի ֆեդերացիա / sambo federation of Armenia

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀայաստանի Սամբոյի Ֆեդերացիան դատապարտում է վերջին օրերին սոցիալական հարթակներում տարածվող այն հրա...
25/05/2026

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիան դատապարտում է վերջին օրերին սոցիալական հարթակներում տարածվող այն հրապարակումներն ու արտահայտությունները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, անհարգալից ձևակերպումներ և սպորտային համայնքի նկատմամբ պառակտող խոսույթ։
Սամբոն Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է սպորտային կարևոր ուղղություն, որի հիմնական նպատակը մարզաձևի զարգացումն է, երիտասարդ մարզիկների առաջխաղացումը և Հայաստանի արժանապատիվ ներկայացումը միջազգային մարզական հարթակներում։
Անկախ քաղաքական կամ անձնական հայացքներից՝ անթույլատրելի ենք համարում մարզական կառույցների, մարզիկների, մարզիչների և ֆեդերացիայի ներկայացուցիչների հասցեին վիրավորական ու անհարգալից հայտարարությունները, հատկապես այն դեպքերում, երբ դրանք վերածվում են հանրային շահարկումների և դուրս գալիս սպորտային էթիկայի սահմաններից։
Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիան շարունակելու է իր գործունեությունը՝ հավատարիմ մնալով պրոֆեսիոնալ աշխատանքի, մարզական արժեքների պահպանման և հայկական սամբոյի զարգացման սկզբունքներին։

Հարգանքով՝
Հայաստանի սամբո ֆեդերացիա

Սամբոյի Եվրոպայի առաջնություն-2026Հայ սամբիստներն՝ իրոք, շատ լավ արդյունքեր արձանագրեցին Թբիլիսիում անցկացված Եվրոպայի ա...
17/05/2026

Սամբոյի Եվրոպայի առաջնություն-2026

Հայ սամբիստներն՝ իրոք, շատ լավ արդյունքեր արձանագրեցին Թբիլիսիում անցկացված Եվրոպայի առաջնությունում․ մեր մարզիկների նվաճած երկու ոսկե, երեք արծաթե, չորս բրոնզե մեդալները մեր թիմին ընդհանուր հաշվարկով դասակարգեցին երրորդը՝ Հին աշխարհամասում։
Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին․

Մարզական սամբո
Տղամարդիկ

Կարեն Սարգսյան- 58 կգ - Ոսկի
Բորիս Շատվերյան- 79 կգ-բրոնզ
Գոռ Հարությունյան- 88 կգ-Ոսկի

Մարտական սամբո
Տղամարդիկ

Նարեկ Գոգինյան- 58 կգ-բրոնզ
Մայիս Ներսեսյան- 64 կգ-արծաթ
Արսեն Ավեդիսյան- 71 կգ-արծաթ
Գևորգ Ազատյան- 79 կգ-բրոնզ
Լեոնիդ Մելիքյան- 98 կգ-արծաթ
Մխիթար Թեմուրյան- 98+-բրոնզ

17/05/2026

Լեոնիդ Մելիքյանը դարձավ Սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն

17/05/2026

Գոռ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Սամբոյի Եվրոպայի չեմպիոն

17/05/2026

Մայիս Ներսեսյանը՝ Սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն

17/05/2026

Կարեն Սարգսյանը Սամբոյի Եվրոպայի չեմպիոն

17/05/2026

Եվս հինգ մեդալ Եվրոպայի առաջնությունում

Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը ևս հայ սամբիստները լավ ելույթներ են ունենում։
Մարտական սամբոյի 79 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ վաստակեց Գևորգ Ազատյանը։
Սակայն երեկոն բոլորիս համար իրապես թեժ է լինելու․ մենք ունենք չորս ֆինալիստ։
Մարզական սամբոյի 58 կգ քաշային Կարեն Սարգսյանն ու 88 կգ Գոռ Հարությունյանը, Մարտական սամբոյի 64 կգ Մայիս Ներսեսյանն ու 98 կգ Լեոնիդ Մելիքյանը պայքարելու են ոսկե մեդալների համար։

Տղաների գոտեմարտերին կարելի է հետևել ժամը 17-ից, հետևյալ կայքով․

https://sambo.live/stream/7mkRnB9jZiLCpBHls97quqL8R6ivVMzL2ZPNTMnmnbY

16/05/2026

Մեր Արսեն Ավեդիսյանը դարձավ Սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն։

Երեք բրոնզ և․․․ մեկ ոսկի կամ արծաթԱյսօր Թբիլիսիում մեկնարկեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։Հայաստանը ներկայացնող մարզիկ...
16/05/2026

Երեք բրոնզ և․․․ մեկ ոսկի կամ արծաթ

Այսօր Թբիլիսիում մեկնարկեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանը ներկայացնող մարզիկներից երեքն արժանացան բրոնզե մեդալների։ Պատվո հարթակին կկանգնեն Մարզական սամբոյի 79 կգ քաշային կարգում հանդես եկած Բորիս Շատվերյանը և Մարտական սամբոյի 58 կգ քաշային Նարեկ Գոգինյանն ու գերծանր քաշային Մխիթար Թեմուրյանը։
Իսկ 71 կգ քաշային Արսեն Ավեդիսյանի եզրափակիչ ելույթին կհետևենք սկսած ժամը 17-ից։
Արսենը տարավ երեք գեղեցիկ գոտեմարտ ու ոսկե մեդալի համար կպայքարի ռուսաստանցի Իմամշամիլ Գուսենովի հետ։

Սամբոյի Եվրոպայի առաջնությունՄայիսի 16-ին և 17-ին Վրաստանում կանցկացվի Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։Հայաստանի սամբոյի ...
14/05/2026

Սամբոյի Եվրոպայի առաջնություն

Մայիսի 16-ին և 17-ին Վրաստանում կանցկացվի Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հարևան երկիր է գործուղում 21 մարզիկի։

Մարզական սամբո
Կանայք

Աննա Այվազյան- 50 կգ
Արփինե Մնացականյան- 54 կգ
Անի Մարտիրոսյան- 59 կգ
Մելինե Մամիկոնյան- 65 կգ
Սեդա Արամյան- 72կգ
Եկատերինա Ժիգալովա- 80 կգ
Աննա Մկրտչյան- 80+ կգ

Մարզական սամբո
Տղամարդիկ

Կարեն Սարգսյան- 58 կգ
Գևորգ Մանուկյան- 64 կգ
Արամ Աղաջանյան- 71 կգ
Բորիս Շատվերյան- 79 կգ
Գոռ Հարությունյան- 88 կգ
Արսեն Հայրապետյան- 98 կգ
Դավիթ Հարությունյան- 98+ կգ

Մարտական սամբո
Տղամարդիկ

Նարեկ Գոգինյան- 58 կգ
Մայիս Ներսեսյան- 64 կգ
Արսեն Ավեդիսյան- 71 կգ
Գևորգ Ազատյան- 79 կգ
Ավետիք Պողոսյան- 88 կգ
Լեոնիդ Մելիքյան- 98 կգ
Մխիթար Թեմուրյան- 98+ կգ

Մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Հայկ Ավետիսյանը, Գագիկ Ղազարյանը, Մարիամ Հովհաննիսյանը, քարտուղար Հասմիկ Ռշտունին և պատվիրակության զեկավար, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37410558680

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի սամբոյի ֆեդերացիա / Sambo Federation of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share