ԶԱՐԳԱՑՈւՄ Հասարակական Շարժում

ԶԱՐԳԱՑՈւՄ Հասարակական Շարժում ԶԱՐԳԱՑՈՒՄ Հասարակական Շարժում
Общественное Движение ЗАРГАЦУМ (РАЗВИТИЕ)
ZARGATSUM (DEVELOPMENT) Social Movement

Զարգացում հասարակական շարժումը քաղաքացիական-հայրենասիրական միավորում է։
Զարգացում-ը հիմնադրվել է 2013 թ.-ին կառավարիչ և հասարակական գործիչ Վահան Եղիազարյանի կողմից։ Շարժման գլխավոր առաքելությունն է ՝ համախմբել հասարակությանը ազգային միասնության և հայրենասիրության գաղափարի շուրջ, ապահովել հասարակության ներգրավվածությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող նախաձեռնություններին և ամրապնդել

հայկական ներկայությունը միջազգային հարթակներում։
Հիմնադրումից ի վեր շարժումը իրականացրել է 190-ից ավելի տեղական և միջազգային միջոցառումներ։
Շարժման թիմը աշխատում է մասնագիտական կամավորության սկզբունքներով, ինչը հնարավորություն է տալիս անձնակազմին ստանալ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ հետևյալ ոլորտներում՝ ծրագրերի կառավարում, MICE մենեջմենթ, հասարակայնության հետ կապեր (PR) , մարդկային ռեսուրսների կառավարում (HR), և դրանց զուգահեռ տուրիզմի, գյուղատնտեսության և ՏՏ-ի ոլորտային փորձ։
Դուք կարող եք միանալ մեզ ուղարկելով Ձեր CV-ին [email protected] էլ. հասցեին՝ նշելով նամակի վերնագրում ։
Ուրախ կլինենք աշխատել Ձեզ հետ ՝ի շահ մեր հայրենիքի զարգացմանը։

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when ԶԱՐԳԱՑՈւՄ Հասարակական Շարժում posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ԶԱՐԳԱՑՈւՄ Հասարակական Շարժում:

Share

Our Story

ԶԱՐԳԱՑՈՒՄ հասարակական շարժման գլխավոր նպատակն է՝ իրագործել երիտասարդական ծրագրեր այսօր, որպեսզի վաղը լինենք ավելի հայրենասեր ու սիրենք մեր Հայրենիքը, որպեսզի վաղը տնտեսապես ավելի ակտիվ լինենք և կարողանանք վերակառուցել մեր Հայրենիքը, որպեսզի վաղը լինենք ավելի միասնական՝ ինչպես մեր հայրենիքում, այնպես էլ մեր դաշնակիցների հետ հարաբերություններում: Յուրաքանչյուրը, ով սիրում է Հայաստանը և պատրաստ է խոսքով և գործով իր ներդրումը ունենալ Հայաստանի զարգացմանը՝ կարող է միանալ մեր թիմին որպես կամավոր կամ որպես շարժման ընկեր: ԶԱՐԳԱՑՈՒՄ հասարակական շարժումը ակտիվ կերպով իրականացնում է կամավորություն, որը հնարավորություն է տալիս ստանալ նոր գիտելիքներ և հմտություններ հետևյալ ոլորտներում՝ պրոեկտ-մենեջմենթ, մարդկային ռեսուրսների կառավարում (HR), հասարակայնության հետ կապեր (PR): Դուք կարող եք նաև միանալ մեզ Ձեր ծրագրով, որը երկար ժամանակ սպասում է իրագործմանը: Ոււղարկեք Ձեր CV-ին [email protected] էլ. հասցեին՝ նշելով նամակի վերնագրում «Միանում եմ որպես կամավոր» կամ «Միանում եմ իմ ծրագրով»: Ուրախ կլինենք աշխատել Ձեզ հետ ի շահ հայրենիքի: