13/08/2026
🎯 Փոփոխությունը սկսվում է մասնակցությունից
Հաջողությամբ ամփոփվեց «Ակտիվ սոցիալական պաշտպանություն և սոցիալ-տնտեսական ակտիվացում համայնքում» եռօրյա դասընթացը, որին մասնակցում էին համայնքապետարանի, Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ), Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) և «Մանկական զարգացման հիմնադրամ»-ի աշխատակիցները։
Երեք օրերի ընթացքում մասնագետները միասին անդրադարձան առանցքային մի խնդրի՝ ինչպես սոցիալական աջակցությունը դարձնել ոչ միայն ճգնաժամերին արձագանքող մեխանիզմ, այլև մարդկանց կարողությունների զարգացման, ինքնուրույնության և տնտեսական ակտիվության խթանման գործիք։
Դասընթացի ընթացքում մեր ուշադրության կենտրոնում էին՝
✅ Սոցիալ-տնտեսական ակտիվացումը. զբաղվածության ակտիվ ծրագրեր, խոցելի խմբերի ներգրավման խոչընդոտների հաղթահարում և համայնքային ռեսուրսների գնահատում։ ✅ Առաջնային սոցիալական ծառայությունները. խորհրդատվության տրամադրման մեթոդաբանություն, կարողությունների զարգացման գործիքներ և տեղային, նպատակային միջամտությունների ձևավորում։
✅ Դեպքի վարումն ու ուղղորդումը. բարդ իրավիճակների վերլուծություն, միջամտության պլանավորում և արդյունավետ միջգերատեսչական համագործակցություն՝ բացառելով անհետևանք և կրկնվող ուղղորդումները։
Այս գործընթացը ևս մեկ կարևոր քայլ է դեպի այնպիսի սոցիալական պաշտպանության համակարգ, որտեղ անհատը ոչ միայն ստանում է աջակցություն, այլև հնարավորություն՝ վերականգնելու իր ներուժը և ակտիվորեն մասնակցելու ավելի կայուն ապագայի կառուցմանը։
📍 «Պաշտպանությունից դեպի մասնակցություն․ սոցիալական պաշտպանության և աշխատաշուկայի ուղիների կապը Վայք համայնքում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (AASW), «Հանուն եկամուտների անվտանգության հետազոտության և գործողության» (RAISE) և «Ի.Էս.Այ Խորհրդատվական խումբ»-ի (ESI) համագործակցությամբ։
Change Begins with Participation 🎯
The three-day training “Active Social Protection and Socio-Economic Activation at Community Level” brought together professionals from the municipality, Unified Social Service, Territorial Pedagogical-Psychological Support Centre, and Child Development Foundation.
The training focused on strengthening individual capacities, self-reliance, employment opportunities, and effective case management and inter-agency cooperation.
It marked another step towards a more active and people-centred social protection system, where support goes beyond crisis response and enables people to actively shape their future.
📍 The programme “From Protection to Participation: Connecting Social Protection and Labour Market Pathways in Vayk Community” is implemented by the Armenian Association of Social Workers (AASW), RAISE, and ESI.