Mission Armenia

Mission Armenia Mission Armenia was established in 1988 & now is one of the largest NGOs in Armenia which provides considerable innovative input in state social policy.

In 1988, a group of volunteers united to help the victims/refugees of the disastrous earthquake and war. Within more than 20 years, the spontaneous humanitarian activities have grown into a powerful non-governmental structure, which due to its experience and knowledge has gained a special place in the social support sphere of Armenia. In the hardest times for Armenia, Mission Armenia created, implemented and developed a comprehensive system for providing community-based social-healthcare services, which up to now have no parallels in either state or public sectors. This system enabled the elderly, the disabled, refugees, temporary asylum holders and other vulnerable groups to access a variety of social and healthcare services in their homes and communities according to their personal needs and abilities. Today, Mission Armenia has founded about 50 infrastructures that provide a comprehensive set of community-based services to over 8,000 beneficiaries in 22 cities/towns in 8 regions in the Republic of Armenia (RA). The services are provided through the community-based social-healthcare model developed by Mission Armenia, which has traditional social work at its base. From 2007 to 2010 the model was licensed by the international ISO 9001-2000 Quality and Administrative Management System, as well as in 2008 RA Ministry of Labor and Social Affairs granted license to Mission Armenia for social service provision. Having adopted a systematized approach of assisting the vulnerable groups the organization not only provides services to beneficiaries but also strives to contribute to the overall improvement of social policies and the development of social partnership. Mission Armenia's community-based model has found wide recognition not only in Armenia but also in the whole Caucasus region, having been introduced in Georgia, Azerbaijan and Dagestan. A high estimation of the Mission Armenia activities can be considered its accreditation to the Second World Assembly on Ageing in Madrid, April 2002, where all the UN member states were gathered to approve International Action Plan on Ageing and Political Declaration with the motto “Society for All Ages”. Again in 2002, in Berlin, at the Ministerial Conference on Ageing held for 55 European Countries, where European Regional Strategy was to be approved, Mission Armenia was unanimously selected as a keynote speaker by the NGOs of the participant countries to present the comments and suggestions made by NGOs on Strategy. Mission Armenia is also:
• Founder of International Union of Black Sea NGOs comprised of 50 NGOs from 12 states of the Black Sea region, the secretariat of which is permanently based in Armenia and is headed by the Mission Armenia NGO.
• Founder/member of different local, regional and international networks dedicated to poverty reduction and social reforms for the elderly, disabled and refugees. Mission Armenia Funding
Mission Armenia realizes its activities collaborating with the Government of Armenia, local self-governing bodies, USAID, UNHCR, a number of other international organizations as well as the Mission Armenia branches in Australia and the United States. Since 2007 a portion of funding necessary for the realization of Mission Armenia activities has been provided by the Armenian Government's Medium-Term Expenditures program as well as by local self-governing bodies through cost-sharing agreements.

🇺🇳🇦🇲«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի UNHCR Armenia «Փախստ...
09/10/2026

🇺🇳🇦🇲«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի UNHCR Armenia «Փախստականների և ապաստան հայցողների հզորացում սոցիալական աշխատանքի, հոգեսոցիալական աջակցության և պետական ծառայությունների ինտեգրման միջոցով» ծրագրի շրջանակում Հայաստանում բնակվող փախստականներն ու ապաստան հայցողները մասնակցում են համայնքային իրազեկման և քաղաքացիական կողմնորոշման դասընթացների։

🗣️Հաիթիից տեղահանված Բեատրիսը հուզմուքով կիսվեց մեզ հետ. «Շնորհակալություն եմ հայտնում ինձ այս քաղաքացիական կողմնորոշման դասընթացին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար։
Շատ կաեւոր էին այս հանդիպումները և տրամադրված տեղեկատվությունը։ Ես շատ բան սովորեցի Հայաստանի պատմության եւ մշակույթի, քաղաքացիական կյանքի եւ հնարավորությունների մասին։ Քննարկումները հետաքրքիր էին և թույլեւ տվեցին ինձ ավելի լավ հասկանալ իմ նոր միջավայրը և հայ հասարակությունը։

🗣️«Շնորհակալություն եմ հայտնում ձեր ընդունելության, ձեր ժամանակի և ձեր աշխատանքի համար։ Ես ուրախ եմ, որ մասնակցել եմ այս դասընթացին և հույս ունեմ ապագայում մասնակցել այլ ծրագրերի», - Բեատրիսն ասաց։

🤝 «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին և իր դոնորներին՝ իրենց առատաձեռն աջակցության համար, որը հնարավորություն է տալիս ՄԱԿ-ին և նրա գործընկերներին աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին՝ խթանելու փախստականների և այլ տեղահանված անձանց բարեկեցությունը, ներառումը և ինքնաբավությունը։

🇨🇿 Չեխիայի պատվիրակությունն այցելել է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի Արտաշատի գրասենյակ: Այցի ընթացքում հյուրընկալել ենք...
08/10/2026

🇨🇿 Չեխիայի պատվիրակությունն այցելել է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի Արտաշատի գրասենյակ:

Այցի ընթացքում հյուրընկալել ենք Չեխիայի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ պարոն Լումիր Կանտորին, Հայաստանում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան Յակուբ Լեվանդովսկուն և դեսպանատան աշխատակիցներին:

Հյուրերը ծանոթացել են կենտրոնում երեխաներին մատուցվող ծառայություններին, ինչպես նաև հանդիպել են Czech Aid-ի ֆինանսավորմամբ, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի համագործակցությամբ իրականացվող «ԼՂ փախստականների ինտեգրումը և վերականգնումը Հայաստանում»ծրագրի շահառուների հետ։

Հանդիպման ընթացքում Չեխիայի Սենատի ներկայացուցիչները լսել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների պատմությունները, ծանոթացել նրանց առջև ծառացած մարտահրավերներին և ծրագրի շրջանակում գրանցված հաջողություններին ու դրական փոփոխություններին։

🤝Այցի ավարտին հյուրերը պատրաստակամություն են հայտնել իրենց հնարավորությունների շրջանակում նպաստել բռնի տեղահանված անձանց աջակցող ծրագրերի շարունակականությանը։

💼 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ 2026Փնտրո՞ւմ եք աշխատանք, նոր մասնագիտական հնարավորություն կամ ցանկանում եք ծանոթանալ աշխատաշուկայ...
08/10/2026

💼 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ 2026

Փնտրո՞ւմ եք աշխատանք, նոր մասնագիտական հնարավորություն կամ ցանկանում եք ծանոթանալ աշխատաշուկայի առաջարկներին։ 🤝

💜«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն սիրով հրավիրում է մեր գործընկերներին, շահառուներին, աշխատանք փնտրողներին, ԶԼՄ-ներին և բոլոր հետաքրքրված անձանց այցելելու «Աշխատանքի տոնավաճառ 2026»-ին։

📅 Հոկտեմբերի 13
🕚 11:00–16:00
📍 Հայաստանի պատմության թանգարանի բացօթյա հատված

Տոնավաճառի ընթացքում հնարավորություն կունենաք՝

🔹 հանդիպել տարբեր ոլորտների գործատուների,
🔹 ծանոթանալ առկա թափուր աշխատատեղերին,
🔹 ներկայացնել Ձեր մասնագիտական փորձն ու հմտությունները,
🔹 ներկայացնել և փոխանցել Ձեր CV-ն,
🔹 անմիջական շփում ունենալ գործատուների հետ,
🔹 բացահայտել նոր աշխատանքի և մասնագիտական զարգացման հնարավորություններ։

Միջոցառմանը կմասնակցեն տարբեր ոլորտներ ներկայացնող գործատուներ, այդ թվում՝ սպասարկման, վաճառքի, արտադրության, սննդի, կարի և հագուստի արտադրության, վարչական, սոցիալական ծառայությունների, խնամքի և այլ ոլորտներից։

🤝 Եկե՛ք, ծանոթացե՛ք, կապե՛ք և գտե՛ք նոր հնարավորություններ։
Տոնավաճառը կազմակերպվում է ELSI ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսավորմամբ, «Արբեիտեռ-Սամարիտեռ-Բունդ» (ASB) կազմակերպության և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի համագործակցությամբ։

Գրանցման համար՝ սքանավորեք QR-ը:

💜 Սպասում ենք ձեզ հոկտեմբերի 13-ին


💼 JOB FAIR 2026

Are you looking for a job, a new professional opportunity, or simply interested in exploring current job openings? 🤝

Mission Armenia NGO is pleased to invite our partners, beneficiaries, job seekers, media representatives, and everyone interested to attend the Job Fair 2026!

📅 October 13
🕚 11:00 AM–4:00 PM
📍 Outdoor area of the History Museum of Armenia

During the job fair, you will have the opportunity to:

🔹 Meet employers from different sectors
🔹 Explore available job vacancies
🔹 Present your professional experience and skills
🔹 Submit your CV directly to potential employers
🔹 Communicate directly with employers
🔹 Discover new employment and professional development opportunities

The event will bring together employers from various sectors, including services, sales, manufacturing, food, garment and clothing production, administration, social services, care, and other fields.

🤝 Come, connect, explore, and discover new opportunities!

The Job Fair is organized within the framework of the ELSI Project, funded by the German Federal Ministry for Economic Cooperation and Development (BMZ), in cooperation with Arbeiter-Samariter-Bund (ASB) and Mission Armenia NGO.

For registration scan the QR.

💜 We look forward to seeing you on October 13!

07/10/2026
📢 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ💜 «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն փնտրում է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ (ԽՆԱՄՈՂ)՝ Ախուրյանում աշխատել...
07/10/2026

📢 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

💜 «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն փնտրում է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ (ԽՆԱՄՈՂ)՝ Ախուրյանում աշխատելու համար։

Եթե հոգատար եք, համբերատար և սիրում եք աշխատել տարեցների հետ, սպասում ենք Ձեր դիմումին։

🔹 Պահանջվող հմտություններ

• Տարեցների հետ աշխատելու կարողություն
• Հոգատարություն, համբերություն և պատասխանատվություն
• Աշխատանքային փորձը ցանկալի է
• Տարբեր աշխատանքային պայմաններում աշխատելու ունակություն

🔹 Հիմնական պարտականություններ

• Տարեցներին աջակցել անձնական հիգիենայի, հագնվելու, սնվելու և տեղաշարժվելու հարցերում։
• Կատարել բնակարանի մաքրման և կենցաղային աշխատանքներ։
• Անհրաժեշտության դեպքում կատարել սննդի և կենցաղային ապրանքների գնումներ։
• Ուղեկցել խնամվողին զբոսանքի, խանութ կամ բժշկական հաստատություն։
• Շփվել և աջակցել խնամվողին՝ նպաստելով նրա սոցիալական ու հոգեբանական բարեկեցությանը։
• Կատարել անհրաժեշտ գրանցումներ և ներկայացնել աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն։
• Մասնակցել աշխատանքային ժողովներին և ուսուցումներին։

📍 Աշխատանքի վայր՝ Ախուրյան

📩 CV-ն ուղարկել՝ [email protected]

⚠️ Կապ կհաստատենք միայն հաջորդ փուլ անցած թեկնածուների հետ։

💜 Միացե՛ք «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի թիմին և ձեր հոգատարությամբ աջակցե՛ք տարեցների արժանապատիվ առօրյային։

📢 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ💜 «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն փնտրում է ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄ...
07/10/2026

📢 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

💜 «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն փնտրում է ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ։

Եթե ունեք համապատասխան մասնագիտական գիտելիքներ, փորձ և ցանկանում եք ձեր աշխատանքով նպաստել շահառուների կյանքի որակի բարելավմանն ու սոցիալական ներառմանը, սպասում ենք Ձեր դիմումին։

🔹 Հիմնական պարտականություններ

• Կազմակերպել և իրականացնել անհատական և խմբային վերականգնողական միջամտություններ՝ շահառուների ֆիզիկական, կոգնիտիվ և սոցիալական կարողությունների զարգացման նպատակով։
• Գնահատել շահառուների կարիքները և մշակել անհատական վերականգնողական ծրագրեր։
• Անհրաժեշտության դեպքում իրականացնել դասընթացներ շահառուների և ծրագրի մասնագետների համար։
• Համագործակցել ծրագրի թիմի հետ՝ շահառուների հաղորդակցման, կրթության և սոցիալական ներառման հմտությունների զարգացման ուղղությամբ։
• Կազմել իրականացված միջամտությունների վերաբերյալ ընթացիկ հաշվետվություններ և առաջարկություններ։

🔹 Պահանջվող որակավորում և հմտություններ

• Բարձրագույն կրթություն վերականգնողական, ֆիզիկական թերապիայի, աշխատանքային թերապիայի կամ համապատասխան ոլորտում։
• Մասնագիտական փորձ հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների զարգացման ծառայությունների ոլորտում։
• Անհատական և խմբային վերականգնողական ծրագրերի կազմակերպման, իրականացման և գնահատման փորձ։
• Զարգացած հաղորդակցման, գնահատման և թիմային աշխատանքի հմտություններ։
• Դասընթացներ վարելու հմտություններ։
• Ներառական մոտեցումների վերաբերյալ գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն։

📍 Աշխատանքի վայր՝ Գյումրի

📩 Հետաքրքրված մասնագետները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել՝
[email protected]

⚠️ Կապ կհաստատենք միայն ընտրության հաջորդ փուլ անցած մասնագետների հետ։

💜 Միացե՛ք «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի թիմին և ձեր մասնագիտական գիտելիքով նպաստե՛ք մարդկանց կյանքի որակի բարելավմանը։

05/10/2026

🎉💜🎉Փառահեղ կատարում.
«Առաքելություն Հայաստանի» տաղանդավոր «Գոհարներ» երգչախումբը, մեր սիրելի Գոհար Հարությունյանի գլխավորությամբ և «Գաթա» բենդը պարզապես փայլում էին:

🤝Շնորհակալ ենք այս հնարավորության համար Կողք-կողքի ներառական երաժշտական արտ փառատոնին:

05/10/2026

💜🎉 Դուք դեռ շատ եք լսելու այս տաղանդավոր երիտասարդի անունը...
🤩⭐️ Ալեքս Բաթյան:

Սիրելի՛ գործընկերներ,Տեղեկացնում ենք, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ից, Ազատության հրապարակում տեղի կունենա «Կող...
05/10/2026

Սիրելի՛ գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ից, Ազատության հրապարակում տեղի կունենա «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական փառատոնը, որին իր մասնակցությունը կունենա նաև «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի «Գոհարներ» խումբը։ ❤️
Փառատոնի շրջանակում նախատեսված է՝
🎤 Մեծ գալա համերգ՝ հայտնի և սիրված երգիչների ու երաժշտական խմբերի մասնակցությամբ,
🎨 զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք,
🤝 ներառականության, հավասար հնարավորությունների և համերաշխության գաղափարների շուրջ միավորող գեղեցիկ մշակութային ծրագիր։
Այս տարվա հատուկ հյուրերն են Լևոն Մալխասյանը, Իվետա Մուկուչյանը, Վարսենիկ Ավանյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Ռոբերտո Կել Տոռեսը, Հասմիկ Կարապետյանը, A’Chila-ն, «Նեմրա»-ն, Գոռ Սուջյանը, «Գաթա Բենդ»-ը, «Լավ Էլի»-ն, Արամեն և այլ հայտնի արտիստներ։
🤝 Փառատոնի գլխավոր հովանավորն այս տարի Երևանի քաղաքապետարանն է։ Այն անցկացվում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո՝ «Իմ քայլը» հիմնադրամի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Փառատոնի գործընկերներն են «ԱրտԼանչը» և Երևանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը։
Սիրով սպասում ենք բոլորիդ՝ միասին վայելելու երաժշտությունը, արվեստը և ներառականության այս կարևոր տոնը։ 💜

Հոկտեմբերի 5-ին Երևանը դառնում է միջազգային արվեստի ու ներառականության կենտրոն👇🏻

🎼Մեծ գալա համերգ՝ հայտնի երգիչների մասնակցությամբ

🎨զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք

🫂Այս տարի փառատոնի հատուկ հյուրերն են Լևոն Մալխասյանը, Իվետա Մուկուչյանը, Վարսենիկ Ավանյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Ռոբերտո Կել Տոռեսը, Հասմիկ Կարապետյանը, A’Chila-ն, «Նեմրա»-ն, Գոռ Սուջյանը, «Գաթա Բենդ»-ը, «Լավ Էլի»-ն, Արամեն և այլ հայտնի արտիստներ:

🤝🏻Փառատոնի գլխավոր հովանավորն այս տարի Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո՝ «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Փառատոնի գործընկերներն են ԱրտԼանչը և Երևանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը։

Կհանդիպենք
📆Հոկտեմբերի 5-ին
📍Ազատության հրապարակում

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է

Yerevan Municipality
«Իմ քայլը» հիմնադրամ
ՀՀ ԿԳՄՍՆ / MoESCS of RA Art Lunch 𝕄𝕒𝕟𝕜𝕒𝕡𝕒𝕥𝕒𝕟𝕖𝕜𝕒𝕟 𝕂𝕖𝕟𝕥𝕣𝕠𝕟

📢🏡Սեպտեմբերի 28-ին «Առաքելություն Հայաստան» և «Կաթոլիկ օգնության ծառայություններ» կազմակերպությունների նախաձեռնությամբ և...
05/10/2026

📢🏡Սեպտեմբերի 28-ին «Առաքելություն Հայաստան» և «Կաթոլիկ օգնության ծառայություններ» կազմակերպությունների նախաձեռնությամբ և Աշխատանքի և բարեկեցության նախարարության, ինչպես նաև «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ գործընկերությամբ Արտաշատում կայացավ «Մատչելի վարձավճարի դիմաց սոցիալական բնակարանային ապահովում Հայաստանում․
📍Արտաշատի փորձնական ծրագրի արդյունքները, քաղաքականության զարգացումները և հեռանկարները» խորագրով պանելային քննարկումը և շրջայցը։ Միջոցառումը համախմբեց շուրջ 50 ներկայացուցիչների՝ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային կազմակերպություններից, սոցիալական ծառայություններից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և զարգացման ոլորտի գործընկերներից։

✅Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Հայաստանի սոցիալական բնակարանային քաղաքականության զարգացմանն ուղղված վերջին նախաձեռնությունները, Արտաշատի փորձնական ծրագրի հիմնական արդյունքներն ու առաջընթացը, ինչպես նաև ոլորտում իրականացված օրենսդրական և շահերի պաշտպանության աշխատանքների ձեռքբերումները։ Քննարկումների առանցքում էին սոցիալական բնակարանային ապահովման համակարգի զարգացման հեռանկարները, արդյունավետ գործընկերային մոտեցումները և բնակարանային կայուն լուծումների ընդլայնման հնարավորությունները։

✅Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց սոցիալական բնակարանային ապահովման ոլորտում արձանագրված քաղաքական և իրավական կարևոր առաջընթացին, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի N 1029-Ն որոշման ընդունմանը, որը սահմանում է մատչելի վարձավճարի դիմաց սոցիալական բնակարանային ապահովման կազմակերպման կարգը և կարևոր հիմք է ստեղծում մոդելի ինստիտուցիոնալացման ու հետագա զարգացման համար։ Մասնակիցներին ներկայացվեցին նաև մշակված վարձակալության պայմանագրի և ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ռազմավարական առաջարկությունների շրջանակում կատարված աշխատանքները։

✅Պանելային քննարկման ընթացքում մասնակիցները կարևորեցին Արտաշատի փորձնական նախաձեռնության նշանակությունը՝ որպես Հայաստանում մատչելի վարձավճարի դիմաց սոցիալական բնակարանային ապահովման մոդելի փորձարկման և զարգացման կարևոր հարթակ։ Ընդգծվեց, որ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից իրականացվող հետևողական շահերի պաշտպանության և քաղաքականության զարգացման աշխատանքները, ինչպես նաև Կաթոլիկ օգնության ծառայությունների, Աշխատանքի և բարեկեցության նախարարության և Հայկական Կարիտասի հետ ձևավորված համագործակցությունը նպաստել են ոչ միայն խոցելի ընտանիքների համար բնակարանային կայուն լուծումների ներդրմանը, այլև ոլորտի քաղաքականության և իրավական շրջանակների կատարելագործմանը։ Մասնակիցները վերահաստատեցին, որ Արտաշատի փորձնական ծրագիրը կարող է ծառայել որպես արդյունավետ և վերարտադրելի մոդել՝ Հայաստանի այլ համայնքներում սոցիալական բնակարանային ապահովման նմանատիպ նախաձեռնությունների զարգացման համար։

📍Միջոցառման ավարտին մասնակիցներն այցելեցին Արտաշատի սոցիալական բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում վերակառուցվելիք շենք, որտեղ տեղում ծանոթացան նախատեսվող վերակառուցման աշխատանքներին և ծրագրի իրականացման առաջիկա քայլերին։

📢Արտաշատի փորձնական ծրագիրն իրականացվում է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի, Կաթոլիկ օգնության ծառայությունների, Աշխատանքի և բարեկեցության նախարարության և Հայկական Կարիտասի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում մատչելի վարձավճարի դիմաց սոցիալական բնակարանային ապահովման կայուն և վերարտադրելի մոդելի զարգացմանը։

📢🏡On September 28, a panel discussion and site visit entitled “Affordable Rental Social Housing in Armenia: Results of the Artashat Pilot Project, Policy Developments, and Future Prospects” was held in Artashat. The event was organized by Mission Armenia and Catholic Relief Services (CRS) in partnership with the Ministry of Labor and Welfare of the Republic of Armenia and Armenian Caritas. The event brought together approximately 50 representatives from the Ministry, national and local government authorities, international organizations, social service providers, civil society organizations, and development partners.

✅The event provided a platform to present recent developments in Armenia’s social housing policy, the key achievements and progress of the Artashat pilot project, as well as legislative and advocacy accomplishments achieved in the sector. Discussions focused on the future development of the social housing system, effective partnership approaches, and opportunities for scaling up sustainable housing solutions.

✅Particular attention was given to significant policy and legal advancements in the field of social housing, notably the adoption of the Government of Armenia Decision No. 1029-N of July 9, 2026, which establishes the framework for the provision of affordable rental social housing and creates an important foundation for the institutionalization and further development of this model. Participants were also introduced to the work undertaken on the development of a model lease agreement and strategic recommendations aimed at advancing the sector.

✅During the panel discussion, participants highlighted the importance of the Artashat pilot initiative as a key platform for testing and advancing an affordable rental social housing model and technical standards in Armenia. It was emphasized that Mission Armenia’s sustained advocacy and policy development efforts, together with the collaboration established with Catholic Relief Services, the Ministry of Labor and Welfare, and Armenian Caritas, have contributed not only to introducing sustainable housing solutions for vulnerable families but also to strengthening the policy and legal framework governing the sector. Participants reaffirmed that the Artashat pilot project has the potential to serve as an effective and replicable model for the development of similar social housing initiatives in other communities across Armenia.

📍At the conclusion of the event, participants visited the building designated for reconstruction under the Artashat Social Housing Program, where they were introduced to the planned reconstruction works and the next steps in project implementation.

📢The Artashat pilot project is being implemented through the partnership of Mission Armenia, Catholic Relief Services (CRS), the Ministry of Labor and Welfare of the Republic of Armenia, and Armenian Caritas, with the aim of promoting the development of a sustainable and replicable affordable rental social housing model in Armenia.




ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Relief Services
Caritas

Address

G. Nzhdeh 42
Yerevan
0026

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410444792

Alerts

Be the first to know and let us send you an email when Mission Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mission Armenia:

Shortcuts

Share