Youth for Change NGO

Youth for Change NGO Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Youth for Change NGO, Non-Governmental Organization (NGO), Yerevan.

28/05/2026

Փոփ ափ. «Ժողովրդավարությունը սուրճի շուրջ» ծրագրի մասնակիցները կիսվեցին իրենց փորձառությամբ և ուղերձներով` հանուն արդար ընտրությունների:

☕️ Այս անգամ սրճի սեղանի շուրջ փորձեցինք հասկանալ, թե ինչու է կարևոր երիտասարդների մասնակցությունը ընտրություններին: Մասնակիցները նաև նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերեցին մեդիագրագիտության վերաբերյալ:

Պետք է հիշել, որ յուրաքանչյուրի ձայնը կարևոր է և կարող է բերել նոր փոփոխություններ:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ։

#ԺողովրդավարությունըՍուրճիՇուրջ

17/05/2026

✨ Համերաշխություն, փոխադարձ հարգանք, բաց քննարկումներ․ ահա այսպիսի միջավայրում անցավ փոփ ափ․ «Ժողովրդավարությունը սուրճի շուրջ» ծրագրի առաջին մարզային հանդիպումը՝ այս անգամ Արարատի մարզում:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ:

📍 Մայիսի 10-ին Արարատի մարզում կայացավ փոփ-ափ «Ժողովրդավարությունը սուրճի շուրջ» ծրագրի առաջին մարզային հանդիպումը։Հանդի...
12/05/2026

📍 Մայիսի 10-ին Արարատի մարզում կայացավ փոփ-ափ «Ժողովրդավարությունը սուրճի շուրջ» ծրագրի առաջին մարզային հանդիպումը։

Հանդիպման ընթացքում 35-ից ավելի պատանիներ համախմբվեցին սրճային կլոր սեղանների շուրջ՝ քննարկելու մեդիագրագիտության, ընտրական համակարգերի, տեղեկատվական մանիպուլյացիաների և թույլատրելի սահմանների թեմաները։

Օրվա ընթացքում մասնակիցները ոչ միայն ձեռք բերեցին նոր գիտելիքներ, այլև մասնակցեցին ինտերակտիվ քննարկումների և փորձի փոխանակման։

Հանդիպման ավարտին արտ-թերապիայի միջոցով պատանիները ստեղծագործական ձևով ամփոփեցին իրենց ստացած գիտելիքները՝ ներկայացնելով street art-ի գաղափարներ։

✨ Շուտով կհանդիպենք մյուս մարզերում։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ։

#ԺողովրդավարությունըՍուրճիՇուրջ

Փոփ-ափ. «Ժողովրդավարությունը սուրճի շուրջ» ծրագիրը միտված է Հայաստանի 5 մարզերում՝ Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքում...
08/05/2026

Փոփ-ափ. «Ժողովրդավարությունը սուրճի շուրջ» ծրագիրը միտված է Հայաստանի 5 մարզերում՝ Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքում, Արարատում և Վայոց ձորում երիտասարդների քաղաքացիական մասնակցության խթանմանը և առաջին անգամ ընտրողների հզորացմանը։

📌 Առաջին հանդիպումը կայանալու է՝
📅 Մայիսի 10, 2025
🕛 12:00 – 18:00
📍 Մասիս
📝 Գրանցվեք հիմա՝ https://forms.gle/P2me4VSVYeDXUThP8

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամի (EED) աջակցությամբ։

📣 Ուրախությամբ հայտարարում ենք նոր ծրագրի մեկնարկի մասին։«Ժողովրդավարության շուրջ սրճային զրույցներ» ծրագիրը միտված է Հա...
05/05/2026

📣 Ուրախությամբ հայտարարում ենք նոր ծրագրի մեկնարկի մասին։

«Ժողովրդավարության շուրջ սրճային զրույցներ» ծրագիրը միտված է Հայաստանի 5 մարզերում՝ Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքում, Արարատում և Վայոց ձորում երիտասարդների քաղաքացիական մասնակցության խթանմանը և առաջին անգամ ընտրողների հզորացմանը։

Ավելին՝ շուտով։

📌 Ծրագիրն իրականացվում է Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամի (EED) աջակցությամբ:

🔍 Ապրիլի 26-ին, կայացավ «Ազատ Քվե» դիտորդական առաքելության Շիրակի մարզի ընտրված դիտորդների վերապատրաստման առաջին փուլը՝ ...
01/05/2026

🔍 Ապրիլի 26-ին, կայացավ «Ազատ Քվե» դիտորդական առաքելության Շիրակի մարզի ընտրված դիտորդների վերապատրաստման առաջին փուլը՝ նպատակ ունենալով նպաստել ընտրական գործընթացների թափանցիկությանն ու վստահելիությանը։

01/05/2026
🗳️ Այսպիսով, «Ազատ քվե» դիտորդական առաքելությունը պաշտոնապես կմասնակցի 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությո...
30/04/2026

🗳️ Այսպիսով, «Ազատ քվե» դիտորդական առաքելությունը պաշտոնապես կմասնակցի 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին և կիրականացնի դիտորդություն սահմանված կարգով։

📢 Հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչական դատարանը բավարարել է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի և «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ-ի հայցը ընդդեմ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։

Դատարանի վճռով ԿԸՀ-ն պարտավորվել է ամբողջությամբ բավարարել «Ազատ քվե» դիտորդական առաքելության համատեղ դիմումը՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։ Միաժամանակ անվավեր է ճանաչվել ԿԸՀ համապատասխան որոշման այն մասը, որով մերժվել էր դիմումը։

🗳️ Այսպիսով, «Ազատ քվե» դիտորդական առաքելությունը պաշտոնապես կմասնակցի 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին և կիրականացնի դիտորդություն սահմանված կարգով։

Շնորհակալություն ենք հայտնում «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ ցուցաբերած աջակցության համար․ նրանց աջակցությամբ և ներգրավմամբ հնարավոր դարձավ դիմել դատարան և պաշտպանել մեր իրավունքը։

❓ Ցանկանու՞մ եք ունենալ ձեր ներդրումը արդար և թափանցիկ ընտրությունների ապահովման գործում։«Ազատ Քվե» դիտորդական առաքելութ...
28/04/2026

❓ Ցանկանու՞մ եք ունենալ ձեր ներդրումը արդար և թափանցիկ ընտրությունների ապահովման գործում։

«Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը հրավիրում է ընտրական գործընթացներով հետաքրքրված անձանց միանալու մեր թիմին և մասնակցելու կարճաժամկետ դիտորդական առաքելությանը։

Դիտորդությունը կիրականացվի ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում՝ հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների օրը։

Ընտրված մասնակիցները կմասնակցեն հատուկ վերապատրաստման՝ առցանց և առկա ձևաչափերով։

Գրանցման հղում`
https://forms.gle/At9HociuYbaCHFbw5

📌 Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում են «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն և «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

🌈 Ապրիլի 11-ին կայացավ «Միասին պաշտպանված» մեկօրյա հակակոնֆերանսը, որի նպատակն էր ստեղծել անվտանգ, ներառական և վստահելի ...
25/04/2026

🌈 Ապրիլի 11-ին կայացավ «Միասին պաշտպանված» մեկօրյա հակակոնֆերանսը, որի նպատակն էր ստեղծել անվտանգ, ներառական և վստահելի տարածք երիտասարդների համար։

Հակակոնֆերանսը անցկացվեց մասնակցային ձևաչափով՝ հնարավորություն տալով մասնակիցներին ինքնուրույն սահմանել քննարկման թեմաները և ուղղորդել գործընթացը։ Օրվա ընթացքում երիտասարդները կիսվեցին իրենց փորձառություններով, բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները և միասին քննարկեցին անվտանգության, խտրականության, առցանց և օֆլայն ռիսկերի, ինչպես նաև ինքնապաշտպանության մեխանիզմների թեմաները։

Միջոցառման ընթացքում իրականացվեց կարիքների քարտեզագրում և խմբային աշխատանք, որի արդյունքում ձևավորվեցին առաջնահերթ ուղղություններ և առաջարկներ։ Այս քննարկումների հիման վրա շուտով կձևավորվի ամփոփ ձեռնարկ, որը կարտացոլի համայնքի բարձրաձայնած կարիքներն ու խնդիրները։

Հակակոնֆերանսը դարձավ անվտանգ հարթակ՝ փոխադարձ վստահության, համախմբման և համատեղ մտածելու համար։

🛡 Միասին՝ ավելի պաշտպանված։

Ծրագիրն իրականացվում է Փինքի և Շվեդիայի աջակցությամբ:

14/04/2026

🌈 Ապրիլի 11-ին կայացավ «Միասին պաշտպանված» մեկօրյա հակակոնֆերանսը, որի նպատակն էր ստեղծել անվտանգ, ներառական և վստահելի տարածք երիտասարդների համար։

Հակակոնֆերանսը անցկացվեց մասնակցային ձևաչափով՝ հնարավորություն տալով մասնակիցներին ինքնուրույն սահմանել քննարկման թեմաները և ուղղորդել գործընթացը։ Օրվա ընթացքում երիտասարդները կիսվեցին իրենց փորձառություններով, բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները և միասին քննարկեցին անվտանգության, խտրականության, առցանց և օֆլայն ռիսկերի, ինչպես նաև ինքնապաշտպանության մեխանիզմների թեմաները։

Միջոցառման ընթացքում իրականացվեց կարիքների քարտեզագրում և խմբային աշխատանք, որի արդյունքում ձևավորվեցին առաջնահերթ ուղղություններ և առաջարկներ։ Այս քննարկումների հիման վրա շուտով կձևավորվի ամփոփ ձեռնարկ, որը կարտացոլի համայնքի բարձրաձայնած կարիքներն ու խնդիրները։

Հակակոնֆերանսը դարձավ անվտանգ հարթակ՝ փոխադարձ վստահության, համախմբման և համատեղ մտածելու համար։

🛡 Միասին՝ ավելի պաշտպանված։

Ծրագիրն իրականացվում է Փինքի և Շվեդիայի աջակցությամբ:

Address

Yerevan, Yerevan
0039

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Youth for Change NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share