01/10/2024
🔈🔈🔈
Սիրելի' արցախցի կանայք,
Մեծ ուրախությամբ մեկնարկում ենք 🌟Կինը կնոջ համար 🌟 Ծրագիրը, որը իրականություն է դարձել Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող STRIVE ծրագրի շնորհիվ։
Մենք գիտակցում ենք կանանց միասնության ուժը և այս դժվարին ժամանակահատվածում ականատես ենք եղել կանանց համայնքի հոգատար, բանիմաց, գործունյա, հարեհաս թիմային աշխատանքին 🙏🌹
Այս ծրագրի միջոցով ցանկանում ենք շարունակել մեր հզոր և հաջողած կանանց համայնքի ջանքերով սկիզբ առած բարության շղթան՝ խթանելով Ձեր
💫 մտքի թռիչքին,
💫 գիտելիքների, հմտությունների զարգացմանը
💫 աջակիցների, մենթորների և համայնքի հետ համագործակցության ձևավորմանը
💫 նոր և գործող բիզնես նախաձեռնությունների կայացմանը
Մենք հավատում ենք Ձեր սեփական ներուժին և պատրաստ ենք ամեն ինչ ձեռնարկել՝ նպաստելով ինքնաբացահայտմանը և ինքնադրսևորմանը։ Ծրագրի մեկնարկը տրվում է 2024 թ. սեպտեմբեր ամսին և տևելու է 6 ամիս։
Եթե դուք Արցախից եք և այս պահին բնակվում եք ‼️Լոռի եւ ‼️Արարատի մարզերում, պատրաստ եք ժամանակ և ջանք տրամադրել զարգացնելու Ձեր անձնային որակները եւ բիզնես հմտությունները, ինչպես նաև դառնալ հաջողակ կանանց համայնքի մասնիկ, ապա այս Ծրագիրը Ձեզ համար է։
Խնդրում ենք լրացնել հարցումը հետևյալ հղումով մինչեւ ս․թ․ հոկտեմբերի 10-ը 🙏🎯
https://docs.google.com/forms/d/1dn2S3ye5b2Du0Nfh0VXe2IBwYl6pP46IARZ_LUAbAV8/edit?ts=66b52227
———
«Կինը կնոջ համար» ծրագիրն իրականացվում է «STRIVE» ծրագրի շրջանակներում։ «STRIVE» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ:
Սիրելի' կանայք, Մենք մեկնարկում ենք «Կինը կնոջ համար» 6 ամսյա ծրագրիրը՝ "STRIVE" ծրագրի և Եվրոպական Միության համաֆինանսավորման շնորհիվ։ Մեր նպատակն է աջակցել Արարատի և...