03/07/2026
Օրերս ARARAT թանգարանը և ԻԿՕՄ Հայաստանը (International Council of Museums) նախաձեռնել էին ԻԿՕՄ Հայաստանի ինստիտուցիոնալ անդամների հանդիպում, որոնք ներկայացնում են Հայաստանի մի շարք առաջատար թանգարաններ և ԲՈՒՀ-եր:
Այցի ընթացքում մասնակիցները շրջայց կատարեցին թանգարանում՝ ծանոթանալով մշտական ցուցադրությանը, ինչպես նաև թանգարանի գործունեությանն ու փորձին։
Հանդիպման շրջանակում տեղի ունեցավ ԻԿՕՄ Հայաստանի գործունեության հաշվետվություն, որին հաջորդեց թանգարանային ոլորտի արդի մարտահրավերներին, զարգացման միտումներին և համագործակցության հնարավորություններին միտված մասնագիտական քննարկում։
ԻԿՕՄ Հայաստանը հիմնադրվել է 2008 թվականին և շուրջ երկու տասնամյակ թանգարանային գործունեության հանրահռչակման, միջազգայնացման և մասնագիտական կարողությունների զարգացման հարցերում կարևոր ազդեցություն է ունեցել: Այսօր ԻԿՕՄ Հայաստանին անդամակցում են շուրջ 300 մասնագետ Հայաստանի տարբեր թանգարաններից և մշակութային կազմակերպություններից: Առանձնահատուկ կուզենայինք նշել համագործակցությունը մեր ինստիտուցիոնալ անդամ հանդիսացող 1 տասնայկաից ավել մշակութային կառույցների և ԲՈՒՀ-երի հետ, որնց թվում են՝
«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Երևանի կոնյակի գործարանի «ԱՐԱՐԱՏ» թանգարան, Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, Երևանի պետական համալսարանի Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան, Հայաստանի գինու պատմության թանգարան
«Հայ Արտ» մշակութային կենտրոն, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, Ալբերտ և Թովե Բոյաջյան թանգարան
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատմության թանգարան, Մշակույթի զարգացման հիմնադրամ
Հատուկ շնորհակալություն Երևանի կոնյակի գործարանի «ԱՐԱՐԱՏ» թանգարանին ինստիտուցիոնալ անդամների հետ հանդիպումը կազմակերպելու և հյուրընկալության համար:
Recently, the ARARAT Museum and ICOM Armenia (International Council of Museums) initiated a meeting of ICOM Armenia’s institutional members, representing several leading museums and higher education institutions in Armenia.
During the visit, participants toured the museum, becoming acquainted with its permanent exhibition as well as its activities and professional experience.
Within the framework of the meeting, a report on ICOM Armenia’s activities was presented, followed by a professional discussion focused on current challenges in the museum sector, development trends, and opportunities for cooperation.
ICOM Armenia was founded in 2008 and, for nearly two decades, has played an important role in the promotion, internationalization, and development of professional capacities in the museum field. Today, around 300 professionals from various museums and cultural organizations across Armenia are members of ICOM Armenia. We would especially like to highlight cooperation with more than a dozen institutional members, including:
Matenadaran (M. Mashtots Institute of Ancient Manuscripts),
Komitas Museum-Institute, Cafesjian Center for the Arts (Cascade complex), “ARARAT Museum, Ժողովրդական արվեստների թանգարան / Folk Arts Museum, History Museum of Yerevan State University after L. Gharibjanyan, W**e History Museum of Armenia • Հայաստանի գինու պատմության թանգարան “Hay Art" Cultural Center, Armenian State Pedagogical University History Museum, ՀԳՊԱ Բոյաջյան Ցուցասրահ / SAFA Boyajian Gallery, Cultural Development Foundation
Special thanks to the “ARARAT” Museum of the Yerevan Brandy Company for organizing the meeting of institutional members and for their hospitality.