ՀՕՄի Երևանի «Կռունկ» Մասնաճյուղ - ARS Yerevan "Groung" Chapter

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՕՄի Երևանի «Կռունկ» Մասնաճյուղ - ARS Yerevan "Groung" Chapter

ՀՕՄի Երևանի «Կռունկ» Մասնաճյուղ - ARS Yerevan "Groung" Chapter Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՕՄի Երևանի «Կռունկ» Մասնաճյուղ - ARS Yerevan "Groung" Chapter, Non-Governmental Organization (NGO), Yerevan.

🎁🎄ՀՕՄ_ի  Երեւանի "Կռունկ" մասնաճիւղը ըստ իր ծրագրին այս տարի եւս Ամանորեայ նուէրներ պատրաստեց և ուղարկեց այս անգամ Կապան...
18/12/2024

🎁🎄ՀՕՄ_ի Երեւանի "Կռունկ" մասնաճիւղը ըստ իր ծրագրին այս տարի եւս Ամանորեայ նուէրներ պատրաստեց և ուղարկեց այս անգամ Կապանի սահմանամերձ "Դաւիթ Բեկ" և "Սիւնիք" դպրոցներու երեխաներուն, ՀՕՄ_ի Շրջ. Վարչութեան ընկերուհիներու թելադրութեամբ:
Նուէրները ստանցնեց ՀՕՄ_ի Շրջ. Վարչութեան անդամ և Կապանի ներկայացուցիչ ընկհ. Արուս Միրզոյեանը և 18_12_2024_ին երկու ընկերուհիներու հետ միասին բաշխեցին երեխաներուն, որուն համար մասնաճիւղիս վարչական ընկերուհիները շատ երախտապարտ և շնորհակալ են:
Բոլորին վարձքը կատար, երեխաներուն կը մաղթենք բարի և խաղաղ Ամանոր։🎄🎅🎁

💗ՀՕՄ_ի Երեւանի "Կռունկ" մասնաճիւղի  վարչութիւնը իր  Անդամական երրորդ ժողովը գումարեց, Հինգշաբթի 5 Դեկտեմբեր 2024_ին, ժամ...
17/12/2024

💗ՀՕՄ_ի Երեւանի "Կռունկ" մասնաճիւղի վարչութիւնը իր Անդամական երրորդ ժողովը գումարեց, Հինգշաբթի 5 Դեկտեմբեր 2024_ին, ժամը 12_ին, ՀՕՄ_ի Շրջանային վարչութեան վերանորոգուած կեդրոնի սրահէն ներս, ներկայութեամբ Շրջ. վարչութեան ատենապետուհի և մասնաճիւղիս ներկայացուցիչ ընկհ. Մարօ Քէշիշեանի և "կռունկ" մասնաճիւղի անդամուհիներու։
Ժողովին բացումը կատարուեցաւ ՀՕՄ_ի քայլերգով ապա օրակարգը ընթացաւ հեզասահ և մտերմիկ մթնոլորտով։ Վարչութեանս ատենապետուհին զեկուցեց իրագործուած գործունէութեան մասին և տեղեկութիւններ փոխանցեց յառաջիկայ ծրագիրներու մասին։ Օրուայ դասախօս' ընկհ. Թալին Խայալեան Ապտուլեան շատ հաճելի ձեւով տեղեկութիւններ փոխանցեց Ամանորեայ ժողովրդական աւանդոյթներու , տարեհացի և Ասիլ _Վասիլի մասին։ Ապա բացատրեց յաջող սապլէ պատրաստելու գաղտնիքները և փոխանցեց բաղադրատոմսեր։ Մասնաճիւղիս ատենապետուհի ընկհ. Մակի Արծիւեան շնորհակալութիւն յայտնեց դասախօսին։ Աւարտին նշուեցաւ Դեկտեմբեր և Յունուար ամսուան ծնած ընկերուհիներուն տարեդաձը։
Ժողովէն ետք մասնաճիւղիս դաստիարակչական յանձնախումբի ընկերուհիները կաղանդի մթնոլորտ յաղորդեցին իրենց պատրաստած դաստիարակչական և հաճելի խաղերով, մթնոլորտը աւելի եւս ճոխացաւ սիքրըդ Սանթայի նուէրներու փոխանակումով, Ապա ներկաները հիւրասիրուեցան վարչական, դաստիարակչական և ընկերայի յանձնախումբի ընկերուհիներուն կողմէ պատրաստուած համեղ ուտեստներով։
Բոլորին վարձքը կատար ։
Կը մաղթենք որ 2025_ը ըլլայ խաղաղութեան տարի հայ ազգի բոլոր զաւակներուն համար։ 🙏🎄🌲

10/12/2024

ՀՕՄի մեծ ընտանիքին անունով պատրաստակամութիւն կը յայտնենք թեւ եւ թիկունք կանգնելու Հալէպահայութեան՝ քաջ հաւատալով, որ ամբողջ հայութիւնը նոյն պատրաստակամութիւնը պիտի ցուցաբերէ՝ օժանդակելու համար հալէպահայ մեր քոյրերուն եւ եղբայրներուն։ ՀՕՄի Սիրտը կը տրոփէ Հալէպահայութեան հետ։


On behalf of the large family of the ARS, we express our readiness to support and stand by the Armenians of Aleppo, with a firm belief that the entire Armenian nation will demonstrate the same willingness to assist our sisters and brothers in Aleppo. The heart of the ARS beats with the Armenians of Aleppo.

🎄🎁ՀՕՄ_ի Երեւանի "Կռունկ" մասնաճիւղի վարչութիւնը պիտի մասնակցի "ՀՕՄ ձեռարուեստ"ի յանձնախումբին կազմակերպած ցուցահանդէսին,...
22/11/2024

🎄🎁ՀՕՄ_ի Երեւանի "Կռունկ" մասնաճիւղի վարչութիւնը պիտի մասնակցի "ՀՕՄ ձեռարուեստ"ի յանձնախումբին կազմակերպած ցուցահանդէսին, բոլորիդ սիրով կը սպասենք 🎅🎄🎉

19/11/2024

ՀՕՄ_ի Երեւանի "Կռունկ" մասնաճիւղի վարչութիւնը' Չորեքշաբթի, 13 Նոյեմբեր 2024_ի կէսօրուան ժամը 13:00_ին կազմակերպեց ճաշկերոյթ "New Aleppo" ճաշարանէն ներս։ Ձեռնարկին ներկայ էր ՀՕՄ Հայաստանի Շրջ. վարչութեան ատենապետուհի և "Կռունկ" մասնաճիւղի ներկայացուցիչ ընկհ. Մարօ Քէշիշեան։ Բացման խօսքով հանդէս եկաւ մասնաճիւղիս ատենապետուհի ընկհ. Մակի Արծիւեան, որ ներկաներուն բարի գալուստ մաղթելէ ետք անդրադարձաւ ՀՕՄ_ի բարեսիրական առաքելութեան և նպատակներուն մասին։ Օրուայ հանդիսավար ընկհ. Մարինա Խարաճեան հրաւիրեց օրուայ բախտաւոր ընկերուհին ընկհ. Մարիա Քույումճեանը, որ նուէր ստացաւ ուլունքներով գեղեցիկ ծառ մը, պատրաստուած ընկհ. Սօսի Գասարեանին կողմէ։ Ձեռնարկը ընթացաւ շատ ճոխ յայտագրով և երաժշտական մթնոլորտով շնորհիւ ընկհ. Նայիրի Ազարիկեանին որ խանդավառեց ներկաները։ Ակնյայտ էր մասնաճիւղիս ընկերային յանձնախումբի ընկերուհիներուն տարած ջանքերը ձեռնարկի յաջողութեան համար։
Շնորհակալութիւն բոլոր ներկաներուն և նուիրատուներուն։

ՀՕՄ_ի Երեւանի "Կռունկ" մասնաճիւղի  վարչութիւնը իր  Անդամական երկրորդ ժողովը գումարեց, Երկուշաբթի 4 Նոյեմբեր 2024_ին, ՀՕՄ...
05/11/2024

ՀՕՄ_ի Երեւանի "Կռունկ" մասնաճիւղի վարչութիւնը իր Անդամական երկրորդ ժողովը գումարեց, Երկուշաբթի 4 Նոյեմբեր 2024_ին, ՀՕՄ_ի Շրջանային վարչութեան վերանորոգուած կեդրոնի սրահէն ներս, ներկայութեամբ ՀՕՄ_ի "կռունկ" մասնաճիւղի անդամուհիներու։
Ժողովին բացումը կատարուեցաւ ՀՕՄ_ի քայլերգով ապա օրակարգը ընթացաւ հեզասահ և մտերմիկ մթնոլորտով։ Վարչութեանս ատենապետուհին զեկուցեց իրագործուած և յառաջիկայ գործունէութեան մասին։ Օրուայ դասախօս' Տիկ. Վերժին Պալապանեան բացատրեց Ամանորին հայկական աւանդական սեղանի պատրաստութեան մասին և մի քանի ուտեստներու չափեր տալով բացատրեց պատրաստութեան ընթացքը։ Մասնաճիւղիս ատենապետուհի ընկհ. Մակի Արծիւեան շնորհակալութիւն յայտնեց դասախօսին և յիշատակի նուէրով մը պատուեց զինք։ Աւարտին նշուեցաւ Նոյեմբեր ամսուան ծնած ընկերուհիներուն տարեդաձը։

26/10/2024
18/10/2024

1910 թվականին Նյու Յորք քաղաքում ստեծվեց Հայ Օգնության Միությունը՝ հայկական առաջին կանանց կազմակերպությունը։ Այն ստեղծվել է մեկ կարևոր առաքելությամբ՝ ծառայելու հայ ժողովրդի ազգային նկարագրին և մշակութային ինքնության պահպանմանը։ Մեկ դարից ավել է Հայ Օգնության Միությունը հավատարիմ է իր սկզբունքներին և այսօր էլ շարունակում է նույն պատասխանատվությամբ իրականացնել բազմաթիվ ծրագրեր։ Մեր հյուրերի հետ կզրուցենք կարևոր ու իրականացված ծրագրերի և նպատակների մասին։
Տաղավարում են ՀՕՄ Հայաստանի Շրջանային Վարչության ատենապետուհի Մարո Քէշիշյանը, ՀՕՄ Կենտրոնական Վարչության անդամ Զոյա Քոչարյանը և ՀՕՄ
արվեստ մշակութային կենտրոնի պատասխանատու Սոնա Սարաճյանը։

ՀՕՄ_ի Երեւանի "Կռունկ" մասնաճիւղի նորընտիր վարչութիւնը իր առաջին Անդամական ժողովը գումարեց, Երկուշաբթի 7 Հոկտեմբեր 2024_...
08/10/2024

ՀՕՄ_ի Երեւանի "Կռունկ" մասնաճիւղի նորընտիր վարչութիւնը իր առաջին Անդամական ժողովը գումարեց, Երկուշաբթի 7 Հոկտեմբեր 2024_ին, ՀՕՄ_ի Շրջանային վարչութեան վերանորոգուած կեդրոնէն ներս, ներկայութեամբ ՀՕՄ_ի Հայաստանի Շրջ. վարչութեան ատենապետուհի և մասնաճիւղի ներկայացուցիչ ընկհ. Մարօ Քէշիշեանի, վարչական կազմին և անդամուհիներուն։
Ժողովին բացումը կատարուեցաւ ՀՕՄ_ի քայլերգով ապա օրակարգը ընթացաւ հեզասահ և մտերմիկ մթնոլորտով։ Վարչութեանս ատենապետուհին զեկուցեց իրագործուած և յառաջիկայ գործունէութեան մասին։ Օրուայ դասախօս Տիկ. Լալա Մինասեան դասախօսեց Հայ լեզուի և գրականութեան մասին։ Մասնաճիւղիս ատենապետուհի ընկհ. Մակի Արծիւեան շնորհակալութիւն յայտնեց դասախօսին և յիշատակի նուէրով պատուեց զինք։ Աւարտին նշուեցաւ Հոկտեմբեր ամսուան ծնած ընկերուհիներուն տարեդաձը։

01/10/2024
ՀՕՄ_ի Երեւանի "Կռունկ" մասնաճիւղի վարչութիւնը' Չորեքշաբթի 25 Սեպտեմբեր 2024_ին, կազմակերպեց պտոյտ մը դէպի մշակոյթի քաղաք...
27/09/2024

ՀՕՄ_ի Երեւանի "Կռունկ" մասնաճիւղի վարչութիւնը' Չորեքշաբթի 25 Սեպտեմբեր 2024_ին, կազմակերպեց պտոյտ մը դէպի մշակոյթի քաղաք "Գիւմրի"։ Պտոյտին ներկայ էր ՀՕՄ Հայաստանի Շրջանային վարչութեան ատենապետուհի և "Կռունկ" մասնաճիւղի ներկայացուցիչ ընկհ. Մարօ Քէշիշեան։ Ընթացքին մեզի միացան Գիւմրիի վարչական ընկերուհիները։
Այցելեցինք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, Սուրբ Աստուածածին Մայր եկեղեցին ( Սուրբ Եօթ վերք եկեղեցի), Վարդանանց հրապարակ, վարպետներու և կողքի փողոցներ, սեւ բերդ և Մայր Հայաստան։
💗 Վարձքը կատար բոլոր մասնակցող ընկերուհիներուն և նուիրատուներուն։

Երեւանի "Կռունկ" մասնաճիւղի վարչութիւնը և անդամներ Շաբաթ, 7Սեպտեմբեր 2024_ին, ներկայ գտնուեցան ՀՕՄ Հայաստանի Շրջանային վ...
14/09/2024

Երեւանի "Կռունկ" մասնաճիւղի վարչութիւնը և անդամներ Շաբաթ, 7Սեպտեմբեր 2024_ին, ներկայ գտնուեցան ՀՕՄ Հայաստանի Շրջանային վարչութեան կազմակերպած զեկուցական ժողովին , Արամ Մանուկեան կեդրոնէն ներս։

12/09/2024
💗Սիրով կը հրաւիրենք բոլորդ մասնակցելու "Կռունկ" մասնաճիւղի վարչութեան կազամակերպած պտոյտին, որու ընթացքին պիտի այցելենք ...
08/09/2024

💗Սիրով կը հրաւիրենք բոլորդ մասնակցելու "Կռունկ" մասնաճիւղի վարչութեան կազամակերպած պտոյտին, որու ընթացքին պիտի այցելենք ( երկու եկեղեցիներ, կայարան, սեւ բերդ, մայր Հայաստան և վարպետներու փողոց) առաւել ճաշ "Չերքէզի ձոր" ճաշարանէն ներս։ Մանրամասնութեան համար դիմել վարչութեան։

💗ՀՕՄ_ի Երեւանի  "Կռունկ" մասնաճիւղի ընդհ. ժողովը կայացաւ Երկուշաբթի, 19_08_2024_ի կէսօրուան ժամը 12,30_ին Ս. Վրացեան կեդ...
21/08/2024

💗ՀՕՄ_ի Երեւանի "Կռունկ" մասնաճիւղի ընդհ. ժողովը կայացաւ Երկուշաբթի, 19_08_2024_ի կէսօրուան ժամը 12,30_ին Ս. Վրացեան կեդրոնէն ներս , ներկայութեամբ' Կռունկ մասնաճիւղի վարչութեան և անդամուհիներուն, ներկայ էր նաեւ Շրջ. վարչութեան ատենապետուհի և մասնաճիւղիս կապ ընկհ. Մարօ Քէշիշեան։
Ժողովի աւարտին ընտրուեցաւ նոր շրջանի վարչութեան դիւանը հետեւեալ ձեւով։
Ընկհ. Մակի Արծիւեան Ատենապետ
Ընկհ. Սօսի Գասարեան Փ. Ատենապետ
Ընկհ. Մարինա Խարաճեան Ատենադպիր
Ընկհ. Արփի Առաքելեան Փ. Ատենադպիր
Ընկհ. Անի Տէմիրճեան Հաշուապահ
Ընկհ. Նայիրի Էթոյեան Գանձապահ
Ընկհ.Մարինա Պալապանեան Գոյքապահ

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՕՄի Երևանի «Կռունկ» Մասնաճյուղ - ARS Yerevan "Groung" Chapter posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՕՄի Երևանի «Կռունկ» Մասնաճյուղ - ARS Yerevan "Groung" Chapter:

Share