ԵՊԿ Ուսանողական խորհուրդ / YSC Student council

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ԵՊԿ Ուսանողական խորհուրդ / YSC Student council

ԵՊԿ Ուսանողական խորհուրդ / YSC Student council ԵՊԿ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջ / Officiall page of YSC Student Council

Հայոց ցեղասպանությունը մեր պատմության ամենացավալի ու չմոռացվող էջերից է։ Այն ոչ միայն անցյալի ողբերգություն է, այլ նաև ա...
06/05/2026

Հայոց ցեղասպանությունը մեր պատմության ամենացավալի ու չմոռացվող էջերից է։ Այն ոչ միայն անցյալի ողբերգություն է, այլ նաև ապրող հիշողություն, որը շարունակում է ձևավորել մեր ինքնությունը։ Մենք հիշում ենք և պահանջում, որպեսզի ճշմարտությունը ապրի և այլևս երբեք չկրկնվի։ 🕯️

06/05/2026

Ժամանակը չի ջնջում այն, ինչ գրված է արյամբ։ Մենք հիշում ենք, որովհետև դա մեր գոյության մի մասն է։

Время не способно стереть то, что написано кровью. Мы помним, потому что это часть нас.

Time does not erase what was written in blood. We remember because it is part of our identity.

17.03.2026❤️
21/03/2026

17.03.2026❤️

20/03/2026

Եվ չի՜ հաղթի ոչինչ այն քա՜ջ ժողովրդին,
Որ այս ջանքո՛վ
Ու այս կամքո՛վ
Պարե՜լ գիտի...

komitas dance national armenia

Ահա և վերջ...Ծանր ընթացք էր, ինչ խոսք։ Այս երեք տարիների ընթացքում հաղթահարվեցին բազմաթիվ ֆիզիկական և հոգեբանական դժվարո...
17/03/2026

Ահա և վերջ...

Ծանր ընթացք էր, ինչ խոսք։ Այս երեք տարիների ընթացքում հաղթահարվեցին բազմաթիվ ֆիզիկական և հոգեբանական դժվարություններ, բայց ձեռք բերածս ավելի շատ էր՝ ձեռք բերեցի մարդկանց, ընկերների… անփոխարինելի ընկերների։
Ամեն ինչ սկսվեց գրեթե ոչնչից։ Կար միայն մեկ նպատակ՝ վերականգնել այն, ինչ ժամանակին ստեղծվել էր և ինչի մեծ ավանդը թողել էր մեր ազգի հերոս, իմ զինակից ընկեր Գագիկ Խաչատուրյանը՝ կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի պատմության լավագույն նախագահներից մեկը։ Պատերազմն ու համաճարակը շատ բան տարան իրենց հետ, բայց որպես նրա ընկեր՝ ես ինձ պարտավորված էի զգում վերականգնել փլուզվածը։
Այսօր կարող եմ ասել՝
ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ԱՄՈՒՐ ԵՆՔ, ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՆՔ։

Շնորհակալ եմ մեր կոմիտասական ուսանողներին, ովքեր մշտապես եղել են մեր կողքին։
Շնորհակալ եմ պրոֆեսորադասախոսական և վարչական կազմին՝ ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանի գլխավորությամբ, մեր հանդեպ ցուցաբերած վստահության ու աջակցման համար։
Շնորհակալ եմ նաև բոլոր բուհերի ուսանողական խորհուրդներին, որոնց հետ ձևավորվեց ամուր համագործակցություն։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին՝ գլխավորությամբ իմ նախագահական կազմի` Նանե Հակոբյանի, Նարեկ Բալդրյանի և մեր նորընտիր նախագահ Արամ Շիրինյանի։ Ձեր նվիրումն ու աշխատանքը մեր հաջողությունների հիմքն են։

Միաժամանակ հայցում եմ ձեր ներողամտությունը բոլոր այն բացթողումների համար, որոնք եղան այս տարիների ընթացքում։
Վստահ եմ, որ մեր նորընտիր նախագահ Արամ Շիրինյանը կշարունակի և էլ ավելի կզարգացնի սկսված գործը։

Շնորհակալ եմ այս տարիների համար։

Մաղթում եմ բոլորիս խաղաղ, բարի և հաղթանակներով լեցուն ընթացք։

Ահա և վերջ...

🟢 Սիրելի ուսանողներ,Այսօր տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի ժողովը։ Ժողովի առաջին որոշմամբ.• Ընտրվեց ՈւԽ նոր նախագահ։ Միա...
17/03/2026

🟢 Սիրելի ուսանողներ,
Այսօր տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի ժողովը։ Ժողովի առաջին որոշմամբ.

• Ընտրվեց ՈւԽ նոր նախագահ։ Միաձայն որոշմամբ պաշտոնը կզբաղեցնի Արամ Շիրինյանը։

• Ժողովի երկրորդ որոշմամբ՝
ՈւԽ արշավական ակումբը այսուհետ կրելու է նախկին ՈւԽ նախագահ, «Ասպետ» շքանշանի արժանացած Գագիկ Խաչատուրյանի անունը, ով իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի։

31/12/2025

2025-ը ավարտվում է, բայց ստեղծագործական ճանապարհը՝ երբեք ✨
Թող 2026 թվականը լինի նոր բեմեր, նոր հաղթանակներ և մեծ երազանքներ իրականացնելու տարի։
Սիրելի՛ ուսանողներ, մաղթում եմ ձեզ ներշնչում, համարձակություն և հավատ ձեր ուժերի հանդեպ։
Ուսանողական խորհուրդը գալիք տարում ևս ձեր կողքին է՝ նոր գաղափարներով ու անակնկալներով 🎄🎶
Շնորհավոր Նոր տարի ✨

17/12/2025

🎄❄️

Address

Սայաթ-Նովայի փողոց, 1Ա
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when ԵՊԿ Ուսանողական խորհուրդ / YSC Student council posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share