World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան

World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան Our vision for every child, life in all its fullness;
Our prayer for every heart.

06/10/2026

Mini-COP՝ COP17-ին ընդառաջ 🦋

Երեխաները սովորում են, խաղում ու բացահայտում կենսաբազմազանությունը 🌿

05/10/2026
🌿🌎 COP17-ին ընդառաջ՝ ծանոթանում ենք կենսաբազմազանությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը Կենսաբազմազանության մասին կոն...
01/10/2026

🌿🌎 COP17-ին ընդառաջ՝ ծանոթանում ենք կենսաբազմազանությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին ընդառաջ ,«Վորլդ Վիժն Հայաստան»-ի և «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի համագործակցությամբ, Վարդենիսի 11 թիրախային համայնքներում երեխաների և երիտասարդների համար անցկացվել են էկոկրթական և ինտերակտիվ հանդիպումներ։

«Տեղական գործողություն, գլոբալ ազդեցություն․ Վարդենիսում Mini-COP խորհուրդների հզորացում՝ COP17-ին ընդառաջ» նախաձեռնության շրջանակում օգոստոսին շուրջ 250–300 երեխաներ մասնակցել են խաղերի, վիկտորինաների և այլ ինտերակտիվ միջոցառումների՝ ծանոթանալով կենսաբազմազանության, կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պահպանության թեմաներին։ 🦋🌳

Միևնույն ժամանակ նրանք ծանոթացել են Կարմիր գրքում ընդգրկված տեսակներին և զարգացրել էկոլոգիապես պատասխանատու վարքագծի, առաջնորդության ու թիմային աշխատանքի հմտություններ։ 🎲🙋

Environment and Health NGO /Շրջակա միջավայր և առողջություն ՀԿ

29/09/2026

🤝 «Սովորել, զարգանալ, գործել» ենթադրամաշնորհային ծրագրի ամփոփում

ՎՎՀ «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Սովորել, զարգանալ, գործել» ենթադրամաշնորհային ծրագրի փակման միջոցառմանը ամփոփվեցին մեկամյա աշխատանքի արդյունքները։

Միջոցառմանը ներկա էր նաև Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, ով իր հրապարակմամբ անդրադարձել է միջոցառմանն ու ծրագրի կարևորությանը։

Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին և մասնակիցներին՝ ներառական համայնքներ ձևավորելու և հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ համատեղ աշխատանքի համար։

🎥 Տեսանյութը՝ ստորև⬇️

🇪🇺 «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի, «Լիարժեք կյանք», «Ագաթ» հասարակական կազմակերպությունների և «ՍՈՐՍ» հիմնադրամի կողմից։

29/09/2026
🌿☀️ ՎՎՀ Վարդենիսի երեխաների խնամքի ցերեկային կենտրոնում անցկացվեց երկշաբաթյա «Էկո բակային ճամբար», որին մասնակցեց 126 եր...
28/09/2026

🌿☀️ ՎՎՀ Վարդենիսի երեխաների խնամքի ցերեկային կենտրոնում անցկացվեց երկշաբաթյա «Էկո բակային ճամբար», որին մասնակցեց 126 երեխա։

Ճամբարի ընթացքում երեխաները մասնակցեցին էկոլոգիական, կրթական և ստեղծագործական միջոցառումների, ծանոթացան շրջակա միջավայրի պահպանության կարևորությանը, սովորեցին աղբի տեսակավորման և բնական ռեսուրսների խնայող օգտագործման սկզբունքները։

💚 Թիմային խաղերի և մրցույթների միջոցով երեխաները ձեռք բերեցին նոր գիտելիքներ, զարգացրին համագործակցության հմտություններ և վայելեցին ուրախ ու հիշարժան ամառային օրեր։

🌍 Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը ձևավորվում է դեռ մանկուց։ Իսկ COP17-ի՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի առաջիկա անցկացումը Երևանում ևս մեկ առիթ է ընդգծելու, թե որքան կարևոր է երեխաների մեջ ձևավորել շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պահպանության նկատմամբ գիտակցված ու պատասխանատու վերաբերմունք։ 🌱

#ԷկոԲակայինՃամբար #Վարդենիս #ԲնապահպանականԿրթություն

🌱 Կանաչ մանկապարտեզներ՝ կանաչ Վարդենիս 🌱Ուրախ ենք տեղեկացնել, որ հաջողությամբ ավարտվել է «Կանաչ մանկապարտեզներ՝ կանաչ Վա...
24/09/2026

🌱 Կանաչ մանկապարտեզներ՝ կանաչ Վարդենիս 🌱

Ուրախ ենք տեղեկացնել, որ հաջողությամբ ավարտվել է «Կանաչ մանկապարտեզներ՝ կանաչ Վարդենիս» ծրագիրը, որը մշակվել և իրականացվել է Քաղաքացիների ձայն և գործողություն (CVA) մոտեցման հիման վրա՝ համայնքի կողմից բարձրացված բնապահպանական խնդիրներին արձագանքելու նպատակով։

Ծրագրի արդյունքում Վարդենիսի, Տորֆավանի և Ծովակի մանկապարտեզների տարածքներում տնկվել է 140 ծառ՝ ստեղծելով ավելի կանաչ, անվտանգ և հաճելի միջավայր երեխաների համար, միաժամանակ նպաստելով համայնքի կլիմայական դիմակայունության բարձրացմանը։

Այս նախաձեռնությունը համայնքի, տեղական ինքնակառավարման մարմինների և գործընկեր կազմակերպությունների համագործակցության հաջող օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես համայնքի ձայնը կարող է վերածվել իրական փոփոխության։

Ծրագրի իրականացման փուլն ավարտված է, և տնկված ծառերի հետագա խնամքն ու պահպանությունը փոխանցվել են Վարդենիսի համայնքապետարանին։💚

🌿 Այսօր մենք տնկում ենք ծառեր, որպեսզի վաղը մեր երեխաներն ապրեն ավելի կանաչ և առողջ միջավայրում։

#ԿանաչՎարդենիս #ՀամայնքայինԳործողություն #ԿանաչԱպագա #ՇրջակաՄիջավայր

🌿 Այս աշնանը Երևանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ 🌍💚 Վորլդ Վիժն ...
23/09/2026

🌿 Այս աշնանը Երևանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ 🌍

💚 Վորլդ Վիժն Հայաստանը նույնպես անմասն չի մնում այս կարևոր իրադարձությունից․ Մինի COP-ի շրջանակներում արդեն իսկ իրականացրել ենք տարատեսակ միջոցառումներ ։

📣 Առաջիկա շաբաթների ընթացքում մեր էջում կպատմենք այս, ինչպես նաև ՎՎՀ-ի կողմից իրականացված այլ նախաձեռնությունների մասին՝ բացահայտելով, թե ինչու է կենսաբազմազանությունը կարևոր մեզանից յուրաքանչյուրի համար։

🌱 Միացե՛ք մեզ COP17-ի ճանապարհին։

#ՎորլդՎիժն

23/09/2026

🏀 7 մարզաձև։
🏅 Տասնյակ մարզիկներ ու մարզիչներ։
🤝 Մեկ հարթակ՝ ծանոթանալու, փորձելու և մասնակցելու համար։

Այսպես անցավ «Ադապտիվ սպորտ էքսպո 2026»-ը Երևանում։

🏀 Ադապտիվ սպորտ էքսպո 2026․ ադապտիվ սպորտը՝ մեկ հարթակումՍեպտեմբերի 19-ին Երևանում անցկացվեց «Ադապտիվ սպորտ էքսպո 2026» ...
23/09/2026

🏀 Ադապտիվ սպորտ էքսպո 2026․ ադապտիվ սպորտը՝ մեկ հարթակում

Սեպտեմբերի 19-ին Երևանում անցկացվեց «Ադապտիվ սպորտ էքսպո 2026» ցուցահանդես-փառատոնը՝ մեկ հարթակում ներկայացնելով Հայաստանում զարգացող ադապտիվ սպորտի հնարավորություններն ու մարզաձևերը։

🏅 Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու 7 ադապտիվ մարզաձևերի հետ։ Մարզիկներն ու մարզիչները ներկայացրին մարզաձևերի առանձնահատկությունները, ցուցադրեցին մարզական տեխնիկան ու անցկացրին ցուցադրական խաղեր։

🤝 Էքսպոյի կարևոր բաղադրիչը նաև այցելուների անմիջական մասնակցությունն էր․ նրանք հնարավորություն ունեցան այցելելու մարզաձևերի տաղավարներ, զրուցելու մարզիկների հետ, ինչպես նաև փորձելու մարզաձևերի առանձին տարրեր։

🌱 Միջոցառումը համախմբեց մարզիկների, մարզիչների, տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ու մարզասերների՝ նպաստելով ադապտիվ սպորտի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և ավելի ներառական ու մատչելի մարզական միջավայրի զարգացմանը։

«Ադապտիվ սպորտ էքսպո 2026»-ը անցկացվել է ՎՎՀ «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։

🇪🇺 «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի, «Լիարժեք կյանք», «Ագաթ» հասարակական կազմակերպությունների և «ՍՈՐՍ» հիմնադրամի կողմից։

Address

Romanos Melikyan Street, 1 House
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30

Telephone

+37460491010

Alerts

Be the first to know and let us send you an email when World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան:

Shortcuts

Share