International Committee of the Red Cross in Armenia

International Committee of the Red Cross in Armenia ԿԽՄԿ-ն ներկա է տարածաշրջանում 1992թ․-ից Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Read more: https://www.icrc.org/en/community-guidelines

ԿԽՄԿ-ն ներկա է տարածաշրջանում 1992թ․-ից Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Երևանում պատվիրակության միջոցով մենք հանդես ենք գալիս որպես չեզոք միջնորդ հակամարտող կողմերի միջև` առաջնային մարդասիրական հարցերի շուրջ։

Հայաստանում մենք աջակցում ենք սահմանամերձ բնակչությանը, անհայտ կորածների ընտանիքներին և ազատազրկվածներին։ Խթանում ենք միջազգային մարդասիրական իրավունքի տարածումը և կիրառումը պետական մարմինների, կրթության ոլորտի և զինված ուժերի ներկայացուցիչների շրջանում։ Հայաստանում մեր առաջնային գործընկեր Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համակարգում ենք հակամարտությունից տուժած անձանց աջակցությանն ուղղված ծրագրերը։

Առցանց տիրույթի ԿԽՄԿ ուղեցույցը

Որպես Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժման մաս՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պարտավորվում է հասանելի լինել հանրությանը և խթանել տեղեկատվության կառուցողական և հարգալից փոխանակումը մեր թվային հարթակներում՝ թափանցիկություն, հաշվետվողականություն և փոխադարձ ուսուցում ապահովելու նպատակով: Մենք ողջունում ենք տարբեր տեսակետներ և խնդրում ենք բոլոր օգտատերերին հարգալից կերպով արտահայտել դրանք: ԿԽՄԿ-ն չի ստուգում և չի երաշխավորում թվային հարթակներում օգտագործողների կողմից ստեղծված բովանդակության ճշգրտությունը, չի հաստատում այն, ներառյալ այն անհատների կամ էջերի կողմից, որոնք պնդում են, որ ներկայացնում են կամ փոխկապակցված են ԿԽՄԿ-ի հետ:

Մեր հարթակներում արգելում ենք անպարկեշտ, արատավորող, գռեհիկ, զրպարտող, սպառնալից, նսեմացնող կամ ատելություն պարունակող ցանկացած բովանդակություն: Հարգալից միջավայր պահպանելու համար մենք կարող ենք վերահսկել, թաքցնել կամ հեռացնել այն մեկնաբանությունները, որոնք խախտում են այս կանոնները կամ ունեն վիրավորական, ապակողմնորոշող կամ անպատշաճ բնույթ: ԿԽՄԿ-ի ինքնությունը կամ տարբերանշանը օգտագործող կեղծ էջերն ու կայքերը կբողոքարկվեն համապատասխան եղանակներով, իսկ անհրաժեշտության դեպքում խնդրին կտրվի իրավական ընթացք։

Հիշեցնենք, որ Կարմիր խաչի, Կարմիր մահիկի կամ Կարմիր բյուրեղի խորհրդանշանների սխալ գործածությունն արգելված է օրենքով և կարող է հանգեցնել իրավական պատասխանատվության։ Պահպանելով այս չափանիշները՝ մենք նպատակ ունենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ տեղեկատվության փոխանակումը կունենա բովանդակալից ու հարգալից բնույթ, և այս հարցում ապավինում ենք նաև ձեր աջակցությանը։

---

Since 1992, we have been present in the region in relation to the Nagorno-Karabakh conflict. Through our delegation in Yerevan, we act as a neutral intermediary between the parties to the conflict to address issues of primary humanitarian concern. In Armenia, we focus on civilians living along the international border, missing persons and their families, and people deprived of their liberty. In addition, we promote the dissemination and implementation of the International Humanitarian Law (IHL) among national authorities, academics and military personnel. Our key partner in Armenia is the Armenian Red Cross Society with whom we coordinate activities aimed at assisting people affected by the conflict. ICRC online community guidelines

As part of the Red Cross and Red Crescent (RCRC) Movement, the International Committee of the Red Cross (ICRC) is committed to be accessible to the public and to fostering constructive and respectful exchanges across our digital platforms to ensure transparency, accountability and mutual learning as much as possible. We welcome diverse perspectives and ask all users to share their own in a respectful manner. The ICRC does not verify, or guarantee the accuracy of user-generated content on digital platforms and does not endorse such content, including from individuals or profiles that claim to represent or be affiliated with the ICRC.

✍️ Հայտերը կընդունվեն մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ։
01/10/2026

✍️ Հայտերը կընդունվեն մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ։

  Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում 2026» լրագրողական մրցույթը: «Թվապատումը» խրախուսում է հանրային հետաքրքրություն ներկայացնող լրագութ....

Ամենածանր բեռը երբեմն անտեսանելի է։ Զինված ընդհարման պայմաններում ապրող 5 մարդկանցից մեկն ունի հոգեկան առողջության խնդիր...
30/09/2026

Ամենածանր բեռը երբեմն անտեսանելի է։

Զինված ընդհարման պայմաններում ապրող 5 մարդկանցից մեկն ունի հոգեկան առողջության խնդիրներ։

Այս վիճակագրության հետևում մարդիկ են, որոնք առնչվել են կորստի, տեղահանման և պատերազմի այլ հետևանքների հետ։

Հոգեսոցիալական աջակցությունն այս մարդկանց համար շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն։

#կխմկ #հոգեսոցիալական #հոգեկան #առողջություն

29/09/2026

(for English please scroll down)
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը խոստում տվեց. նույնիսկ պատերազմի ժամանակ կան սահմաններ, որոնք երբեք չպետք է հատել։ Այդ խոստումը վերածվեց Ժնևի կոնվենցիաների՝ քաղաքացիական անձանց, վիրավորների, ռազմագերիների, մարդասիրական ոլորտի աշխատակիցների ու այլոց պաշտպանությանն ուղղված համընդհանուր պարտավորության։

Այսօր, երբ աշխարհում ընթանում է ավելի քան 130 զինված ընդհարում, ինչը կրկնակի ավելին է, քան 15 տարի առաջ, այդ կանոնները հսկայական ճնշման տակ են։ Ավելի քան 110 երկիր միացել է Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) վերաբերյալ գլոբալ նախաձեռնությանը՝ ամրապնդելու պատերազմի պատճառած տառապանքները մեղմող այս կանոնները։

Ժնևի կոնվենցիաները չեն պաշտպանում հզորներին։ Դրանք պաշտպանում են պատերազմում հայտնված մարդկանց։ Եվ դրանց պահպանումը յուրաքանչյուր երկրի պարտականությունն է։

Իմացեք ավելին ՄՄԻ գլոբալ նախաձեռնության մասին այստեղ՝http://ms.spr.ly/6184a8tlr
---
After World War II, the world made a promise: even in war, there are limits we must never cross. That promise became the Geneva Conventions, a universal commitment to protect civilians, the wounded, prisoners of war and humanitarian workers, among others.

Today, with over 130 armed conflicts worldwide, twice as many as 15 years ago, these rules are under immense pressure. Over 110 countries have joined the Global Initiative on IHL to strengthen commitment to the rules that limit suffering in war.

The Geneva Conventions do not protect the powerful. They protect people caught in war. And upholding them is the responsibility of every country on Earth.

Learn more about the Global IHL Initiative 👉🏽http://ms.spr.ly/6184a8tlr

#ՄՄԻ #ԿԽՄԿ

28/09/2026

ℹ Տեղեկացված լինելը կարող է կյանք փրկել։
Ռիսկերի ու ապահով վարքագծի մասին իրազեկված լինելը կարող է նվազեցնել հակամարտությունից տուժելու հավանականությունը։ Սահմանամերձ գյուղում ապրելը նշանակում է ժամանակ առ ժամանակ առնչվել նման ռիսկերի հետ։
---
ℹ Being informed can save a life.
Risk awareness and safer behavior is a set of actions that can help mitigate the risk of being affected by hostilities. Knowledge about safer behavior can be extremely useful in such a situation, especially for people living in border villages exposed to conflict-related security risks.
#ականներ #պատերազմիպայթուցիկմնացորդներ

Արդեն անդրադարձել ենք Հայաստանում 2026-ի առաջին կեսում մեր կատարած աշխատանքի կարևոր արդյունքներից մի քանիսին: Այժմ առաջա...
25/09/2026

Արդեն անդրադարձել ենք Հայաստանում 2026-ի առաջին կեսում մեր կատարած աշխատանքի կարևոր արդյունքներից մի քանիսին: Այժմ առաջարկում ենք ծանոթանալ մեր գործունեության բոլոր ուղղություններին՝ ամփոփ ներկայացված թվերով ու փաստերով։
---
We have already presented some of the highlights of our activities in Armenia for the first half of 2026. Now we’re inviting you to discover all our accomplishments for this period in facts and figures.

https://www.icrc.org/en/article/armenia-operational-highlights-first-half-2026

#կարմիրխաչ #կխմկ #2026գործունեություն

We have offices in over 90 countries around the world, providing assistance and protection to people affected by conflict.

(for English please scroll down)Պատերազմի կանոնները միանգամից չեն խարխլվում։Դրանք թուլանում են ամեն անգամ, երբ անտեսվում...
24/09/2026

(for English please scroll down)
Պատերազմի կանոնները միանգամից չեն խարխլվում։

Դրանք թուլանում են ամեն անգամ, երբ անտեսվում են խախտումները, անպատասխան են մնում անմարդկային գործողությունները, իսկ աշխարհը աչք է փակում։

ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչը BBC-ին տված հարցազրույցում հիշեցնում է, որ պատերազմի ժամանակ մարդասիրություն պահպանելը ընդհանուր պատասխանատվություն է՝ պետությունների, կազմակերպությունների և յուրաքանչյուրիս համար։

Հարցազրույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://ms.spr.ly/6180ads80
---
The rules of war do not erode overnight.

They are weakened each time violations are tolerated, dehumanizing language goes unchallenged, and the world looks away.

In this BBC interview, ICRC President Mirjana Spoljaric warns that protecting humanity in war is a shared responsibility: for states, institutions and each of us.

Listen to her full BBC interview 👉🏼 http://ms.spr.ly/6180ads80

(for English please scroll down)🔬Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի դատական բժշկության գիտագործնական կենտրոնի ԴՆԹ լա...
23/09/2026

(for English please scroll down)
🔬Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի դատական բժշկության գիտագործնական կենտրոնի ԴՆԹ լաբորատորիային՝ դատաբժշկական գենետիկայի ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ: Այս համագործակցության շրջանակում վերջերս ԴՆԹ լաբորատորիայի մասնագետների համար անցկացրել ենք մասնագիտացված դասընթաց՝ «ԴՆԹ պրոֆիլի մեկնաբանման և վիճակագրական վերլուծություններ» թեմայով։

🧬ԴՆԹ պրոֆիլների մեկնաբանումն ու ԴՆԹ արդյունքների վիճակագրական գնահատման գործնական հմտությունները կարևոր բաղադրիչներ են հետազոտությունների արդյունքների հուսալիությունն ապահովելու և անհայտ կորած անձանց նույնականացմանն աջակցելու համար։
---
🔬We continue to support the DNA Laboratory of the Armenian Scientific Practical Center of Forensic Medicine in strengthening its forensic genetics capacity. As part of this cooperation, we’ve recently delivered a specialized training on DNA Profile Interpretation and Statistical Analyses for experts from the DNA Lab.

🧬The training focused on developing practical skills in DNA profile interpretation and the statistical evaluation of DNA results as the key elements for ensuring reliable forensic genetic analyses and supporting the identification of missing persons.

22/09/2026

Մարդասիրական աշխատանքը միայն նյութական աջակցություն տրամադրելը չէ, այլ ամենադժվար պահերին մարդկանց հույս բերելն ու նրանց կողքին լինելը։

Humanitarian work is not just about delivering boxes: it is to bring hope and offer a lifeline in the middle of humanity's darkest moments.

#կխմկ #ՄերԱշխատանքը

(for English please scroll down)2026-ի hունվար-հունիս ամիսների ընթացքում շարունակել ենք միջազգային մարդասիրական իրավունք...
18/09/2026

(for English please scroll down)

2026-ի hունվար-հունիս ամիսների ընթացքում շարունակել ենք միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) խթանումը Հայաստանում 👇

🔸7 թիմ Հայաստանի կրթական հաստատություններից մասնակցել է ՄՄԻ-ի վերաբերյալ ազգային դատախաղ-մրցույթին։
🔸3 կուրսանտ մասնակցել է Շվեյցարիայում Ժնևի ակադեմիայի կողմից՝ մեր աջակցությամբ կազմակերպված՝ զենքի կիրառման իրավունքի վերաբերյալ խորացված եռօրյա դասընթացի։
🔸7 կրթական հաստատության ներկայացուցիչ մասնակցել է կլոր սեղան-քննարկման՝ Հայատանում ՄՄԻ դասավանդման և հետազոտության խթանման վերաբերյալ։
🔸1 սպա և 3 կուրսանտ ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայից մեր աջակցությամբ մասնակցել են Սան Ռեմոյում (Իտալիա) անցկացված Ռազմական ակադեմիաների համար ՄՄԻ 24-րդ միջազգային մրցույթին։
---
In Armenia, in the first half of 2026 we continued to promote International Humanitarian Law (IHL)👇

🔸 7 teams from key local universities took part in the national IHL moot court competition.
🔸 3 cadets attended a three-day Advanced Weapons Law Training organized by Geneva Academy in Switzerland with our support.
🔸 7 academic institutions participated in a roundtable discussion on the promotion of IHL teaching and research in Armenia.
🔸1 officer and 3 cadets from the Vazgen Sargsyan Military Academy participated in the 24th International Competition on IHL for Military Academies in San Remo, Italy.

#ՄՄԻ #կխմկ #2026գործունեություն #կարմիրխաչ

Պատերազմը «չի տարբերում»՝ բանականությունն արհեստական է, թե ոչ։❗️Մենք բացահայտել ենք արհեստական բանականության (ԱԲ) երեք ռ...
17/09/2026

Պատերազմը «չի տարբերում»՝ բանականությունն արհեստական է, թե ոչ։

❗️Մենք բացահայտել ենք արհեստական բանականության (ԱԲ) երեք ռազմական կիրառություն, որոնք լուրջ մարդասիրական մտահոգություններ են առաջացնում։

🔷Ինքնավար համակարգերը կարող են ինքնուրույն ընտրել թիրախներն ու հարձակում գործել՝ ակտիվացվելուց հետո։
🔷ԱԲ որոշ գործիքներ կարող են աջակցել ռազմական որոշումների կայացմանը՝ մեծ քանակությամբ տվյալներ մշակելով, բայց դրանք կարող են նաև լինել անվստահելի ու անկանխատեսելի։
🔷Կիբերգործողություններում օգտագործվող ԱԲ-ն կարող է հարձակումները դարձնել ավելի արագ, ավելի մեծ և ավելի վնասակար, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և կարևոր ենթակառուցվածքների համար։

#կխմկ

Address

73/3 Nairi Zaryan Street
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410297415

Alerts

Be the first to know and let us send you an email when International Committee of the Red Cross in Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to International Committee of the Red Cross in Armenia:

Shortcuts

Share