«Right to Health» health, social NGO

«Right to Health» health, social NGO Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from «Right to Health» health, social NGO, Non-Governmental Organization (NGO), Republic of Armenia, Yerevan.

The mission of “Right to Health” health, social non-governmental organization is to strengthen health system capacity, increase access to quality health care services and create healthy environment through:
• identifying and analyzing public health problems and developing recommendations;
• developing effective health policies aimed to improve the quality of services provided;
• developing stra

tegic public health programmes;
• introducing of public health innovative approaches;
• implementing public health programmes, conducting programme monitoring and evaluation, financial monitoring, and program audit;
• conducting professional-expert analysis of public health initiatives;
• developing public health guidelines, standard operating procedures, and programmes;
• planning, developing, and conducting researches among different population groups, including practical-scientific researches;
• provision of health care services and implementation of social programmes.

22/05/2025
22/05/2025

🩺«Առողջության իրավունք» առողջապահական, սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն՝ նպատակ ունենալով գնահատել գյուղաբնակ անձանց առողջական կարիքներն ու գյուղական ամբուլատորիաների կարողությունները։

📖Հետազոտությունն արձանագրել է մի շարք մտահոգիչ փաստեր։ Պացիենտներին խորհուրդ է տրվում անցնել սքրինինգային հետազոտություններ և հոգ տանել սեփական առողջության մասին, քանի որ յուրաքանչյուր անձի առողջության պահպանումը նպաստում է սոցիալական բարեկեցությանը և առողջ միջավայրի ստեղծմանը։

📹 Դիտեք տեսանյութը և ծանոթացեք հետազոտության արդյունքներին https://armenia.peopleinneed.net/hy/healthcare-services-in-the-context-of-social-services-arm-12612gp

📌 Հետազոտությունն իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի՝ «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով:

«Right to Health» health, social NGO

Ս․թ․ ապրիլի 8-13-ը «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ» առողջապահական, սոցիալական ՀԿ-ի գործընկեր ֆրանսիական “AREMEDIA” ասոցիացիայի հրա...
18/04/2025

Ս․թ․ ապրիլի 8-13-ը «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ» առողջապահական, սոցիալական ՀԿ-ի գործընկեր ֆրանսիական “AREMEDIA” ասոցիացիայի հրավերով գտնվեցինք Փարիզում, որտեղ մասնակցեցինք «Երևանի փողոցներում» համատեղ իրականացվող ծրագրի ավարտի միջոցառմանը։

Այցի ընթացքում հանդիպում ունեցանք Փարիզի Ֆերնան-Վիդալ հիվանդանոցի Տեղեկատվական, անվճար սքրինինգի և ախտորոշիչ կենտրոնի տնօրեն դոկտոր Ստեֆան Դավիդի և հիվանդանոցի արտագնա խորհրդատվությունների պատասխանատու, «AREMEDIA» ասոցիացիայի նախագահ Մարք Շելլիի հետ։ Հանդիպման նպատակն էր փորձի փոխանակումը, նաև համատեղ իրականացված ծրագրի քննարկումը։ Հանդիպումից հետո կազմակերպվեց շրջայց հիվանդանոցի Տեղեկատվության, անվճար սքրինինգի և ախտորոշման կենտրոնում, տեղում ծանոթացանք իրականացվող աշխատանքներին։

Եղավ նաև այց «AREMEDIA» ասոցիացիայի կողմից ռիսկի խմբերի շրջանում աութրիչ աշխատանք իրականացնելու վայր, որտեղ վերջիններս տանում են կանխարգելիչ աշխատանքներ, իրականացնում թեստավորում և տրամադրում խորհրդատվություն։

«Երևանի փողոցներում» համատեղ իրականացվող ծրագրի ավարտի միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «AREMEDIA» ասոցիացիայի նախագահ Մարք Շելլին, ով ներկայացրեց ծրագրի ընթացքը, համագործակցությունը, կատարված աշխատանքը։ Այնուհետև, ելույթով հանդես եկավ Եվրախորհրդի սոցիալական նախարարությունների եվրոպական և միջազգային հարցերի պատվիրակության Ծրագրերի ղեկավար Դանիել Մատյոն։ Նա ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը եվրոպական տարածաշրջանում։

Միջոցառմանը հանդես եկավ նաև «Սռողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Է․Հովհաննիսյանը, ով ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը ՀՀ-ում, ծրագրի ընթացքը և ձեռքբերումները, նաև պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Address

Republic Of Armenia
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Right to Health» health, social NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share