Մեդիան հանուն կրթության/Media for education

Մեդիան հանուն կրթության/Media for education Կիրթ քաղաքացի/զարգացած պետություն «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի / mediaforedu.am-ի պաշտոնական Facebook էջը խմբագրության / ՀԿ-ի պաշտոնական սոցիալական հարթակն է։

PISA-ի արդյունքներից հետո Հայաստանում շախմատի միջոցով հնարավո՞ր է բարելավել մաթեմատիկայի արդյունքները։mediaforedu.am -ի ...
03/10/2026

PISA-ի արդյունքներից հետո Հայաստանում շախմատի միջոցով հնարավո՞ր է բարելավել մաթեմատիկայի արդյունքները։

mediaforedu.am -ի այս հարցին Ծաղկաձորում անցկացված «Շախմատի կրթության տեսություն և պրակտիկա» միջազգային գիտաժողովի ընթացքում պատասխանեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։

Նրա խոսքով՝ ավելի լավ պատրաստված և որակյալ ուսուցիչները կարող են մեծ ազդեցություն ունենալ երեխաների կրթական և մաթեմատիկական գիտելիքների զարգացման վրա։

Լպուտյանն ընդգծեց, որ առանձին լավ մասնագետները բավարար չեն․ անհրաժեշտ է համակարգային աշխատանք, որին պետք է մասնակցեն շախմատային կառույցները, կառավարությունը, համալսարանները և կրթական համայնքը։

#Շախմատ
#դպրոց
#շախմատիֆեդերացիա
#լպուտյան
#գրոսմայստեր
#մաթեմատիկա
#ուսուցիչ
#ուսուցիչներիվերապատրաստում
#կրթություն

#Ծաղկաձոր











https://mediaforedu.am/chess-for-mathematics-development/

PISA միջազգային ստուգատեսի արդյունքներից հետո Հայաստանում քննարկվում է նաև շախմատի հնարավոր ազդեցությունը մաթեմատիկական գիտելիքների զարգացման վրա։ Ծաղկաձորում ա....

♟️ Շախմատի կրթության միջազգային գիտաժողովը՝ ԾաղկաձորումԾաղկաձորում անցկացվող «Շախմատի կրթության տեսություն և պրակտիկա» մ...
03/10/2026

♟️ Շախմատի կրթության միջազգային գիտաժողովը՝ Ծաղկաձորում
Ծաղկաձորում անցկացվող «Շախմատի կրթության տեսություն և պրակտիկա» միջազգային գիտաժողովում ՖԻԴԵ-ի նախկին նախագահ Արկադի Դվորկովիչը բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը դպրոցներում շախմատի զարգացման գործում։
Նա առանձնահատուկ կարևորեց ուսուցիչների և հրահանգիչների դերը՝ ընդգծելով, որ շախմատի կրթության զարգացումը պահանջում է ոչ միայն խաղը լավ իմացող մասնագետներ, այլև այն երեխաներին արդյունավետ փոխանցող ուսուցիչների լայն համայնք։
Դվորկովիչը շեշտեց նաև շախմատի մեկ այլ կարևոր արժեք․ շախմատում յուրաքանչյուր քայլի և դրա հետևանքների պատասխանատվությունը խաղացողինն է։ Նրա խոսքով՝ այս հմտությունն առավել կարևոր է դառնում արհեստական բանականության և առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման պայմաններում։
English
♟️ International Conference on Chess Education in Tsaghkadzor
At the international conference “Theory and Practice of Chess Education”, held in Tsaghkadzor, former FIDE President Arkady Dvorkovich praised Armenia’s contribution to the development of chess in schools.
He particularly highlighted the role of teachers and instructors, stressing that the development of chess education requires not only people who know the game, but also a broad community of teachers who can effectively pass that knowledge on to children.
Dvorkovich also highlighted another important value of chess: the player is responsible for every move and its consequences. He said this skill is becoming increasingly important in a world shaped by artificial intelligence and advanced technologies.
#Շախմատ
#Դպրոց
#Միտք
#Ուսուցիչ


#ՄեդիանՀանունԿրթության








Ծաղկաձորում անցկացվող «Շախմատի կրթության տեսություն և պրակտիկա» միջազգային գիտաժողովում ՖԻԴԵ-ի նախկին նախագահ Արկադի Դվորկովիչը բարձր գնահատեց Հայաստանի ներդրո...

♟️Ծաղկաձորում անցկացվող «Շախմատի կրթության տեսություն և պրակտիկա» միջազգային գիտաժողովում Եվրոպական շախմատի միության նախ...
02/10/2026

♟️Ծաղկաձորում անցկացվող «Շախմատի կրթության տեսություն և պրակտիկա» միջազգային գիտաժողովում Եվրոպական շախմատի միության նախագահ, միջազգային գրոսմայստեր Զուրաբ Ազմայփարաշվիլին խոսեց շախմատի հասանելիության, դպրոցում դրա դերի և նոր տեխնոլոգիաների հնարավորությունների մասին։

Նրա խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաները, այդ թվում՝ արհեստական բանականությունը, շախմատն ավելի հասանելի են դարձնում։

«Այսօր ես հավատում եմ, որ հարյուրավոր միլիոնավոր մարդիկ շախմատ են խաղում, հետևում են շախմատին, շախմատի սիրահարներ են կամ տարբեր ձևերով հետաքրքրված են դրանով։ Եվ ես իսկապես հավատում եմ, որ մի քանի տարի անց մենք կհասնենք մեկ միլիարդի։ Սա այլևս երազանք չէ։ Իմ կարծիքով՝ սա իրականություն է»,– ասաց նա։

Ազմայփարաշվիլին կարևորեց նաև դպրոցում շախմատի ուսուցչի և մարզչի դերերի տարբերակումը։ Նրա խոսքով՝ շախմատի ուսուցիչը պարտադիր չէ, որ լինի բարձրակարգ շախմատիստ․ դպրոցում դասավանդելու համար կարևոր են նաև մանկավարժական հմտությունները։

Նա ընդգծեց, որ հանրակրթության նպատակն է ոչ թե բոլոր երեխաներին պրոֆեսիոնալ շախմատիստ դարձնելը, այլ շախմատը ավելի լայնորեն հասանելի դարձնելը։

#Շախմատ

#ՇախմատիԿրթություն

#Կրթություն

#ԴպրոցականՇախմատ

#ԱրհեստականԲանականություն


#ՄեդիանՀանունԿրթության

https://mediaforedu.am/chess-for-a-wider-audience/?fbclid=IwdGRzaAUsu4BjbGNrBSy7c2V4dG4DYWVtAjExAHBkb2YBc3J0YwZhcHBfaWQMMzUwNjg1NTMxNzI4AAEeT9XZAMLkN9RXasD-fIjjJuWirDMnDKOFntS1rMcoCWoP0bmqU2IwQb4HAuA_aem_Z-GnB1E8k1v3fOHZ93obmg

Ծաղկաձորում անցկացված «Շախմատի կրթության տեսություն և պրակտիկա» միջազգային գիտաժողովում շախմատի զարգացման և կրթության մեջ դրա դերի մասին խոսել է Եվրոպական շախմա...

02/10/2026
Շախմատը և աուտիզմը. այս թեմայով է ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր Խոսե Ֆրանսիսկո Պեպ Սուարեսի ելու...
02/10/2026

Շախմատը և աուտիզմը. այս թեմայով է ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր Խոսե Ֆրանսիսկո Պեպ Սուարեսի ելույթը Ծաղկաձորում շարունակվող «Շախմատի կրթության տեսություն և պրակտիկա» խորագրով միջազգային համաժողովին։

Համաժողովի նպատակն է հանրակրթության ոլորտում շախմատի կարևորության ընդգծումը և արդի ու մանկավարժների մասնակցությամբ արդյունավետ մոտեցումների վերաբերյալ քննարկումը։

#ՆերառականԿրթություն
#Շախմատ
#ֆիդե
#ներառականություն

Ծաղկաձորում մեկնարկում է «Շախմատի կրթության տեսություն և պրակտիկա» խորագրով միջազգային գիտաժողովը։Գիտաժողովը կազմակերպու...
02/10/2026

Ծաղկաձորում մեկնարկում է «Շախմատի կրթության տեսություն և պրակտիկա» խորագրով միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովը կազմակերպում են Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը և Շախմատի դպրոցականների միջազգային ֆեդերացիան։

Միջոցառմանը հրավիրված են նաև ՖԻԴԵ-ի նախագահ Տիմուր Տուրլովը և Եվրոպայի շախմատի միության նախագահ Զուրաբ Ազմայփարաշվիլին, մի շարք երկրների ներկայացուցիչներ։

Գիտաժողովի գործընկերներն են ՖԻԴԵ-ն, «Ֆրիդոմ հոլդինգը», Հայաստանի շախմատային ակադեմիան, Շախմատի գիտահետազոտական ինստիտուտը և ՀԲԸՄ-ն։

Գիտաժողովի նպատակն է ընդգծել շախմատի դերը հանրակրթության ոլորտում և ներկայացնել շախմատի կրթության ժամանակակից ու արդյունավետ մոտեցումները։

#Շախմատ
#շախմատիկրթություն
#կրթություն
#գիտաժողով
#միջազգայինգիտաժողով
#ԵՊՄՄ








Ֆրանսիայում սեպտեմբերին սկսված աշակերտական բողոքի ակցիաները հոկտեմբերի 1-ին շարունակվել են։ Աշակերտները բարձրաձայնում են...
02/10/2026

Ֆրանսիայում սեպտեմբերին սկսված աշակերտական բողոքի ակցիաները հոկտեմբերի 1-ին շարունակվել են։

Աշակերտները բարձրաձայնում են ուսուցիչների պակասի և չփոխարինվող ուսուցիչների, դպրոցական շենքերի վատ վիճակի, ծանրաբեռնված դասերի և բարձրագույն կրթության ընդունելության Parcoursup համակարգի խնդիրները։
Ավելի քան 200 ավագ դպրոցում ուսումնական գործընթացը խաթարվել է։ Մոտ 50 դպրոցում գրանցվել են բռնության, բախումների կամ վնասման դեպքեր։ Մոտ 30 դպրոցի մուտքեր և անցակետեր են վնասվել։ Դպրոցներին հասցված վնասը գնահատվում է ավելի քան 1 մլն եվրո։

Հոկտեմբերի 1-ին շարժմանը միացել է նաև մոտ 30 համալսարանական ֆակուլտետ։

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լեկորնուն հոկտեմբերի 1-ին կառավարության ճգնաժամային հանդիպում է հրավիրել։ Կրթության նախարարությունը հայտարարել է, որ խնդրի լուծման նպատակով հանդիպելու է ուսուցիչների արհմիությունների, ծնողների և աշակերտների ներկայացուցիչների հետ։

#Ֆրանսիա

#կրթություն

#աշակերտներ

#աշակերտ

#ուսուցիչներիպակաս

#կրթությանֆինանսավորում


#Մեդիանհանունկրթության

Ֆրանսիայում աշակերտների բողոքի ակցիաները, որոնք սկսվել են սեպտեմբերի վերջին՝ կրթության ոլորտում ավելի շատ ֆինանսական և մարդկային ռեսուրսների պահանջով, հոկտեմբեր...

ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանի և փաստաբան Արսեն Թավադյանի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դեմ ներկայացրած հայցով վճիռը նախատեսվում ...
01/10/2026

ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանի և փաստաբան Արսեն Թավադյանի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դեմ ներկայացրած հայցով վճիռը նախատեսվում էր հրապարակել սեպտեմբերի 29-ին։

Սեպտեմբերի 10-ին դատարանը հայտարարել էր գործի քննության ավարտի մասին և հայտնել, որ վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 29-ին՝ դատական համակարգի տեղեկատվական կայքում։ Սակայն վճիռը չի հրապարակվել ո՛չ սեպտեմբերի 29-ին, ո՛չ էլ 30-ին։

Վճռի հրապարակման հետաձգման վերաբերյալ դատավոր Վահագն Թորոսյանի որոշումը հասանելի է դարձել այսօր՝ հոկտեմբերի 1-ին։

Նոր որոշմամբ վճռի հրապարակման ժամկետը երկարաձգվել է 15 աշխատանքային օրով, հրապարակման նոր օր է նշանակվել 2026 թվականի նոյեմբերի 2-ը։

Դատարանը հետաձգումը հիմնավորել է դատական ծանրաբեռնվածությամբ։

#Հասարակագիտություն8
#ԴատականԳործ
#ՍերոբԽաչատրյան
#ԱրսենԹավադյան
#ԿԳՄՍՆ
#Կրթություն
#Դասագիրք
#ԴատականՎճիռ







ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանի և փաստաբան Արսեն Թավադյանի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դեմ ներկայացրած հայցով եզրափակիչ դատական ակտը, որը նախատեսվում էր հրապարակել սեպտե...

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Մեդիան հանուն կրթության/Media for education posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share