Eurasia Partnership Foundation-Armenia

Eurasia Partnership Foundation-Armenia Engaging Citizens, Empowering Communities EPF has a special consultative status with the United Nations ECOSOC starting from 2020.

Eurasia Partnership Foundation’s (EPF) guiding vision is a South Caucasus that is peaceful, conflict-free and cooperative with civically engaged citizens, socially responsible businesses, and sustainable, accountable and effective third sector organizations. Because our operating landscape is one of political unrest, military confrontation, economic crisis and limited regional cooperation, we must harness the potential of community activism and local philanthropy to make a contribution to peace- and confidence-building. EPF is implementing a broad portfolio of programs. Some of the notable areas covered are:
-Human Rights and Democracy,
-Anti-Corruption and Conflict of Interest,
-European approximation,
-Peacebuilding and Conflict Transformation,
-Civil Society capacity building and Youth Empowerment. We have accumulated 25 years of experience in program implementation, grant making, and cooperation with the Armenian civil society. We have shaped a unique portfolio of services to position ourselves as a ‘think and do’ tank with expertise laying in the nexus of project design and management, network building and consortium management, civil society capacity building, policy research and advocacy, alternative content development, and peace building.

Խոր ցավով տեղեկացանք մեր երկարամյա գործընկեր և բարեկամ Ռիչարդ Գիրագոսյանի անսպասելի մահվան մասին։Ռիչարդը տարիներ շարունա...
21/09/2026

Խոր ցավով տեղեկացանք մեր երկարամյա գործընկեր և բարեկամ Ռիչարդ Գիրագոսյանի անսպասելի մահվան մասին։

Ռիչարդը տարիներ շարունակ եղել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գործընկերը։ Նրա հետ աշխատանքը պարզապես մասնագիտական համագործակցություն չէր․ տարիների ընթացքում ձևավորվել էին փոխադարձ վստահություն և հարգանք։ Մենք մշտապես շնորհակալ ենք այս երկար ու արժեքավոր գործընկերության համար։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռիչարդի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչում ու գնահատում էին նրան։

*Լուսանկարը` Ռիչարդ Գիրագոսյանի Ֆեյսբուքյան էջից:

****
We were deeply saddened to learn of the sudden passing of our long-time partner and friend, Richard Giragosian.

Richard had been a partner of Eurasia Partnership Foundation for many years. Working with him was more than a professional collaboration; over the years, we built a relationship of mutual trust and respect. We remain deeply grateful for this long-standing partnership.

Our deepest condolences go to Richard’s family, loved ones, colleagues, and all those who knew and valued him.

*Photo courtesy of Richard Giragosian’s page.

Սեպտեմբերի 14-16-ը Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Հայաստանի մարզերի ներգրավումը ապատեղեկատվության դեմ պայքարում՝...
18/09/2026

Սեպտեմբերի 14-16-ը Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Հայաստանի մարզերի ներգրավումը ապատեղեկատվության դեմ պայքարում՝ քննադատական մտածողության զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում կազմակերպեց եռօրյա ուսումնական այց Երևանում։

Այցին մասնակցեցին 12 երիտասարդներ Արարատի, Արմավիրի, Շիրակի և Սյունիքի մարզերից ։

Այցի առաջին օրը ԵՀՀ գրասենյակում փոդքասթեր և վավերագրող լրագրող Կուշանե Չոբանյանի առաջնորդությամբ նրանք ծանթացան մարդկային պատմություններ հյուսելու մեթոդներին, փաստերի ստուգման գործիքներին և օգտագործվող աղբյուրները ճշտելու մոտեցումներին։

Հաջորդ օրերին խումբն այցելեց Հայաստանի Հանրային Ռադիո, CivilNet և Media.am՝ ծանոթանալու մեդիա կառույցների աշխատանքին և փորձին։ Հանդիպումների ընթացքում քննարկվեցին տեղեկատվության ստուգման և աղբյուրների գնահատման, ապատեղեկատվության ու մանիպուլյատիվ բովանդակության բացահայտման, ինչպես նաև բարդ ու զգայուն թեմաների պատասխանատու լուսաբանման մոտեցումներն ու առանձնահատկությունները։

---------------------------------------------------
From 14-16 September, Eurasia Partnership Foundation (EPF), as part of its “Combating Disinformation by Boosting Critical Thinking: Engaging Regions of Armenia” project, organised a three-day study visit for young people from Armenia’s regions to leading Yerevan-based media outlets.

Twelve young people from the Ararat, Armavir, Shirak, and Syunik regions participated in the visit.

On the first day, participants took part in an interactive workshop at the EPF office led by podcaster and documentary journalist Kushane Chobanyan. Through practical examples and discussions, they explored the principles of human-centred storytelling, fact-checking techniques, and the importance of consulting diverse and reliable sources.

Over the following two days, participants visited Public Radio of Armenia, CivilNet, and Media.am, where they learned about the work and experience of these media organisations. The meetings focused on approaches to verifying information and assessing sources, identifying disinformation and manipulative content, and ensuring the responsible coverage of complex and sensitive topics.

*Scroll for Armenian As part of the ongoing partnership between UNHCR Armenia and Eurasia Partnership Foundation (EPF) t...
11/09/2026

*Scroll for Armenian
As part of the ongoing partnership between UNHCR Armenia and Eurasia Partnership Foundation (EPF) to empower Refugee-Led Organizations (RLOs) in Armenia, the organizations selected through a small grants programme, came together for a Grant Management Seminar. Following a series of capacity-building workshops focused on institutional development, advocacy, and project design, the participating RLOs are now better equipped to lead and implement community-driven initiatives that bring meaningful benefits to the refugee communities they care for.

During the seminar, the grantee organizations were introduced to the key stages and procedures of project implementation. The session included interactive discussions and question-and-answer exchanges on project and financial management, covering roles and responsibilities, reporting requirements, and practical aspects of implementing grant-funded activities.

Beyond the implementation of grant-funded projects, these learning and practical opportunities represent an important investment in the long-term development of RLOs. For grassroots organizations in particular, gaining hands-on experience in project and financial management, reporting, and accountability helps strengthen the organizational capacity needed to successfully design, manage, and implement larger-scale initiatives and grants in the future.

Through continued capacity-building and practical experience, RLOs can strengthen their internal systems, expand their expertise, and grow into stronger, more established organizations capable of taking leading roles in their respective fields and contributing to the communities they represent.

It will be exciting to see these project ideas presented by RLOs, including, supporting young people's technological education, strengthening refugees’ digital, financial and employability skills, creating a community centre for displaced and vulnerable older individuals and other important initiatives, come to life in the near future and contribute to positive change for refugees and host communities.

“We are very delighted about this opportunity to create a warm and welcoming environment for displaced and vulnerable older people in Hrazdan, a community centre where they can come together to interact, share experiences, learn new skills, and feel connected,” said Gohar Hovhannisyan of Hangangak Charity NGO.

Our sincere thanks to all our government and civil society partners for their invaluable contribution to the successful implementation of the "Strengthening Refugee-Led Organizations (RLOs) and Building Sustainable Community Leadership" project, implemented in partnership with and with the support of UNHCR Armenia.

Հայաստանում փախստականների կողմից ղեկավարվող կազմակերպությունների հզորացմանն ուղղված՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ-UNHCR) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի միջև շարունակական համագործակցության շրջանակում՝ ընտրված դրամաշնորհառու կազմակերպությունները մասնակցեցին դրամաշնորհների կառավարման սեմինարին։

Ինստիտուցիոնալ զարգացման, շահերի պաշտպանության և ծրագրերի մշակման կարողությունների ամրապնդմանն ուղղված մի շարք հանդիպումների և դասընթացների արդյունքում մասնակից կազմակերպություններն այսօր առավել վստահ ու պատրաստված են տեղահանված համայնքների համար ազդեցիկ և իմաստալից նախաձեռնություններ իրականացնելու համար։

Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան ծրագրերի իրականացման հիմնական փուլերին և ընթացակարգերին։ Ինտերակտիվ քննարկումների և հարցուպատասխանի միջոցով մասնակիցները ստացան անհրաժեշտ տեղեկատվություն ծրագրերի և ֆինանսական կառավարման վերաբերյալ, քննարկեցին ծրագրերի պատասխանատուների դերերն ու պարտականությունները, հաշվետվությունների ներկայացման պահանջները և գործնական այլ հարցեր։

Դրամաշնորհային ծրագրերի իրականացումից բացի, այս ուսումնական և գործնական հնարավորությունները կարևոր ներդրում են տեղահանված անձանց կողմից ղեկավարվող կազմակերպությունների զարգացման գործում։ Ծրագրերի և ֆինանսական կառավարման, հաշվետվությունների ներկայացման և հաշվետվողականության ոլորտներում գործնական փորձը կօգնի ամրապնդել այն կազմակերպչական կարողությունները, որոնք անհրաժեշտ են ապագայում ավելի մեծածավալ նախաձեռնություններ և դրամաշնորհներ հաջողությամբ մշակելու, կառավարելու և իրականացնելու համար։

«Հանգանակ» բարեգործական ՀԿ-ի ներկայացուցիչ Գոհար Հովհաննիսյանը նշեց․ «Ուրախ ենք, որ Հրազդանում տեղահանված և խոցելի տարեց անձանց համար ավելի ջերմ ու հյուրընկալ միջավայր ստեղծելու հնարավորություն է մեզ ընձեռվել։ Համայնքային կենտրոնը կստեղծի անվտանգ ու ջերմ միջավայր, որտեղ նրանք կշփվեն, կսովորեն միմյանցից, ձեռք կբերեն նոր հմտություններ և կզգան համայնքի լիարժեք անդամ։

Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության բոլոր գործընկերներին՝ «Փախստականների կողմից ղեկավարվող կազմակերպությունների հզորացում և համայնքային կայուն առաջնորդության ձևավորում» ծրագրի իրականացման գործում ունեցած նրանց անգնահատելի ներդրման համար։

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ-UNHCR) հետ համագործակցությամբ և աջակցությամբ։

Սեպտեմբերի 3-ին Երևանում կայացավ Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովը, որը համախմբեց երկու երկրների գործարար համայնքների...
05/09/2026

Սեպտեմբերի 3-ին Երևանում կայացավ Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովը, որը համախմբեց երկու երկրների գործարար համայնքների ներկայացուցիչներին։

Հանդիպումը դուրս եկավ սովորական բիզնես ֆորումի շրջանակից՝ դառնալով հարթակ, որտեղ Հայաստանի և Թուրքիայի գործարարները բաց ու անմիջականորեն խոսեցին տնտեսական հարաբերությունների իրական հեռանկարների մասին։

Քննարկումների կենտրոնում էին առևտուրը, ներդրումները, արտահանումը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները։ Հատուկ ուշադրության արժանացավ շատ գործնական մի հարց՝ ի՞նչ կփոխվի, եթե սահմանը մի օր բացվի։

Համաժողովը չսահմանափակվեց միայն ընդհանուր քննարկումներով․ ոլորտային նիստերի ընթացքում մասնակիցներն ունեցան նաև անմիջական շփման հնարավորություն, ինչը թույլ տվեց երկու երկրների գործարարներին ծանոթանալ միմյանց գործունեությանը, հաստատել նոր կապեր և քննարկել հնարավոր համագործակցության մանրամասները։
Թեև այսօր սահմանը դեռ փակ է, արդեն իսկ գործող համագործակցությունը ցույց է տալիս մի կարևոր բան․ տնտեսական կապերը կարող են ձևավորվել և զարգանալ նաև բարդ քաղաքական պայմաններում։

Նման հանդիպումների կարևորագույն արժեքը հենց սա է․ դրանք ոչ միայն հնարավորություն են տալիս քննարկելու առկա խնդիրներն ու հնարավորությունները, այլև ստեղծում են գործնական կապեր, որոնք հետագայում կարող են վերածվել նոր համագործակցությունների և համատեղ նախաձեռնությունների։

***
«Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովը» իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

****

On September 3, the Armenia–Türkiye Business Forum was held in Yerevan, bringing together representatives of the business communities of the two countries.

The meeting went beyond the framework of a traditional business forum, becoming a platform where Armenian and Turkish business representatives spoke openly and directly about the real prospects for economic relations.

The discussions focused on trade, investment, exports, and transport and logistics infrastructure. Particular attention was given to a highly practical question: What would change if the border were opened one day?

The forum was not limited to general discussions. During the sector-specific sessions, participants also had an opportunity for direct interaction, allowing businesses from both countries to learn more about each other’s activities, establish new contacts, and discuss the details of potential cooperation.

Although the border remains closed today, the cooperation that already exists demonstrates an important point: economic ties can be established and developed even under challenging political conditions.

This is precisely where the greatest value of such meetings lies. They not only provide an opportunity to discuss existing challenges and opportunities, but also create practical connections that can later develop into new partnerships and joint initiatives.

***
The Armenia–Türkiye Business Forum is implemented within the framework of the project “Supporting the Normalization of Armenia–Türkiye Relations: Enhancing Cross-Border Linkages,” with the financial support of the European Union.

European Union in Armenia

2026 թ․ օգոստոսի 28-29-ը Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Հայաստանի մարզերի ներգրավումը ապատեղեկատվության դեմ պայք...
31/08/2026

2026 թ․ օգոստոսի 28-29-ը Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Հայաստանի մարզերի ներգրավումը ապատեղեկատվության դեմ պայքարում քննադատական մտածողության զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում կազմակերպեց երկօրյա Քննադատական մտածողության դպրոց, որը այս անգամ տեղի ունեցավ Արտաշատ քաղաքում։

Դպրոցին մասնակցեցին Արարատի մարզից ուսուցիչներ, ուսանողներ, ավագ դպրոցի աշակերտներ, և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

ԵՀՀ տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանի և ԵՀՀ Մարդու իրավունքների ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանի դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացան քննադատական մտածողության սկզբունքներին, ինչպես նաև քննարկեցին ռեֆլեքսիայի դերը տեղեկատվությունը գնահատելու և սեփական դատողությունները ձևավորելու գործընթացում։ Մասնակիցները քննարկեցին նաև մտագործունեական կիրառուկները՝ մասնավորապես «նիհար աբստրակցիա», «անճոռնի անվերջություն» և «հոգնած բառեր» հասկացությունները, դրանց սահմանումները և կիրառությունը։

Մեդիա փորձագետ Հակոբ Կարապետյանը մասնակիցներին ծանոթացրեց մեդիագրագիտության սկզբունքներին։ Քննարկվեցին մանիպուլյացիայի և ապատեղեկատվության տարբեր դրսևորումներ, և ինտերակտիվ երկխոսության միջոցով մասնակիցները փորձեցին ճանաչել ու տարբերակել դրանք։

——————————

On August 28-29, Eurasia Partnership Foundation organized its final two-day Critical Thinking School in Artashat as part of the “Combating Disinformation by Boosting Critical Thinking: Engaging Regions of Armenia” project.

The School brought together participants from the Ararat region, including teachers, students, and civil society representatives. Participants discussed the foundations of critical thinking and the role of reflection in assessing information and forming judgments. Through interactive sessions and real-life examples, they applied different tools and methods to assess the credibility of information, verify facts, and identify manipulative content. Participants also took part in interactive games, using different examples to identify manipulative content.

The sessions were facilitated by EPF CEO and writer Gevorg Ter-Gabrielyan, EPF Human Rights Program Director Isabella Sargsyan, and media expert Hakob Karapetyan.

🤔Իսկ եթե խնդիրը միշտ չէ որ ուրիշների մտածողության մեջ է։Մենք երբեմն ասում ենք՝ «մարդիկ չեն մտածում», «բոլորը մանիպուլյաց...
22/08/2026

🤔Իսկ եթե խնդիրը միշտ չէ որ ուրիշների մտածողության մեջ է։

Մենք երբեմն ասում ենք՝ «մարդիկ չեն մտածում», «բոլորը մանիպուլյացիայի են ենթարկվում», «սոցցանցերում ինչ ասես կարելի է կարդալ ու մարդիկ չեն կարողանում դա ֆիլտրել»։ Բայց մի հետաքրքիր հարց կա․ իսկ մենք ինչպե՞ս ենք մտածում։

ԵՀՀ-ի «Քննադատական մտածողություն» գիրքը ոչ միայն այն մասին, թե ինչպես ճանաչել ուրիշների տրամաբանական սխալները կամ մանիպուլյացիաները, այլ նաև հասկանալ ու ֆիլտրել այն պահերը, երբ մեր սեփական մտածողությունն է մեզ տանում «սխալ» ճանապարհով։

Օրինակ՝ մեզ ասում են. «Կամ մեզ հետ ես, կամ մեր դեմ»։ Թվում է՝ ընտրությունը պարզ է։ Բայց արդյո՞ք իսկապես միայն երկու տարբերակ կա։ Սա կեղծ երկընտրանքի դասական օրինակ է․ իրավիճակը ներկայացվում է երկու ծայրահեղ տարբերակով, մինչդեռ իրականում կարող են լինել բազմաթիվ այլ հնարավորություններ։

«Քննադատական մտածողության» գիրքն առաջարկում է մի փոքր կանգ առնել ու հարցնել.

◼ Ի՞նչն է հիմա ազդում իմ կարծիքի վրա։
◼ Ես փաստի՞ն եմ արձագանքում, թե՞ դրա մատուցման ձևին։
◼ Իսկապե՞ս միայն երկու տարբերակ կա։
◼ Ես ուրիշի մտածողությո՞ւնն եմ քննադատում, թե՞ պատրաստ եմ կասկածի տակ դնել նաև իմը։

«Քննադատական մտածողություն»-ը քննադատելու մասին գիրք չէ, ինչպես շատերը մտածում են, այն ավելի շատ մտածելու մասին գիրք է։ Եվ գուցե հենց այդ պատճառով հատկապես այսօր այն մեզ ավելի շատ է պետք։

Գիրքը հասանելի է առցանց՝ https://epfarmenia.am/hy/documents/critical-thinking-book-2025 իսկ նոր տպաքանակը շուտով նորից հասանելի կլինի տարածման համար մեր գրասենյակում։

*English text below Ուրախ ենք հայտնել, որ «Կամրջելով պատմությունը. երիտասարդական երկխոսություն՝ մշակութային ժառանգության...
21/08/2026

*English text below

Ուրախ ենք հայտնել, որ «Կամրջելով պատմությունը. երիտասարդական երկխոսություն՝ մշակութային ժառանգության միջոցով» ծրագրի հայտերն արդեն ընդունվում են! 🎉

Եթե 18-30 տարեկան եք և հետաքրքրված եք մշակութային ժառանգությամբ, հետազոտությամբ և միջմշակութային երկխոսությամբ, հրավիրում ենք դիմելու ծրագրին։

Ծրագրի շրջանակում Հայաստանի և Թուրքիայի երիտասարդները միասին կուսումնասիրեն Գյումրիի և Կարսի ընդհանուր մշակութային ժառանգությունը, կմասնակցեն դասընթացների և դաշտային ուսումնասիրությունների, կաշխատեն հայ-թուրքական խառը թիմերով և համատեղ կստեղծեն թվային բովանդակություն։

📄 Ծրագրի ամբողջական հայտարարությունը՝ https://epfarmenia.am/opportunities/BRIDGING%20HISTORIES-Youth-Dialogue-Through-Cross-Border-Heritage
📝 Հայտադիմումի ձևը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd7HqgE2azGNdMKqIqhOintEri2XY53qDDikZj8fzemF7vzkQ/viewform

⏰ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թվականի հոկտեմբերի 10-ը։

Ծրագիրն իրականացվում է «Անադոլու Քուլթուր» (Anadolu Kültür) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

***
We are happy to announce that applications are now open for the “Bridging Histories: Youth Dialogue through Cross-Border Heritage” programme! 🎉
If you are 18–30 years old and interested in cultural heritage, research, and intercultural dialogue, we invite you to apply.

The programme brings together young people from Armenia and Türkiye to explore the shared cultural heritage of Gyumri and Kars through training sessions, field research, and collaborative work in mixed Armenian-Turkish teams. Participants will also develop digital content around the cultural heritage of the two cities.

📄 Read the full announcement: https://epfarmenia.am/opportunities/BRIDGING%20HISTORIES-Youth-Dialogue-Through-Cross-Border-Heritage
📝 Submit your application: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd7HqgE2azGNdMKqIqhOintEri2XY53qDDikZj8fzemF7vzkQ/viewform

⏰ Application deadline: October 10, 2026.

The programme is implemented by Anadolu Kültür and Eurasia Partnership Foundation (EPF) with the support of the European Union, within the framework of the “Support to Armenia-Türkiye Normalization: Enhancing Cross-border Linkages” programme.

«Փրկող վայրկյանները» Նորայրի, Թամարայի և Նարեկի նախաձեռնությունն է, որը ծնվել է Գորիս համայնքի իրական կարիքներից։Երիտասա...
14/08/2026

«Փրկող վայրկյանները» Նորայրի, Թամարայի և Նարեկի նախաձեռնությունն է, որը ծնվել է Գորիս համայնքի իրական կարիքներից։

Երիտասարդները համոզված են, որ առաջին օգնության հմտություններն ու անհրաժեշտ պարագաները կարող են վճռորոշ լինել արտակարգ իրավիճակներում և վայրկյանների ընթացքում կյանքեր փրկել։ Իրենց շուրջ համախմբելով բժիշկների և առաջին բուժօգնության մասնագետների՝ նրանք դասընթացներ կանցկացնեն և առաջին օգնության համար անհրաժեշտ պարագաներով կապահովեն Գորիսի և հարակից համայնքների վեց դպրոց։

«Փրկող վայրկյանները» Գորիսում և հարակից համայնքներում իրականացվող չորս ծրագրերից մեկն է։ Օգոստոսի 13-ին Գորիսի Երիտասարդական բանկը դրամաշնորհներ հանձնեց մրցույթում հաղթած բոլոր թիմերին։

Երիտասարդական բանկի կոմիտեի անդամները, դրամաշնորհներից բացի, երիտասարդներին նվիրեցին նաև փոքրիկ մեղվիկներ, քանի որ Երիտասարդական բանկը նմանեցնում են մեղվի փեթակի, իսկ դրա անդամներին մեղուների՝ ժրաջան, աշխատասեր և միասնական:

Մաղթում ենք բոլոր թիմերին ծրագրերի հաջող իրականացում, իսկ դրանց ընթացքին կհետևենք և պարբերաբար կպատմենք մեր հրապարակումների միջոցով։

Հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում և LinkedIn-ում🤩

📍Call for Applications: Armenia–Türkiye Media Bus TourAre you a journalist, media professional, or content creator inter...
06/08/2026

📍Call for Applications: Armenia–Türkiye Media Bus Tour

Are you a journalist, media professional, or content creator interested in cross-border dialogue and regional cooperation?

Apply to join the Armenia–Türkiye Media Bus Tour. This is a unique opportunity to connect with fellow media professionals, explore shared stories, and build new professional networks.

Application deadline: 15 August
Learn more and apply:

Call for Applications Armenia-Türkiye Media Bus Tour for Journalists and Media Professionals

*English text below🥳⚽ Շուտով Բերդ համայնքի Տավուշ գյուղի երիտասարդ աղջիկներն ու տղաները հնարավորություն կունենան մարզվել...
04/08/2026

*English text below
🥳⚽ Շուտով Բերդ համայնքի Տավուշ գյուղի երիտասարդ աղջիկներն ու տղաները հնարավորություն կունենան մարզվելու, ֆուտբոլ խաղալու և սիրողական մրցաշարերի մասնակցելու։

Գաղափարը Վիկտոր Մարալյանինն է։ Նա ցանկանում է համայնքում ստեղծել մանկապատանեկան ֆուտբոլային թիմեր, որտեղ 6-15 տարեկան երեխաներն ու պատանիները ոչ միայն կսովորեն ու կխաղան ֆուտբոլ, այլև կունենան ակտիվ ու հետաքրքիր առօրյա, կշփվեն, կմրցեն այլ համայնքների թիմերի հետ և միասին կձևավորեն առողջ ապրելակերպի նոր մշակույթ։

Օգոստոսի 3-ին Դիլիջանում Երիտասարդական բանկը փոքր դրամաշնորհների հավաստագրեր հանձնեց երեք նախաձեռնությունների, որոնք առաջիկա ամիսներին իրականացվելու են Տավուշի մարզի տարբեր համայնքներում։

Երեք գաղափար, երեք տարբեր նախաձեռնություն, բայց մեկ ընդհանուր նպատակ՝ երիտասարդները սեփական գաղափարներով փոփոխություն են բերում իրենց համայնքներում։ Երբեմն փոքր դրամաշնորհները կարող են շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ՝ ստեղծել նոր հմտություններ, նոր կապեր, բացահայտել տաղանդներ և երբեմն նույնիսկ բացել տնտեսական նոր հնարավորություններ։

Դրամաշնորհների հավաստագրերը հանձնել ենք, հիմա միասին հետևելու ենք ամենահետաքրքիր՝ գաղափարների իրականացման փուլին։ Հաջողություն ենք մաղթում բոլորին։

Երիտասարդական բանկ ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիզի մարզերում Սթրիլինգ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

***
Soon, young girls and boys in Tavush village of Berd community will have the opportunity to train, play football, and take part in amateur tournaments.

The idea belongs to Viktor Maralyan. He wants to establish youth football teams in the community, where children and teenagers aged 6–15 will not only learn and play football, but also have a more active and engaging daily life, connect with their peers, compete with teams from other communities, and together foster a culture of healthy and active living.

On August 3, the Youth Bank in Dilijan awarded small-grant certificates to three initiatives that will be implemented in different communities across Tavush region in the coming months.

Three ideas, three different initiatives, but one common goal: young people bringing change to their communities through their own ideas. Sometimes, small grants can have a much greater impact helping people develop new skills, build new connections, discover talents, and even open up new economic opportunities.

The grant certificates have been awarded, and now we will follow the most exciting part together watching these ideas come to life. We wish all the teams the very best of luck!

The Youth Bank Program is implemented by Eurasia Partnership Foundation in the Tavush, Gegharkunik, and Syunik regions with the financial support of the The Stirling Foundation.

Address

Azatutyan Avenue 1/21, Suite 22/23
Yerevan
0037

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00

Telephone

+37410251575

Alerts

Be the first to know and let us send you an email when Eurasia Partnership Foundation-Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Eurasia Partnership Foundation-Armenia:

Shortcuts

Share