Our Story
«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան միավորել է այն կազմակերպություններին և անհատներին, որոնց նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը, հավասարության և անձի արժանապատվության հանդեպ հարգալից վերաբերմունքի տարածմանը։
Կոալիցիան գործում է հետևյալ 3 ուղղություններով՝
1. Խթանել հավասարության մշակույթը՝ մարտահրավեր նետելով կարծրատիպերին ու բացառման գործոններին.
2. Մեծացնել խտրականության ենթակա խմբերի տեսանելիությունը, խթանել նրանց՝ իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու ցանկությունը և պատրաստակամությունը.
3. Աջակցել խտրականությունից զերծ մնալու իրավունքի պաշտպանության ոլորտում բավարար իրավական կարգավորումների ամրագրմանը և դրանց կիրառմանը։
Կոալիցիային անդամակցում են հետևյալ կազմակերպությունները և անձինք՝
«Ագաթ» ՀԿ
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ
«Հանուն Հավասար իրավունքների» ՀԿ
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
«Հանրային Քաղաքականության Ինստիտուտ»
Լուսինե Քարամյան
Ռիմա Սարդարյան
Նարե Հովհաննիսյան
Լիդա Մինասյան