Հիմնարար գիտական գրադարան/Fundamental Scientific Library

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հիմնարար գիտական գրադարան/Fundamental Scientific Library

Հիմնարար գիտական գրադարան/Fundamental Scientific Library Հիմնարար գիտական գրադարան Fundamental Scientific Library Join our page to follow uptades and learn about FSL's new projects and initiatives.

Fundamental Scientific Library of NAS is one of largest libraries in Armenia with three million physical documents in all fields of science. In addition, our library preserves unique collection of Armenian rare books dating back to the XVI century and collection of Armenian periodicals dating back to the XIX century. Recenetly FSL initiated a project of digitizing its rare book collections as well as various scientific journals published by institutes of National Academy of Sciences of RA. As we see our mission in disseminating knowledge and research results amongst academic communities, all digitized content is free and online available in our Web-site.

📚Հիմնարար գիտական գրադարանը համալրվել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հրատարակություններով։
18/09/2026

📚Հիմնարար գիտական գրադարանը համալրվել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հրատարակություններով։

📚ՀԱՄԱԼՐՈՒՄ📖«ՎԻՄԱԳՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ․ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ» գիտական հոդվածների ժողովածուն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ...
17/09/2026

📚ՀԱՄԱԼՐՈՒՄ
📖«ՎԻՄԱԳՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ․ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ» գիտական հոդվածների ժողովածուն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից հիմնադրված «Վիմագրագիտական հետազոտություններ» մատենաշարի առաջին հատորն է։ Կազմող և խմբագիր՝ պ․գ․դ․ Արսեն Հարությունյան։
📖Ժողովածուն ներառում է մասնագիտական ուսումնասիրություններ, որոնք քննում են քարեղեն հուշարձանների վրա թողնված գրավոր հետքերը՝ սկսած նախնադարյան ժայռապատկերներից մինչև ուշ միջնադարյան և նորօրյա արձանագրություններ։
📖Նախատեսված է պատմաբանների, վիմագրագետների, աղբյուրագետների, հնագետների, ինչպես նաև հայ վիմագրական մշակույթի պատմությամբ հետաքրքրվողների համար։

📚Հիմնարար գիտական գրադարանը համալրվել է Վեմիր Համբարձումյանի «Մարդկային անվտանգությունը նոր հազարամյակում» գրքի հայերեն,...
15/09/2026

📚Հիմնարար գիտական գրադարանը համալրվել է Վեմիր Համբարձումյանի «Մարդկային անվտանգությունը նոր հազարամյակում» գրքի հայերեն, ռուսերեն և անգլերեն օրինակներով։
☑️Աշխատությունը վերաբերում է հասարակության քաղաքական, կրոնական, հոգեբանական, սոցիալական և տնտեսական լարվածություններին ու մարդկային անվտանգության մարտահրավերներին նոր դարաշրջանում:
📖Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար, և հեղինակը հույս է հայտնում, որ այն կհետաքրքրի, առաջին հերթին, դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսուցիչներին և դասախոսներին, քանի որ նրանց անձնական-մասնագիտական մշակույթն ու վարքն են ձևավորում մատաղ սերնդի կերպարն ու հոգևոր-ստեղծագործական ներուժը:

📰 Երուսաղեմի Հայոց պատրիարքության մատենադարանը Հիմնարար գիտական գրադարանին է տրամադրել Բեյրութում տպագրված «Նոր Փիւնիկ» ...
15/09/2026

📰 Երուսաղեմի Հայոց պատրիարքության մատենադարանը Հիմնարար գիտական գրադարանին է տրամադրել Բեյրութում տպագրված «Նոր Փիւնիկ» թերթի Հայաստանի գրադարաններում բացակա հետևյալ համարների՝ (2026 թ․(76-79), 2027թ․ (211-212), (215-218) թվային տարբերակները։
📰Նշված համարներն արդեն հասանելի են Համահայկական թվանշային գրադարանից⤵️
https://arar.sci.am/dlibra/publication/474849/edition/440525

📚Հիմնարար գիտական գրադարանը համալրվել է «Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Արամ Ա Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ․ Տարեգրութիւն եւ կենսամատենա...
14/09/2026

📚Հիմնարար գիտական գրադարանը համալրվել է «Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Արամ Ա Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ․ Տարեգրութիւն եւ կենսամատենագիտութիւն (1947-1995)» աշխատության Ա հատորի 3 օրինակով։
📖Հատորը ներկայացնում է 1947-1995 թթ․ Հայոց Վեհափառի կյանքի, հայրապետական գործունեության և գրական-աստվածաբանական ժառանգության տարեգրությունն ու մատենագիտությունը:
📖Պատասխանատու խմբագիր՝ Տ․ Շահան արք․ Սարգիսեան, մատենագիտական խմբագիր ՝ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյան։
Կազմողներ՝ Հիմնարար գիտական գրադարանի մատենագետներ Գոհար Սարգսյան, Անուշ Մակարյան։

📅2026 թ․ սեպտեմբերի 11-ին Հիմնարար գիտական գրադարանում կայացավ Հայկազյան հայագիտական հանդեսի 2025թ․ 45-րդ հատորի շնորհան...
11/09/2026

📅2026 թ․ սեպտեմբերի 11-ին Հիմնարար գիտական գրադարանում կայացավ Հայկազյան հայագիտական հանդեսի 2025թ․ 45-րդ հատորի շնորհանդեսը։
📢Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը։ Հանդեսը ներկայացրեցին պատմության ինստիտուտի տնօրեն Համո Սուքիասյանը, Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Տագէսեանը, Հայկազյան համալսարանի նախագահ վեր․ Փոլ Հայտոսթեանը։
📙«Հայկազեան հայագիտական հանդէս»-ի 2025 թվականի 45-րդ հատորը՝ բաղկացած երկու հիմնարար գրքերից (45/1 և 45/2): Շուրջ 1000 էջ ընդհանուր ծավալով այս տարեգիրքը հայագիտական մտքի նորագույն ձեռքբերումների և արդիական քննարկումների հանրագումար է:
📙2025 թ․ թողարկումը յուրահատուկ է, քանի որ սովորական պատմական անդրադարձներից բացի, այն երկխոսություն է բացում Արհեստական Բանականության դարաշրջանում հայագիտության դերի ու «Կիրառական հայագիտության» հրամայականի շուրջ:
📙Հանդեսն իր շուրջն է համախմբել տասնյակ հեղինակների Հայաստանից և Սփյուռքից՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ հայագիտությունն ապրող, զարգացող և համաշխարհային մարտահրավերներին արձագանքող գիտություն է:

📚Արժեքավոր հրատարակությունների նվիրատվություն Մ․Մաշտոցի անվան Մատենադարանից։
11/09/2026

📚Արժեքավոր հրատարակությունների նվիրատվություն Մ․Մաշտոցի անվան Մատենադարանից։

📌«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նախաձեռնությամբ և International Association for Caucasus Heritage and Identity Stud...
10/09/2026

📌«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նախաձեռնությամբ և International Association for Caucasus Heritage and Identity Studies (IACHIS) միջազգային ասոցիացիայի կողմից 2026 թ․ հրատարակվել է «Caucasus Heritage and Identity Studies» (CHIS) միջազգային, գրախոսվող գիտական էլեկտրոնային հանդեսի առաջին համարը⤵️
https://chis-journal.com/en/home/
☑️Նորաստեղծ հանդեսը նվիրված է կովկասյան տարածաշրջանի պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության, ինքնության ու տարածաշրջանային գործընթացների բազմակողմանի և միջգիտակարգային ուսումնասիրությանը։
☑️Ամսագրի առաջին համարն արդեն հասանելի է նաև Համահայկական թվանշային գրադարանից⤵️
https://arar.sci.am/dlibra/publication/474657

Address

24/6, Marshal Baghramian Avenue
Yerevan
0019

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 10:00 - 16:00

Telephone

+37410524750

Alerts

Be the first to know and let us send you an email when Հիմնարար գիտական գրադարան/Fundamental Scientific Library posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share