Orran Armenia

Orran Armenia "Helping Families in Need". Orran provides food, education, care, and services for destitute children

We welcome you to visit us in Yerevan or Vanadzor and meet our children, support staff, and learn about our educational and vocational skills programs. Orran Children's Center Yerevan
6 First Yekmalyan Street, Yerevan Armenia, 375002

Orran Children's Center Vanadzor
4/1 Tigran Mets Avenue, 2001 Vanadzor, Armenia

💙Մեզ հաճախ են հարցնում՝ ինչպես կապ հաստատել Օրրանի հետ։📍Այս գրառման մեջ կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ կոնտակտային տվյալ...
20/08/2026

💙Մեզ հաճախ են հարցնում՝ ինչպես կապ հաստատել Օրրանի հետ։

📍Այս գրառման մեջ կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ կոնտակտային տվյալները, ինչպես նաեւ մեր սոցիալական հարթակների հղումները։

Օրրանը հասանելի է նաեւ՝

📘 Facebook-ում՝ https://www.facebook.com/orranarmenia/
📸 Instagram-ում՝ https://www.instagram.com/orran_armenia/
💼 LinkedIn-ում՝ https://www.linkedin.com/company/orran-armenia

Սիրով կսպասենք ձեր նամակներին, առաջարկներին եւ մեկնաբանություններին։

ENG⬇️Ծանոթացեք Մարիա Դանիելյանի հետ։ Նա «Արցախցի երեխաների պատմությունները» շարքի մեր նոր հերոսուհին է։Մարիան 7 տարեկան ...
18/08/2026

ENG⬇️
Ծանոթացեք Մարիա Դանիելյանի հետ։ Նա «Արցախցի երեխաների պատմությունները» շարքի մեր նոր հերոսուհին է։

Մարիան 7 տարեկան է։ Ծնվել է Ստեփանակերտում։ Շուրջ մեկ տարի է՝ հաճախում է Օրրան, որտեղ ստանում է դասապատրաստման աջակցություն եւ մասնակցում ստեղծագործական խմբակների՝ նկարչության, կարուձեւի եւ կավագործության։

Օրրանում նրա ամենասիրելի աշխատարանը նկարչության խմբակն է։
«Ես զգում եմ, որ ավելի տաղանդավոր եմ դառնում, երբ հաճախում եմ նկարչության խմբակ», - ասում է Մարիան։

Նկարչության միջոցով Մարիան արտահայտում է ինքն իրեն, զարգացնում ինքնավստահությունը եւ բացահայտում իր ստեղծագործական կարողությունները։ Նա մեծ սիրով է հաճախում Օրրան եւ գնահատում է այն հոգատար միջավայրը, որտեղ կարող է սովորել, ստեղծագործել եւ աճել։

2023 թվականին Մարիան իր ընտանիքի հետ ստիպված եղավ լքել իր տունը Արցախում եւ տեղափոխվել Հայաստան։ Նա սիրով է հիշում Ստեփանակերտը եւ կարոտում այնտեղ անցկացրած օրերը, հատկապես իր լավագույն ընկերուհուն, որին սիրում է ինչպես հարազատ քրոջ։ Արցախում նրանք հաճախ էին հանդիպում եւ միասին խաղում, իսկ այժմ՝ տեղափոխությունից հետո, հազվադեպ են կարողանում տեսնվել։

Օրրանում Մարիան գտել է մի վայր, որտեղ կարող է շարունակել բացահայտել իր տաղանդները, ձեռք բերել նոր ընկերներ եւ ապագային նայել հույսով։ Ձեր աջակցությունն օգնում է Մարիայի նման երեխաներին ստանալ անհրաժեշտ խնամք, կրթություն եւ հնարավորություններ՝ աճելու ու զարգանալու համար։

Եթե ցանկանում եք աջակցել Արցախից տեղահանված երեխաներին, ապա կարող եք նվիրատվություն կատարել orran.org կայքում։

ԱՄՆ-ից արված նվիրատվությունները ենթակա են հարկային արտոնության։
------------
Artsakh Children Stories: Meet Maria Danielyan

Maria is 7 years old. Born in Stepanakert, Artsakh, she will start 3rd grade this September in Yerevan. For almost a year, Maria has been attending Orran, where she receives academic support and takes part in creative workshops, including painting, sewing, and pottery.

Her favorite activity at Orran is the painting workshop.
"I feel that I become more talented when I attend the painting workshop," says Maria.

Through painting, Maria expresses herself, builds confidence, and discovers her creativity. She loves coming to Orran and being part of a caring environment where she can learn, create, and grow.

In 2023, Maria and her family were forced to leave their home in Artsakh and relocate to Armenia. She still remembers Stepanakert with love and misses the moments she shared there — especially with her best friend, whom she loves like a sister. Back home, they would meet and play together often; now, after the move, they rarely have the chance to see each other.

At Orran, Maria has found a place where she can continue discovering her talents, building friendships, and looking toward the future with hope. Your support helps children like Maria receive care, education, and opportunities to grow and thrive.

Together, we can help Artsakh children heal, learn, and dream again.

If you would like to support Maria and other children displaced from Artsakh, you can make a donation through orran.org.

All donations made in the USA are tax-deductible․

«Բարձր ենք գնահատում Իդրամի և IDBank-ի հետ մեր համագործակցությունը։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ստացված մի...
17/08/2026

«Բարձր ենք գնահատում Իդրամի և IDBank-ի հետ մեր համագործակցությունը։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ստացված միջոցներն ուղղվելու են սեպտեմբերի 1-ին ընդառաջ «Օրրանի» երեխաներին դպրոցական հագուստով ու գրենական պիտույքներով ապահովելուն։ Ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված այս գործընկերությունը մեզ հնարավորություն է տալիս օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր մեր աջակցության կարիքն ունեն»,- ասաց Արմինե Հովհաննիսյանը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն էր։ Կուտակված...

☀️Օրրանը մեկնում է ամառային արձակուրդի Սիրելի՛ հետեւորդներ,Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 1-ից 17-ը Օրրանը կգտնվի ամառային...
31/07/2026

☀️Օրրանը մեկնում է ամառային արձակուրդի

Սիրելի՛ հետեւորդներ,

Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 1-ից 17-ը Օրրանը կգտնվի ամառային արձակուրդում։

Մաղթում ենք բոլորին խաղաղ, արեւոտ եւ հիշարժան ամառ՝ լի ուրախ ու գեղեցիկ պահերով։
--------------------

☀️ Orran Is Taking a Summer Break

Dear friends,

Please note that Orran will be closed for its summer break from August 1 to 17.

We wish you all a peaceful, sunny, and unforgettable summer filled with joyful and beautiful moments.

#Օրրան

Own a Piece of Armenian Art. Preserve a Legacy.“Imaginary Garden” — a one-of-a-kind porcelain plate and Artuyt scarf cre...
31/07/2026

Own a Piece of Armenian Art. Preserve a Legacy.

“Imaginary Garden” — a one-of-a-kind porcelain plate and Artuyt scarf created in honor of the 100th anniversary of legendary Armenian architect Jim Torosyan — will be auctioned at Orran’s Annual Fundraising Gala.

Crafted by renowned Armenian artist Christine Mkrtchyan, founder of Art Christi, this exceptional artwork brings together Armenian cultural heritage and contemporary luxury design.

Born and raised in Yerevan, Christine is an architect by education and a master of porcelain painting. She has collaborated with internationally recognized brands and galleries, including Hermès, Laure Selignac, the St. Petersburg Porcelain Factory, Michael Aram, Henderson, and Taline Gallery Portrait.

Through Art Christi, Christine combines refined porcelain techniques with Armenian traditions, creating timeless works that celebrate heritage, artistry, and elegance. Inspired by Jim Torosyan’s vision of beauty, gardens, and Yerevan’s architectural identity, “Imaginary Garden” transforms his legacy into a unique collectible piece.

📅Saturday, October 3, 2026
📍Petersen Automotive Museum, Los Angeles
🎟 Tickets available at: https://orran.org/events-list/

📩For inquiries, contact us at: [email protected]

ENG⬇️Հուլիսի 27-ին Փարնագյանների ընտանիքն իր հարազատների եւ մտերիմների հետ այցելել էր Օրրան՝ տոնելու ընտանիքի մայր Ֆլորե...
29/07/2026

ENG⬇️
Հուլիսի 27-ին Փարնագյանների ընտանիքն իր հարազատների եւ մտերիմների հետ այցելել էր Օրրան՝ տոնելու ընտանիքի մայր Ֆլորենս Փարնագյանի ծննդյան տարեդարձը։ Օրը կրկնակի տոնական էր, քանի որ նրանց էին միացել նաեւ Օրրանի երկարամյա բարերարներ Հարրի եւ Ալվարդ Բարսեղյանները՝ նշելու վերջինիս ծննդյան տարեդարձը։

Օրրանի սաների եւ ավագների համար այս այցը բացառիկ հնարավորություն էր հանդիպելու այն մարդկանց, ովքեր Օրրանի հիմնադրման առաջին իսկ օրերից իրենց բարությամբ եւ առատաձեռնությամբ փոխել են նրանց կյանքը։ Մեզ համար մեծ պատիվ էր նաեւ հյուրընկալել Մուշեղ արք. Մարտիրոսեանին, որի ներկայությունն այս օրը դարձրեց առավել հիշարժան եւ առանձնահատուկ։

Մեր հյուրերին դիմավորեցինք հայկական ավանդական աղուհացով՝ որպես հյուրընկալության, հարգանքի եւ երախտագիտության խորհրդանիշ։

Օրրանի տարեցների երգչախումբը գեղեցիկ կատարումներով ջերմ ու հուզիչ պահեր պարգեւեց ներկաներին՝ եզրափակելով ելույթը միասին պարելով։ Գեղեցիկ ելույթով հանդես եկավ նաեւ Օրրանի երեխաների երգչախումբը։

Այցը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Օրրանը միայն աջակցություն ստանալու վայր չէ, այլ համայնք, որտեղ ծնվում են երկարատեւ ընկերություններ, հույս եւ հոգատարություն։

Մենք խորապես շնորհակալ ենք մեր բարերարներին՝ Օրրանի ընտանիքի անբաժան մասը լինելու եւ տարիներ շարունակ մեր երեխաների ու տարեցների կողքին կանգնելու համար։

Եթե ցանկանում եք դառնալ Օրրանի աջակից, կարող եք նվիրատվություն կատարել՝ այցելելով orran.org կայք։
----------
On July 27, the Parnagian family, on a privilege to celebrate their matriarch, Florence Parnagian's birthday, visited Orran with their close friends and relatives. The occasion was also special because other long-time benefactors Harry and Alvard Barseghian had joined them to celebrate Alvard Barseghian's birthday.

It was a very special day for our children and seniors to meet the people who have impacted their lives through their kindness and generosity since the day Orran was founded. We were also honored to welcome archbishop Moushegh Mardirossian, whose presence made the occasion even more special.

Our guests were warmly welcomed with the traditional Armenian bread and salt ceremony, a symbol of hospitality, respect, and gratitude.

Our Senior Choir delighted the guests with beautiful songs, filling the room with warmth and emotion. The celebration continued with music, dancing, and joyful moments shared together.

Orran’s Children’s Choir also performed heartfelt songs, bringing smiles to everyone's faces.

The visit was filled with meaningful conversations, delicious refreshments, and precious moments of connection. It was a beautiful reminder that Orran is not only a place of support, but also a place where lifelong friendships, hope, and community are built.

We are deeply grateful to our supporters for being part of the Orran family and for standing beside our children and elderly year after year.

If you would like to become an Orran supporter, please consider making a donation at orran.org.

📢Երեւանի Օրրանում  #ԳՈՐԾԿԱ📌Դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 20, 2026թ.
28/07/2026

📢Երեւանի Օրրանում #ԳՈՐԾԿԱ
📌Դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 20, 2026թ.

📢Երեւանի Օրրանում #ԳՈՐԾԿԱ
📌Դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 20, 2026թ.
—————
Մենք փնտրում ենք ընդունարանի աշխատակցի՝ Երեւանի Օրրանի թիմին միանալու համար։

💻Աշխատանքը երկուշաբթիից՝ ուրբաթ, 9:30 - 18:00

✅Աշխատանքային պարտականությունները՝

-պատասխանել հեռախոսազանգերին եւ տրամադրել զանգահարողներին անհրաժեշտ տեղեկատվությունը,
-ընդունել եւ ուղեկցել այցելուներին,
-ընդունել եւ պատշաճ կերպով գրանցել նվիրատվությունները,
- գրանցել անձնակազմի, կամավորների, երեխաների եւ տարեցների հաճախելիությունը,
-վարել գրավոր հաղորդակցություն, գրել շնորհակալական նամակներ

✅Անհրաժեշտ հմտությունները՝

-հայերեն եւ անգլերեն գրավոր եւ բանավոր հաղորդակցման կարողություն,
-համակարգչային գիտելիքներ,
- աշխատանքային փորձը նշված ոլորտում ցանկալի է,
-երեխաների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն։

📩Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել [email protected] էլ.հասցեին:

#ԳՈՐԾ #աշխատանք

Address

Առաջին Եկմալյան 6
Yerevan

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Orran Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share