Federation of Youth Clubs of Armenia (FYCA)

Federation of Youth Clubs of Armenia (FYCA) FYCA is the largest youth organisation in Armenia. FYCA unites more than 100 youth clubs. Join FYCA!

The Federation of Youth Clubs is the biggest youth NGO in Armenia. FYCA unites more than 100 youth clubs, centres, organizations, projects, initiatives.

🎉 The Federation of Youth Clubs of Armenia warmly congratulates Arthur Adamyan on his birthday! 🥳 Adamyan Artur May this...
16/09/2026

🎉 The Federation of Youth Clubs of Armenia warmly congratulates Arthur Adamyan on his birthday! 🥳 Adamyan Artur

May this new year of your life bring you new opportunities, inspiring ideas, meaningful achievements, and many memorable moments. We wish you strength, success, and motivation to continue making a positive impact through your work with young people and the community.

May every new challenge become an opportunity to grow, and every new step bring you closer to your goals.

Happy Birthday, Arthur! May your journey ahead be bright, successful, and full of inspiration! 🎂

With warm wishes,
Federation of Youth Clubs of Armenia 🇦🇲

#ԵԱԴ

📚 Քաղաքացիական կրթության լեզուն՝ հայերենի որոնումներում. ֆոկուս-քննարկում Երիտասարդական ակումբների դաշնությունում ⏯️ Երի...
11/09/2026

📚 Քաղաքացիական կրթության լեզուն՝ հայերենի որոնումներում. ֆոկուս-քննարկում Երիտասարդական ակումբների դաշնությունում

⏯️ Երիտասարդական ակումբների դաշնությունում տեղի ունեցավ ֆոկուս-խմբային քննարկում՝ նվիրված քաղաքացիական կրթության ոլորտի հիմնական հասկացություններին ու օգտագործվողց տերմինաբանությանը։ Քննարկումը վարում էր կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Քաղաքացիական կրթությունը ժողովրդավարական հասարակության հիմքն է։ Այն ձևավորում է գիտակից, իրավունքներն ու պարտականությունները հստակ գիտակցող քաղաքացի, որը կարողանում է մասնակցել հանրային կյանքին, կայացնել հիմնավորված որոշումներ և պատասխանատվություն կրել դրանց համար։ Ժողովրդավարությունը չի սահմանափակվում ընտրություններով. այն ամենօրյա մշակույթ է, որը պահանջում է շարունակական կրթություն։

⏩️ Առանց քաղաքացիական կրթության ժողովրդավարական ինստիտուտները մնում են ձևական, իսկ հասարակությունը՝ պասիվ։ Հենց այդ պատճառով քաղաքացիական կրթությունը դիտվում է որպես ազգային անվտանգության և կայուն զարգացման ռազմավարական բաղադրիչ, այլ ոչ թե երկրորդական ուսումնական առարկա։ Մասնակիցները քննարկեցին քաղաքացիական կրթությանը վերաբերող մի շարք հիմնական տերմիններ՝ դրանց իմաստը, կիրառման համատեքստը և հայերեն լեզվական ձևը։ Աշխատանքը կառուցվեց փոխըմբռնման և համատեղ որոնման սկզբունքով. յուրաքանչյուր տերմին բացատրվեց, քննարկվեց և փորձարկվեց հայերենում դրա առավել տեղին արտահայտությունը։ Ֆասիլիտատոր Ատոմ Մխիթարյանը կարևորեց, որ տերմինաբանական ճշգրտությունը ոչ միայն լեզվական, այլև քաղաքացիական խնդիր է. անհասկանալի կամ օտար բառապաշարը կարող է հեռացնել մարդուն հանրային գործընթացներից։

Ծրագիրը զուգահեռաբար իրականացվում է ԵՄ ԱլԳ երկրներում՝ Քաղաքացիական կրթության ցանցի (EENCE) շրջանակներում:

#ԵԱԴ #Կրթություն

📚 Երբևէ մասնակցե՞լ ես քաղաքացիական կրթության որևէ ծրագրի։📈 Այժմ քո փորձը կարող է օգնել ստեղծելու մի կարևոր գործիք՝ քաղաք...
09/09/2026

📚 Երբևէ մասնակցե՞լ ես քաղաքացիական կրթության որևէ ծրագրի։

📈 Այժմ քո փորձը կարող է օգնել ստեղծելու մի կարևոր գործիք՝ քաղաքացիական կրթության բացատրական բառարանը։

📢 Սեպտեմբերի 10-ին, ժամը 18։00-ին, Երիտասարդական ակումբների դաշնության գրասենյակում կանցկացվի ֆոկուս-խմբային քննարկում՝ «Քաղաքացիական կրթության մեջ օգտագործվող տերմինները» թեմայով։
Քննարկման ընթացքում միասին կանդրադառնանք շուրջ 60 տերմինների և հասկացությունների, որոնք օգտագործվում են քաղաքացիական կրթության և ոչ ֆորմալ կրթության գործընթացներում։ Մեր նպատակը ոչ միայն դրանց սահմանումները ճշտելն է, այլև քաղաքացիական կրթության ոլորտում կիրառվող ընդհանուր ու հասկանալի բառապաշարի ձևավորումը։

📍 Վայրը՝ Երիտասարդական ակումբների դաշնության գրասենյակ
Հասցե՝ Մ․ Մաշտոցի 4-1/1

🗓 Սեպտեմբերի 10, հինգշաբթի, սկիզբը՝ 18։00
Մասնակցությունն ազատ է ԵԱԴ անդամների համար։

Մյուս ցանկացողներին խնդրում ենք նախապես գրանցվել՝

📞 098 581891
📧 [email protected]

Եկե՛ք միասին ձևավորենք այն բառապաշարը, որով խոսում ենք քաղաքացիական, ոչ ֆորմալ կրթության մեջ:

#ԵԱԴ

📈 📚 Յուրաքանչյուր հանդիպում նոր հնարավորություն է՝ լսելու տարբեր կարծիքներ, կիսվելու սեփական տեսակետով, բարձրաձայնելու կ...
04/09/2026

📈 📚 Յուրաքանչյուր հանդիպում նոր հնարավորություն է՝ լսելու տարբեր կարծիքներ, կիսվելու սեփական տեսակետով, բարձրաձայնելու կարևոր հարցեր և միասին գտնելու հետաքրքիր լուծումներ։

💬 Քննարկում ենք արդիական ու հետաքրքիր թեմաներ
🤝 Լսում ենք միմյանց և փոխանակվում փորձով
💡 Կիսվում ենք գաղափարներով ու նոր մտքերով
🌱 Ստեղծում ենք բաց և վստահելի միջավայր երկխոսության համար

Միացե՛ք մեր ամենշաբաթյա քննարկումներին և դարձե՛ք այս հետաքրքիր երկխոսության մի մասը։

#ԵԱԴ

04/09/2026

Երիտասարդների մեծ ու ջերմ ընտանիքը՝ ԵԱԴ֊ում: 🌍💙

Գիտե՞ք, թե ինչն է մեր կազմակերպության ամենահզոր ուժը: Ո՛չ միայն նախագծերը, ո՛չ միայն ստացված գիտելիքները, այլև մարդիկ՝ դուք, որոնց շնորհիվ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ հանդիպում դառնում է տոն, իսկ յուրաքանչյուր նախաձեռնություն՝ մի մեծ արկած:
Մենք պարզապես Հասարակական կազմակերպություն չենք. մենք հարթակ ենք, որտեղ՝
✅️ծնվում են համարձակ գաղափարներ և իրական նախագծեր,
✅️կոտրվում են բոլոր կարծրատիպերն ու վախերը,
✅️գտնվում են հավատարիմ ընկերներ, որոնք քայլում են քեզ հետ նույն ճանապարհով:
Յուրաքանչյուր նոր անդամ բերում է իր ջերմությունը, իր ուժն ու գույնը:
Այստեղ ոչ ոք մենակ չէ. մենք միասին սովորում ենք, միասին սխալվում, միասին հաղթանակներ կերտում և, ամենակարևորը, անկեղծորեն աջակցում միմյանց:
#ԵԱԴ

Ամեն ինչի հիմքը թիմն է 🤝📈 Գաղափարները կարող են ծնվել մեկ մարդու մտքում, բայց իրական փոփոխություն ստեղծում է հենց թիմը։Թի...
29/08/2026

Ամեն ինչի հիմքը թիմն է 🤝

📈 Գաղափարները կարող են ծնվել մեկ մարդու մտքում, բայց իրական փոփոխություն ստեղծում է հենց թիմը։

Թիմը վստահություն է, փոխադարձ աջակցություն, միասին հաղթահարած դժվարություններ ու միասին կերտած հաջողություններ։ Յուրաքանչյուր անդամ իր դերով, գաղափարով ու էներգիայով ամրացնում է ընդհանուր նպատակը։

Երիտասարդական ակումբների դաշնությունում մենք հավատում ենք, որ ուժեղ թիմից են ծնվում ուժեղ նախաձեռնությունները, նոր հնարավորություններն ու իրական ազդեցությունը։

Որովհետև ամեն ինչի հիմքում մարդիկ են։ Իսկ մեր ուժը՝ մեր թիմն է💙

#ԵրիտասարդականԱկումբներիԴաշնություն #Թիմ #Երիտասարդներ #Հայաստան

The Federation of Youth Clubs of Armenia warmly congratulates Lilit Hovakimyan on this special day! 🇦🇲🤍 Lilit Hovakimyan...
27/08/2026

The Federation of Youth Clubs of Armenia warmly congratulates Lilit Hovakimyan on this special day! 🇦🇲🤍 Lilit Hovakimyan

May this new chapter of your life be filled with bold dreams, inspiring journeys, unforgettable moments, and endless opportunities to shine. ✨

May your energy inspire others, your ideas create positive change, and every new day bring you one step closer to your biggest dreams. 🌟

Wishing you a year of growth, success, happiness and beautiful surprises! Keep inspiring, keep believing, and keep making a difference. 💫

With warmest wishes,
Federation of Youth Clubs of Armenia

The Federation of Youth Clubs of Armenia warmly congratulates Arine Mkhitaryan Arine/Արինէ  on her birthday! 🪽 🎂 May thi...
26/08/2026

The Federation of Youth Clubs of Armenia warmly congratulates Arine Mkhitaryan Arine/Արինէ on her birthday! 🪽 🎂

May this special day bring you endless happiness, inspiration, new opportunities, and unforgettable moments. We wish you success in all your endeavors, strength to achieve your dreams, and many bright achievements ahead.

May your dedication, positive energy, and passion for youth development continue to inspire those around you. 💙

Happy Birthday, Arine 🎂🤍
With warmest wishes,

Federation of Youth Clubs of Armenia

💥📈 Նոր եռանդով՝ նոր մեկնարկԱմառային կարճատև արձակուրդից հետո Երիտասարդական ակումբների դաշնությունը վերադառնում է նոր ուժ...
25/08/2026

💥📈 Նոր եռանդով՝ նոր մեկնարկ

Ամառային կարճատև արձակուրդից հետո Երիտասարդական ակումբների դաշնությունը վերադառնում է նոր ուժով, թարմ գաղափարներով և մեծ ոգևորությամբ։ 💙

Առջևում մեզ սպասում են նոր նախաձեռնություններ, հետաքրքիր ծրագրեր, կարևոր հանդիպումներ ու հնարավորություններ՝ միասին ստեղծելու, սովորելու և զարգանալու համար։

Միասին՝ դեպի նոր գաղափարներ, նոր ձեռքբերումներ և առավել ակտիվ երիտասարդական համայնք։ 🤝

#ԵրիտասարդականԱկումբներիԴաշնություն #Երիտասարդություն #ՆորՄեկնարկ ԵրիտասարդականԾրագրեր

Սլովակիայում անցկացված «THINK DIGITAL» երիտասարդական փոխանակման ծրագրից վերադառնալուց հետո Երիտասարդական ակումբների դաշն...
24/08/2026

Սլովակիայում անցկացված «THINK DIGITAL» երիտասարդական փոխանակման ծրագրից վերադառնալուց հետո Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) թիմն անմիջապես անցավ գործի՝ ծրագրից ստացված առանցքային գիտելիքներն ու փորձը տարածելու նպատակով։
Հայաստանյան թիմը կազմակերպեց առցանց տեղեկատվական հանդիպում-վեբինար, որին մասնակցեցին թվային մեդիագրագիտությամբ, ալգորիթմների ազդեցությամբ և առցանց քննարկումների մշակույթով հետաքրքրված բազմաթիվ երիտասարդներ։
✨ Հանդիպման ընթացքում թիմի անդամները ներկայացրեցին․
📱 Թվային կոնտենտի գիտակից սպառում` ինչպես են աշխատում սոցիալական ցանցերի ալգորիթմներն ու «ուշադրության տնտեսությունը» (attention economy), և ինչպես պասիվ սպառողից դառնալ քննադատական մտածողությամբ օգտատեր։
💬 Կառուցողական առցանց երկխոսություն` առցանց հարթակներում հարգալից քննարկումներ վարելու, անձնական հարձակումներից, պիտակավորումից ու ապատեղեկատվության տարածումից խուսափելու գործնական քայլերը։
🌍 Միջազգային փորձն ու հնարավորությունները` միջմշակութային շփումների, Erasmus+ ծրագրերի ընձեռած հնարավորությունների և միջազգային հարթակներում հայկական մշակույթը ներկայացնելու կարևորությունը։
Մեր նպատակն է ստացված գիտելիքը չսահմանափակել միայն մասնակիցների շրջանակով, այլ ստեղծել շարունակական ազդեցություն՝ նպաստելով ավելի առողջ, գրագետ և պատասխանատու թվային միջավայրի ձևավորմանը։

After returning from the "THINK DIGITAL" Youth Exchange in Slovakia, the team from the Federation of Youth Clubs of Armenia (FYCA) immediately set out to share their key takeaways and experience with local youth.
The Armenian team hosted an online dissemination webinar, bringing together young people interested in media literacy, social media algorithms, and constructive online communication.
✨ During the session, the team highlighted:
📱 Conscious Digital Consumption — How social media algorithms and the "attention economy" operate, and practical tools to shift from being passive content consumers to critical digital users.
💬 Constructive Online Dialogue — How to foster respectful communication online, express views backed by arguments, and prevent personal attacks, labeling, and fake news.
🌍 International Experience & Youth Opportunities — The value of intercultural learning, opportunities within Erasmus+ programs, and the pride of representing Armenian culture abroad.
Our goal goes beyond personal learning—we aim to multiply the impact of international projects and contribute to a healthier, safer, and more critical digital environment in Armenia.

IKReON

Address

Mesrop Mashtots Avenue 4
Yerevan
0015

Opening Hours

Monday 10:30 - 19:00
Tuesday 10:30 - 19:00
Wednesday 10:30 - 19:00
Thursday 10:30 - 19:30
Friday 10:30 - 19:30
Saturday 10:30 - 13:00

Telephone

+37410588768

Alerts

Be the first to know and let us send you an email when Federation of Youth Clubs of Armenia (FYCA) posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Federation of Youth Clubs of Armenia (FYCA):

Shortcuts

Share