Իրավաբանների հայկական ասոցիացիա / Armenian Lawyers' Association

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Իրավաբանների հայկական ասոցիացիա / Armenian Lawyers' Association
Call Directions Website Contact the organization

Իրավաբանների հայկական ասոցիացիա / Armenian Lawyers' Association The mission of Armenian Lawyers Association is to develop a new generation of highly professional law It also provided legal assistance to NGOs.

The "Armenian Lawyers Association" (ALA) NGO was founded in 1995, by a group of students from the faculty of law at Yerevan State University with other young lawyers. It has been registered as a non-governmental organization in the Ministry of Justice of the Republic of Armenia on 14 March, 1995, and reregistered on 23 May 1997, 14 December 1999, and 27 December 2002 respectively. The organization was established having the aim of coordinating the efforts of its members and supporters, as well as of the new generation of lawyers, to promote the establishment of Armenia as a sovereign, democratic, legal and social state. After its establishment, ALA rapidly started to realize its goals and objectives and actively got involved in the public life of Armenia. The association initially implemented activities aimed at clarification of Armenian law, as well as carrying out advocacy activities. The organization realized several projects aimed at the establishment of the legal field, which would then regulate the NGO sector. Later ALA implemented projects to support socially vulnerable groups by providing free legal services and further protecting their rights and interests. ALA has placed great importance on the development of professional skills since its establishment and works to establish favorable conditions for the fulfillment of this goal. The Association has established a legal resource center, equipped with computers and technical equipment, as well as up-to-date legal literature, a computer software program of Armenian legislation, Internet, and other required sources. From 1999, the organization has expanded its activities to the Armenian regions as well establishing regional branch offices in Vanadzor, Gavar, Gyumri, Kapan, Goris, and Ijevan. ALA has established ties with different local and international organizations both in Armenia and abroad. The organization has established partner relations with a number of international organizations. In 2001 ALA prompted the establishment of the Coalition of Organizations Providing Free Legal Services, which now has 15 member organizations. Since 2000, ALA has been administering the Armenian National Round of "The Phillip C. Jessup International Law Moot Court Competition". The Competition was founded in spring 1959 and is being held in 80 countries of the world by the International Law Students Association (ILSA). In 2006 ALA participated and supported to the establishment of the Mediation Project and the Mediation Court.

🗣️Հուլիսի 30-ին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է Տարածքային կառավարման և ենթակ...
31/07/2026

🗣️Հուլիսի 30-ին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը գլխավորել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

📌Նշենք, որ հասարակական խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների թվում է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան։ Նիստին մասնակցել է կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Մարդոյանը։

Մանրամասները՝ https://armla.am/56322.html

Ներկայացնում ենք Innovate Armenia-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանի իրավաբանական ոլորտի առաջատար ներկայացուցիչներից մեկի՝...
20/07/2026

Ներկայացնում ենք Innovate Armenia-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանի իրավաբանական ոլորտի առաջատար ներկայացուցիչներից մեկի՝ Մարատ Ատովմյանի հետ։

Մարատ Ատովմյանը իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահն է, «ԱՏՈՎՄՅԱՆ» իրավաբանական և խորհրդատվական ընկերության հիմնադիրն ու տնօրենը, փաստաբան, դասախոս, ինչպես նաև մարդու իրավունքների, հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտների փորձագետ։ Նա նաև Եվրոպայի խորհրդի փորձագետ է և երկար տարիներ ակտիվորեն ներգրավված է Հայաստանում իրավական բարեփոխումների, իրավական կրթության և հանրային իրազեկման նախաձեռնություններում։

Պարոն Ատովմյան, Դուք հանդիսանում եք Հայաստանի իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ։ Կպատմե՞ք, թե որն է Ասոցիացիայի հիմնական առաքելությունը և ինչպիսի ծրագրեր եք այսօր իրականացնում Հայաստանի իրավաբանական համայնքի զարգացման ուղղությամբ։

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից: Ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն:
Իր երեսնամյա գործունեության ընթացքում Ասոցիացիան Երևանում և մարզերում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, մշտադիտարկումներ, կոնֆերանսներ, դատախաղեր, Եվրոպական իրավունքի և հակակոռուպցիոն դպրոցներ, կանգնած է եղել Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների ակունքներում:
Բոլորովին վերջերս Ասոցիացիան իրականացրել է «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ծրագիրը, իսկ ընթացիկ ծրագրերիս կմատնանշեի «Բյուջեներ քաղաքացիների համար» և «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրերը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան գործարքում է նաև Իրավաբան.նեթ անկախ լրատվական կայքը:
Ասոցիացիայի ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են միջազգային հեղինակավոր միջոցառումներում:

Պարոն Ատովմյան, վերջին տարիներին իրավական ոլորտը նույնպես արագ փոխվում է թվային տեխնոլոգիաների ազդեցությամբ։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է այսօր Հայաստանի իրավական համակարգի ամենամեծ մարտահրավերը։

​Թվային տեխնոլոգիաները արագ թևակոխել են մեր կյանքի բոլոր բնագավառներ, այդ թվում նաև իրավական ոլորտ: Դրանք, անշուշտ, պարունակում են բազում դրական կողմեր, սակայն ունեն նաև բացասական կողմեր, հատկապես դրանց չտիրապետող մարդկանց համար, կամ երբ խափանվում են: Ինչ վերաբերում է Հայաստանի իրավական համակարգի ամենամեծ մարտահրավերներին, ապա նշեմ, որ ունենք գործնական հմտություններ և կարողություններ ունեցող իրավաբանների պակաս: Դա իհարկե մեր իրավաբանական կրթության համակարգի բացն է: Կարող եմ նաև նշել հաճախակի արվող օրենսդրական փոփոխությունները, ինչը այդքան էլ լավ չէ պետության և անհատի միջև կայուն և հստակ «խաղի կանոններ»-ի սահմանման տեսակետից, սակայն մյուս կողմից կարող ենք արձանագրել որոշ օրենսդրական և ինստիտուցիոնալ կարծրացած մեխանիզմներ, որոնց փոփոխությանը հասնելը բարդ գործընթաց է, այնինչ այդ փոփոխությունները կարող էին հեշտացնել մարդկանց կյանքը և փաստաբանների աշխատանքը:

Արհեստական բանականությունն արդեն սկսում է կիրառվել նաև իրավաբանական ոլորտում։ Ինչպե՞ս եք գնահատում AI-ի դերը իրավաբանական ծառայություններում, և որտե՞ղ պետք է սահմանվեն դրա կիրառման սահմանները։

Արհեստական բանականությունը գնալով լայն տարածում է ստանում նաև իրավաբանական ոլորտում, ինչը բավականին հեշտացնում է իրավաբանի աշխատանքը: Հուսով եմ, որ չենք հասնի այն ժամանակներին, երբ արհեստական բանականությունը կհանգեցնի մարդու բնական բանականության դեգրադացմանը:
Սակայն լինում են դեպքեր, երբ արհեստական բանականության կիրառումը բարդություն է ստեղծում փաստաբանի գործունեության համար: Մասնավորապես, լինում է, երբ առավել առաջադեմ վստահորդները արհեստական բանականության միջոցով ստացված տեղեկատվությունը ուղարկում են փաստաբանին և պնդում են, որ այս կամ այն փաստաթուղթը պետք է կազմվի հենց այդպես կամ փաստաբանը դատարանում պետք է հանդես գա հենց այնպես, ինչպես դա նշված է որևէ ԱԲ ծրագրում: Երբեմն փաստաբանը ստիպված է լինում մեծ ջանքեր գործադրել, որպեսզի բացատրի վստահորդին, որ ԱԲ-նը այդ նյութում վկայակոչում է արդեն ուժը կորցրած իրավական նորմեր կամ, որ այն չի տիրապետում Հայաստանի դատական համակարգի առանձնահատկություններին և աշխատաոճին:
Ինչպես ասում են, ամենինչ չափի մեջ է գեղեցիկ և օգտակար:

Ձեր էջում հաճախ անդրադառնում եք քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմանը։ Ձեր փորձից ելնելով՝ ո՞րն է այն իրավական սխալը, որը Հայաստանի քաղաքացիներն ամենահաճախն են թույլ տալիս։

Ցավոք մեզանում քաղաքացիների իրավագիտակցությունը, իրավական մշակույթը, այլ անձի աշխատանքի նկատմամբ հարգանքը բարձ մակարդակի վրա չեն: Մարդիկ հաճախ տեղյակ չեն, թե իրականում որո՞նք են փաստաբանի, քննիչի, դատախազի, ոստիկանի, նոտարի, այս կամ այն պետական և տեղական ինքնակառավարման մարմնի գործառույթները: Այս իրավիճակը հանգեցնում է նրան, որ նրանք ձևավորում են անհարկի սպասելիքներ և դժգոհում են, որ դրանք օբյեկտիվորեն չեն իրականանում: Ոմանք կարծում են, որ եթե փաստաբանը քննչական գործողության կամ դատական նիստի ժամանակ բարձր տոնով չի բանավիճում քննիչի, դատախազի, դատավորի կամ մյուս կողմի հետ, այլ հանգիստ տոնով հայտնում է փաստական և իրավական հանգամանքները, ապա իրենց սպասում է պարտություն կամ փաստաբանը որակյալ փաստաբան չէ: Էլ չասած, որ ոմանց թվում է, որ իրենց կողմից վճարված պետական տուրքը գնում է փաստաբանի գրպանը:


​Եթե այսօր երիտասարդը ցանկանա դառնալ իրավաբան, ի՞նչ գիտելիքներ և հմտություններ պետք է զարգացնի՝ հաջողելու համար ապագայի իրավաբանական աշխարհում։

​Ներկայումս գործատուն, հիմնականում, առանձնապես մեծ ուշադրություն չի դարձնում, թե ո՞ր բուհն է ավարտել տվյալ երիտասարդ իրավաբանը: Գործատուի համար առավել կարևոր են, թե ինչ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ունի նա, ինչպես նաև այն, թե որքանո՞վ է անձը մոտիվացված, ունակ շփվել մարդկանց հետ, որքանո՞վ է ստրեսակայուն, ոչ կոնֆլիկտային: Նաև շատ կարևոր է, թե պատրաստ է արդյո՞ք երիտասարդ մասնագետը իր վրա աշխատել, զարգանալ, դասեր քաղել իր սեփական սխալներից և կատարելագործվել, թե ոչ:

Թվային տնտեսության, ստարտափների և նորարարական բիզնեսների զարգացման պայմաններում արդյո՞ք Հայաստանի օրենսդրությունը բավականաչափ պատրաստ է աջակցելու այդ ոլորտներին։ Ի՞նչ փոփոխություններ կցանկանայիք տեսնել։

Կարծում եմ, որ մեր օրենսդրությունը չի պարունակում բիզնեսի զարգացման, ներդրումների ներգրավման խթանիչներ: Մեկ այլ խնդիր է գործող բիզնեսի իրավական պաշտպանությունը: Ըստ իս, մեր պետությունը չունի համապատասխան տնտեսական քաղաքականություն, որը ժամանակին ունեցել են Սինգապուրը, Հարավային Կորեան, Գերմանիան և այլ երկրներ, ինչի արդյունքում կարճ ժամանակում հասել են զարգացման տեսանելի արդյունքների:

Եթե հնարավորություն ունենայիք մեկ խորհուրդ տալ Հայաստանի քաղաքացիներին իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ո՞րն այն կլիներ։

Եթե որևէ մեկը չի ամաչում խախտել ձեր իրավունքները, ապա պետք չէ ամաչել դրանք պաշտպանել: Սակայն այդ պաշտպանությունը պետք է կրի օրինական, մասնագիտական, փաստարկված բնույթ, պահպանելով էթիկայի կանոնները:

📌Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հեր...
20/07/2026

📌Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։

🔎Նիստի օրակարգում ընդգրկված էին պետական աջակցության ծրագրերին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ արտահանմանն ուղղված աջակցության ծրագրերի կատարելագործման, ինչպես նաև ՀՀ-ում մասնավոր անասնաբուժական ծառայությունների և անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության համակարգի զարգացմանն առնչվող թեմաները։

‼️Հասարակական խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների թվում է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան։ Նիստին մասնակցել է կազմակերպության իրավաբան Մարիաննա Ավագյանը։

Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Նիստի մեկնարկին նախարարը կարև....

📢Իրավական աջակցության արդյունքում Արցախից բռնի տեղահանված անձը ներառվել է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրա...
15/07/2026

📢Իրավական աջակցության արդյունքում Արցախից բռնի տեղահանված անձը ներառվել է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների ցանկում։

🏛️ armrights.am առցանց հարթակի միջոցով դիմած Արցախից բռնի տեղահանված անձը երկու անգամ մերժվել էր բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու ճանաչվելու հարցում։

📄Իրավաբանական թիմի կողմից ներկայացված իրավական հիմնավորումների և գործի լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում միջգերատեսչական հանձնաժողովն ընդունել է դրական որոշում, և դիմողը ներառվել է ծրագրի շահառուների ցանկում։

📖 Ամբողջական նյութը➡️ https://armrights.am/am/success-stories/show/44

📌📣2026 թվականի հուլիսի 9-ին կայացավ «Գյուղատնտեսություն 2027․ քաղաքականություն և բյուջե» թեմայով քննարկումը, որը համախմբ...
14/07/2026

📌📣2026 թվականի հուլիսի 9-ին կայացավ «Գյուղատնտեսություն 2027․ քաղաքականություն և բյուջե» թեմայով քննարկումը, որը համախմբել էր պետական մարմինների՝ մասնավորապես Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։

✅Միջոցառումը կազմակերպվել էր «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և Չեխիայի «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի համագործակցությամբ։

🧑‍💼Միջոցառման ավարտին պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ բաց քննարկում, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձան ոլորտի առաջնահերթություններին, բյուջետային գործընթացներին և հետագա համագործակցության հնարավորություններին։

Մանրամասները՝ https://armla.am/56296.html

🗣️ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 7-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական ն...
09/07/2026

🗣️ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 7-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

🔎Նիստին մասնակցել է նաև ԻՀԱ փոխնախագահ Մարատ Ատովմյանը։

Մանրամասները՝ https://armla.am/56270.html

📌2026 թվականի մայիսի 14–15-ին տեղի ունեցավ «Kharkiv Unbreakable – 2026» միջազգային փաստաբանական համաժողովը, որը կազմակեր...
26/05/2026

📌2026 թվականի մայիսի 14–15-ին տեղի ունեցավ «Kharkiv Unbreakable – 2026» միջազգային փաստաբանական համաժողովը, որը կազմակերպել էր Յարոսլավ Մուդրիի անվան ազգային իրավաբանական համալսարանը (Խարկով, Ուկրաինա)՝ առցանց ձևաչափով։

🗣️Ֆորումը նվիրված էր իրավունքի գերակայության, արդարադատության միջազգային չափանիշների և իրավաբանական մասնագիտության եվրոպական ինտեգրման հարցերին։

✅Ֆորումի շրջանակում մայիսի 15-ին Հայաստանը ներկայացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի ավագ փաստաբան Մարիամ Զադոյանը, ով հանդես եկավ զեկույցով «Հակակոռուպցիոն համապատասխանատվության ծրագրերը՝ որպես իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունից ազատման հիմք. միջազգային չափանիշները և հայաստանյան տեսանկյունը» թեմայով։

Մանրամասները՝ ստորև

2026 թվականի մայիսի 14–15-ին տեղի ունեցավ «Kharkiv Unbreakable – 2026» միջազգային փաստաբանական համաժողովը, որը կազմակերպել էր Յարոսլավ Մուդրիի անվան ազգային իրավաբանական համալ....

📣Հայտարարություն․ հանրային խոսքում ատելության, վիրավորանքի և սպառնալիքի անթույլատրելիության վերաբերյալ🗣️«Արցախից բռնի տե...
22/05/2026

📣Հայտարարություն․ հանրային խոսքում ատելության, վիրավորանքի և սպառնալիքի անթույլատրելիության վերաբերյալ

🗣️«Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության» ՔՀԿ-ների ցանցը դատապարտում և մտահոգություն է հայտնում Ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին ընդառաջ ՀՀ-ում ընթացող նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ, որոնց ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքացիների հասցեին հնչեցվել են վիրավորական, նվաստացնող և խոսքի ազատությանը սպառնացող բնույթի արտահայտություններ։

Ամբողջական հայտարարությունը՝ ստորև

«Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության» ՔՀԿ-ների ցանցը դատապարտում և մտահոգություն է հայտնում Ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին ընդառ...

🗣️Կայացել է ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:🎯Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի ...
22/05/2026

🗣️Կայացել է ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

🎯Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի նիստը, որի շրջանակում քննարկվել են հարկային ոլորտում առաջարկվող նոր բարեփոխումների հնարավորությունները և իրականացված օրենսդրական փոփոխությունների կիրառման հետ կապված ընթացիկ խնդիրները։

📣Խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների թվում է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան։ Նիստին մասնակցել է Ասոցիացիայի փոխնախագահ Մարատ Ատովմյանը։

Մանրամսները՝ ստորև

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի նիստը, որի շրջանակում քննարկվել են հար....

📝📌«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության  կողմից իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվա...
21/05/2026

📝📌«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի երկրորդ փուլը եզրափակվել է Շիրակի մարզում։

🗣️Գյումրին հյուրընկալել էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների և իրավաբանների՝ նպատակ ունենալով նրանց իրազեկել ապատեղեկատվության դեմ պայքարի, ընտրական իրավունքի, ընտրական բարեվարքության և մեդիագրագիտության թեմաների վերաբերյալ։

Մանրամասները՝ ռեպորտաժում
youtube.com/watch?v=VbNwqxQm0ic&time_continue=0&source_ve_path=NzY3NTg&embeds_referring_euri=https%3A%2F%2Farmla.am%2F

Address

7 Nalbandyan
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410540199

Alerts

Be the first to know and let us send you an email when Իրավաբանների հայկական ասոցիացիա / Armenian Lawyers' Association posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Իրավաբանների հայկական ասոցիացիա / Armenian Lawyers' Association:

Shortcuts

Share