Հայաստանի Պաուերլիֆտինգի Ֆեդերացիա/Powerlifting Federation of Armenia - PFA

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայաստանի Պաուերլիֆտինգի Ֆեդերացիա/Powerlifting Federation of Armenia - PFA
Call Directions Website Contact the organization

Հայաստանի Պաուերլիֆտինգի Ֆեդերացիա/Powerlifting Federation of Armenia - PFA Official page of the Powerlifting Federation of Armenia

🇦🇲🔥 Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի՝  մարզիկներ Լաբեր Գրիգորյանը, Վաղարշապատ, անձնական մարզիչ Մարտին Մարտիրոսյան և Ռ...
28/08/2026

🇦🇲🔥 Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի՝ մարզիկներ Լաբեր Գրիգորյանը, Վաղարշապատ, անձնական մարզիչ Մարտին Մարտիրոսյան և Ռուդիկ Ավդալյանը, Սպիտակ անձնական մարզիչ Գագիկ Սարոյան, ՀՊՖ գլխավոր քարտուղար Գոռ Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր մեկնեցին Ղրղստան, Բիշկեկ՝ մասնակցելու աշխարհի ուժեղագույն մարզիկների առաջնությանը։ 💪🔥🇦🇲


#ՀՊՖ
#ուժայինեռամարտ

🔥🇦🇲Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան հրավեր է ստացել մասնակցելու, սույն թվականի հոկտեմբերի 20-ից 25-ը Լեհաստանի Պաբյան...
27/08/2026

🔥🇦🇲Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան հրավեր է ստացել մասնակցելու, սույն թվականի հոկտեմբերի 20-ից 25-ը Լեհաստանի Պաբյանիցե քաղաքում կայանալիք, GPC վարկածով աշխարհի առաջնությանը։💪

🔥Հավաքականի կազմի վերջնական հստակեցման համար ՀՊՖ բոլոր մարզիչները զանգահարեն հետևյալ հեռախոսահամարներով։

ՀՊՖ Գլխ. քարտուղար Գոռ Հովհաննիսյան
Հեռ. +374 99 74-99-84
ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյան
Հեռ. +374 98 31-98-19


#ՀՊՖ
#ուժայինեռամարտ

📆 Հուլիսի 18-19 Վրաստանի Բաթումի քաղաքում Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը մասնակցեց Սևծովյան երկրների գավաթի խաղարկո...
25/07/2026

📆 Հուլիսի 18-19 Վրաստանի Բաթումի քաղաքում Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը մասնակցեց Սևծովյան երկրների գավաթի խաղարկությանը։
🔥 Ութ երկրների պայքարում թիմային առաջին տեղ։
🔥 Իրենց վարժաձևերում բացարձակ Հաղթողներ դարձան Ռուդիկ Ավդալյանը, Գևորգ Առաքելյանը և Կառլեն Անտոնյանը
🔥 Հենաշարժողական խնդիրներ ունեցողների մրցապայքարում լավագույնս հանդես եկան և հաղթողներ ճանաչվեցին Հակոբ Ղազարյանը, Աննա Խաչատրյանը և Տիգրան Մխիթարյանը։

ՀԳ Ուժի և կամքի լավագույն օրինակները մեր անկոտրում մարզիկների կողմից։💪✊

🔥ՀՊՖ-ն հրավեր է ստացել մասնակցելու՝ սույն թվականի հուլիսի 18-24-ը, Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք, ամենամյա Սևծովյա...
01/07/2026

🔥ՀՊՖ-ն հրավեր է ստացել մասնակցելու՝ սույն թվականի հուլիսի 18-24-ը, Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք, ամենամյա Սևծովյան երկրների գավաթի խաղարկությանը՝ պառկած սեղմում, ձգում և բիցեպս վարժաձևերից։

📌Տեղեկությունների համար՝
ՀՊՖ Գլխ. քարտուղար Գոռ Հովհաննիսյան
Հեռ. +374 99 74-99-84
ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյան
Հեռ. +374 98 31-98-19


#ՀՊՖ
#ուժայինեռամարտ

🗓️21.06.2026թ  Դիլիջանում ավարտվեց ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ՂՈՂԱՆՋՆԵՐ» ամենամյա պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) Հայաստանի գավաթի խաղա...
24/06/2026

🗓️21.06.2026թ Դիլիջանում ավարտվեց ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ՂՈՂԱՆՋՆԵՐ» ամենամյա պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) Հայաստանի գավաթի խաղարկությունը ձգում վարժաձևից։
📎Մասնակցեցին 15 թիմերի ավելի քան 120 մարզիկներ։

✅ԲԱՑԱՐձԱԿ հաղթողներ դարձան։

📌Ձգում (deadlift) վարժություն.
🔥Բաց մրցապայքարում🔥
1. Գրիգոր Հարությունյան 161,84 ՀՊՖ միավոր, Կարպի
2. Սեյրան Աբրահամյան 160,63 , Սպիտակ,
3. Լաբեր Գրիգորյան 160,04, Վաղարշապատ։

🔥Պատանիների մրցապայքարում🔥
1. Արեն Աթոյան 161,02, ՀՊՖ միավոր, Բերդ,
2. Արամ Խաչատրյան 156,9, Հրազդան,
3. Սուրիկ Պողոսյան 151,08, Աբովյան։

🔥Աղջիկների մրցապայքարում
1. Արփի Նադիմյան 150,85 ՀՊՖ միավոր, Աբովյան,
2. Մալվինա Էվինյան 140,21, Վաղարշապատ
3. Նարինե Պեպանյան 125,6, Աբովյան։

✅Թիմային Հաշվարկում մրցանակային տեղեր զբաղեցրեցին.
1. Սպիտակի Ռուդ ՋԻՄ թիմ 100 ՀՊՖ միավոր,
2. Դիլիջան ՋԻՄ մարզական ակումբ 86,
3. Ավանի մանկապատանեկան մարզադպրոց 76:


#ՀՊՖ
#ուժայինեռամարտ

🇦🇲 «ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ՂՈՂԱՆՋՆԵՐ» Ամենամյա պաուերլիֆտինգի Հայաստանի գավաթի խաղարկություն:🔥✅Նախնական հայտերի հաստատում‼️📌21.06.20...
18/06/2026

🇦🇲 «ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ՂՈՂԱՆՋՆԵՐ» Ամենամյա պաուերլիֆտինգի Հայաստանի գավաթի խաղարկություն:🔥
✅Նախնական հայտերի հաստատում‼️

📌21.06.2026 Ձգում վարժաձև
🪪09:00-11:00 մարզիկների կշռում
🎤Բացում 11:30
🎬Մեկնարկ 12:00

ՀԳ Հաջողություն և անվնաս մրցապայքար ենք մաղթում բոլոր մարզիկներին✊


#ՀՊՖ
#ուժայինեռամարտ

🔥🇦🇲Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան հրավեր է ստացել մասնակցելու, սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 6-ը Լեհաստանի Միսլովիցե ...
15/06/2026

🔥🇦🇲Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան հրավեր է ստացել մասնակցելու, սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 6-ը Լեհաստանի Միսլովիցե քաղաքում կայանալիք, WRPF վարկածով կենտրոնական Եվրոպայի առաջնությանը։💪

🔥WRPF PRO CARD-ին, հայ մարզիկներից առաջին անգամ մասնակցելու իրավունք ստացած, Արտյոմ Խուգոյանը պատվով ներկայացրեց Հայաստա...
06/06/2026

🔥WRPF PRO CARD-ին, հայ մարզիկներից առաջին անգամ մասնակցելու իրավունք ստացած, Արտյոմ Խուգոյանը պատվով ներկայացրեց Հայաստանը այդ կարևորագույն ստուգատեսում։
✅Հունիսի 6-ին, Վարշավայում կայացած մրցաշարում, Արտյոմը առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար՝ բիցեպս մրցաձևում զբաղեցնելով երրորդ 🥉 հորիզոնականը։👏 Ցավոք ձգում մրցաձևում վնասվածքի պատճառով դուրս է մնացել մրցապայքարից։

🔥🇦🇲 Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ, 2026 թվականի մայիսի 30-31-ը մասնակցեց...
02/06/2026

🔥🇦🇲 Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ, 2026 թվականի մայիսի 30-31-ը մասնակցեց, Ֆրանսիայի Անսի քաղաքում կայացած, GPA վարկածով 100 ուժեղագույների Երոպայի առաջնությանը։

✅Տղամարդկանց բաց պայքարում.

✔️Արտյոմ Խուգոյան 110 կգ, Եռամարտ 1-ին՝ բացարձակ 1-ին, բիցեպս 1-ին՝ բացարձակ 2-րդ,
✔️Աշոտ Անտոնյան 100կգ, պառկած սեղմում 1-ին, բիցեպս 1-ին,
✔️Գևորգ Կարապետյան 110կգ, պառկած սեղմում 1-ին, բացարձակ 2-րդ,
✔️Բյուզանդ Բաղդասարյան 90կգ ձգում 1-ին, բիցեպս 1-ին,
✔️Յուրա Վարդապետյան 67,5, բիցեպս 1-ին՝ բացարձակ 1-ին,

✅ Վետերանների պայքարում.

✔️Ռոբերտ Հովհաննիսյան 90կգ, ձգում 1-ին,

✅Պատանիների պայքարում.

✔️ Վանիկ Օհանջանյան 100, բիցեպս 1-ին՝ բացարձակ 3-րդ,
✔️Սիփան Խաչատրյան 52, ձգում 1-իմ՝ բացարձակ 2-րդ։

🇦🇲🔥 Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը 1-ին է։💪


#ՀՊՖ
#ուժայինեռամարտ

Address

Tbilisi Highway 52/3
Yerevan
0032

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37498319819

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի Պաուերլիֆտինգի Ֆեդերացիա/Powerlifting Federation of Armenia - PFA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հայաստանի Պաուերլիֆտինգի Ֆեդերացիա/Powerlifting Federation of Armenia - PFA:

Shortcuts

Share