Women in Business: Invest4Future

Women in Business: Invest4Future WiBIF is a non-governmental organization established by female business owners and business leaders in Armenia.

14/08/2026
04/08/2026
29/07/2026

WiBIF-ը ստեղծում է նոր հնարավորություններ

WiBIF կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Մարգարիտա Հակոբջանյանը պատմում է WE հարթակների մասին:

Ինչպե՞ս և ինչու՞ են ստեղծվել WE հարթակները, ի՞նչ նպատակներ և արժեքներ են կրում` բացահայտիր ռեպորտաժում:

🎥 Շնորհակալություն Առաջին ալիք և Ծաղկանուշ Միրզոյան հետաքրքիր ռեպորտաժի համար:

15/07/2026

🎬Ահա և ճանաչողական այցերի մասին պատմող կարճ ֆիլմը:

🚌 Հարյուրավոր կիլոմետրեր, տասնյակ համայնքներ և մի քանի ժամերի հասնող քննարկումներ, որոնք ունեցան տեսանելի արդյունք:

Այցերի հիմնական նպատակը համայնքային զարգացման, կանանց հզորացման, մշակույթի, տեխնոլոգիական կրթության, բնապահպանության և տեղական ինքնակառավարման ոլորտներում իրականացվող փորձի ուսումնասիրությունն ու համագործակցության նոր հնարավորությունների ձևավորումն էր։

🤝Միջոցառումը հնարավոր է դարձել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության
(GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ, հիմնական քաղաքական գործընկերոջ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ սերտ համակարգմամբ: Միջոցառման
ժամանակ արտահայտված տեսակետներն ու կարծիքները անպայմանորեն չեն արտացոլում GIZ և Գերմանիայի կառավարության դիրքորոշումները:

«Կանանց հզորացում, համայնքների ամրապնդում»(Մաս 2)WE Club-ին հաջողվում է դուրս գալ խիստ շրջանակներից և ձևավորել երկխոսութ...
14/07/2026

«Կանանց հզորացում, համայնքների ամրապնդում»
(Մաս 2)

WE Club-ին հաջողվում է դուրս գալ խիստ շրջանակներից և ձևավորել երկխոսության բոլորովին տարբերվող մթնոլորտ:

🎁Միջավայրը գեղեցիկ և տարբերվող դարձրեց WiBIF մասնակիցների արտադրանքի էքսպոն: Այն հնարավորություն տվեց ծանոթանալ տարբերվող հայկական բրենդերին:

🎙️Ներկաները վայելեցին “Be Hero” ենթագրով Քրիստինե Ալագուլյանի հարցազրույցը` մի մարդ, ով սովորաբար հենց ինքն է հարցեր տալիս:
🎙️Լրագրող և հաղորդավար Ծաղկանուշ Միրզոյանին հաջողվեց բացահայտել Քրիստինեի կերպարի գաղտնիքները:
🎙️Տպավորիչ էր նաև պանելային քննարկումը, որի բանախոսները կիսվեցին վերջին ամիսներին իրենց մասնակցային փորձով, խոսեցին ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների մասին:
🗣️Ակտիվ և օգտակար էին նաև workshop աշխատարանները: Դրանք նպաստեցին նոր ծանոթությունների հաստատմանը, առաջնորդության մասին խնդիրների վերհանմանը և լուծումների ձևավորմանը:
🤝 Cratos Consult ընկերության հիմնադիր Անի Անտոնյանը խոսեց նախագծի հաղորդակցության կառուցման մասին:

🤝 Միջոցառումը հնարավոր է դարձել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության
(GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում»
ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և
զարգացման նախարարության աջակցությամբ, հիմնական քաղաքական գործընկերոջ՝ ՀՀ տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ սերտ համակարգմամբ: Միջոցառման
ժամանակ արտահայտված տեսակետներն ու կարծիքները անպայմանորեն չեն արտացոլում GIZ և Գերմանիայի
կառավարության դիրքորոշումները:

📍WE Club. Կանանց հզորացում, համայնքների ամրապնդում(Մաս 1)Հուլիսի 8-ին կայացավ GIZ-ի հետ համագործակցությամբ WE Club-ի ամփ...
13/07/2026

📍WE Club. Կանանց հզորացում, համայնքների ամրապնդում
(Մաս 1)

Հուլիսի 8-ին կայացավ GIZ-ի հետ համագործակցությամբ WE Club-ի ամփոփիչ հանդիպումը, որը կրկին համախմբեց վերջին ամիսների WE հարթակների այն մասնակիցներին, ովքեր մասը դարձան այս ծավալուն նախագծի և արձանագրեցին դրա հաջողությունը: Նրանց թվում են` համայնքային առաջնորդների, մասնավոր, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչների՝ քննարկելու կանանց մասնակցության, համայնքային զարգացման և համագործակցության նոր հնարավորությունները։

Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկեցին.

🔹 կանանց առաջնորդության դերը համայնքային զարգացման գործընթացներում,
🔹 WE Clubs նախաձեռնության ձեռքբերումներն ու հետագա զարգացման ուղղությունները,
🔹 համայնքներում համագործակցության և փոխաջակցության արդյունավետ մեխանիզմները,
🔹 տնտեսական, սոցիալական և կրթական հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։

Հանդիպման կարևոր հատվածներից էին նաև պանելային քննարկումները, փորձի փոխանակումը և հաջողված նախաձեռնությունների ներկայացումը, որոնք ևս մեկ անգամ ընդգծեցին, որ կայուն և զարգացող համայնքների հիմքում համագործակցությունն է, վստահությունն ու կանանց ակտիվ ներգրավվածությունը։

🤝 Միջոցառումը հնարավոր է դարձել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության
(GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում»
ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և
զարգացման նախարարության աջակցությամբ, հիմնական քաղաքական գործընկերոջ՝ ՀՀ տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ սերտ համակարգմամբ: Միջոցառման
ժամանակ արտահայտված տեսակետներն ու կարծիքները անպայմանորեն չեն արտացոլում GIZ և Գերմանիայի
կառավարության դիրքորոշումները:

10/07/2026

👩Հուլիսի 8-ին տեղի ունեցավ «Կանանց հզորացում, համայնքների ամրապնդում» GIZ-ի հետ համագործակցության շրջանակներում ամփոփիչ միջոցառումը, որը առանձնացավ իր ձևաչափով:

Բանախոսություններ, ամփոփիչ ելույթներ, հարցազրույց, պանելային քննարկում, ազատ շփում և հրաժեշտի խոսքեր` բազմաբովանդակ էր հանդիպումը:

Կիսվում եք մթնոլորտով, իսկ հաշվետվությունը` շուտով....🔜

🍷Կանանց առաջնորդությունը համայնքների զարգացման և կայուն միջավայրի ձևավորման գործումՀունիսի 29-ի WE Talks միջոցառման ընթա...
08/07/2026

🍷Կանանց առաջնորդությունը համայնքների զարգացման և կայուն միջավայրի ձևավորման գործում

Հունիսի 29-ի WE Talks միջոցառման ընթացքում տասնյակ մարդիկ իրար ճանաչեցին, հաստատեցին գործնական կապեր, տեղեկացան տարբեր համայնքային ծրագրերի մասին։ Եվ վերջապես՝ իրար լսեցին։ Լսեցին խնդիրների ու հնարավորությունների մասին։ Հենց սա է դիմակայուն և զարգացող համայնքներ ունենալու պայմանը։

🤝Միջոցառումը հնարավոր է դարձել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ, հիմնական քաղաքական գործընկերոջ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ սերտ համակարգմամբ: Միջոցառման ժամանակ արտահայտված տեսակետներն ու կարծիքները անպայմանորեն չեն արտացոլում GIZ և Գերմանիայի կառավարության դիրքորոշումները:

🇺🇸On the occasion of the 250th anniversary of the United States, we extend our warmest congratulations to the American p...
04/07/2026

🇺🇸On the occasion of the 250th anniversary of the United States, we extend our warmest congratulations to the American people and to our valued partners across the United States.

This historic milestone celebrates 250 years of freedom, democratic values, civic engagement and a lasting commitment to human dignity.

WiBIF is grateful for the strong partnerships we have built with American institutions, organizations and the U.S. Embassy, and we look forward to continuing our cooperation in advancing democratic governance, civic participation, and sustainable development.

May this anniversary inspire future generations to uphold the principles of liberty, mutual respect, and international collaboration.

Happy 250th Anniversary, America! 🇺🇸

Eng text below⤵️🍷 Կանանց առաջնորդությունը համայնքների զարգացման և կայուն միջավայրի ձևավորման գործումՀունիսի 29-ին Alluri...
03/07/2026

Eng text below⤵️

🍷 Կանանց առաջնորդությունը համայնքների զարգացման և կայուն միջավայրի ձևավորման գործում

Հունիսի 29-ին Alluria Wines-ում տեղի ունեցավ WE Talks հարթակի հերթական ոգեշնչող հանդիպումը, որը համախմբեց պետական և մասնավոր ոլորտների կին առաջնորդներին, ինչպես նաև տեղական զարգացման ոլորտի մասնագետներին՝ գաղափարների փոխանակման և կայուն տեղական զարգացման նորարարական մոտեցումների քննարկման շուրջ։

Այս անգամ հանդիպման թեման էր «Կանանց առաջնորդությունը համայնքների զարգացման և կայուն միջավայրի ձևավորման գործում»։

🎤 Լիկա Մկրտչյանը՝ GIZ-ի կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատուն, իր խոսքում ընդգծեց կանանց առաջնորդության և տեղական ինքնակառավարման ոլորտում նրանց ակտիվ մասնակցության կարևորությունը։

🎤 WiBIF ՀԿ-ի համահիմնադիր և տնօրեն Մարգարիտա Հակոբջանյանը ներկայացրեց WE Clubs, WE Talks և WE Study Tours հարթակները՝ խոսելով դրանց առաքելության, գործունեության և կանանց հզորացման ու տեղական համայնքների զարգացման գործում ունեցած արդյունքների մասին։

💬 Այնուհետև մասնակիցները ներգրավվեցին երեք զուգահեռ ինտերակտիվ աշխատարաններում, որոնցից յուրաքանչյուրը նվիրված էր առանձին թեմատիկ ուղղության։ Աշխատարանները վարեցին ոլորտի ճանաչված փորձագետներ Նվեր Սարգսյանը, Քրիստ Մարուքյանը և Փիրուզե Մանուկյանը, որոնք մասնակիցներին ուղղորդեցին համագործակցային քննարկումների և գործնական աշխատանքների ընթացքում։

Մասնակիցները համատեղ վերլուծեցին հիմնական մարտահրավերները, առանձնացրին առաջնահերթ խնդիրները և մշակեցին գործնական լուծումներ, որոնք ներկայացվեցին ընդհանուր քննարկման ընթացքում։ Բարձր ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունը վկայում էին համայնքներում դրական և կայուն փոփոխություններ իրականացնելու նրանց պատրաստակամության մասին։

👏 Աշխատարանների ավարտին մասնակիցները նշեցին, որ ոգեշնչվել և նոր մոտիվացիա են ստացել մոդերատորների մոտեցման, աջակցող մթնոլորտի և մասնագիտական ուղղորդման շնորհիվ։

🪄 Շուտով կներկայացնենք միջոցառման ավելի շատ դրվագներ․ հետևե՛ք մեր էջին։

—————————

🍷 Women's Leadership for Community Development
and the Creation of a Sustainable Environment

On June 29, ALLURIA Wines hosted another inspiring session of WE Talks, bringing together women leaders from private and public sectors and local development professionals to exchange ideas and explore innovative approaches to sustainable local development.
This time the topic was “Women's Leadership for Community Development
and the Creation of a Sustainable Environment”.

🎤 The event was opened by Lika Mkrtchyan, Advisor of the Good Governance for Local Development South Caucasus Programme implemented by GIZ, who emphasized the importance of women’s leadership and participation in local decision-making.

🎤 Margarita Hakobjanyan, Co-Founder and Director of WiBIF NGO, presented the WE Clubs, WE Talks and WE Study Tours platforms, highlighting their mission, activities, and the impact they have created in empowering women and strengthening local communities.

💬 The event continued with three parallel interactive workshops, each dedicated to a different thematic area. The sessions were moderated by respected experts Nver Sargsyan, Krist Marukyan and Piruze Manukyan, who guided participants through collaborative discussions and practical exercises.

Participants actively explored key challenges, identified priority issues, and developed practical solutions, which were then presented during the plenary session. The high level of engagement demonstrated the participants’ commitment to creating meaningful change within their communities.

👏 Participants left the workshops feeling inspired and motivated thanks to the enthusiasm and encouragement of the moderation.

🪄More highlights are coming soon—stay tuned!

Address

Shirak
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Women in Business: Invest4Future posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Women in Business: Invest4Future:

Shortcuts

Share