Բաբոն Տեր ա

Բաբոն Տեր ա Armenia's women's initiative stands unwavering, opposing threats and division, uniting women and men to defend and advance the nation's interests.

We inspire unity, courage, and resilience in the face of challenges.

‼️ ԵՐԲ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՌՈՒՄ Է, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ․ ՀԱՆՐԱՅԻՆ ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓԼՈ...
23/07/2026

‼️ ԵՐԲ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՌՈՒՄ Է, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ․ ՀԱՆՐԱՅԻՆ ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓԼՈՒԶՄԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԼՌԵԼՅԱՅՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մեկ շաբաթ առաջ «100 հայ կանայք» նախաձեռնությունը, որի կազմում ընդգրկված են գիտնականներ, մշակույթի գործիչներ, ձեռներեցներ, տարբեր ոլորտների և քաղաքացիական առաջնորդներ, հրատապ դիմում-բողոք հղեց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատանը, ԵՄ պատվիրակությանը, ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ՄԹ դեսպանատանը, ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներին, ԵՄ բոլոր երկրների դեսպանատներին և այլ կազմակերպությունների։

Դիմումը մանրամասն ներկայացնում էր Հայաստանում օրեցօր խորացող մտահոգիչ իրականությունը, մասնավորապես.

☑️Դատական իշխանության ամբողջական ենթարկումը գործադիրին,
☑️Քաղաքական և քաղաքացիական ընդդիմախոսների, այդ թվում՝ կին առաջնորդների, թիրախավորված քրեական հետապնդումներն ու երկարատև, կամայական կալանավորումները,
☑️Ոստիկանական ուժի ապօրինի կիրառումը և պետական մակարդակով ճնշումների անհավանական աճը,
☑️Սեփականության իրավունքի հակասահմանադրական ոտնահարումները, ընկերությունների փաստացի խլումն ու զանգվածային տնտեսական ռեպրեսիաները ընդդիմախոսների նկատմամբ։

Ամբողջական նյութը ներկայացնում ենք ստորև 👇

Դադարեցնել քաղաքացիական հասարակության հրատապ ահազանգերը լռելյայն արխիվացնելու գործելաոճը և ձևավորել հաշվետու, թափանցիկ երկխոսություն անկախ քաղ հասարակության հ....

25/06/2026

‼️«Բաբոն Տեր ա» կանանց նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Հայաստանում շարունակվող զանգվածային քաղաքական հետապնդումները, այդ թվում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ապօրինի ազատազրկումը։

Քաղաքական շարժառիթներով իրականացված կալանավորումների թիվն արդեն անցել է հարյուրը։ Սակայն այս թվերի հետևում կանգնած են իրական մարդիկ, ընտանիքներ, երեխաներ, ծնողներ և հարազատներ, որոնք հայտնվել են վախի, անորոշության և ծանր հոգեբանական ճնշման պայմաններում։ Յուրաքանչյուր քաղաքական հետապնդում իր ազդեցությունն է թողնում ոչ միայն մեկ անձի, այլև նրա ամբողջ ընտանիքի և շրջապատի վրա։

Մենք համոզված ենք, որ իրական ժողովրդավարությունը չի սահմանափակվում ընտրություններում հաղթանակ տանելով։ Ժողովրդավարությունը նաև պատասխանատվություն է՝ հարգել այն քաղաքացիներին, ովքեր ունեն այլ քաղաքական հայացքներ, ընտրել են այլ ուժերի կամ չեն կիսում իշխանության դիրքորոշումները։

Վերջին համապետական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի քաղաքացիների ավելի քան կեսն իրենց ձայնը տվել է այլ քաղաքական ուժերի։ Սա նշանակում է, որ ներկայիս իշխանությունը պարտավոր է ընդունել քաղաքական բազմակարծության իրողությունը և հարգալից վերաբերմունք ցուցաբերել իրեն չընտրած և այլ կարծիք ունեցող քաղաքացիների նկատմամբ։ Պետությունը չի կարող բաժանվել «մերոնց» և «ուրիշների»․ այն հավասարապես պատկանում է բոլոր քաղաքացիներին։

Այլակարծության համար հետապնդումները, ընդդիմադիր ձայները լռեցնելու փորձերը և իրավապահ համակարգի քաղաքականացումը հակասում են ժողովրդավարության և իրավական պետության սկզբունքներին, ստեղծում են վախի մթնոլորտ, խորացնում հասարակական պառակտումը և ձևավորում այլ կարծիքների վտանգավոր վակուում։

Իշխանությունը ժողովրդավարական է այնքանով, որքանով պատրաստ է լսել նաև իրեն քննադատողներին, պաշտպանել նաև իրեն չընտրած քաղաքացիների իրավունքները և ապահովել քաղաքական մրցակցության ու ազատ արտահայտման պայմանները։

Բաբոն Տեր ա կանանց նախաձեռնությունը կոչ է անում դադարեցնել քաղաքական հետապնդումները, բացառել իրավապահ համակարգի օգտագործումը քաղաքական նպատակներով, հարգել բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները և վերականգնել հասարակական համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտը։

Մենք համերաշխություն ենք հայտնում բոլոր այն ընտանիքներին, որոնք այսօր հայտնվել են այս ծանր իրավիճակում, և վերահաստատում ենք մեր հավատարմությունը ժողովրդավարության, քաղաքական բազմակարծության և մարդու արժանապատվության արժեքներին։

«Բաբոն Տեր ա» կանանց նախաձեռնություն

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Բաբոն Տեր ա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share