Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան - Transparency International Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան - Transparency International Armenia

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան - Transparency International Armenia Հակակոռուպցիոն կենտրոն| Anticorruption center

ԹԻՀԿ հիմնադրվել է 2000թ. որպես “Տարածաշրջանային զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպություն: Արդյունավետ կառավարմանն ուղղված իր ակտիվ ջանքերի շնորհիվ 2001թ. այն հավատարմագրվել է ՙԹրանսփարենսի Ինթերնեշնլ՚ (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն շարժման կողմից որպես ազգային մասնաճյուղ: 2008 թ. փետրվարին կազմակերպությունը վերագրանցվել է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ):

TIAC

was founded in 2000 as "Center for Regional Development" NGO. Due to its active endeavors towards the good governance, the organization became the accredited National Chapter of Transparency International (TI) - the global anti-corruption movement. In February 2008, the NGO was reregistered and renamed as Transparency International Anti-corruption Center (TI AC).

💬 Ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին այնպես, որ թեման ոչ միայն հասկանալի լինի, այլև մտածելու ու գործելու առիթ տա։📚 Օգոստոսի...
19/08/2026

💬 Ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին այնպես, որ թեման ոչ միայն հասկանալի լինի, այլև մտածելու ու գործելու առիթ տա։

📚 Օգոստոսի 17-ից 18-ը ԹԻՀԿ-ը «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների համար կազմակերպել էր «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» երկօրյա վերապատրաստման դասընթացը։
🎉Այս անգամ այն առանձնահատուկ էր․ դասընթացն անցկացվում էր արդեն 5-րդ անգամ։

🔎 Մասնակիցների հետ քննարկեցինք՝ ինչ է կոռուպցիան, ինչպես է այն չափվում, ինչ ազդեցություն ունի ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազգային անվտանգության վրա, ինչ դեր ունի բարեվարքությունը դրա կանխարգելման գործում և մի շարք այլ թեմաներ։

🧩 Բայց դասընթացը միայն տեսության մասին չէ։ Խմբային աշխատանքների, իրավիճակային վարժանքների և քննարկումների միջոցով ուսուցիչները բացահայտեցին, թե ինչպես կարելի է հակակոռուպցիոն թեմաներն արդյունավետ ներառել ուսումնական գործընթացում, ինչ գործիքներ կիրառել և ինչպես դասավանդումը կապել վարքագծային փոփոխությունների հետ։

📖 Դասընթացի ընթացքում մասնակիցներն աշխատեցին նաև ԹԻՀԿ-ի «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկով՝ ստացած գիտելիքը վերածելով գործնական գործիքների, որոնք կարող են կիրառել դասարանում։

🤝 Դասընթացն անցավ ջերմ ու ակտիվ աշխատանքային մթնոլորտում։ Մեր ուսուցիչները դասարան են վերադառնում նոր գիտելիքով, գաղափարներով ու գործիքներով։

💡 Կոռուպցիայի կանխարգելումը սկսվում է նաև կրթությունից՝ հարցեր տալուց, քննադատաբար մտածելուց, սեփական իրավունքներն ու պատասխանատվությունը հասկանալուց։

🎓Բարի ընթացք, սիրելի՛ ուսուցիչներ։

💙🤍Հակակոռուպցիոն կրթությունը մեր առաքելությունն է։

🇸🇪 Դասընթացը կազմակերպվել է Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Embassy of Sweden in Yerevan

18/08/2026

💬🏫🔎Կոռուպցիայի մասին ինչպե՞ս խոսել դպրոցում՝ պարզ, հասկանալի ու առանց բարդ ձևակերպումների։ ԹԻՀԿ-ը «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների համար արդեն 5-րդ անգամ անցկացնում է «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» վերապատրաստման դասընթացը։

🏘️ Որքանո՞վ են Երևանի բարեկարգված բակերն ու խաղահրապարակները որակյալ, անվտանգ և համապատասխան բնակիչների կարիքներին։ԹԻՀԿ-...
10/08/2026

🏘️ Որքանո՞վ են Երևանի բարեկարգված բակերն ու խաղահրապարակները որակյալ, անվտանգ և համապատասխան բնակիչների կարիքներին։

ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանում 2024 թվականին բարեկարգված և վերանորոգված 70 բակային տարածք ու խաղահրապարակ՝ գնահատելով ինչպես կատարված աշխատանքների որակը, այնպես էլ դրանց համար ծախսված հանրային միջոցների օգտագործման թափանցիկությունն ու արդյունավետությունը։

🔎 Հետազոտությունն իրականացվել է 14 մոնիտորի մասնակցությամբ՝ համադրելով դաշտային դիտարկումները, գնումների փաստաթղթերի ուսումնասիրությունը և բնակիչների կարծիքները։

📌 Վերհանված խնդիրների հիման վրա ԹԻՀԿ-ը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են գնումների և փաստաթղթերի թափանցիկությանը, մրցակցության ուժեղացմանը, աշխատանքների ու տեղադրված գույքի որակի վերահսկմանը, կանաչապատման և ոռոգման պատշաճ կազմակերպմանը, բնակիչների մասնակցությանը, ինչպես նաև հանձնման-ընդունման և հետագա սպասարկման ավելի արդյունավետ մեխանիզմների ներդրմանը։

📎 Ուսումնասիրության արդյունքները, արձանագրված խնդիրներն ու առաջարկություններն ամբողջությամբ՝ առաջին մեկնաբանությամբ։

🎉 ԹԻՀԿ-ը դարձավ 26 տարեկան 🩵🤍26 տարի՝ հանուն ավելի արդար, թափանցիկ ու հաշվետու Հայաստանի։Այս 26 տարիները մարդկանց, գաղափ...
25/07/2026

🎉 ԹԻՀԿ-ը դարձավ 26 տարեկան 🩵🤍
26 տարի՝ հանուն ավելի արդար, թափանցիկ ու հաշվետու Հայաստանի։

Այս 26 տարիները մարդկանց, գաղափարների, դժվար որոշումների, չլռելու պահերի և փոքր ու մեծ փոփոխությունների պատմություն են։ Ճանապարհը միշտ հեշտ չի եղել, բայց յուրաքանչյուր առաջընթաց նորից հիշեցնում է, թե ինչու է այս աշխատանքն անհրաժեշտ։

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս ճանապարհին մեր կողքին են՝ մեր գործընկերներին, աջակիցներին և բոլոր քաղաքացիներին, ովքեր հավատում են, որ փոփոխությունը հնարավոր է։

Շարունակում ենք։ ✊
🩵🤍 #ԽոսիրԳործիրՓոխիր
-----------------------------------------------
🎉 TIAC Turns 26 🩵🤍

26 years of working for a more just, transparent, and accountable Armenia.

These 26 years are a story of people, ideas, difficult decisions, moments when remaining silent was not an option, and changes both large and small. The road has not always been easy, but every step forward reminds us why this work matters.

We are grateful to everyone who has stood beside us along the way: our partners, supporters, donors and all citizens who believe that change is possible.

We keep going. ✊

📱ՔՀԿ չափիչն անդրադարձել է «Գնումների մասին» օրենքի վերջերս ընդունված փոփոխություններին, որտեղ սահմանվել է «դրամաշնորհ» հ...
24/07/2026

📱ՔՀԿ չափիչն անդրադարձել է «Գնումների մասին» օրենքի վերջերս ընդունված փոփոխություններին, որտեղ սահմանվել է «դրամաշնորհ» հասկացությունը։
🔹«ՔՀԿ չափիչի» զեկույցներում դրամաշնորհային ֆինանսավորման տարաբնույթ մեկնաբանությունը ընդգծվել է որպես առանցքային խնդիր, որը բացասաբար է ազդում ՔՀԿ-ների ֆինանսավորման հասանելիության և ֆինանսական կայունության վրա։
🔹Գնումների մասին օրենքում դրամաշնորհի սահմանումը օգնում է հստակեցնել դրամաշնորհի գաղափարը և այն տարանջատել գնումների պայմանագրերից, սակայն ՔՀԿ-ների ստացած դրամաշնորհների հարկման ռիսկը մնում է չլուծված։
🔹Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ կլինի տրված սահմանումից բխող փոփոխությունները կատարել Հարկային օրենսգրքում, որպեսզի ՔՀԿ-ների՝ դոնորների կողմից ֆինանսավորվող գործունեությունը չդիտարկվի որպես տնտեսական գործունեություն զուտ այն պատճառով, որ ենթադրում է ծրագրից ակնկալվող արդյունքների սահմանում, բյուջեի համաձայնեցում կամ հաշվետվության պարտավորություններ։
🔗 Ամբողջական անդրադարձը առաջին մեկնաբանությամբ։

📣Հայտարարություն ՀՀ զինված ուժերում բռնության և ոչ մարտական մահերի վերաբերյալՄենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպ...
23/07/2026

📣Հայտարարություն ՀՀ զինված ուժերում բռնության և ոչ մարտական մահերի վերաբերյալ

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խոր մտահոգությամբ արձանագրում ենք, որ ՀՀ զինված ուժերում շարունակվում են ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։

‼️Միայն 2026 թվականին արդեն գրանցվել է 8 ոչ մարտական մահ, որոնց մեծ մասի առնչությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ սպանության կամ ինքնասպանության հասցնելու հոդվածներով։

‼️Զինծառայողները գտնվում են պետության անմիջական պատասխանատվության ներքո։ Պետությունը պարտավոր է պաշտպանել նրանց կյանքի իրավունքը, անվտանգությունը, պատիվն ու արժանապատվությունը։

Մինչդեռ բազմաթիվ դեպքեր ցույց են տալիս, որ զինված ուժերում բռնությունը, նվաստացումը, ոչ կանոնադրական հարաբերությունները, խմբային ահաբեկումը և պաշտոնեական կամ փաստացի իշխանության չարաշահումը շարունակում են կրել համակարգային բնույթ։ Հաճախ չի իրականացվում նաև արդյունավետ, լիարժեք և ժամանակին քննություն, իսկ հրամանատարական պատասխանատվությունը դուրս է մնում իրավական գնահատականից։

Պահանջում ենք.
🔹Ապահովել բռնության և մահվան բոլոր դեպքերի անկախ, արդյունավետ և ժամանակին քննություն՝ ներառյալ հրամանատարական կազմի գործողությունների և անգործության իրավական գնահատականը։
🔹Երաշխավորել մահացած զինծառայողների ընտանիքների անվճար իրավական, հոգեբանական և սոցիալական աջակցությունը։
🔹Ստեղծել զինվորական հիերարխիայից անկախ հոգեբանական աջակցության անվտանգ և գաղտնի մեխանիզմներ զինծառայողների համար։
🔹Իրականացնել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համակարգային բարեփոխումներ, կանոնավոր վերապատրաստումներ և բռնության կանխարգելման արդյունավետ միջոցներ։
🔹Ներդնել բարձր ռիսկային իրավիճակների վաղ հայտնաբերման, մշտադիտարկման և արձագանքման մեխանիզմներ։
🔹Իրականացնել բազմամասնագիտական ուսումնասիրություն՝ բացահայտելու բռնության և ինքնասպանությունների պատճառներն ու նպաստող գործոնները և հրապարակել դրա արդյունքները։
🔹Հզորացնել զինվորական հոգեբանների և աջակցող ծառայությունների կարողությունները։
🔹Ապահովել հրամանատարական իրական վերահսկողություն և հաշվետվողականություն՝ վերանայելով կարգապահական պատասխանատվության մեխանիզմները։

🔺Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի ոչ թե ձևական պարտավորություն, այլ պետական քաղաքականության առաջնահերթություն։ Յուրաքանչյուր զինծառայողի կյանքը պետք է պաշտպանված լինի, իսկ բռնության յուրաքանչյուր դեպք՝ կանխվի, բացահայտվի և արժանանա պատշաճ իրավական գնահատականի։

🖇️Հայտարարության ամբողջական տեքստն ու այն ստորագրած կազմակերպությունների ցանկը՝ մեկնաբանությամբ։

📣Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և «Ժողովրդավարությա...
23/07/2026

📣Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ»-ի համատեղ ներկայացրել են կարծիք՝ աշխատանքային վեճերով պարտադիր հաշտարարություն նախատեսող օրենսդրական նախագծերի վերաբերյալ։

❗Թեև աշխատանքային վեճերի վաղ փուլում լուծման գաղափարը կարող է նպաստել աշխատողների իրավունքների առավել արագ վերականգնմանը և դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը, առաջարկվող նախագծերը պարունակում են մի շարք էական խնդիրներ։
Մասնավորապես,
🔹պարտադիր հաշտարարության ծախսերը փաստացի կարող են դրվել աշխատողի վրա՝ ստեղծելով լրացուցիչ ֆինանսական բեռ,
🔹դատարան դիմելու ժամկետների կարգավորումները կարող են սահմանափակել աշխատողների՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը,
🔹նախագծի ֆինանսատնտեսական հիմնավորումը բավարար չէ և չի արտացոլում հնարավոր բյուջետային հետևանքները,
🔹անհրաժեշտ է ապահովել, որ պարտադիր հաշտարարությունը չվերածվի դատարանի մատչելիությունը սահմանափակող խոչընդոտի։

📌Առաջարկում ենք լրամշակել նախագծերի փաթեթը՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները, և այն կրկին ներկայացնել հանրային քննարկման։
Առաջարկությունների փաթեթը՝ մեկնաբանության դաշտում։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան - Transparency International Armenia
Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ/Protection of Rights without Borders

📍Հուլիսի 13–18-ը Իտալիայի Բերգամո քաղաքում «Ականատես» դիտորդական առաքելությունը մասնակցեց ElectLab Academy 2026-ին՝ «Ժող...
21/07/2026

📍Հուլիսի 13–18-ը Իտալիայի Բերգամո քաղաքում «Ականատես» դիտորդական առաքելությունը մասնակցեց ElectLab Academy 2026-ին՝ «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակի» (EPDE) կողմից կազմակերպվող ամենամյա ակադեմիային։
👥Ակադեմիան համախմբել էր 62 ընտրական դիտորդի և փորձագետի 22 երկրներից՝ ստեղծելով փորձի փոխանակման, միջազգային համագործակցության ամրապնդման և ընտրական դիտարկման լավագույն փորձի քննարկման հարթակ։
❤️ElectLab Academy 2026-ը նպաստում է մասնակից կազմակերպությունների կարողությունների զարգացմանը՝ աջակցելով ընտրական գործընթացների թափանցիկության, հանրային վստահության և ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը։

📱 ՔՀԿ չափիչն այս անգամ անդրադարձել է Հայաստանում բջջային հեռախոսների IMEI համարների գրանցման նոր համակարգին։ 📌Առաջարկվող...
16/07/2026

📱 ՔՀԿ չափիչն այս անգամ անդրադարձել է Հայաստանում բջջային հեռախոսների IMEI համարների գրանցման նոր համակարգին։

📌Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ստեղծել միասնական տվյալների բազա, որտեղ կկապվեն հեռախոսների IMEI համարները, օգտատերերի տվյալները և SIM/eSIM քարտերի վերաբերյալ տեղեկությունները։

📌Թեև նախաձեռնությունը նպատակ ունի պայքարել ապօրինի ներմուծման, հարկերից խուսափելու և գողացված կամ կեղծ սարքերի շրջանառության դեմ, փորձագետները մտահոգություններ են հայտնում անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիության հնարավոր ռիսկերի վերաբերյալ։

⚖️Մասնավորապես, օրենսդրական նախագիծը հստակ չի սահմանում՝ ինչ տվյալներ են հավաքվելու, որքան ժամանակ են դրանք պահպանվելու, ովքեր են հասանելիություն ունենալու տվյալների բազային և ինչ երաշխիքներ են նախատեսված դրանց հնարավոր չարաշահումը կանխելու համար։


🔎 Մանրամասն մեկնաբանությամբ։

📌 ՔՀԿ չափիչն անդրադարձել է հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումների նախագծերի հանրային քննարկման ...
13/07/2026

📌 ՔՀԿ չափիչն անդրադարձել է հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումների նախագծերի հանրային քննարկման նոր կարգավորումներին։ 2026 թվականի հունիսի 18-ին ընդունված փոփոխություններով նման նախագծերի համար պարտադիր են դարձել հանրային լսումները, հիմնավորող փաստաթղթերի հրապարակումը և շահագրգիռ անձանց՝ այդ թվում գույքի սեփականատերերի ու փաստացի տիրապետողների ներգրավումը։

🤝 Նոր կարգավորումներում արտացոլվել են նաև քաղաքացիական հասարակության առաջարկներից մի քանիսը։ Մասնավորապես, որոշման նախագծի հետ պետք է հրապարակվեն քաղաքաշինական, ներդրումային և այլ ծրագրեր, քարտեզներ ու հատակագծեր, իսկ իրավասու մարմինը պարտավոր է քննարկել և հիմնավորված պատասխան տալ նաև հանրային լսումների ընթացքում հնչած առաջարկություններին։

⚠️ Միևնույն ժամանակ, մի շարք կարևոր առաջարկներ չեն ընդունվել․ հանրության մասնակցություն դեռևս չի նախատեսվում գործընթացի նախնական փուլում, իսկ այլընտրանքային՝ ավելի քիչ ներգործող լուծումների քննարկումը պարտադիր չէ։ Ուստի նոր կարգավորումների արդյունավետությունը մեծապես կախված կլինի դրանց պատշաճ, ներառական և թափանցիկ կիրարկումից։

Մանրամասն՝ մեկնաբանությամբ։

Address

Այգեձորի փողոց 53
Yerevan
0019

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00

Telephone

+37410569589

Alerts

Be the first to know and let us send you an email when Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան - Transparency International Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share