07/07/2026
✅Հունիսի 14-ին Երևանի պետական համալսարանի Մեծ դահլիճում տեղի ունեցավ «Արթուր կամ Արևը Վանա ծովից» գրքի ընթերցանության օլիմպիադայի փակման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։
✅Օլիմպիադան հետապնդում էր մի քանի կարևոր նպատակներ՝ խթանել ընթերցասիրությունը, ճանաչելի դարձնել գրքի հերոս Արթուրի հայրենասիրական գաղափարները, զարգացնել աշակերտների վերլուծական և ստեղծագործական մտածողությունը, խորացնել լեզվական հմտությունները և նպաստել երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը։
✅Այս տարի օլիմպիադան նշանավորվեց մասնակցության աննախադեպ ցուցանիշներով և անցկացման նորարարական մոտեցումներով․
👉Առաջին՝ մարզային փուլին, մասնակցեց 800-ից ավելի աշակերտ։ Այն անցկացվեց հատուկ օլիմպիադայի համար ստեղծված էլեկտրոնային հարթակի միջոցով՝ ապահովելով առավելագույն հասանելիություն և արդար մրցակցություն ՀՀ բոլոր մարզերի և Երևանի դպրոցների համար։
👉Լեզվական և խորը վերլուծական բնույթի բարդ հարցադրումները հաջողությամբ հաղթահարած շուրջ 120 աշակերտ ստացավ երկրորդ՝ հանրապետական փուլի ուղեգիր։
👉Հանրապետական եզրափակիչ փուլն անցկացվեց առկա ձևաչափով մայրաքաղաք Երևանում։
Կարևոր է ընդգծել, որ օլիմպիադայի առաջադրանքները ներառում էին ինչպես լեզվական, այնպես էլ վերլուծական բնույթի հարցեր՝ ուղղված ընթերցված նյութի խորը ընկալմանը, տեքստի վերլուծությանը և ստեղծագործական մոտեցմանը։ Այս համակցությունն է, որ մեր օլիմպիադան դարձնում է յուրահատուկ և անօրինակ։
✅Եզրափակիչ փուլի արդյունքներով աշակերտները գրանցել են հետևյալ ցուցանիշները.
🥇 Առաջին կարգի դիպլոմ
➡️Անի Կիրակոսյան — Կոտայքի մարզ, Մեղրաձորի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց (8-րդ դասարան)
➡️Արփի Ալեքսանյան — Գեղարքունիքի մարզ, Ծովասարի Բ. Մուրադյանի անվան միջնակարգ դպրոց (10-րդ դասարան)
➡️Շուշան Թաթարյան — ք. Երևան, Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոց (7-րդ դասարան)
🥈 Երկրորդ կարգի դիպլոմ
➡️Մարի Միքայելյան — Գեղարքունիքի մարզ, Սևանի հ. 5 միջնակարգ դպրոց (12-րդ դասարան)
➡️Նարե Հակոբյան — Շիրակի մարզ, «Գյումրու Ակադեմիական վարժարան» ՊՈԱԿ (8-րդ դասարան)
➡️Աննա Պիլիպոսյան — ք. Երևան, Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոց (7-րդ դասարան)
🥉 Երրորդ կարգի դիպլոմ
➡️Զառա Խաչատրյան — Գեղարքունիքի մարզ, Սևանի հ. 5 միջնակարգ դպրոց (12-րդ դասարան)
➡️Սյուզաննա Խալաթյան — Շիրակի մարզ, «Գյումրու Ակադեմիական վարժարան» ՊՈԱԿ (11-րդ դասարան)
➡️Արմինե Դիլանչյան — Սյունիքի մարզ, Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոց (11-րդ դասարան)
➡️Սյուզի Աթոյան — Շիրակի մարզ, Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց (8-րդ դասարան)
➡️Լեռնիկ Եկմալյան — Շիրակի մարզ, Սառնաղբյուրի Մ. Մադաթյանի անվան միջնակարգ դպրոց (7-րդ դասարան)
📜 Գովասանագիր
•Նվարդ Մարկոսյան — Սյունիքի մարզ, Անգեղակոթի միջնակարգ դպրոց, 10-րդ դաս.
•Մատվեյ Բախշյան — ք. Երևան, Հայ-չինական բարեկամության դպրոց, 10-րդ դաս.
•Լարիսա Սադոյան — Շիրակի մարզ, Սառնաղբյուրի Մ. Մադաթյանի անվան միջնակարգ դպրոց, 10-րդ դաս.
•Սուսաննա Սարգսյան — Կոտայքի մարզ, Ակունքի միջնակարգ դպրոց, 10-րդ դաս.
•Նարե Մանուկյան — ք. Երևան, Հայ-չինական բարեկամության դպրոց, 10-րդ դաս.
•Մանե Մանուկյան — Արարատի մարզ, Ուրծաձորի միջնակարգ դպրոց, 9-րդ դաս.
•Մարի Մանուկյան — ք. Երևան, Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոց, 7-րդ դաս.
•Եվա Հովսեփյան — Արարատի մարզ, Դաշտավանի Գ. Տոնոյանի անվան դպրոց, 8-րդ դաս.
•Եվա Դավթյան — Շիրակի մարզ, Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոց, 7-րդ դաս.
•Մարի Մեջլումյան — Լոռու մարզ, Վանաձորի բնագիտական և մաթեմատիկական առարկաների խորացված ուսուցմամբ դպրոց, 7-րդ դաս.
•Վարդիթեր Երանոսյան — Շիրակի մարզ, Երազգավորսի միջնակարգ դպրոց, 10-րդ դաս.
•Սուզի Գասպարյան — Շիրակի մարզ, Ազատանի միջնակարգ դպրոց, 11-րդ դաս.
•Մարինա Սարգսյան — Շիրակի մարզ, Սպանդարյանի Վիտյա Այվազյանի անվան միջնակարգ դպրոց, 9-րդ դաս.
•Սիլվա Կարապետյան — Շիրակի մարզ, Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոց, 6-րդ դաս.
•Ֆենյա Խլղաթյան — Շիրակի մարզ, Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց, 9-րդ դաս.
•Անժելա Խաչատրյան — Շիրակի մարզ, «Գյումրու Ակադեմիական վարժարան» ՊՈԱԿ, 8-րդ դաս.
•Եվա Մաթևոսյան — ք. Երևան, Հայ-չինական բարեկամության դպրոց, 10-րդ դաս.
•Աննա Ասլանյան — Շիրակի մարզ, Սառնաղբյուրի Մ. Մադաթյանի անվան միջնակարգ դպրոց, 7-րդ դաս.
•Սառա Մարկոսյան — Սյունիքի մարզ, Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոց, 8-րդ դաս.
•Մանե Մանուկյան — Շիրակի մարզ, Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց, 8-րդ դաս.
•Մարիամ Տաշչյան — Շիրակի մարզ, «Գյումրու Ակադեմիական վարժարան» ՊՈԱԿ, 8-րդ դաս.
•Նանե Ասատրյան — Սյունիքի մարզ, Գորիսի Ա. Բակունցի անվան 1֊ին միջնակարգ դպրոց, 9-րդ դաս.
•Ջեմմա Մայիլյան — Շիրակի մարզ, «Գյումրու Ակադեմիական վարժարան» ՊՈԱԿ, 8-րդ դաս.
•Ռուդիկ Շիրոյան — Լոռու մարզ, Սպիտակի Ալ. Մյասնիկյանի անվան հիմնական դպրոց, 8-րդ դաս.
•Լիլի Բալայան — Արարատի մարզ, Արբաթի Հովիկ Զաքարայանի անվան միջնակարգ դպրոց, 6-րդ դաս.
•Վոլոդյա Մնոյան — Շիրակի մարզ, «Գյումրու Ակադեմիական վարժարան» ՊՈԱԿ, 7-րդ դաս.
•Նարե Գրիգորյան — Արարատի մարզ, Մասիսի թիվ 6 հիմնական դպրոց, 7-րդ դաս.
•Լիլիթ Էլլարյան — Շիրակի մարզ, «Գյումրու Ակադեմիական վարժարան» ՊՈԱԿ, 7-րդ դաս.
🤝 Երախտագիտության խոսք
Այս մասշտաբային ու բնույթով աննախադեպ կրթական միջոցառումը չէր կայանա առանց մեր նվիրյալ գործընկերների և աջակիցների։
Խորին շնորհակալություն ենք հայտնում՝
👉 Մեր գործընկերներին՝ ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերությանը՝ կազմակերպչական ողջ աշխատանքների ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար, և «Էդիթ պրինտ» հրատարակչությանը Էդիթ Պրինտ հրատարակչություն/Edit Print Publishing House ՝ գաղափարին սատարելու և հաղթողներին գրքերով պարգևատրելու համար։
👉 Օլիմպիադայի ստուգող հանձնաժողովի անդամներին՝ մասնագիտական բարձր պատասխանատվությամբ ու անաչառությամբ աշխատանքները գնահատելու համար։
👉 Մեր անխոնջ կամավորներին՝ իրենց եռանդի, նվիրումի ու կազմակերպչական հարցերում անփոխարինելի աջակցության համար։
👉 Բոլոր գործընկեր դպրոցներին, տնօրեններին ու ուսուցիչներին, որոնք խթանեցին աշակերտների մասնակցությունը և նպաստեցին օլիմպիադայի հաջող ընթացքին։
👉 Միջոցառման մշակութային մասին բոլոր տաղանդավոր մասնակիցներին և կատարողներին, որոնք իրենց արվեստով գեղեցկացրին մեր տոնական օրը։
✨ Թող ընթերցանությունը զարթոնք բերի մեր երկրին, հարստացնի գալիք սերունդների միտքն ու հոգին։
✨ Թող մեր սրտերում միշտ վառ մնա Արթուրը՝ որպես լույսի, հույսի ու հարատև պայքարի խորհրդանիշ։