Հերացի-100 Հիմնադրամ / Heratsi-100 Foundation

Call Directions Contact the organization

Հերացի-100 Հիմնադրամ / Heratsi-100 Foundation Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հերացի-100 Հիմնադրամ / Heratsi-100 Foundation, Nonprofit Organization, Yerevan.

📕Վալերի Գուրգենի Տատինցյան բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորՍտոմատոլոգիան բժշկագիտության սրընթաց զարգացող ճյուղեր...
17/10/2026

📕Վալերի Գուրգենի Տատինցյան

բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ստոմատոլոգիան բժշկագիտության սրընթաց զարգացող ճյուղերից է:
Կարևոր այս բնագավառի զարգացման հիմքում ոչ միայն բարձր հագեցվածությամբ ու կազմակերպվածությամբ աչքի ընկնող կլինիկաներն են, այլև մասնագետների արհեստավարժությունն ու աշխատասիրությունը:

📝Վալերի Տատինցյանը մեր երկրում ստոմատոլոգիայի զարգացման և ոլորտում լավագույն ավանդույթների ձևավորման ակունքներում է:
Ինչպես հայաստանյան բժշկական շատ գերդաստաններում է պատահում, Վալերի Տատինցյանը ևս ստոմատոլոգի մասնագիտությունը գենետիկորեն է ժառանգել։
ՀՀ գիտության վաստակավոր գործչի մայրը՝ Լուսիկ Ասատուրի Օհանյանը նույնպես ստոմատոլոգ էր։ Հենց նրա օրինակով է ներշնչվել նաև որդին, ում ստոմատլոգիական միջավայրը մանկուց էր հարազատ։

👨‍🔬Ստոմատոլոգ մայրիկի օրինակը հիմք ծառայեց, որպեսզի Վալերի Տատինցյանը ևս ընտրի հենց այս բժշկական ճյուղը։ Ստոմատոլոգ էր նաև նրա հորեղբայր Սուրեն Տատինցյանը։ Բարձրագույն և հետբուհական կրթությունը Վալերի Տատինցյանը ստացել, ինչպես նաև գիտության ոլորտում առաջին քայլերը կատարել է Մոսկվայում։
Ստոմատոլոգիական կրթություն ստանալու նպատակով նա չէր կարող Բաքվից գալ Երևանի բժշկական ինստիտուտ, քանի որ ինստիտուտում դեռևս չկար ստոմատոլոգիական ֆակուլտետ։ Երևանի պետական բժշկական ինստիտուտում ստոմատոլոգիական ֆակուլտետը հիմնադրվել է 1961թ.՝ հանրապետության բնակչությանը բարձրակարգ բժիշկ-ստոմատոլոգ մասնագետների ծառայություն ապահովելու նպատակով:
Քչերը գիտեն, որ ՀՀ բժշկական գիտությունների, ինչպես նաև ՌԴ բնական գիտությունների ակադեմիաների ակադեմիկոսին տասնամյակներ առաջ հայրենիքում աշխատելու և իր ստացած գիտելիքներն ու փորձը մեր երկրում ներդնելու առաջարկ է արել Երևանի բժշկական ինստիտուտի այդ ժամանակվա ռեկտոր, պրոֆեսոր, անվանի մանկաբույժ Վիլեն Աստվածատրյանը։

✍️1980 թվականին նա մրցութային կարգով աշխատանքի է անցնում Երևանի պետական բժշկական ինստիտուտում։ Չորս տարի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ էր, այնուհետև զբաղեցրել է նույն ամբիոնի վարիչի պաշտոնը, իսկ 1985-1995թթ. Տատինցյանը ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանն էր։

Տասնամյակներ շարունակ պրոֆեսորը կլինիկական, գիտական և մանկավարժական գործունեություն է իրականացնում հենց բժշկական համալսարանում։

Հոկտեմբերի 17-ին Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Վալերի Տատինցյանի տարեդարձն է:

📌Ստորև կարող եք վերընթերցել ԵՊԲՀ 100-ամյա հոբելյանի առթիվ իրականացվող ակնարկաշարի համալսարանականին նվիրված թողարկմանը ⬇️

https://ysmu.am/norutyunner/bzhshki-ughin/valeri-tatintsyany-stomatologi-masna/

📕 Վոլդեմար Առաքելյանի հիշատակին Օրեր առաջ 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է բժշկական գիտությունների թեկնածու, վաստակ...
13/10/2026

📕 Վոլդեմար Առաքելյանի հիշատակին

Օրեր առաջ 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է բժշկական գիտությունների թեկնածու, վաստակաշատ ԼՕՌ ուռուցքաբան-վիրաբույժ Վոլդեմար Ռուբենի Առաքելյանը, որն իր բազմամյա մասնագիտական և գիտական գործունեությամբ նշանակալի ավանդ է ներդրել հայկական բժշկության զարգացման գործում։

Տարիներ շարունակ նա ղեկավարել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը՝ մասնագիտական գործունեությունը նվիրելով ԼՕՌ օրգանների ուռուցքային հիվանդությունների ախտորոշմանն ու վիրաբուժական բուժմանը։

1976 թվականին Երևանի պետական բժշկական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Մատերիալներ ԼՕՌ օրգանների տարածված բարորակ ուռուցքների ճանաչման և վիրաբուժական բուժման վերաբերյալ» թեմայով։

Անվանի բժիշկը հեղինակել է նեղ մասնագիտական գիտական աշխատանքներ՝ նվիրված շնչառական ուղիների պապիլոմատոզի, մասնավորապես՝ կոկորդի պապիլոմատոզի ախտորոշման և բուժման հարցերին։

Վոլդեմար Առաքելյանի մասնագիտական ուղին առանձնացել է բժշկությանն ու գիտությանը նվիրվածությամբ, մասնագիտական բարձր պատասխանատվությամբ և մարդասիրական արժեքներին հավատարիմ մնալով։

Նրա հիշատակը վառ կմնա գործընկերների, հարազատների և իրեն ճանաչած մարդկանց սրտերում։

📕 Արտաշես Վարդանի Ազնաուրյան 1939-2022Արտաշես Ազնաուրյանի անունը, գիտամանկավարժական վաստակը շարունակում են մնալ բժշկական...
19/09/2026

📕 Արտաշես Վարդանի Ազնաուրյան

1939-2022

Արտաշես Ազնաուրյանի անունը, գիտամանկավարժական վաստակը շարունակում են մնալ բժշկական համալսարանի պատմության անբաժանելի մասը:

Նրա թողած գիտական ու կրթական ժառանգությունը շարունակվում է իր աշակերտների, գործընկերների և նոր սերնդի բժիշկների միջոցով։

👨‍⚕️Արտաշես Ազնաուրյանը 1964 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Մի քանի տարի անց բժշկական ինստիտուտի ախտաբանական անատոմիայի ամբիոնում պաշտպանել է թեկնածուական, իսկ 1975-ին՝ դոկտորական ատենախոսություններ:

1977թ. Ա. Ազնաուրյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1975-77թթ. զբաղեցրել է բժշկական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը: 33 տարի ղեկավարել է Հյուսվածաբանության ամբիոնը:

1989-90թթ. եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարը: ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի հիմնադիրներից է:

Ա. Ազնաուրյանը հեղինակ է 325 տպագիր հոդվածի, հայերեն 2 դասագրքի, ռուսերեն և անգլերեն 5 ուսումնական ձեռնարկի, 5 մենագրության, հյուսվածաբանական տերմինների եռալեզու բառարանի՝ հայերեն, ռուսերեն, լատիներեն:
Հայաստանի Լենինյան կոմերիտմիության դափնեկիր է, պարգևատրվել է «Հերոսական աշխատանքի համար» և «Մխիթար Հերացի» մեդալներով:
ՀՀ մորֆոլոգների ասոցիացիայի նախագահն էր, մորֆոլոգների միջազգային ասոցիացիայի համակարգող խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի իսկական անդամ, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր, բարձրագույն դպրոցի պատվավոր աշխատակից, ՀՀ հյուսվածաբանների գիտական ընկերության նախագահ, ԱՊՀ երկրների ձևաբանների միջազգային ընկերակցության համակարգող խորհրդի անդամ։

📖Անվանի բժիշկ-գիտնականի ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով, 2023 թվականին նրա անցած ուղուն էին անդրադարձել հարազատ համալսարանում։ ⬇️

https://ysmu.am/norutyunner/artashes-aznauryann-aysor-kdarnar-85-ta/

📢Անատոմիական մասնաշենքում տեղակայված Հյուսվածաբանության ամբիոնում նրա երբեմնի աշխատասենյակն այսօր դասասենյակ է՝ ապագա բժիշկների համար։ «Ազնաուրյան» ազգանունը շարունակում է մնալ մեր երկրում բժշկության և բժշկական ակադեմիական միջավայրի ներկայանալի այցեքարտերից մեկը։

🔹️2022 թվականի նոյեմբերի 18-ից հետո համալսարանական կյանքում այլևս չկա բժշկագիտության նահապետի ֆիզիկական ներկայությունը։ Սակայն նրա ձայնը շարունակում է հնչել թողած գիտական աշխատանքներում, խորհուրդներում, դասավանդած սերունդների հիշողություններում։ ⬇️

https://ysmu.am/norutyunner/bzhshki-ughin/artashes-aznauryann-irakanatsrel-e-ho/

📕 Մագդալինա Մհերի ՄելքոնյանԲժշկական քիմիայի ամբիոնի վարիչ, բժշկական համալսարանի Էթիկայի կոմիտեի նախագահ«Խստություն և սեր...
16/09/2026

📕 Մագդալինա Մհերի Մելքոնյան

Բժշկական քիմիայի ամբիոնի վարիչ, բժշկական համալսարանի Էթիկայի կոմիտեի նախագահ

«Խստություն և սեր»․ այս ոչ քիմիական բանաձևը Մագդալինա Մելքոնյանը կիրառում է ավելի քան կես դար՝ իր մասնագիտական գործունեության, ուսանողների հետ աշխատանքի և բժշկի կրթության ու դաստիարակության հանդեպ վերաբերմունքում։

Եթե երբևէ եղել եք կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մագդալինա Մելքոնյանի աշխատասենյակում, ապա անհնար է նկատած չլինեք պատի ողջ երկայնքով ձգվող մեծ գրապահարանը։

📕 Տարիների ընթացքում հավաքված բազմաթիվ գրքերի գերակշիռ մասը մասնագիտական է: Նեյրոքիմիա, կենսաքիմիա, օքսիդատիվ սթրես (աղմուկ և վիբրացիա), բնական և սինթետիկ հակաօքսիդանտների ազդման մեխանիզմներ, α2-ադրենոբլոկատորների էֆեկտիվությունը սթրեսի և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների պայմաններում. սրանք նրա երկարամյա մասնագիտական գործունեության գիտահետազոտական հիմնական բնագավառներն են:

«Երջանիկ եմ, որ աշխատում եմ բժշկական համալսարանում: Այստեղ ամեն ինչ հոգեհարազատ է, սիրում եմ աշխատել երիտասարդների հետ»,-իր մասին պատմող «Բժշկի ուղին» ակնարկաշարի շրջանակում ասել է բժիշկ-գիտնականը: ⬇️

https://ysmu.am/norutyunner/bzhshki-ughin/khstutyun-ev-ser-och-qimiakan-banadzev/

📌 1993թ.-ից Մագդալինա Մելքոնյանը ղեկավարում է ԵՊԲՀ բժշկական քիմիայի ամբիոնը:

Մոսկվայում բժշկական կրթություն ստանալը, չնայած մեծ ցանկությանը, հանգամանքների բերումով չի ստացվում: Այն ժամանակ բժշկական ինստիտուտ ընդունվելուց հետո, ինչպես իր սերնդակիցներից շատերը, Մագդալինա Մելքոնյանը ևս որպես մասնագիտացում ընտրում է տեսական բժշկությունը, իսկ նախքան այդ ուսանողական տարիներին աչքի է ընկել ակտիվությամբ, մասնակցել է ինստիտուտում անցկացվող ոչ միայն ուսումնական, այլև գիտական, մշակութային և ժամանցային միջոցառումներին:

📝 Համեմատականներ տանելով իր սովորելու ժամանակների և այժմյան իրականության հետ՝ նա վստահ է, որ ուսումնական գործընթացի հանդեպ յուրաքանչյուր սովորողի առողջ մոտեցումը և պատասխանատվությունը պետք է բարձրանա: Առհասարակ, նա գտնում է, որ ի տարբերություն նախորդ դարի երկրորդ կեսի, հիմա հեռահաղորդակցական միջոցների զարգացումը բոլորովին նոր հեռանկարներ ու հնարավորություններ են բացել երիտասարդների առաջ բոլոր ոլորտներում:

🔎 Եթե նախկինում գիտական այս կամ այն աշխատանքի համար տեղեկատվություն հայթայթելը կարող էր ամիսներ տևել, ուղեկցվել նամակագրությամբ դեպի այլ երկրներ, իսկ մեքենագրելիս ցանկացած վրիպակի դեպքում ստիպված էիր մաքուր էջից սկսել, ապա հիմա թե´ աղբյուրների որոնումը, թե´ տեղեկատվություն ստանալն ու փոխանցելը վայրկյանների հարց է:

Խոսելով բժիշկ-տեսաբանի՝ կենսաքիմիկոս դառնալու որոշման մասին՝ նշում է, որ ընտրությունը կատարելիս, ինչպես և կյանքի շատ այլ իրավիճակներում, առաջնորդվել է առաջին հերթին պատասխանատվության զգացումով:

Իր՝ որպես մասնագետ ձևավորման և կայացման գործում Մագդալինա Մելքոնյանն անգնահատելի է համարում ավագ գործընկերների, ուսուցիչների ներդրումը: Ինչպես ինքն է բնորոշում, թե իր կյանքում, թե բժշկագիտության պատմության մեջ «մեծեր» են եղել Վահան Մխիթարյանը, Էմիլ Մխեյանը, Սիմոն Միրզոյանը, Էմիլ Գաբրիելյանը, Վաղինակ Գրիգորյանը, այլք:

«Ոչ միայն իրենց հետաքրքիր դասախոսություններով, այլև կերպարով, նիստ ու կացով, մեծությամբ են նպաստել իմ և իմ շատ գործընկերների կայացմանը»:

Չի մոռանում նաև այն գործընկերների մասին, որոնց հետ աշխատել է տարբեր տարիների կտրվածքով. Միխայիլ Աղաջանով, Էլեոնորա Միքայելյան, Դիանա Գևորգյան, Լիլիա Չիլինգարյան, Նելլի Մելիք-Ագաևա, շատ ուրիշներ:

Գաղտնիք չէ, որ այսօր կրթության բնագավառում շատ է խոսվում ուսանող-դասախոս երբեմն ոչ այնքան պարզ փոխհարաբերությունների մասին: Այս հարցում ևս նա իր «երկաթյա» դիրքորոշումն ունի:

👩‍💼 «Դարեր շարունակ բժիշկը հասարակության ամենակիրթ, ամենազարգացած, ամենահարգված ներկայացուցիչ է, որը պետք է օրինակ ծառայի բոլորին»,- նշել է երկարամյա դասախոսը: Այս սկզբունքն առաջին կուրսում բժշկական քիմիա սովորող ապագա բժիշկներին չի զլանում կրկնել:

📎 Աշխատելով 1-ին կուրսեցիների հետ՝ նրա ղեկավարած ամբիոնն այսպիսով հայ և օտարերկրացի ուսանողներին ոչ միայն առարկային լավ ծանոթացնելու, այլև կրթելու, դաստիարակելու գործառույթներ է իրականացնում:

📍 Տարիներ անց բազմաթիվ են դեպքերը, երբ խստության համար իրեն ուսանողները շնորհակալություն են հայտնել:

Ակադեմիական մթնոլորտը, բարձրագույն ուսումնական հաստատությունում ավանդույթների ձևավորումն ու պահպանումը կրթության բնագավառի վառ ներկայացուցիչն անհրաժեշտություն է համարում:

Եվ հենց այստեղ է ամբողջանում Մագդալինա Մելքոնյանի մասնագիտական ու մարդկային կերպարի կարևոր բանաձևերից մեկը՝ խստությունը՝ որպես պահանջկոտություն, և սերը՝ որպես ուսանողի, մասնագիտության ու համալսարանի հանդեպ պատասխանատվություն։

Магда Мелконян

📕Կարեն Վլադիմիրի Լալայան🦷Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտություն...
12/09/2026

📕Կարեն Վլադիմիրի Լալայան

🦷Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, «Ստոմատոլոգիա 21-րդ դար» ասոցիացիայի նախագահ, միջազգային տարբեր ասոցիացիաների և ակադեմիաների անդամ Կարեն Լալայանի մասնագիտական դեղատոմսն է՝ լավ բժիշկ դառնալու միակ նախապայմանը մասնագիտությունը սիրելն ու աշխատանքին նվիրվելն է։

👨‍⚕️Խոստովանում է, որ բժիշկ դառնալու որոշումը կայացրել է դեռևս 10 տարեկանում։
«Մայրս ատամնաբույժ էր, նա ինձ պարբերաբար տանում էր ատամնաբուժական կաբինետ։ Այլ ուղղությամբ չէի էլ մտածում։ Բաքվի բժշկական բուհն ավարտելուց հետո մեկնել եմ Ղազախստանի Կարագանդա քաղաք։ Սկսեցի աշխատել որպես ընդհանուր վիրաբույժ։ Մնացի ութ տարի։ Այնուհետև վերապատրաստման ծրագրեր եմ անցել Սանկտ Պետերբուրգում, Օդեսայում, Ալմաթիում, Նովոսիբիրսկում։ Մոսկվայում հեռակա սովորել եմ ասպիրանտուրայում, երկու տարի աշխատել Մոսկվայի ատամնաբուժական գիտահետազոտական ինստիտուտում»,- նշում է անվանի բժիշկ Կարեն Լալայանը։

Հայաստանում Բժիշկների վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտի բացումից հետո, ինստիտուտի հիմնադիր ղեկավար Սուրեն Ավդալբեկյանի առաջարկով, Կարեն Լալայանը սկսում է աշխատել այնտեղ։

«Ստոմատոլոգիական ամբիոնում աշխատելու համար անհրաժեշտ էին ռուսերենի իմացությամբ մասնագետներ։ Մարդիկ գալիս էին ՌԴ-ից, սիրում էին Հայաստանը, գալիս էին այստեղ՝ մասնակցելու վերապատրաստման դասընթացների։ Եկա Հայաստան։ 1974 թվականին Նոր Նորքում բացվեց Ատամնաբուժական հանրապետական կենտրոն, այնտեղ սկսեցի աշխատել որպես վիրաբույժ և որպես ասիստենտ՝ վերապատրաստման ինստիտուտի ամբիոնում։ Այդտեղից էլ սկսեցի զբաղվել գիտությամբ»,- անցած ճանապարհի մասին է պատմում պրոֆեսորը, որը ուրախությամբ է խոսում արյունահոսությունը դադարեցնող իր ստեղծած դեղամիջոցի մասին, որը հետագայում լայն կիրառություն է ստացել ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս։

«Դրա հիման վրա Մոսկվայում պաշտպանեցի թեկնածուական ատենախոսություն, յոթ տարի անց Հայաստանում պաշտպանեցի դոկտորական ատենախոսությունս։ Արդեն 40 տարի աշխատում եմ «Վան» ատամնաբուժական կենտրոնում՝ շատ սիրված կոլեկտիվում»,- նշում է ԵՊԲՀ դասախոսը։
🔹️Ունենալով տարեկան մոտ 280 ստոմատոլոգ պատրաստելու փորձ՝ պրոֆեսորը ոգևորությամբ է խոսում իր ուսանողների մասին։ Երիտասարդ սերունդը, ըստ նրա, շատ լավն է՝ խելացի, ընդունակ և առանց որևէ բարդույթի։

Կարեն Լալայանի խոսքով՝ տեխնոլոգիական հնարավորություններն օգտագործելով՝ ապագա բժիշկները կարողանում են յուրացնել ոլորտի նորարարությունները։
Նրա համոզմամբ՝ լավ բժիշկ դառնալու միակ նախապայմանը մասնագիտության անկեղծ սերն ու անսահման նվիրումն է գործին։
Պրոֆեսորը հաճախ է ընդգծում՝ եթե նորից անհրաժեշտ լիներ մասնագիտություն ընտրել, նույն ոգով ու սիրով կրկին կընտրեր ստոմատոլոգիան։

📌Տարեդարձի առիթով, առաջարկում ենք վերընթերցել «Բժշկի ուղին» ակնարկաշարի՝ նրան նվիրված մասը։ ⬇️

https://ysmu.am/norutyunner/bzhshki-ughin/lav-bzhishk-darnalu-nakhapaymany-masna/

Karen Lalayan

📕Դրաստամատ Նահապետի Խուդավերդյան👨‍⚕️Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտութ...
09/09/2026

📕Դրաստամատ Նահապետի Խուդավերդյան

👨‍⚕️Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ

Բժշկագիտության նահապետների շարքում արժանի տեղն ունի բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դրաստամատ Նահապետի Խուդավերդյանը, որի մասնագիտական ու գիտական գործունեությունն ամբողջությամբ կապված է հարազատ բուհի և բժշկական կրթության ու գիտության զարգացման հետ։

1966 թվականին գերազանցությամբ ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը՝ նա ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնում։
Հետագա տարիներին անցել է գիտամանկավարժական գործունեության երկար ու արգասաբեր ճանապարհ՝ աշխատելով որպես ավագ լաբորանտ, գիտաշխատող, իսկ հետագայում՝ ղեկավարելով համալսարանի կարևորագույն գիտական կառույցներն ու ստորաբաժանումները։

1972–1984 թվականներին Դրաստամատ Խուդավերդյանը եղել է ԵՊԲՀ կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիրն ու առաջին ղեկավարը։ Տարբեր տարիների զբաղեցրել է նաև միջազգային կապերի և գիտության գծով պրոռեկտորի պաշտոնները՝ իր ներդրումն ունենալով համալսարանի գիտական ներուժի զարգացման, գիտական ուղղությունների ձևավորման և միջազգային համագործակցության ընդլայնման գործում։

🔬 Պրոֆեսորը նյարդաէնդոկրինոլո­գիայի ասպարեզում հեղինակություն վայելող մասնագետ է: 1972 թվականին Դ. Խուդավերդյանը, դեռևս լինելով գիտություննե­րի թեկնածու և գլխա­վորելով ինստիտուտի նորաստեղծ ԿԳՀԼ-ն, առաջ քաշեց և հիմ­նավորեց տարբեր ֆիզիոլոգիա­կան համակարգերի գործունեության մեխանիզմ­ներում կալցիում-կարգավորիչ սպեցիֆիկ հորմոնալ համակարգի դերի ուսում­նասիրման անհրաժեշտութ­յունն ու արդիականությունը: Խուդավերդյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է:
Նա հիմնադրել և զարգացրել է «Բնականոն և ախ­տա­բանական պայմաններում կալցիում-ֆոսֆատային փոխանակության կարգավորիչ հորմոնալ համակարգի դերը տարբեր օրգանների գործունեության մեխանիզմներում», գիտական ուղղությունը, որը եղել է համալսարանի Կենտրոնական գիտահետա­զո­տա­կան լաբորատորիայի և ամբիոնի գիտական մշակումների առարկան: Վերջին տարիներին ամբիոնում մշակվել է նաև «Պրենատալ սթրեսը՝ որպես օնտոգենեզի հետծննդյան շրջանում օրգանիզմի տարբեր համակարգերի գործունեության խանգարման հիմք» թեման:

📚 Դրաստամատ Խուդավերդյանի գործունեության անբաժանելի մասն է գիտամանկավարժական կադրերի պատրաստումը։ Նրա անմիջական ղեկավարությամբ իրականացվել և պաշտպանվել են թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններ։ Տարիներ շարունակ նա իր գիտելիքն ու փորձը փոխանցել է նաև ուսանողներին՝ համատեղելով գիտական գործունեությունը դասավանդման և ուսումնամեթոդական աշխատանքի հետ։

Պրոֆեսորը ֆիզիոլոգիայի դասագրքերի հեղինակ է։ Նրա խմբագրությամբ պատրաստվել են նաև նորմալ ֆիզիոլոգիայի գործնական պարապմունքների ուսումնամեթոդական ձեռնարկներ՝ հայերեն և ռուսերեն։

➡️ 1984 թվականից առ այսօր Դրաստամատ Խուդավերդյանը ղեկավարում է ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնը։ Տասնամյակներ շարունակ նա մասնագիտական փորձով ու պահանջկոտությամբ ձևավորել է ամբիոնի գիտակրթական ավանդույթները՝ իր շուրջը համախմբելով տարբեր սերունդների դասախոսների և գիտնականների։

«Կյանքս կապված է բուհի հետ»,- ասել է պրոֆեսորը՝ բնորոշելով այն նվիրվածությունը, որը տասնամյակներ շարունակ ուղեկցել է նրա գործունեությանը։

Դրաստամատ Խուդավերդյանը Վ. Գրիգորյանի, ինչպես նաև Ռուսաստանի հանրաճանաչ ախտաֆիզիոլոգների դպրոցի ներկայացուցիչներ՝ պրոֆեսոր Լ. Գոլբերի և ակադեմիկոս Գ. Կրիժանովսկու գիտական դպրոցի սանն է։

🖊️ Անկախ ժամանակների փոփոխությունից և կրթական նորարարություններից՝ պրոֆեսորը կարևորում է բժշկական կրթության հիմնարար արժեքները։ Նրա համոզմամբ՝ կարգապահությունը շարունակում է մնալ ուսումնական գործընթացի կարևորագույն նախապայմաններից մեկը՝ հավասարապես պարտադիր թե՛ ուսանողի, թե՛ դասախոսի համար։

📍 Այսօր բժշկագիտության նահապետի ծննդյան օրն է, որի առիթով առաջարկում ենք վերընթերցել նաև 2017 թվականին հրապարակված «Բժշկի ուղին» ակնարկաշարի՝ պրոֆեսոր Դրաստամատ Նահապետի Խուդավերդյանին նվիրված թողարկումը։ ⬇️

https://ysmu.am/norutyunner/bzhshki-ughin/drastamat-khudaverdyany-fiziologian/

Address

Yerevan
0025

Telephone

+37410301000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հերացի-100 Հիմնադրամ / Heratsi-100 Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հերացի-100 Հիմնադրամ / Heratsi-100 Foundation:

Shortcuts

Share