Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ

Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ

Արարատը հայոց սրբազան լեռն է, որի անվան հետ են կապված ինչպես համաշխարհային ջրհեղեղից հետո մարդկության երկրորդ ծնունդը, այնպես էլ Հայկ Նահապետի կողմից հայ ազգի կազմավորումը։ Արարատ սուրբ լեռան անունով է ստեղծվել առաջին հայկական պետականությունը՝ Արարատյան (Վանի) թագավորությունը։ Ի վերջո, Արարատը յուրաքանչյուր հայի սրտում ամուր նստած ազգային ինքնության խորհրդանիշն է։

Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը իր առաքելությունն է համարում վեր հանել հազարամյակների ընթացքում ձևավորված հայկական ազգային կենսունակ արժեքները, մշակել ազգային գաղափարախոսություն՝ հիմնված ինչպես պատմական դրվագների, տարբեր դարաշրջաններում ապրած հայ հանճարեղ մտածողների մտքերի, այնպես էլ ժամանակակից ազգային գործիչների գաղափարների և տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրողությունների վրա։

Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը կօգնի ազգային ոգու ամրապնդմանը Հայաստանում, Արցախում և Հայկական աշխարհում՝ Սփյուռքում։ Մենք պարտավոր ենք լինել միասնական և մեկ ընդհանուր ճանապարհի վրա, որպեսզի ունենանք արարող ու երջանիկ ազգ՝ ուժեղ ու անվտանգ պետականության մեջ։

14/09/2026

Ելփինը Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից է։

📜 Գյուղի մասին հիշատակում է Ստեփանոս Օրբելյանն իր «Պատմություն նահանգին Սիսական» աշխատության մեջ: Գյուղից հյուսիս պահպանվել են Շրեստի սարի գլխին գտնվող Նորոբերդի մնացորդները, իսկ տարածքում առկա են 10-րդ դարի խաչքար, 14-րդ դարի քրիստոնեական գերեզմանոց և 17-րդ դարի Թուխ Մանուկ մատուռը:

‼️1603-1604 թթ․ պատերազմ սկսվեց Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև։
1604 թվականի թուրք-պարսկական պատերազմի հետևանքով մոտ 605000 հայեր բռնի տեղահանվեցին, որոնց գրեթե կեսը մահացավ դաժան գաղթի ճանապարհին։

‼️1604 թվականին Ելփինը ևս դարձավ Շահ Աբբաս Առաջինի արշավանքի թիրախ: Գյուղի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Պարսկաստանի խորքերը, իսկ հարակից Աղոպեն, Խնձորուտ, Կեչուտ, Ճոճանակ, Ճավաձոր, Մոխրոտ և այլ բնակավայրերը հիմնովին ավերվեցին:

📌1828 թվականի ռուս-պարսկական պատերազմից հետո Պարսկահայաստանի Սալմաստ գավառի Բրադես գյուղից տեղափոխված հայերը վերաբնակեցրին Ելփինը՝ կրկին կյանք տալով պատմական բնակավայրին:

🎥Բնակավայրի մասին այլ հետաքրքիր մանրամասները տեսանյութում.
https://youtu.be/yALcaNi-jL8?si=BneaQvc_03CQBj7t

🇦🇲Ճանաչենք մեր Հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։

Գանձակի հերոսամարտը 1826-1828 թթ․ ռուս-պարսկական պատերազմի  խոշոր ճակատամարտերից է։ Տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Գանձ...
13/09/2026

Գանձակի հերոսամարտը 1826-1828 թթ․ ռուս-պարսկական պատերազմի խոշոր ճակատամարտերից է։ Տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Գանձակում:

📜Շամքորի հաղթական ճակատամարտից հետո հայազգի գեներալ Մադաթովի ջոկատն առաջացավ դեպի Գանձակ (Ելիզավետպոլ), որի պարսկական կայազորը (շուրջ 1500 զինվոր), Շամքորի ջախջախիչ պարտությունից ահաբեկված, հրամանատարի Նազար Ալի խանի գլխավորությամբ, իսկույն լքեց քաղաքը և ճողոպրեց Աբաս Միրզայի մոտ: Վերջինիս Մադաթովի հաղթական առաջխաղացումը հարկադրեց դադարեցնել Շուշիի պաշարումը և շարժվել ռուսական զորքերի դեմ:

📌8000 ռուս զինվորներին դեմ-հանդիման կանգնած էր պարսկական 35000-անոց բանակը։ Սակայն գերազանցությունը ստեղծվում է ոչ թե զորքերի թվաքանակի, այլ վճռական գրոհի և արիության շնորհիվ։

⚔️Սեպտեմբերի 13-ի գիշերը հայազգի գեներալ Մադաթովին ներկայացան երկու հայեր, ովքեր ծառայում էին Աբաս Միրզայի մոտ: Նրանք հայտնեցին, որ պարսկական զորամասերը մթության քողի տակ շարժվում են առաջ լուսադեմին հարձակման անցնելու համար: Պարսկական բանակը բոլոր դրոշները պարզած, խլացուցիչ թմբկահարության ներքո սկսեց առաջանալ դեպի ռուսական զորքերը։

Գեներալ Մադաթովը, որ գլխավորում էր ռուսական զորքերի առաջապահ ջոկատը, թույլ տվեց, որ թշնամին անկանոն շարքերով առաջանա. «Թույլ տվեք մոտենան. այդ դեպքում փախչելը կդժվարանա»: Միայն այն ժամանակ, երբ պարսիկների հեռավորությունն ընդամենը 100 քայլ էր, Մադաթովի առաջապահ ջոկատը հուժկու հարվածեց հակառակորդին: Փոքրաթիվ ջոկատի այս քայլից անակնկալի գալով պարսիկներն ընկրկեցին: Թույլ չտալով նրան ուշքի գալ առաջին հարվածից հարձակման անցան նաև ռուսական մյուս զորաջոկատները։

Չդիմանալով ռուսական զորքերի հզոր ճնշմանը`հակառակորդը լքեց մարտադաշտը և սկսեց անկանոն նահանջել: Ռուսական զորքերը Մադաթովի գլխավորությամբ սկսեց կրնկակոխ հետապնդել նահանջող պարսից զորքերին: Միայն Մադաթովի ջոկատը շրջապատեց և գերի վերցրեց ավելի քան 1000 հոգու:

🇦🇲Շամքորի և Գանձակի հաղթանակների շնորհիվ Արցախն ամբողջությամբ ազատագրվեց, իսկ գեներալ Մադաթովը գերությունից ազատեց բազմաթիվ հայ ընտանիքների: Այս հաղթանակները հող նախապատրաստեցին ռազմական հետագա հաջողությունների համար։

Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր և եկեղեցու հինգ տաղավար տոների...
13/09/2026

Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր և եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը:

Այն նվիրված է Տիրոջ խաչափայտի պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման ու փառաբանության հիշատակին: Խաչվերաց նշանակում է խաչը վեր բարձրացնել:

📜Ըստ ավանդության՝ Կարնո լեռների ստորոտներից մեկի մոտ պարսիկները փորձում են հետ վերցնել խաչը: Հայերը հետ են մղում պարսկական կողմի հարձակումները և տեսնում են, որ այնտեղից, որտեղ թաքցրել էին խաչափայտը, վճիտ ու սառնորակ աղբյուր է բխում: Նույն տեղում կառուցվում է Խաչկա կամ Խաչավանքի եկեղեցին, որը հետագայում ուխտատեղի է դառնում:

Խաչվերացի տոնին՝ երեկոյան ժամերգությունից հետո, հայկական եկեղեցիներում խաչը զարդարում են ռեհանով: Զարդարված խաչը հոգևորականներն ու ժողովուրդը դուրս են հանում բակ և պտտեցնում եկեղեցու շուրջը՝ օրհնելով աշխարհի չորս կողմերը:

🇦🇲Ռեհանով զարդարված խաչը այսպես հանդիսավորությամբ պտտեցնելը խորհրդանշում է Հայոց աշխարհի ծաղկազարդ դաշտերով ու լեռներով խաչափայտը գերությունից հետ դարձնելը:

11/09/2026

Раздан — одно из древнейших поселений Котайкской области, которое еще во II веке до н. э. входило в состав гавара Варажнуник Великой Армении.

Город, ранее носивший название Коркотис, на протяжении веков являлся одним из важнейших узлов Араратской долины.

‼️В 1603–1604 годах началась война между Персией и Османской Турцией. Персидский шах Аббас I начал крупномасштабный поход на север с целью захватить всю восточную часть Армении, включая Арцах, Нахичевань и Джавахк. Важное место в персидском войске занимали турецкие кызылбашские племена, отличавшиеся особой жестокостью по отношению к христианам.

📌Во время великой насильственной депортации 1603–1605 годов, организованной персидским шахом Аббасом I, Раздан стал военно-политической мишенью. В результате тактики «выжженной земли», осуществленной по приказу шаха, поселение лишилось армянского населения, а местные жители были насильственно переселены вглубь Персии.

На пути этой депортации погибли тысячи армян, а имя поселения на десятилетия было предано забвению.В районе Макраван города Раздан находится монастырь Макраванк, известный под названием «Победивший Шаха» («Шах гутура»), так как местным жителям удалось предотвратить разрушение церкви.

🎥Другие интересные подробности — в видео:

🇦🇲Познайте свою Родину, чтобы любить её и быть её достойными хозяевами

10/09/2026

Address

Կոմիտասի պողոտա 20
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share