29/09/2026
⚜️1 րոպե լռությամբ սկսեցինք մեր կիրակնօրյա սկաուտական հավաքը…
Սեպտեմբերի 27-ը մեզ համար պարզապես օրացույցի ամսաթիվ չէ։ Հիշեցինք 44-օրյա պատերազմի օրերին մեր սկաուտական խմբի մեծերի ու փոքրերի կատարած աշխատանքը, նրանց նվիրվածությունն ու այդ օրերին յուրաքանչյուրիս ներդրումը։ Հիշեցինք նաև մեր հերոսներին՝ նրանց, ում սխրանքը երբեք չի մոռացվի։ 🕊️
Հետո փորձեցինք մեր շուրջը եղած աշխարհը ճանաչել գիտելիքի միջոցով։ 📚
Հավատում ենք՝ գիտելիքով զինված մարդն է կարողանում ճիշտ պահին ճիշտ որոշում կայացնել, ստեղծել, պաշտպանել ու առաջ շարժվել։
👩🔬 Փորձեցինք, բացահայտեցինք, համոզվեցինք… ու, ինչպես իսկական սկաուտներ, մեր արածի հետևից էլ ամեն ինչ հավաքեցինք ու մաքրեցինք♻️
Սովորում ենք այսօր, որպեսզի վաղը լինենք ավելի գիտակից, ավելի պատրաստ ու ավելի ուժեղ։
Քայլ առ քայլ՝ գիտելիքով, պատասխանատվությամբ ու սիրով մեր երկրի հանդեպ ⚜️
#քիմիա #ֆիզիկա