29/05/2026
👋 Ողջույն, ես Մելինե Ավետիսյանն եմ։
🎯 Իմ նպատակն է զարգացնել գյուղական տուրիզմը Փամբակում՝ ցույց տալով երիտասարդ զբոսաշրջիկներին, որ գյուղական կյանքը կարող է լինել անհավանական հետաքրքիր, հասանելի ու ոգեշնչող։ Ես ուզում եմ կոտրել կարծրատիպերն ու ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդները կցանկանան ոչ միայն հյուր գալ, այլև մնալ ու ապրել Փամբակում։
🌸 Իմ նախագծով առաջարկում եմ ակտիվ տուրեր և փորձառություններ, որտեղ երիտասարդները կներգրավվեն գյուղի իրական առօրյայի մեջ, կհամտեսեն ավանդական տնական ուտեստները, կհաղորդակցվեն տեղացիների հետ և կվայելեն մեր բնության թաքնված շքեղությունը՝ համատեղելով հանգիստն ու ինքնատիպ կենսաձևը։
✨ Այսպիսով՝ Փամբակը երիտասարդ ճամփորդների համար կբացահայտվի որպես վերալիցքավորման և ապրելու լավագույն անկյուն, իսկ մեր գյուղը կստանա զարգացման, երիտասարդացման ու աշխուժացման նոր շունչ։